ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առողջական ինչ խնդիրներով կարող է պայմանավորված լինել գիշերային առատ քրտնարտադրությունը

ՖՈՏՈ

Քրտնարտադրությունն օրգանիզմի համար շատ կարևոր գործընթաց է, որի միջոցով տեղի է ունենում ջերմակարգավորումը, ինչպես նաև մարմինն ազատվում է ավելորդ հեղուկից ու վնասակար տարրերից։ Որպես կանոն քրտնարտադրությունն ավելի ակտիվ է լինում ցերեկային ժամերին, իսկ գիշերը զգալիորեն դանդաղում է, սակայն լինում են դեպքեր, երբ մարդու մոտ նկատվում է գիշերային առատ քրտնարտադրություն, ինչը բավական տհաճ խնդիր է դառնում։

Գիշերային առատ քրտնարտադրությունը կարող է պայմանավորված լինել վարակներով, սենյակում օդի բարձր ջերմաստիճանով, սննդակարգում կծու մթերքի առկայությամբ և այլն, սակայն նման գործոնների բացակայության դեպքում առատ քրտնարտադրությունը ստանում է ախտաբանական բնույթ և կարող է պայմանավորված լինել որոշակի խանգարումներով։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում գիշերային առատ քրտնարտադրության երեք հավանական պատճառ, որոնք չի կարելի անտեսել 

Քնի ապնոէ

Քնի ապնոէն գիշերային առատ քրտնարտադրության ամենատարածված պատճառներից մեկն է։ Քնած ժամանակ շնչառության անսպասելի կանգերի պատճառով մարդու քրտնարտադրությունը զգալի առատանում է։ Հատկապես ինտենսիվ են քրտնում գլխի և պարանոցի հատվածները։ Սա կոչվում է «խոնավ բարձի» համախտանիշ։ Նման դեպքերում արյան մեջ կտրուկ բարձրանում է սթրեսի հորմոնի մակարդակն ու խանգարվում է ջերմակարգավորումը։

Վնասակար սովորություններ

Ծխախոտի ու ալկոհոլի չարաշահումը խիստ բացասաբար է անդրադառնում մարդու օրգանիզմի վրա և կարող է դառնալ նաև գիշերային առատ քրտնարտադրության պատճառ։ Օրինակ՝ ծխախոտը պարունակում է նիկոտին, որը խթանում է քրտնարտադրությունը, ուստի գիշերային քրտնարտադրությունից ազատվելու համար հարկավոր է հրաժարվել ծխախոտից կամ առնվազն դադարել ծխել քնելուց առաջ։ Ինչ վերաբերում է ալկոհոլին, ապա այն խանգարում է ջերմակարգավորումն ու հորմոնների արտադրությունը, ինչը նույնպես իր ազդեցությունն է ունենում քրտնագեղձերի աշխատանքի վրա։

Ներզատական համակարգի հետ կապված խնդիրներ

Առատ քրտնարտադրությունը կամ հիպերհիդրոզը կարող պայմանավորված լինել նաև ներզատական համակարգի հետ կապված խնդիրներով՝ վահագեղձի, ենթաստամոքսային գեղձի կամ մակերիկամների հիվանդություններով։ Գիշերային առատ քրտնարտադրության պատճառ կարող են դառնալ այնպիաի հիվանդությունները, ինչպիսին են շաքարային դիաբետը, ֆեոքրոմոցիտոման, ակրոմեգալիան կամ հիպերթիրեոզը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular