Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կասես, որ ես մահացել եմ հերոսի մահով ու գրանատները քաշեց. կամավոր Վաչագանը պայթեցրել է իրեն ու հակառակորդին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Hraparak.am-ը գրում է. 34-ամյա Վաչագան Նահապետյանն մարտի դաշտում ընկել է հերոսի մահով։ Նա հասցրել է փրկել իր զինակից ընկերների կյանքը եւ նրանք պատմում են Վաչագանի անպատմելի հերոսության մասին։ Վաչագանը Արմավիրի մարզի Արմավիր գյուղից էր, միջին խավի ընտանիքից, զբաղվում էր հողագործությամբ։ Ամուսնացած էր, ուներ 2 անչափահաս երեխա։ Պատերազմի մասին իմանալուց հետո կամավոր մեկնել է ռազմաճակատ, օրեր շարունակ մարտեր մղել։ «Պետք է մեկ դիրք գրավեինք 6 հոգով, որ չբարձրանար թշնամին մեր կողմը։ Մեր դիրքն ու Վաչոյենց դիրքն այն տարածության վրա էր, որ իրենք իմ ձախ կողմն էին պահում, ես հետ էի իրենցից։ Մենք որ գնացինք այդ դիրք, չհասցրինք, չբարձրանալու հրաման եկավ, որ վերեւում նստած են թշնամիները։ Սկսեցին մեր վրա կրակելը, ձախ կողմից Վաչոյենք իրենց դասակով մեր թիկունքը պահեցին, որ մենք կարողանայինք նահանջել։ Նահանջ եկանք այդ 6 հոգիս։ Վաշտի հրամանատարն ինձ տեսավ, ասեցի՝ ո՞վ էր մեր թիկունքը պահողն, ասաց՝ երրորդ դասակը, ես էլ որ դասակների հետ շփվել եմ, բոլորի հետ ծանոթացել եմ, մի տեղ հաց ենք կերել, ճանաչում էի։ Այնպես էր իրավիճակը, որ իրենց դասակը թույլ դասակ էր, ծանր զենքը իմ մոտ էր, իմ դասակում էր։ Ես ու իմ ընկեր Հարութը գնացինք իրենց որպես օգնություն՝ ծանր զենքով, մի 2 օր մնացինք իրենց մոտ։ Այդ 2 օրվա մեջ էլի նույն կարգավիճակով ապրեցինք, ավելի հարազատացանք»,-պատմում է զոհվածի զինակից ընկեր Վախթանգը։ Մեր զրուցակցի խոսքով՝ 5 հոգով պետք է ճանապարհը փակեին, որ թշնամին չանցներ․ «Վաշտի հրամանատարը հրաման տվեց, որ 5 հոգի պետք է նստեն, ես իմ կամքով եմ առաջինը գնացել, Վաչոն, մեկ էլ էն մյուս վաշտի հրամանատարը՝ Արթուրը, Հարութը, ես, Վաչոն եւ Վահեն գնացել ենք, որ այդ ճանապարհը փակենք։ Մինչեւ տեղ հասնելը սկսեցին ռմբակոծել, հրաշքով փրկվեցինք, հելանք, դիրքավորվեցինք։ Այնուհետեւ ժամը մինչեւ 1։20 արթուն ենք եղել, ասի՝ տղերք, 3-րդ օրն է չեմ քնել, 10 րոպե փոսի մեջ աչքս կպցնեմ, արթուն մնացեք, տղերքն ասեցին՝ լավ։ Այնպես ստացվեց, որ այդ 10 րոպեն դարձավ ճակատագրական բոլորիս համար։ Երեւի 10 րոպե աչքս կպել է, Վաչոյի ձայնից արթնացա, գոռաց՝ ո՞վ է, ինքն իմ կողքը չէր, այլ փոսի մեջ էր։ Ես վեր թռա, մոտավոր 30 հոգի հետեւներիցս դիրքավորված, մենք բլուրի մեջտեղում էինք, հետեւից սկսեցին կրակել մեզ վրա։ Դեմն էլ արդեն 40-50 հոգի էին վազում՝ կրակելով վրաներս։ Այդ ժամանակ առաջին կրակոցը, որ եղել է, Վաչոն գլխից վիրավորվել է։ Գոռաց՝ Վախթանգ, ես գլխից վիրավոր եմ, ինձ խփում եմ, ասի՝ տենց բան չանես, ասի՝ քեզ փոսից քցի դուրս։ Թռավ ինքը բլուրի վրա, ես այդ պահին, որ զենքը ֆռռացրի, որ դեմը բացեմ, ինձ մեջքից խփեցին, հասցրել եմ ձախ ձեռով գրանատ քաշեմ, գցեմ, որ դեմս բացվի։ Վաչոյին ասի՝ գլորվի հետս ընկնենք մոշի ծառերի մեջ, Վաչոն ասեց՝ ես վիրավոր եմ, ի վիճակի չեմ գլորվելու։ Երեւի մի 5 մետր գլորվել էի, ասեց՝ Վախթանգ, բոլորին կասես, որ ես մահացել եմ հերոսի մահով ու գրանատները քաշեց։ 6 հոգի վրա էին տվել Վաչոյին, ասեց՝ կասես, որ ես հերոս եմ եղել, ես գերի չեմ գնա։ Գրանատները քաշեց ու տրաքեց իրենց հետ։ Դրանից հետո մի 40 րոպե ես եմ մնացել մոշի ծառերի մեջ, էն 3 հոգին էլ արդեն գնացել էին»,-արցունքները աչքերին դեպքի մասին պատմում է ընկերը։ Վաչագանի քայլից հետո, երբ հնարավորություն է եղել, զանգահարել է հրամանատարին, պատմել ընկերոջ արածի մասին․ «Իրենք գիտեին, թե ես էլ եմ ինձ խփել, եկան ինձ հանեցին։ Վաչոյի պես էլի տղերք կան»։ Նա նաեւ նշում է՝ ընկերոջ սխրանքի մասին պետք է բոլորն իմանան։
Source: https://armlife.am/news/127261.html

Տեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ»«Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ»Վարժական հավաքներից խուսափելու համար 81 անձ դատարանում դատապարտվում է. ովքեր են նրանքՀայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»Որո՞նք են երաշխիքները, որ 4 գյուղերն ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. հարց՝ ՓաշինյանինԲելառուսի ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են Իրանում ընթացող հրամանատարաշտաբային զորավարժություններինԶինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք մեր բանակի և մեր զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ ՓաշինյանԱջակցելով ժողովրդավար Հայաստանին` Եվրոպան ոչ միայն պաշտպանում է իր դավանած արժեքները և սկզբունքները, այլ նաև` իր շահերը. Ֆրանսիայում Հայաստանի դեսպան«Ուզում են աչքի ընկնել «շեֆի» առաջ, միավորներ վաստակել»․ Բագրատ Սրբազանը՝ իր մասին կեղծ լուրեր ու զրպարտանքներ տարածելու նպատակների մասին (Տեսանյութ)«Եթե կիրանցիների տունը խլում են, ուրեմն իմն էլ պիտի խլեն, ձերն էլ պիտի խլեն, որովհետև իմ ու ձեր կադաստրի թուղթը նույն իրավական ուժն ունի, ինչ կիրանցիները»․ Իշխան Գևորգյանն սկսել է նստացույցըՏիգրան Աբրահամյանը տեսակցել է քաղբանտարկյալներինՎրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը Կիրանցում պայքարը շարունակվում է․ ՈւՂԻՂՄենք ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի կանխարգելման կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆԻնչպիսի՞ն կարող է լինել Կիրանցի ապագան՝ «սահմանազատումից» հետո․ Կիրանցում կարծում են՝ ոչ միայն ապագա, այլ նաև գյուղը կարող է չլինելԻրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրումՇահինյանը հաստատեց՝ իրեն ներկայացրած պլանով՝ «սահմանազատման» հետևանքով գյուղից տներ են անցնելու Ադրբեջանին, կամուրջն էլ՝ հետըՕտարերկրյա գործակալների մասին օրենքը միայն կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ ԿոբախիձեԿիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ հայտնեց Փաշինյանի հետ հանդիպումից․ 60 տոկոսանոց վստահեցում է ստացել (Տեսանյութ)Կիրանցի ամեն բնակչի շահը մեր ուշադրության կենտրոնում է․ ամեն ինչ անելու ենք՝ նրանցից յուրաքանչյուրի իրավունքները, արժանապատվությունը, անվտանգությունը պաշտպանենք․ ՓաշինյանՄամուլում շրջանառված լուրը, թե Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել, չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆԹուրքիան ցանկանում է միանալ Իսրայելի դեմ Միջազգային քրեական դատարանում քննվող հայցին. ՖիդանԳազայում զոհերի թիվը հասել է 34,568-ի․ վիրավորվել է 77,765 մարդՀայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործինԿիրանց անունով մի փոքրիկ, չքնաղ գյուղ կարողացել է խառնել աշխարհի գերտերությունների խաղաքարտերը. Բագրատ Սրբազանն ամփոփում է Տավուշյան շարժման 13 օրը (տեսանյութ)Արթուր Սուքոյանին ձերբակալեցին․ նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքըԼատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկըԳագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է (տեսանյութ)Տալով գնում է չէ՞ այս մարդը, ասում է՝ Արարատի վրա մի նայեք, հետո կասի՝ Արագածին չնայեք, Տավուշի վրա չգնաք․ Գառնիկ ԴանիելյանՄիրզոյանը խոստովանում է  վարչախմբի անճարակությունը Լեհաստանում հայտնաբերվել են Գրիմ եղբայրների ձեռագիր նշումներով կորած գրքերը (լուսանկարներ) Գեղարքունիքի առաջնագծից զորքի հետքաշման մասին լուրերը կեղծ են․ ՀՀ ՊՆ (տեսանյութ)2 դիրք Տավուշից հանձնվել ա թուրքին, Կոթիում իրանք են․ ՄախսուդյանՀամբերեք, գործընթացը չի կանգնելու․ Սուրեն ՊետրոսյանՆավթի գները նվազել են «Մամ, պիտի պինդ մնաս, բոլորը այրվում են»․ Արմենը էլ չկա68-ամյա կինը 1 մլրդ․ ռուբլի է գողացելԱրևմուտքն ու Ռուսաստանը մրցում են, թե ով կտապալի փաշինյանական վարչախումբըNYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են Ուղիղ․ իրավիճակը՝ ԿիրանցումԼևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել Մայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունիԾանոթ ու միաժամանակ անհայտ. մագնիտոֆոնԱրարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմումԹուրքիան ջրի տակ է անցնում (տեսանյութեր)
Ամենադիտված