Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատերազմն ինձ համար չի ավարտվել, քանի դեռ չենք հաղթել․ զրույց պայթյունից հրաշքով փրկված բուժակի հետ

ՎԻԴԵՈ

19-ամյա զինծառայող Ալբերտ Մեյրոյանը 16 օրվա զինծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։ Ալբերտը չորս տարի սովորել էր Մխիթար Հերացու անվան պետական բժշկական քոլեջում և ծառայության անցավ որպես բուժակ։

«Օգոստոսի 10-ին Ճամբարակում մեր զինվորական երդումը տալուց հետո մենք վերապատրաստվեցինք որպես բուժակներ և սեպտեմբերի 11-ին տեղափոխվեցինք Մատաղիսի զորամաս։ Այդ ժամանակ սեզոնափոխություն էր, և զինվորները հաճախ էին մրսածություն ունենում։ Լազարեթ բացեցինք, որտեղ բուժում էինք հիվանդ զինվորներին։ Ինձ շատ էր դուր գալիս, որ կարողանում էի օգնել մարդկանց, ու փոխադարձ հարգանք էր ստեղծվում»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Ալբերտ Մեյրոյանը։

Սեպտեմբերի 27-ի առաջին ռմբակոծությունների ժամանակ Ալբերտը կարծել էր, թե ինչ-որ զինավարժության ձայներ էին, մինչև փրշվել էին ապակիները։

«Ժամը 7։30 լազարեթում ուժեղ դմբոցի ձայն եկավ, ինձ թվաց՝ ինչ-որ գործի ձայն էր, հետո երկրորդ անգամ պայթյունի ձայն եկավ, բայց ես կրկին չեմ հասկանում, որ պայթյունի ձայն է։ Երրորդ անգամ արդեն վերևի հարկի պատուհանի ապակին փշրվեց, և ես հասկացա կատարվածը։ Կապ հաստատեցի բուժկետի գլխավոր բժշկի հետ։ Ասաց՝ պատերազմը սկսվել է, բեր բոլորին։ Մոտ 10 հոգի մարդ կար լազարեթում, բոլորը լավ էին արդեն, այդ օրն էլ պետք է դուրս գրվեին։ Որոշները բարձրացան դիրքեր, որոշները մնացին մեզ մոտ՝ բուժկետում։

Ամենուր պայթյունի ձայներ, արկերն ընկնում էին ու չէիր հասկանում, թե ինչ է կատարվում։ Կրակոցի ձայնը լսում էինք, բայց չէինք կողմնորոշվում՝ մենք ենք կրակում, թե՝ իրենք, որովհետև երկուսի դեպքում էլ ուժեղ ձայնը գալիս էր։ Բայց մի քանի ժամ անց, երբ տեսա, թե մեր բժիշկներն ինչ պատրաստակամությամբ էին բուժելու վիրավորներին, որ հանկարծ մեկը չզոհվի, հասկացա, որ երկու տարբերակ կա՝ կամ փախչում ես կամ մնում ես ու պայքարում ես մինչև վերջ։ Եվ մի քանի ժամ անց արդեն ոչ մեկիս հետաքրրքիր չէր, որ արկեր են պայթում։ Հնարավոր է մեզ թիրախավորեին, բայց ընկներ Սարսանգի ջրամբարի վրա կամ 20 մետր այն կողմ, ու հասկանում էինք, որ Աստված մեզ հետ է։ Շատ դաժան բան է պատերազմը, ոչ մեկին չեմ ցանկանա որ նման բան տեսնի»,- հիշեց Ալբերտը:

Տղաներն անընդհատ փոխում էին իրենց դիրքերը և ազատ խրամատ տեսնելուն պես այնտեղ բուժկետ էին բացում։

«Պարբերաբար մեր տեղերը փոխում էինք։ Եթե գտնում էինք ազատ խրամատ, դա մեզ համար բուժկետ էինք դարձնում։ Վիրավորներին առաջնագծերից իջեցնել չէր ստացվում, որովհետեև անընդհատ ռմբակոծում էին, բայց եթե ստացվում էր իջեցնել, օրական 20-30 մարդ էր լինում»,- նշեց Ալբերտ Մեյրոյանը:

 Հոկտեմբերի 2-ին նահանջի ժամանակ բուժկետի անձնակազմին տեղեկացնում են, որ վերևում վիրավորներ են մնացել։ Ալբերտը, գլխավոր բժիշկը և ևս մեկ բուժակ վերադարձել են վիրավորներին հետ բերելու։

«Հոկտեմբերի 2-ին, երբ նահանջի հրաման էինք ստացել և ճանապարհի կեսն անցել էինք, մեզ տեղեկացրին, որ այնտեղ վիրավորներ են մնացել: Գլխավոր բժիշկը, ես և ևս մեկ բուժակ հետ գնացինք վիրավորների մոտ: Վիրավորներին տեղափոխելու համար կար երեք շտապօգնության ավտոմեքենա, մեր մեքենայի մեջ յոթ հոգով էինք: Բախվեցինք այլ մեքենայի, կրակ բռնկվեց, հետո ավտոմեքենան պայթեց: Ես այդ դեպքից ոչինչ չեմ հիշում, ինձ պատմել են»,- ասաց Ալբերտը:

Ալբերտին և ևս երկու հոգու այրվող ավտոմեքենայից դուրս է բերել նույն մեքենայի մեջ գտնվող Մարտակերտից եկած բուժակ Աշոտը, որից հետո մեքենան պայթել է։

«Դեպքից հետո Աշոտը նույնպես եղել է այրվածքաբանական կենտրոնում, ու նա բժիշկներին պատմում էր Մատաղիսի շտապօգնության ավտոմեքենայի դեպքը, որ այրվող մեքենայից դուրս է բերել մի քանի հոգու և որ մի հոգու շատ դժվարությամբ կարողացել է փրկել ու հետաքրքիր է՝ տղան ողջ է մնացել, թե ոչ։ Կարճ ժամանակ անց պարզվեց՝ Աշոտը և Ալբերտը պառկած են դեմ դիմաց հիվանդասենյակներում։

 Աշոտը մեզ պատմեց, որ նկատել է մի հոգու, որը ձայն չէր հանում, բայց պայքարում էր պատուհանից ավտոմեքենայից դուրս գալու համար։ Աշոտը դժվարությամբ դուրս է բերել Ալբերտին, ձեռքերով հանգցրել է Ալբերտի գլխի կրակը, ինչի արդյունքում իր ձեռքերն են այրվել։ Այրվող ավտոմեքանայից դուրս է բերել ևս երկու հոգու, ինչից հետո ավտոմեքենան պայթել է։ Տղաներից մեկի կյանքը, ցավոք, չի հաջողվել փրկել»,- պատմեց Ալբերտի հորեղբայրը՝ Էդգար Վարդանյանը։

Ալբերտը եղել է Մարտակերտի, Խոջալուի և Սիսիանի հոսպիտալներում, որից հետո տեղափոխվել է Երևան։ Դեպքի նախօրեին և այդ օրն Ալբերտը չէր զանգահարել տուն և դեպքից երկու օր անց զանգել էր քրոջը՝ տեղեկացնելու, որ վիրավոր է։

 «Հոկտեմբերի 1-ին և 2-ին չէր զանգել։ Շատ էինք անհանգստանում, ամեն բան անցնում էր մեր մտքով, քանի որ սովորել էինք, որ ամեն օր զանգահարում էր, ասում էր՝ մեզ հետ ամեն ինչ լավ է, մի անհանգստացեք։ Ամսի չորսին զանգել էր քրոջն ու հայտնել, որ վիրավոր է»,- հիշեց Ալբերտի հորեղբայրը։

 Ալբերտը դեռ վերականգնողական փուլում է։ Վնասվել էին շնչուղիները, դեմքն ամբողջությամբ այրվել էր։ Այժմ մնացել են միայն ձեռքերի այրվածքները, չեն անցել ճակատային հատվածում մանրաբեկորային կոտրվածքները, վնասված է ոտքը։

«Պարզ չէ՝ կվերադառնամ ծառայության, թե՝ ոչ, բայց ես շատ եմ ցանկանում վերադառնալ, քանի որ իմ պատերազմը դեռ չի ավարտվել։ Իմ պատերազմը կավարատվի այն ժամանակ, երբ մենք հաղթենք»,- ավելացրեց Ալբերտը։

20-ամյա Ստեփանը մահացավԿապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվելԱրտակարգ դեպք՝ Կիևյան փողոցումԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ6 բալանոց երկրաշարժ ԹուրքիայումՊՆ-ն կանոններ խստացրեց«Հեռանալու բեռը. ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից» Ջուր չկա, աշխատանք չկա, տանիքները կաթում են. Շուռնուխին ուշադրություն է պետք Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 18-ից 19-ը «Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին. ո՞րն է վեճի պատճառը»Ոսկեպարցիները կասեցրել են մի ամբողջ պետության անկումը. Սուրեն ՊետրոսյանՈսկու գինն աճել է Լավ լուր՝ մանկապարտեզում երեխա ունեցողների համարԻնչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը1915թ. Մեծ Եղեռնի ժամանակ սկսվել է Վանի հերոսամարտը. պատմության այս օրը (19 ապրիլ)Իրականում Ադրբեջանի նպատակն է Հայաստանի իշխանությունից 4+4 բանաձևով ստանալ 8 գյուղ․ Տիգրան ԱբրահամյանԳործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից61-ամյա Եղիսապետ Տ․-ն մահացել է«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներինՀիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» Իրանը հայտարարել է, որ մի քանի անօդաչու թռչող սարք է խոցել 11 ժամ գազ չի լինի Ռուբլին ու դոլարը ավելի էժանացանԻ՞նչ է պատմում «Ուրալ»-ի վթարից վիրավորված կինըՌուսաստանում ինքնաթիռ է կործանվել «Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել, ուղևորները հոսպիտալացվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար)Մարզերում անձրև ու ամպրոպ է սպասվում, նաև քամու ուժգնացումՓաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ՔՊ»-ի նիստ․ քննարկել են ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերող հարցերԹուրքիայում 2-րդ ուժգին երկրաշարժն է գրանցվելՎրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ներշնչվել է Կրեմլի կողմից․ ՄիլլերԻնչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժիցՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համարՀամառոտ ամփոփում ՀՀ մրցակցային դատավարության դրսևորումներից. Հովհաննես Քոչարյան Ոսկեպարում այլ բան է խոսել, Կիրանցում և Բերքաբերում՝ մեկ այլ. Միհրան Մախսուդյանը՝ Նիկոլ Փաշինյանի այցի մասինԱրևմուտքի՝ նոր պատերազմի քարտ-բլանշը ԲաքվինՀակամարտությունների գոտիներում օտարերկրյա ռազմական ներկայության ընդլայնումը կարող է հանգեցնել էսկալացիայի․ ՌԴ ԱԳՆՊենոպլաստ, կպչուն ժապավեն և առանց ղեկի. ինչի՞ց է պատրաստված ռուսական կամիկաձե անօդաչու թռչող սարքըԱնընդունելի է ՀՀ առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջում՝ առանց սահմանազատման գործընթացի ամբողջական իրականացման․ «Ապրելու երկիր» կուսակցությունԻրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿԱրմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը կարևորել են ապրիլի 5-ի ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքներըԱդրբեջանը քանդել է օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Հագել են ԱԱԾ աշխատակցի հագուստն ու արել իրենց գործը․ մանրամասներԼրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համարՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբանԹուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցելՓաշինյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ամենադիտված