Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վանաձորում 30-ամյա կինը տուն է վարձակալել, այնտեղ հրավիրել 28-ամյա տղամարդուն եւ… շորթում կատարել

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձոր քաղաքի բնակչի նկատմամբ կողոպուտ և շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՔԿ մամուլի ծառայությունից:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:

2020թ. մարտի 20-ին Վանաձոր քաղաքի 30-ամյա բնակչուհին «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով ծանոթացել է համաքաղաքացի 28-ամյա տղամարդու հետ:

Քննությամբ պարզվել է, որ մտերիմ հարաբերություններ հաստատելուց հետո, 2020թ. մարտի 27-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, 30-ամյա կինը տղամարդուն հանդիպման է հրավիրել վարձակալած բնակարան, որտեղ, քննությամբ դեռևս ինքնությունը չպարզված անձի հետ նախնական համաձայնությամբ, բռնություն գործադրմամբ, դանակն օդում թափահարելով խուճապ ու վախի զգացում առաջացնելով, ինչպես նաև արատավորող տեղեկություններ և տեսագրություն հրապարակելու սպառնալիքով, 28-ամյա տղամարդուց պահանջել է մաս-մաս իրենց վճարել խոշոր չափերով՝ ընդհանուր 1.257.000 ՀՀ դրամ գումար, իսկ  որպես երաշխիք՝ վերցրել նրա նույնականացման քարտը և ծառայողական վկայականը՝ այդ կերպ կատարելով շորթում:

Բացի այդ, պարզվել է նաև, որ, նախնական համաձայնությամբ, գիտակցելով և լրացնելով միմյանց գործողությունները, Վանաձորի բնակչուհին և ինքնությունը չպարզված անձը բացահայտ հափշտակել են տուժողի մոտ առկա կանխիկ գումարը:

Քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վանաձոր քաղաքի 30-ամյա բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի (շորթումը) 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3.1-րդ կետերով և 176-րդ հոդվածի (կողոպուտը) 2-րդ մասի 1-ին կետով:  Վերջինիս մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Քննությամբ ինքնությունը չպարզված անձի վերաբերյալ մասն անջատվել և առանձնացվել է առանձին վարույթում, որով նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վերջինիս ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն ևս էժանացել էCOVID-19-ի մասին հուշող ախտանշան, որն ի հայտ է գալիս միայն պատվաստվածների մոտ Մերկելը Եվրամիությանը կոչ է արել ուղղակի երկխոսություն վարել Ռուսաստանի և Պուտինի հետ Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն, ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահների հետ, շարունակում է օգնել Ադրբեջանին և Հայաստանին՝ իրար վստահություն ստեղծելու հարցում ԵԽԽՎ իրավական հարցերով կոմիտեն ընդունել է Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով բանաձևի պահանջների կատարողականի զեկույցը Արցախում որոնողական աշխատանքները շարունակվում են «Ռուսաց լեզու» և «Քիմիա» առարկաներից միասնական քննություն կհանձնի, համապատասխանաբար, 241 և 1 073 դիմորդ «Երկաթե գմբեթ»-ը ստեղծում է պաշտպանվածության պատրանքներ, թե՞ փրկում է ԻսրայելըԱյցելություն մարտական հենակետեր. ՊՆ Վիրուսոլոգը պատմել է COVID-19 համաճարակի ամառային սրացման ալիքի ժամկետների մասինԱդրբեջանցի զինվորները սպառնացել են Գեղարքունիքում աշխատող իսպանացի լրագրողներին Պատվաստւմները հատել են 70 000–ի շեմը. Հայաստանը նախատեսում է նոր պատվաստանյութեր ներկրել Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +39…+40 աստիճան. եղանակի տեսություն Գեղարքունիքում կանցկացվեն վարժանքներ Զանգակատուն գյուղի սահմանամերձ տարածքում այրվել է 110 հա խոտածածկ տարածք Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին մեկ այլ զորամաս է բացել Էրդողանը փորձում է մեծացնել իր ազդեցությունը Անդրկովկասում. փորձագետԱդրբեջանի իշխանությունները շտապում են և շտապեցնում Փաշինյանին Թուրքական ապրանքների արգելքը երկարաձգվեց 6 ամսով «Ժամը 17։00-ին բողոքի ակցիա՝ դատախազության դիմաց». «Հայաստան» դաշինք Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը Ինչպե՞ս ջրել ռազմագերիների հարցը․ Փաշինյանի իշխանությունը լվացել է ձեռքերը Նիդերլանդների խորհրդարանը կոչ է անում կառավարությանը ներկա չգտնվել Բաքվում` Եվրոպայի ֆուտբոլի առաջնությանը Արթուր Այվազյանը կալանավորվել է. ՔԿ Ի՞նչ են քերելու Փաշինյանից․ Արևմուտքի արձագանքները մտահոգիչ են Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 103 նոր դեպք, մահացել է 2 մարդ Հայաստան-Ադրբեջան խաղաղության մեծ համաձայնագրի կնքում․ հայ-թուրքական հաշտեցման համաձայնագրի ստորագրում․ ո՞րն է այս ամենի «վերջին կայարանը»․ Սուրեն Սարգսյան«Կայացրել եմ ինձ համար դժվար, բայց սպասված որոշում…. ». Արտակ Աղբալյան Նոր լիդերների հրամայականը6 պարզ ու արդյունավետ միջոց ամռանը տապից «փրկվելու» համար Հայաստանում Փաշինյանի կուսակցության հաղթանակից հետո կանխատեսել են իրադարձությունների ուժային զարգացումներ և անկարգություններՊատվիրակություն է մեկնում ՌԴ. դա կապված է Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանի տեղակայման հետ Ռուս խաղաղապահները Մարտունին մաքրել են պայթյունավտանգ առարկաներից Պատմության այս օրը (հունիսի 24)Հայտնի է՝ որ հիվանդությունն է բարձրացնում կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը Գունավոր մետաղների գինը չի փոխվել՝ բացառությամբ կոբալտի․ LME Մյասնիկովը պատմել է կորոնավիրուսի նոր մանրէահիմքերի մասին WTI տեսակի նավթի գինը նվազել է, Brent տեսակի նավթի գինը՝ աճել Լույս չի լինելու Արման Թաթոյանն այցելել է «Շենգավիթ» ԲԿ՝ տեսակցելու դատարանի որոշմամբ կալանավորված Արմեն Չարչյանին «Նման սցենար Արևմուտքը չէր կարող թույլ տալ. կողմնակի միջամտությունը բավականին ուժեղ էր». «Փաստ»Ռուբեն Ռուբինյանը՝ ԱԳ նախարա՞ր. ինչ է քննարկվում ՔՊ-ում. «Ժողովուրդ»Ճնշումներ համայնքապետների նկատմամբ. «Փաստ»«Հրապարակ»․ Փաշինյանը ընտրություններում պարտված, սակայն իր մեկնած «համերաշխության» ձեռքը սեղմած ուժերին կընդգրկի մի մարմնումՊայքարը նպատակ ունի փրկել իրենց կյանքը և Արցախի մնացած հատվածը հայկական պահել. «Փաստ»«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը դեռ վարչապետի պաշտոնը չստանձնած՝ արդեն պաշտոններ է բաժանումԱյս ընտրական միջոցառմամբ Հայաստանում ճգնաժամը չլուծվեց. «Փաստ»Ո՞ւմ խորհուրդ չի տրվում ազնվամորի ուտելԳազ չի լինելուԴատապարտելի է մարդկանց գրագետների ու անգրագետների արհեստական բաժանելով վիրավորելը. Արման Թաթոյան
Ամենադիտված