Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դարձյալ նույն «կոտրած տաշտակի» առաջ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ-ում փաստացի խորացող տնտեսական ճգնաժամի հետևանքով փոքր և միջին բիզնեսի վնասները դեռևս չմարսած, հիմա էլ մաքսազերծման նոր կարգն է չոքել նրանց դռանը։ Սեպտեմբերի 1-ից գործող կարգը կարող է ճակատագրական լինել շատերի համար։

Տարիներ շարունակ մի շարք երկրներից, այդ թվում՝ Չինաստանից և Թուրքիայից, Հայաստան ներմուծվող հագուստի և այլ պարագաների մաքսազերծումն իրականացվել է քաշով։ Անկախ նրանից, թե ապրանքը ինչ գին է ունեցել, գործել է ստանդարտ սակագին՝ 1 կգ-ի համար վճարվել է 3,25 դոլար։ Նոր կարգի համաձայն՝ սեպտեմբերի 1-ից մաքսազերծման այս կարգը դադարել է գործել։ Հիմա արդեն ներմուծողներն իրավունք չունենք կիլոգրամով մաքսազերծում իրականացնել․ ըստ այդմ՝ մաքսազերծումը պետք է իրականացվի ներկայացված հաշիվ-ապրանքագրի հիման վրա՝ հաշվի առնելով ապրանքի գինը, քանակը, մոդելը և այլն։

Նշենք նաև, որ նոր կարգի կիրառումն էապես թանկացնում է մաքսազերծումը։ Այդ դեպքում ներմուծողները ստիպված են լինելու առնվազն մի քանի անգամ ավելի վճարել նույն ապրանքների մաքսազերծման համար։ Թերևս, սա էլ դարձել է ոլորտում գործունեություն իրականացնող փոքր ու միջին բիզնեսի դժգոհության պատճառը։ Նրանք պատրաստ չեն ավելի մեծ գին վճարել մաքսազերծման համար։ Խնդիրը, իհարկե, միայն ավել վճարումները չեն։ Ի վերջո, դա ներառվելու է ապրանքների իրացման գնի մեջ, և այդ ծանրությունը կրելու է սպառողը։ Այստեղ հարցը նրանում է, թե այսօր արդյո՞ք սպառողն ի վիճակի է վճարել այդ ավել գինը։

Հատկապես, երբ ճգնաժամը հանգեցրել է մարդկանց եկամուտների կտրուկ նվազման և վճարունակ պահանջարկի կրճատման։ Առևտրականների հիմնական մտահոգությունները, ըստ էության, գալիս են այստեղից։ Առանց այն էլ վերջին շրջանում կրճատվել են սպառման ծավալները։ Մարդիկ հազիվ կարողանում են հացի փող վաստակել։ Այսօր հագուստի թարմացման մասին քչերը կարող են մտածել։

Վերջին տվյալներով՝ մանրածախ առևտուրը Հայաստանում կրճատվել է գրեթե 15 տոկոսով։ Անկումն ավելի մեծ է հատկապես՝ ոչ պարենային ապրանքների, մասնավորապես՝ հագուստի դեպքում։ Սպառողական ապրանքների շուկայում, որի մեջ մտնում են նաև տոնավաճառները, 7 ամսում առևտրի ծավալների նվազումը հասնում է գրեթե 25 տոկոսի։ Ակնհայտ է, որ մաքսազերծման թանկացումը բերելու է ներմուծվող ապրանքների գների բարձրացման։ Մի բան, ինչը բացասաբար է ազդելու սպառման, առանց այն էլ, կրճատված ծավալների վրա։ Դա լուրջ խնդիր է փոքր և միջին բիզնեսի համար, որի բազմաթիվ ներկայացուցիչներ այսօր հազիվ կարողանում են պահպանել իրենց գոյությունը։ Մի կողմից՝ մաքսազերծման համար վճարվող գումարների ավելացումը, մյուս կողմից սպառման կրճատումը, նրանցից շատերին կարող է կանգնեցնել փակման փաստի առաջ՝ ոչ միայն տնտեսական, այլև՝ սոցիալական հետևանքներով։ Իրականում սրանից ո՛չ պետությունն է շահելու, ո՛չ առևտրականը, և ո՛չ էլ սպառողը։

Ընդհակառակը՝ բոլորն էլ տուժելու են։ Պետությունը չի ստանա մաքսավճարների տեսքով ակնկալվող գումարները, կրճատվելու է պահանջարկը, փոքր և միջին բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ հայտնվելու են փողոցում, իսկ սպառողը ստիպված է լինելու ավելի շատ վճարել նույն ապրանքը ձեռք բերելու համար։ Անկասկած ճգնաժամի, մարդկանց եկամուտների և առևտրի ծավալների նվազման պայմաններում անմտություն է նման քայլի գնալը։ Դա նշանակում է՝ էլ ավելի խորացնել ճգնաժամի տնտեսական ու սոցիալական հետևանքները։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am

ԱՄՆ-ն ՌԴ-ին մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԱրևմուտքի «սիրախաղի» հերթական «պարտիան»Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտեԸնտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի․ Իշխան ՍաղաթելյանԱդրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջԵվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն ՀայաստանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզՍտացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանինԲերդ-Ճամբարակ ճանապարհը փակ էՊաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. Մելքոնյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին (տեսանյութ)Le Monde. Մակրոնը Ուկրաինա արշավի համար պատրաստում է այն գունդը, որը 1812 թվականին մտել էր ՌուսաստանՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները ՀՀ-ին կտրամադրվի 92,300,000 եվրո արժողությամբ վարկ և 16,000,000 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով դրամաշնորհ՝Արտակարգ դեպք․ 3 շոկոլադի համար դաժան ծեծի են ենթարկել խանութի վաճառողուհուն«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Բաբկեն ԹունյանՈւկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակBloomberg. ԱՄՆ-ն ակնկալում է ստանալ թուրքական տրոտիլ զինամթերքի արտադրության համարՉեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. ՍաղաթելյանՏավուշի գյուղերը կհանձնեն խաղաղ, կամ ուժային գործողության արդյունքում. ադրբեջանցի պատգամավորԻնչո՞ւ «Մհեր Արմենիան» երկար դադարից հետո վերադարձավ Հայաստան․ երգչի անկեղծ խոստովանությունը25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգըՏարադրամի շուկան փոփոխվել է Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը․ Տիգրան Աբրահամյան Հնագետները Նախիջևանում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած «ամազոնուհիների» մնացորդներ Տեղի է ունեցել աշխատաժողով` «Կիբեռանվտանգության ռազմավարության ներդրում» թեմայով«Ժամանակն է Հայաստանին դուրս մղել ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, որպեսզի չվճարենք նրա ռուսաֆոբիայի համար»Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործիցԹուրքական անուղղակի ակնարկներըՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ ՆԳՆ-ից հորդորում են լինել զգոն Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում«Առաջին հերթին տնտեսությունը»Դաժանորեն սպանվել է 64–ամյա Աշոտ ՀովհաննիսյանըՊապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր ԱբրահամՄեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվելԹռչնագրիպից մարդ է մահացելԿոչ՝ Ոսկեպարից «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Կարևոր․ երթևեկության փոփոխություն կլինի (լուսանկար)Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար31-ամյա Դավիթ Այվազյանը տեղում մահացել էՍեպտեմբերից աշակերտներն այլևս գնահատական չեն ստանա ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայում քաղցրահամ լիճը լցվել է մազութովԵրևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը Թագուհի Թովմասյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողների հետ (լուսանկար)Եղանակը կտաքանա մինչև +22Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է«BMW»-ով ոստիկանություն տեղափոխված անչափահասի մոտ հայտնաբերվել են թմրամիջոցներ Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը
Ամենադիտված