1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 16-րդ միջազգային փառատոն.2021թ.

ՄՇԱԿՈՒՅԹ

2021թ. հունվարի 11-20-ը տեղի կունենա «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 16-րդ միջազգային փառատոնը՝ առցանց ձևաչափով: Փառատոնն ավանդաբար կազմակերպվում էր հինգ օր տևողությամբ, սակայն պայմանավորված երկրում ստեղծված իրավիճակով՝ որոշում կայացվեց փառատոնի տևողությունը դարձնել 10 օր՝ 2021 թվականի հունվարի 11-20: Սպասվում է հետաքրքիր և բովանդակալից փառատոնային ծրագիր: Փառատոնի շրջանակներում կանցկացվեն ֆիլմերի առցանց պրեմիերաներ, հատուկ ցուցադրություններ, վեբինարներ, ցուցահանդես-մրցույթներ: Շուրջ 29 երկրից ստացված 180 ֆիլմերի հայտերից փառատոնի ծրագրում ընդգրկվել է 62 ֆիլմ 15 երկրից, որոնցից կցուցադրվեն 46 ֆիլմ, 15 երկրից: «Հետպատերազմյան իրավաճակի և համավարակի պայմաններում ՀՀ «Ռոլան Բիկով» (Армянский фонд Ролана Быкова, Armenian Rolan Bykov Foundation) հիմնադրամը որոշում կայացրեց անցկացնելու 16-րդ «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը` մի փոքր ուշացումով, նվիրելով այն Արցախի և Հայաստանի բոլոր երեխաներին` որպես նոր հույսի և խաղաղության առհավատչյա», - նշեց փառատոնի նախագահ Նունե Մանուկյանը: Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը արդեն չորրորդ տարին է, ինչ փառատոնի հատուկ ծրագրերի շրջանակներում համագործակցում է «Վիշեգրադ» միջազգային հիմնադրամի հետ: Վիշեգրադ հիմնադրամի աջակցությամբ այս տարի իրականացնելով «Վիշեգրադ+Հայաստան և Արևելյան Գործընկերության Երկրներ (EaP)՝ Վրաստան, Ուկրաինա, Բելառուս. ընդլայնելով միջմշակութային երկխոսությունը COVID-19-ի պայմաններում» հատուկ ծրագիրը: «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 16-րդ միջազգային փառատոնի աջակիցներն են՝ Վիշեգրադ միջազգային հիմնադրամը, Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը, Երևանում Գյոթե կենտրոնը: «Ռոլան» 16-ի ընթացքին և ծրագրին կարող եք ծանոթանալ փառատոնի պաշտոնական կայքի, ֆեյսբուքյան էջի և յութուբյան էջի միջոցով: Փառատոնի հանդիսատեսն այս տարի հնարավորություն կունենա մասնակցելու առցանց փառատոնի բացման և փակման արարողություններին՝ նկարահանված ֆիլմերի ձևաչափով:

Բացման և փակման արարողությունները ներկայացնող ֆիլմերը կցուցադրվեն առցանց՝ 11.01.2021. ժամը 18:00-ին և 20.01.2021. ժամը 18:00-ին:

Փառատոնի նախագահ` Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյան

Փառատոնի մամլո քարտուղար` Կարինե Գրիգորյան (հեռ.` 091 51 04 79,

e-mail: [email protected])

ՀՀ, Երևան Վարդանանց փակուղի 8 Հեռ.: (+374 11) 540 230 (+374 93) 540 230

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular