Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Forbes-ն անդրադարձել է Իտալիայում քննադատությունների արժանացած «Gucci»-ի հայ մոդելին

ՖՈՏՈ

Մոդել Արմինե Հարությունյանի «ոչ ավանդական» արտաքին տեսքը Իտալիայում գեղեցկության չափանիշների մասին համընդհանուր քննարկումների առիթ է դարձել: Նրա՝ հանկարծակի ուշադրության կենտրոնում հայտնվելուն նպաստել է «Gucci»-ի կազմած աշխարհի 100 ամենասեքսուալ մոդելների ցանկում ընդգրկվելը, որն ավելի ուշ պարզվեց, որ գոյություն չունի:

Իտալական մամուլում Արմինեն դարձավ բացասական եւ ատելություն  արտահայտող մեկնաբանությունների թիրախ ոչ միայն արտաքին տեսքի, այլեւ՝ մոդելային հմտությունների դիտանկյունից:

Երկար քթով, խիտ հոնքերով եւ խոր, մուգ աչքերով մոդել. այսպես է նկարագրում «Forbes»-ը 23-ամյա հայուհուն եւ նշում, որ  «Gucci»-ի ստեղծագործական տնօրեն  Ալեսանդրո Միքելեի ընտրությունը չպետք է զարմացներ, քանի որ արդեն մի քանի տարի շարունակ նա իր շոուներում նախընտրում է ներառել գեղեցկության չգրված չափանիշներ ունեցող մոդելների: Այնուամենայնիվ, «Gucci»-ի հայ մոդելը դարձավ «բոդի-շեյմինգի» զոհ, քանի որ նրա արտաքին տեսքն այնպիսին չէ, ինչպիսին  սոցիալական հարթակը ստիպում է հասարակությանը գեղեցիկ համարել: Օրինակ՝ Instagram սոցիալական ցանցը մշակում է գեղեցկության այնպիսի չափանիշներ, որոնք մարդկանց աչքերում բազմազանության համար քիչ տեղ են թողնում:

Արմինե Հարությունյանը


Ի պատասխան բացասական ալիքի՝ Արմինեն «La Repubblica» պարբերականի հետ զրույցում խոսել է արտաքինի չափանիշների եւ դրանց հնարավոր բազմազանության մասին.«Մարդիկ վախենում են այն ամենից, ինչը տարբեր է. ինձ համար գեղեցիկ լինելու շատ տարբեր ձեւեր կան»:

Մոդելը նշել է՝ առաջին անգամ չէ, որ բացասական մեկնաբանություններ է ստանում իր արտաքինի վերաբերյալ. պարզապես անտեսում է դրանք: «Ավելի լավ է տարբերվել, քան հարմարվել ուրիշներին՝ ընդունված լինելու համար»,- նշել է հայուհին եւ խորհուրդ տվել մարդկանց կենտրոնանալ սեփական անձի վրա, հասկանալ՝ ինչ են իսկապես սիրում այս կյանքում:

Պարբերականը գրում է՝ նույնիսկ նրանք, ովքեր, հպարտանալով իրենց «ազատախոհությամբ», գովերգել են Արմինեի «ոչ ավանդական» գեղեցկությունը, ամրապնդել են սահմանված գեղեցկության սահմանափակ չափանիշները: Գուցե նորաձեւությունը ճանապարհ է ստեղծում գեղեցկության նոր ու բազմազան ընկալման համար, սակայն այս դեպքը հաստատեց՝ Իտալիան դեռ պատրաստ չէ դրան:

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումըԶգուշացեք․ ջերմաստիճանի նվազում և կարկուտ է սպասվում60-ամյա Գարեգին Հ․-ն հիվանդանոցի ճանապարհին մահացավ Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնըՀայտնվել ենք մի իրավիճակում, երբ պետության ղեկավարի շահերը 100 տոկոսով հակասում են պետության շահին. ԲոզոյանԻնչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններինՀնդկաստանը Հայաստանի համար արդիականացնում է ATAGS հրետանային համակարգը Ուղիղ․ նոր փուլ ենք մտնում․ ԱԺԲՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ Մեծ ֆուտբոլն ու աշխարհաքաղաքականությունը. ի՞նչ ճակատագիր կունենա Արցախի ֆուտբոլային թիմը. «Փաստ»Մեսսին՝ MLS-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ Եկատերինբուրգը գիշերը պատվել է առատ ձյունով, ձյան շերտը հասնում է 10 սմ-ի «Ադրբեջանը փորձում է խորամանկել». «Փաստ»Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին1913թ. Երևանում սկսել է գործել հեռախոսային ցանցը. պատմության այս օրը (04 մայիս)Երևանում արտակարգ է․ տներ են հեղեղվել«Մեծացրեցի, ուղարկեցի բանակ ու մի եռագույն դրոշ ստացա, ուրիշ ոչինչ. ամեն րոպե Արտյոմիս ծիծաղով, իր անուշ տեսքով եմ ապրում». Արտյոմ Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Քարինտակում. «Փաստ»Աճ ռուբլու շուկայումԵրևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ (լուսանկար) Աշխարհաքաղաքական բախման տարածաշրջանային հեռանկարը. «Փաստ»Սահմռկեցուցիչ դեպք՝ Շիրակի մարզում․ 3 և 5 տարեկան երեխաները այրվել են «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ»3 մետրանոց փոսից տղամարդու դի են հանելՎթար է եղել․ ջուր չի լինիՕբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ»Տյումենում ձյուն է սկսվել (տեսանյութ) «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Համայնքային ոստիկանություն կստեղծեն․ «Հրապարակ» Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. «Փաստ»Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ» Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից․«Հրապարակ» Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ԲԴԽ անդամ է դարձել Ռոբերտ Քոչարյանին կալանավորած Արմեն Դանիելյանը․ «Ժողովուրդ» Ոստիկանը պետք է լավ վարձատրվի և լավ հագնվի․ «Հրապարակ» Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում. «Փաստ»«Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողովուրդ» Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ» Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»Գլխավոր դատախազն ստացել է դիմումս և ուսումնասիրության փուլում է․ Մեսրոպ ԱռաքելյանՈւկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ ԲորելՓաշինյանը մերժել է Ֆրանսիայի նախագահի խնդրանքը․ 168.amՌուսաստանն արգելել է շաքարավազի արտահանումը մինչև ամառվա վերջՄամուլի ազատության միջազգային օրը Հայաստանում փոդքասթի համահեղինակներ են կալանավորվածԼևոն Քոչարյանի օգնականի` Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք․ փաստաբանԱյժմ մենք կանգնած ենք պատերազմի նոր փուլի առաջ․ մեր զինվորականները պետք է պատրաստ լինեն ռազմական գործողությունների նոր փուլին․ ԶելենսկիԴավիթ Վարդանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս է եկել 2024 թվականի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ (տեսանյութ)Ոստիկանները բացել են Կիրանցի մուտքը, բայց շարունակում են մնալ գյուղում. գյուղապետ
Ամենադիտված