Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես հաջողությունը տուն բերել

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ֆեն-շուի արևելյան փիլիսոփայությունը ավելի քան 3000 տարիների ընթացքում հարստացել է հատուկ խորհուրդներով բոլոր նրանց համար, ովքեր ուզում են իրենց տունն ավելի հարմարավետ դարձնել: Տան հաջողությունը շատ կարևոր է:

Ժամանակակից աշխարհում տունը մարդկանց համար այն մեծ նշանակությունը չունի, ինչ հին ժամանակներում, քանի որ մենք տանն ավելի ու ավելի քիչ ժամանակ ենք անցկացնում: Բայց դա չի խոսում այն մասին, որ տունն էներգետիկ տեսանկյունից ավելի լուսավոր չպետք է դարձնել: Անհրաժեշտ է իմանալ, թե ինչ իրեր են երջանկություն բերում և որոնցից է պետք ազատվել: Ֆեն-շուում կան մի քանի հատուկ կանոններ, որոնց շնորհիվ դուք կարող եք բարելավել տան մթնոլորտը և տուն թողնել միայն դրական էներգիա:

Ֆեն-շուի կանոններ, որոնց մասին չի կարելի մոռանալ:

1. Տունը մաքուր պահեք: Սա ամենագլխավոր կանոնն է, որի մասին ոչ մի դեպքում չի կարելի մոռանալ: Ժամանակին լվացեք ափսեները, մաքրեք փոշին և տան յուրաքանչյուր իրը դրեք իր տեղում: Հակառակ դեպքում դուք կարող եք առողջության և տրամադրության հետ կապված լուրջ խնդիրներ ունենալ: Մաքուր տանը միշտ ավելի հարմարավետ է: Այնպես որ, ձեզ կարգուկանոնի սովորեցրեք:

2. Մաքուր օդը լավ տրամադրության գրավականն է: Ձեր բնակարանն օդափոխեք օրը մեկ անգամ՝ ավելի քիչ հոգնելու և աշխատանքից առաջ լավ քնելու համար: Ասում են, որ դա լավացնում է ուղեղի գործունեությունը և բարձրացնում կանխազգացումը:

3. Միջանցքում լույսի աղբյուրը տեղակայեք հնարավորինս դռան մոտ: Լույսը պետք է ուղիղ դռան վրա ընկնի: Սա կվախեցնի չար ուժերին և թույլ կտա կարգավորել քունը. դուք ավելի քիչ սարսափներ կտեսնեք:

4. Փորձեք տանը հնարավորինս շատ պահել փշատերև բույսեր: Եթե դուք թշնամիների հետ կապված խնդիրներ ունեք, ապա պատուհանագոգին դրված դրված մեկ կակտուսը կարող է օգնել լուծել խնդիրը, սակայն մեկից ավելի կակտուս տանը պետք չէ պահել:

5. Ցանկալի է` ննջարանում համակարգիչ, հեռուստացույց և աշխատասեղան չունենալ: Ննջարանում չպետք է լինի նաև ջուր, իհարկե, բացառությամբ մեկ բաժակ խմելու ջրի: Ննջարանում պետք է լինի միայն մահճակալ և պահարան՝ իրերի մինիմալ քանակով: Կահույքը պետք է ուղղանկյուն ձև ունենա: Ընդ որում, որքան քիչ լինի սենյակի ընդհանուր մակերեսը, այնքան լավ: Սա տան ամենակարևոր մասն է, ուր ավելորդությունների համար տեղ չպետք է լինի:

6. Ննջարանում չպետք է շատ կարմիր իրեր լինեն: Այս սենյակի գույները պետք է հանգիստ, հողեղեն լինեն: Դա կարող է լինել սպիտակ գույնը, մոխրագույնը, շագանակագույնը և խամրած կանաչը:

7. Խոհանոցում հայելիներ չպետք է լինեն: Բոլոր ավելները, հատակի փայտերը և մաքրող միջոցները պահեք լոգարանում: Խոհանոցը ընտանեկան հավաքի, սնունդ ընդունելու տեղ է, և այնտեղ հեռուստացույց չպետք է լինի: Հիմա շատ տարածված է խոհանոցում հեռուստացույց դնել, բայց դա բացարձակապես սխալ է: Ոչ ոք և ոչինչ չպետք է խաթարի խոհանոցի ներդաշնակությունը:

8. Աշխատասեղանի մոտ և հյուրասենյակում կարելի է դնել բուրգերի մակետներ: Դրանք իրենց մեջ կխտացնեն դրական էներգետիկա և կտան ձեզ, երբ դուք դրանց կողքին գտնվեք:

9. Ցանկացած սենյակի կենտրոնում ոչ մի ավելորդ բան չպետք է լինի, ոչ մի կահույք: Դա վերաբերում է և հյուրասենյակին, և խոհանոցին, և ննջարանին: Ցանկացած տարածքի կենտրոն Ցի էներգիայի ազատ շրջանառության վայր է:

10. Մուտքի դռան առաջ անպայման պետք է կախվի կարմիր ժապավեն: Այն կվախեցնի չար ուժերին և կպահպանի տանն ապրող մարդկանց անդորրը:

11. Ոչ մի դեպքում տան ներքին հարդարանքում չօգտագործեք բռնություն, պատերազմ, արյուն և նմանատիպ բաներ պատկերող նկարներ: Նկարները պետք է արտահայտեն ձեր ստեղծարար ցանկությունները: Ձեր տանը եղած նկարներում պետք է ծով, անտառ, սարեր լինեն` ննջարանում, ընտանեկան դիմանկարներ՝ հյուրասենյակում, և փողի պատկերներ՝ աշխատասենյակներում:

12. Տանը կահույքի տեղափոխություն արեք, երբ զգում եք, որ կյանքում ինչ-որ բան պետք է փոխել: Դա կօգնի ձեզ վերակազմակերպվել, նոր գործեր սկսել և ապագայի համար ինչ-որ բան պլանավորել:

13. Անպայման դեն նետեք հին, մաշված, անպետք իրերը, փչացած մթերքները:Չի կարելի տանը պահել այն ամենը, ինչ ձեզ այլևս երբեք պետք չի գալու: Անգամ, երբ անպետք իրերը աչքից հեռու եք պահում, միևնույն է, նեգատիվը կարող է հայտնվել այնտեղ, ուր նրան չեք սպասում:

14. Ննջարանը պետք է լինի ազատ և մաքուր: Կահույքը մահճակալին շատ մոտ մի դրեք: Սուր անկյունները չպետք է ուղղված լինեն դեպի մահճակալը:

15. Աշխատեք օգտագործել բուրավետ ձողիկներ և մոմեր ավելի հաճախ, որպեսզի տանը գերիշխի հաճելի աուրա:

16. Յուրաքանչյուր սենյակում երկուսից երեք գույն օգտագործեք: Ավելի շատի իմաստը չկա, իսկ ավելի քիչ՝ չի կարելի: Երբ սենյակը բացարձակ միատոն է, Ցի էներգիան այնտեղ պարզապես կորչում է: Ընդ որում, սենյակների ներքևի մասը մուգ տոների մեջ պետք է լինի, իսկ վերևի մասը՝ բաց:

Այս կանոններից յուրաքանչյուրը կատարել դժվար չէ: Սրանք բոլորն ամբողջության մեջ կօգնեն ձեզ՝ ձեր տունը վերածել երջանկության և պայծառ էներգիայի բնօրրանի: Մի անտեսեք այս կանոնները, եթե ուզում եք, որ ձեր տունը դառնա արարչագործության վայր: Ճիշտ ձևավորված և կահավորված տունը ձեզ կօգնի ազատվել սթրեսներից և ուժ գտնել առաջ շարժվելու համար: Սա ձեր ամրոցն է, ձեր պաշտպանությունը: Այնպես որ, փորձեք աշխատել դրա վրա առաջին հերթին:

Առաջին կադրերը Կիրանցից մեկնարկած քայլերից (տեսանյութ)ՀՀ-ում ամուսնության նպատակով առևանգել են անչափահասի Պայքարը Կիրանցից պետք է տեղափոխել ԵրևանԾանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է Գերիների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի քարտուղարի բացառիկ հարցազրույցըՈԻՂԻՂ. Հրատապ. Բագրատ Սրբազանը հայտարարեց ՝ տավուշցիների հետ գալիս են ԵրևանԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցն՝ այս պահին3 շաբաթ է ուշքի չենք գալիս․ «Ուրալ»-ի վթարից զոհված Ժոզեֆի մայրը պատմում է Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ ԿարապետյանԹուրքիայում ավտոբուս է վթարվել․ կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ Փաստաբանների համար հարկերը կավելանան, վճարողը՝ հպարտ հարկատուն է լինելուՆախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումըԶգուշացեք․ ջերմաստիճանի նվազում և կարկուտ է սպասվում60-ամյա Գարեգին Հ․-ն հիվանդանոցի ճանապարհին մահացավ Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնըՀայտնվել ենք մի իրավիճակում, երբ պետության ղեկավարի շահերը 100 տոկոսով հակասում են պետության շահին. ԲոզոյանԻնչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններինՀնդկաստանը Հայաստանի համար արդիականացնում է ATAGS հրետանային համակարգը Ուղիղ․ նոր փուլ ենք մտնում․ ԱԺԲՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ Մեծ ֆուտբոլն ու աշխարհաքաղաքականությունը. ի՞նչ ճակատագիր կունենա Արցախի ֆուտբոլային թիմը. «Փաստ»Մեսսին՝ MLS-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ Եկատերինբուրգը գիշերը պատվել է առատ ձյունով, ձյան շերտը հասնում է 10 սմ-ի «Ադրբեջանը փորձում է խորամանկել». «Փաստ»Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին1913թ. Երևանում սկսել է գործել հեռախոսային ցանցը. պատմության այս օրը (04 մայիս)Երևանում արտակարգ է․ տներ են հեղեղվել«Մեծացրեցի, ուղարկեցի բանակ ու մի եռագույն դրոշ ստացա, ուրիշ ոչինչ. ամեն րոպե Արտյոմիս ծիծաղով, իր անուշ տեսքով եմ ապրում». Արտյոմ Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Քարինտակում. «Փաստ»Աճ ռուբլու շուկայումԵրևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ (լուսանկար) Աշխարհաքաղաքական բախման տարածաշրջանային հեռանկարը. «Փաստ»Սահմռկեցուցիչ դեպք՝ Շիրակի մարզում․ 3 և 5 տարեկան երեխաները այրվել են «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ»3 մետրանոց փոսից տղամարդու դի են հանելՎթար է եղել․ ջուր չի լինիՕբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ»Տյումենում ձյուն է սկսվել (տեսանյութ) «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Համայնքային ոստիկանություն կստեղծեն․ «Հրապարակ» Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. «Փաստ»Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ» Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից․«Հրապարակ» Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ԲԴԽ անդամ է դարձել Ռոբերտ Քոչարյանին կալանավորած Արմեն Դանիելյանը․ «Ժողովուրդ» Ոստիկանը պետք է լավ վարձատրվի և լավ հագնվի․ «Հրապարակ»
Ամենադիտված