Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հոգատար ծնողները երբեք երեխային թույլ չեն տա ուշ պառկել քնելու. դա շատ վտանգավոր է նրա համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քունը յուրաքանչյուր մարդու ֆիզիոլոգիական պահանջն է: Էլ ինչ ասել երեխայի մասին, ում համար քունը ծայրահեղ օգտակար է: Չէ՞ որ հաճախ մանկան վատ քնից տանջվում է ամբողջ ընտանիքը: Երբ են երեխաները պառկում քնելու Պրոբլեմն այն է, որ անընդհատ ավելի բարդ է դառնում երեխային պառկեցնել ճիշտ ժամին: Երեխաները պրակտիկորեն չեն բաժանվում սմարթֆոններից, պլանշետներից և համակարգիչներից: Այս սարքերն ազդանշան են ուղարկում ուղեղին, որ դեռ քնելու ժամանակը չէ, և երեխան շարունակում է արթուն մնալ՝ քնելու և հաջորդ օրվա համար ուժեր հավաքելու փոխարեն: Գիտական հետազոտությունները պարզ ցույց են տալիս. երեխաները, ովքեր ուշ են քնում, դառնում են նյարդային և անհանգիստ, նրանց դժվար է կենտրոնանալ ինչ-որ բանի վրա, նրանց մոտ դժվարություններ են առաջանում ուսման գործընթացում, և առաջանում է նյարդային անկայունություն: Դա միակ պատճառը չէ, թե ինչու է այդքան կարևոր երեխայի համար ժամանակին քնելը: Փոքր հասակում օրգանիզմն աճում է ոչ թե օրերով, այլ ժամերով: Դա վերաբերում է ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեբանական աճին: Կյանքի առաջին տարիներին երեխան ընկալում է հսկայական քանակության ինֆորմացիա և ձեռք է բերում նոր հմտություններ մեծահասակների համար անհասանելի արագությամբ: Իսկ դա տեղի է ունենում՝ շնորհիվ աճի հորմոնի, որն արտադրվում է օրգանիզմում քնելուց 2-3 ժամ հետո և գործում է հիմնականում գիշերը: Այդ հորմոնի արտադրման համար ամենալավ ժամանակը կեսգիշերն է: Այսպիսով, եթե երեխան պառկում է ժամը 9-ից ուշ, նրա օրգանիզմում խանգարվում է հորմոնի արտադրությունը, և պակասում է ժամանակը, որի ընթացքում հորմոնը հասցնում է կատարել իր ֆունկցիան: Դա կարող է հանգեցնել երեխայի ֆիզիկական ակտիվության նվազեցմանը, կամ՝ հակառակը, հիպերակտիվության, քանի որ խանգարվում է հոգեբանական կայունությունը: Ուշ քնելը բացասաբար է ազդում նաև երեխայի ինտելեկտի զարգացման վրա: Դրա համար գիշերային ժամերին աճող օրգանիզմը պետք է հանգստանա, դե, իսկ երեխայի հետ միասին դա պետք է անի ամբողջ ընտանիքը: «Մանկական ոսկե քնի» 10 կանոնները

1. Դրեք առաջնայնությունները Երեխան չպետք է քնի մոր կամ հոր անքնության գնով: «Մանկական ոսկե քունն» առողջ և քաղցր քունն է ամբողջ ընտանիքի համար:

2. Որոշեք քնի ռեժիմը Քնի ռեժիմն ընտանիքում ձևավորվում է՝ կախված այն բանից, թե երբ է հարմար քնել ոչ միայն երեխային, այլ նաև ամբողջ ընտանիքին: Չէ՞ որ ամենից շատ երեխային պետք են լավ քնած և հանգստացած ծնողներ: Որոշեք, թե երբ է Ձեր ընտանիքում քնի ժամը, և ճշգրտորեն հետևեք այդ որոշմանը:

3. Որոշեք՝ որտեղ քնել և ում հետ Իհարկե, հարցը՝ «երեխան քնի ծնողների հե՞տ, թե՞ առանձին», շատ անհատական է: Բայց ճիշտ է, երբ երեխան քնում է իր մահճակալի մեջ և առանձին սենյակում:

4. Մի վախեցեք արթնացնել քնկոտին Եթե Ձեր երեխան երկար է քնում օրվա մեջ, իսկ հետո չի կարողանում քնել գիշերը, մի թողեք, որ նա քնի օրվա մեջ և արթնացրեք քնկոտին:

5. Օպտիմալացրեք կերակուրը Եթե ուտելուց հետո երեխայի քունը տանում է, ապա արեք այնպես, որ երեկոյան վերջին կերակրումը լինի ամենակուշտը:

6. Հագեցած օր Թող որ Ձեր երեխայի յուրաքանչյուր օրը հագեցած լինի: Ինչպես ֆիզիկապես, այնպես էլ՝ էմոցիոնալ:

7. Մտածեք ննջարանում օդի մասին Օպտիմալ ջերմաստիճանը պետք է լինի 18-21, իսկ խոնավությունը՝ 50-70 տոկոս:

8. Օգտագործեք լողանալու հնարավորությունը Մի քիչ առողջ լոգանք՝ քնից առաջ: Էլ ի՞նչը կարող է լինել ավելի լավ:

9. Անկողնու պատրաստում Ուղիղ և չոր ներքնակ, բնական սպիտակեղեն, իսկ եթե երեխան 3 տարեկանից փոքր է, կարելի է՝ նաև առանց բարձի:

10. Հոգացեք որակյալ տակդիրի մասին Ամենափոքրերի համար որակյալ տակդիրը շատ կարևոր է: Դրա վրա չի կարելի տնտեսել: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Այցելություն մարտական հենակետեր. ՊՆ Վիրուսոլոգը պատմել է COVID-19 համաճարակի ամառային սրացման ալիքի ժամկետների մասինԱդրբեջանցի զինվորները սպառնացել են Գեղարքունիքում աշխատող իսպանացի լրագրողներին Պատվաստւմները հատել են 70 000–ի շեմը. Հայաստանը նախատեսում է նոր պատվաստանյութեր ներկրել Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +39…+40 աստիճան. եղանակի տեսություն Գեղարքունիքում կանցկացվեն վարժանքներ Զանգակատուն գյուղի սահմանամերձ տարածքում այրվել է 110 հա խոտածածկ տարածք Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին մեկ այլ զորամաս է բացել Էրդողանը փորձում է մեծացնել իր ազդեցությունը Անդրկովկասում. փորձագետԱդրբեջանի իշխանությունները շտապում են և շտապեցնում Փաշինյանին Թուրքական ապրանքների արգելքը երկարաձգվեց 6 ամսով «Ժամը 17։00-ին բողոքի ակցիա՝ դատախազության դիմաց». «Հայաստան» դաշինք Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը Ինչպե՞ս ջրել ռազմագերիների հարցը․ Փաշինյանի իշխանությունը լվացել է ձեռքերը Նիդերլանդների խորհրդարանը կոչ է անում կառավարությանը ներկա չգտնվել Բաքվում` Եվրոպայի ֆուտբոլի առաջնությանը Արթուր Այվազյանը կալանավորվել է. ՔԿ Ի՞նչ են քերելու Փաշինյանից․ Արևմուտքի արձագանքները մտահոգիչ են Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 103 նոր դեպք, մահացել է 2 մարդ Հայաստան-Ադրբեջան խաղաղության մեծ համաձայնագրի կնքում․ հայ-թուրքական հաշտեցման համաձայնագրի ստորագրում․ ո՞րն է այս ամենի «վերջին կայարանը»․ Սուրեն Սարգսյան«Կայացրել եմ ինձ համար դժվար, բայց սպասված որոշում…. ». Արտակ Աղբալյան Նոր լիդերների հրամայականը6 պարզ ու արդյունավետ միջոց ամռանը տապից «փրկվելու» համար Հայաստանում Փաշինյանի կուսակցության հաղթանակից հետո կանխատեսել են իրադարձությունների ուժային զարգացումներ և անկարգություններՊատվիրակություն է մեկնում ՌԴ. դա կապված է Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանի տեղակայման հետ Ռուս խաղաղապահները Մարտունին մաքրել են պայթյունավտանգ առարկաներից Պատմության այս օրը (հունիսի 24)Հայտնի է՝ որ հիվանդությունն է բարձրացնում կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը Գունավոր մետաղների գինը չի փոխվել՝ բացառությամբ կոբալտի․ LME Մյասնիկովը պատմել է կորոնավիրուսի նոր մանրէահիմքերի մասին WTI տեսակի նավթի գինը նվազել է, Brent տեսակի նավթի գինը՝ աճել Լույս չի լինելու Արման Թաթոյանն այցելել է «Շենգավիթ» ԲԿ՝ տեսակցելու դատարանի որոշմամբ կալանավորված Արմեն Չարչյանին «Նման սցենար Արևմուտքը չէր կարող թույլ տալ. կողմնակի միջամտությունը բավականին ուժեղ էր». «Փաստ»Ռուբեն Ռուբինյանը՝ ԱԳ նախարա՞ր. ինչ է քննարկվում ՔՊ-ում. «Ժողովուրդ»Ճնշումներ համայնքապետների նկատմամբ. «Փաստ»«Հրապարակ»․ Փաշինյանը ընտրություններում պարտված, սակայն իր մեկնած «համերաշխության» ձեռքը սեղմած ուժերին կընդգրկի մի մարմնումՊայքարը նպատակ ունի փրկել իրենց կյանքը և Արցախի մնացած հատվածը հայկական պահել. «Փաստ»«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը դեռ վարչապետի պաշտոնը չստանձնած՝ արդեն պաշտոններ է բաժանումԱյս ընտրական միջոցառմամբ Հայաստանում ճգնաժամը չլուծվեց. «Փաստ»Ո՞ւմ խորհուրդ չի տրվում ազնվամորի ուտելԳազ չի լինելուԴատապարտելի է մարդկանց գրագետների ու անգրագետների արհեստական բաժանելով վիրավորելը. Արման ԹաթոյանԿամ այսօր կտանք համարժեք պատասխան, կամ վաղը ունակ չենք լինի դիմագրավել իշխանության ռեպրեսիվ մեքենային. Է. Վարդանյանը Չարչյանի կալանավորման առնչությամբ դիմում է «Հայաստան» դաշինքի անդամներին«Իզմիրլյան» ԲԿ-ի մեծ թվով բիշկներ հայտարարել են, որ վաղվանից որևէ հիվանդի չեն սպասարկելուԱյս տարի «Sevan Startup Summit 2021»-ը չի կայանաՄուտաքագրել են հոգնած, հապճեպ, կարող են լինել նաեւ սխալներ. ԿԸՀ քարտուղարը՝ քվեների անճշտությունների մասինՈ՞ր մթերքներն է խորհուրդ տրվում սառը ուտելԿԸՀ-ն հրապարակել է հաղորդագրություն վերահաշվարկի մասինԱրմեն Չարչյանը 1 ամսով կալանավորվեցՓաշինյանը փոխմարզպետներ է նշանակել
Ամենադիտված