1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաստ». Իշխանությունը հիմա էլ փորձագետների «սև ցուցակ» է կազմել

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո բացահայտ բևեռացման ու սելեկտիվ գործընթացները չեն շրջանցում գրեթե ոչ մի ոլորտ. իշխանությունները փաստացի չեն նայում մարդկանց պրոֆեսիոնալիզմին և պարզապես բաժանում են «սևերի» ու «սպիտակների»։

Չնայած անընդհատ մեղադրանքներ են հնչում, որ բավարար կադրեր չունենալով՝ իշխանություններն ականջալուր չեն լինում այլ մասնագետների ու փորձագետների խոսքին,

«Փաստ» թերթի տեղեկություններով, հիմա էլ կազմել են փորձագետների «սև ցուցակ». հատուկ հանձնարարական է տրվել, թե ում պետք է իշխանամերձ լրատվամիջոցները տեղ տան, ում գրառումները հրապարակեն, ումը՝ ոչ, կառավարությունում որ փորձագետներին է պետք «անտեսել», որոնց՝ «լսել», անկախ նրանից, թե ինչ կարգի մասնագետներ են, ինչքանով կարևոր ու կառուցողական դիտարկումներ կարող են ներկայացնել և ինչ փորձառություն ունեն։ Առաջնային պետք է լինի այն հանգամանքը, թե որքանով են «սվոյ» ու որքանով են գործում իշխանությունների «գծի մեջ»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular