Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սեպտեմբերի 6-ի աստղագուշակը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հետաքրքիր, խոստումնալից օր է: Շատ գործերում կարող եք հաջողության հասնել, իսկ ինտուիցիան կհուշի՝ ինչ է պետք ստանձնել առաջին հերթին: Հնարավորություն կունենաք լուծել վերջերս առաջ եկած խնդիրները, պատասխաններ ստանալ հարցերին, որոնք մեկ անգամ չէ, որ ստիպել են մտորել:

Շրջապատողները պատրաստ կլինեն աջակցել ձեր գաղափարներն ու օգնել կյանքի կոչել դրանք: Արժե լսել խորհուրդները, որոնք հաճախ օգտակար կլինեն: Երեկոն կուրախացնի հաճելի անակնկալներով ու հաջող զուգադիպություններով: Որոշ Խոյերի անմոռանալի սիրային ժամադրություններ են սպասվում:

Դիտեք նաև՝ 2020 թվականի հորոսկոպը

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկիզբը բավական անհանգիստ կլինի: Հավանական են խնդիրներ շփման մեջ. շրջապատողների հետ փոխհասկացողության հասնելը կդժվարանա, ինչ-որ մեկը սխալ կմեկնաբանի ձեր խոսքերը կամ անկախ իր կամքից մոլորության մեջ կգցի ձեզ: Այնտեղ, որտեղ խոսք գնա շփումների ու հարաբերությունների մասին, ինտուիցիայի հուշումներն ամեն անգամ հստակ չեն լինի:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Դուք դա կզգաք. կուզենաք նոր բան ստանձնել, բազում լավ գաղափարներ կհայտնվեն: Հնարավորություն կունենաք լուծել ընտանեկան խնդիրները, որոնք վշտացնում էին ձեզ ու ձեր մտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ամեն ինչ չէ, որ ուզածի նման արագ կստացվի, այնպես որ՝ արժե համբերությամբ զինվել: Չի բացառվում՝ ստիպված լինեք ոտքի վրա ինչ-որ բան սովորել, շրջապատողներին բազմաթիվ հարցեր տալ ու հիշել պատասխանները: Երբեմն ինֆորմացիան այնքան շատ կլինի, որ կթվա՝ ոչ ոք չի կարող այն մտքում պահել: Բայց դուք գլուխ կհանեք: Նշանի շատ ներկայացուցիչների պետք կգան վաղուց ստացած գիտելիքները:

Այսօր ձեզ անսովոր հանդիպումներ, հետաքրքիր զրույցներ են սպասվում: Իրենց մասին կարող են հիշեցնել հին ծանոթները, և դուք ուրախ կլինեք շփվել նրանց հետ: Չեն բացառվում հետաքրքիր առաջարկները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Այսօր շատ բան կարող է փոխվել: Տեղի ունեցող իրադարձությունները հաճախ շրջապատողների համար անսպասելի կլինեն, բայց ձեզ ոչինչ հանկարծակիի չի բերի, քանի որ ինտուիցիան նախկինում հուշել է՝ ինչի պատրաստվել: Նույնիսկ եթե շուրջը բոլորը հուզվեն, դուք հավասարակշռությունը չեք կորցնի, կշռադատված որոշումներ կընդունեք ու լավ խորհուրդներ կտաք:

Կարող եք նշանակալի հաջողությունների հասնել աշխատանքի մեջ՝ գործելով լրիվ նոր մեթոդներով: Փորձարկումներ արեք, ռիսկի դիմեք, եթե գտնում եք, որ այն արդարացված է: Աստղերն այսօր ձեր կողմից կլինեն. ցավալի կլիներ դրանից չօգտվելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ամենահասարակ օրը չէ, բայց այն, միևնույնն է, վատը չի լինի: Օրը հարմար է ավելի վաղ սկսած գործերն ավարտին հասցնելու, վերջին շրջանում բոլորին անհանգստացնող հարցերը լուծելու համար: Դուք լուրջ տրամադրված կլինեք, ուշադիր կլինեք մանրուքներին ու կաշխատեք ոչինչ բաց չթողնել: Հենց նման մոտեցումը թույլ կտա հաջողության հասնել:

Կհաջողվի մոտեցում գտնել ամենատարբեր մարդկանց, չի բացառվում՝ ազդեցիկ համախոհներ ձեռք բերեք: Շատերին դուր կգան ձեր արարքները, խոսքերն ու գաղափարները: Կգտնվեն ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ ցանկացողներ: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Արդյունավետ օր է: Այն հրաշալի է պոտենցիալ գործընկերների ու հնարավոր համախոհների հետ հանդիպելու համար: Հեշտությամբ կպայմանավորվեք ընդհանուր ծրագրերի մասին, կբաշխեք պարտականությունները: Եթե ինչ-որ տարաձայնություններ էլ առաջանան, դուք արագ լուծում կգտնեք, որը բոլորին կգոհացնի:

Հնարավոր են լավ լուրեր՝ կապված աշխատանքի կամ ձեզ համար կարևոր բիզնես-նախագծի հետ: Նոր գաղափարներ կունենաք, որոնց իրագործումը նշանակալի շահույթ է խոստանում կամ հնարավորություն կտա ամրապնդել մասնագիտական դիրքերը: Աշխատեք ուշադրություն դարձնել մանրուքներին. այն, ինչ հիմա աննշան է թվում, ավելի ուշ կարևոր դեր կխաղա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Դուք լավատեսորեն տրամադրված կլինեք և երբեմն նույնիսկ չեք մտածի այն խոչընդոտների մասին, որոնք կարող են ճանապարհին առաջ գալ: Աշխատեք սեփական հնարավորություններն իրատեսորեն գնահատել, և դա թույլ կտա խուսափել սխալներից ու հիասթափություններից, չափազանց շատ ժամանակ և ուժեր չվատնել ի սկզբանե անհույս նախագծերի վրա:

Կարող են ֆինանսական դժվարություններ ծագել: Դրանք ժամանակավոր բնույթ կկրեն և շուտով անցյալում կմնան, բայց, միևնույնն է, կստիպեն հուզվել: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, հարազատների հետ հարաբերությունները դեպի լավը կփոխվեն: Կուրախացնեն մտերիմների հետ կապված լավ նորությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա առաջին կեսը հանգիստ կանցնի, բայց ոչ այնքան արդյունավետ: Այդ հատվածը հարմար է նախկինում սկսած գործերն ավարտին հասցնելու համար: Դա մեծ ջանքեր չի պահանջի: Նոր խնդիրների լուծմանը կարող եք ավելի ուշ անցնել, այդպես ավելի հեշտ կհասնեք անհրաժեշտ արդյունքին:

Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը: Տարաձայնությունների առիթներ այսօր սովորականից շատ կլինեն: Դուք կփորձեք հարթել սուր անկյունները, բայց դա ամեն անգամ չի հաջողվի անել: Երբեմն ձեզ կարծես հատուկ կհանեն հավասարակշռությունից, և նման պահերին դժվար կլինի առողջ բանականությանը հետևելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ամեն ինչում կարգուկանոնի ձգտեք. այսօր դա անհրաժեշտություն է: Դա վերաբերում է նույնիսկ մանրուքներին. իրենց տեղերում դրեք իրերն ու փաստաթղթերը, աշխատեք ժամանակին կատարել բոլոր խոստումները, վերադարձնել պարտքերը: Գումարի հետ կապված ցանկացած որոշում առանց շտապելու ընդունեք: Երբեմն սեփական փորձը բավարար չի լինի իրավիճակից գլուխ հանելու համար: Վատ մի զգացեք խորհուրդներով դիմել մարդկանց, որոնց վստահում եք:

Մտերիմների հետ շփումները ավելի մեծ համբերատարություն ու ինքնատիրապետում կպահանջեն, քան սովորաբար: Կարևոր կլինի նյարդայնությունը զսպելը. լուրջ կոնֆլիկտներ հազիվ թե ծագեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հարմար է նոր գործեր ստանձնելու համար. դուք արագ ամեն ինչից գլուխ կհանեք, կհասկանաք՝ ինչպես հասնել անհրաժեշտ արդյունքին, ինչ նախաձեռնել՝ առանց մեծ ջանքեր ներդնելու հաջողության հասնելու համար: Հաջողակ կլինեն նույնիսկ նրանք, որոնք դրա հույսն ամենևին չունեին:

Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք շրջապատողների հետ: Դա վերաբերում է և՛ հին, և՛ նոր ծանոթներին. նրանք ձեզ կես խոսքից կհասկանան, արագ կընդունեն ձեր ճշմարտացիությունը, եթե տարաձայնություններ առաջանան: Հնարավոր են հաճելի անակնկալներ, այդ թվում՝ ռոմանտիկ անակնկալներ, ինչպես նաև հիշարժան ու ոգեշնչող հանդիպումներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Եթե օրվա առաջին կեսի համար կարևոր գործեր եք ծրագրել, պատրաստ եղեք ձգձգումների, տհաճ պատահարների, անհաջող զուգադիպությունների, որոնց պատճառով դժվարությամբ ժամանակին ավարտին կհասցնեք սկսածը: Ավելի ուշ իրավիճակը դեպի լավը կփոխվի, դուք կզգաք աստղերի աջակցությունը:

Օրվա երկրորդ կեսը հարմար է նոր բան ստանձնելու համար: Հավանական են դրական փոփոխություններ ձեզ համար կարևոր մարդկանց հետ հարաբերություններում: Հեշտ կլինի նույնիսկ այն մարդկանց հետ, որոնց հետ վերջերս շատ էիք վիճում: Բոլոր վիրավորանքներն ու դժգոհությունները կմնան անցյալում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկիզբը թեթև, ոգեշնչող ու հետաքրքիր կլինի: Ուշադրություն դարձրեք այդ հատվածում առաջ եկած գաղափարներին, նույնիսկ եթե դրանք չափազանց համարձակ, ռիսկային, մի փոքր խենթ են թվում: Չի բացառվում՝ մտածածն իրագործելու շանս շուտով ունենաք:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Նրա մեծ մասը նվիրված կլինի միապաղաղ գործերին, ընթացիկ խնդիրների լուծմանը: Այդ ամենը հոգնեցնող չի թվա, լրիվ հակառակը. դուք հաճույք կստանաք՝ զբաղվելով նրանով, ինչը ձեզ լավ ծանոթ է, և կհասնեք անհրաժեշտ արդյունքներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Ղազախստանը պատրաստ է բանակցելու համար հարթակ տրամադրել ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև Ռուսաստանին և Ուկրաինային․ ԴեսպանՆիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստումԷջմիածնից քաղաքացիները միանում են դեպի Երևան քայլերթինԱռաջին կադրերը Կիրանցից մեկնարկած քայլերից (տեսանյութ)ՀՀ-ում ամուսնության նպատակով առևանգել են անչափահասի Պայքարը Կիրանցից պետք է տեղափոխել ԵրևանԾանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է Գերիների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի քարտուղարի բացառիկ հարցազրույցըՈԻՂԻՂ. Հրատապ. Բագրատ Սրբազանը հայտարարեց ՝ տավուշցիների հետ գալիս են ԵրևանԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցն՝ այս պահին3 շաբաթ է ուշքի չենք գալիս․ «Ուրալ»-ի վթարից զոհված Ժոզեֆի մայրը պատմում է Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ ԿարապետյանԹուրքիայում ավտոբուս է վթարվել․ կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ Փաստաբանների համար հարկերը կավելանան, վճարողը՝ հպարտ հարկատուն է լինելուՆախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումըԶգուշացեք․ ջերմաստիճանի նվազում և կարկուտ է սպասվում60-ամյա Գարեգին Հ․-ն հիվանդանոցի ճանապարհին մահացավ Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնըՀայտնվել ենք մի իրավիճակում, երբ պետության ղեկավարի շահերը 100 տոկոսով հակասում են պետության շահին. ԲոզոյանԻնչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններինՀնդկաստանը Հայաստանի համար արդիականացնում է ATAGS հրետանային համակարգը Ուղիղ․ նոր փուլ ենք մտնում․ ԱԺԲՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ Մեծ ֆուտբոլն ու աշխարհաքաղաքականությունը. ի՞նչ ճակատագիր կունենա Արցախի ֆուտբոլային թիմը. «Փաստ»Մեսսին՝ MLS-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ Եկատերինբուրգը գիշերը պատվել է առատ ձյունով, ձյան շերտը հասնում է 10 սմ-ի «Ադրբեջանը փորձում է խորամանկել». «Փաստ»Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին1913թ. Երևանում սկսել է գործել հեռախոսային ցանցը. պատմության այս օրը (04 մայիս)Երևանում արտակարգ է․ տներ են հեղեղվել«Մեծացրեցի, ուղարկեցի բանակ ու մի եռագույն դրոշ ստացա, ուրիշ ոչինչ. ամեն րոպե Արտյոմիս ծիծաղով, իր անուշ տեսքով եմ ապրում». Արտյոմ Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Քարինտակում. «Փաստ»Աճ ռուբլու շուկայումԵրևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ (լուսանկար) Աշխարհաքաղաքական բախման տարածաշրջանային հեռանկարը. «Փաստ»Սահմռկեցուցիչ դեպք՝ Շիրակի մարզում․ 3 և 5 տարեկան երեխաները այրվել են «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ»3 մետրանոց փոսից տղամարդու դի են հանելՎթար է եղել․ ջուր չի լինիՕբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ»Տյումենում ձյուն է սկսվել (տեսանյութ) «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Համայնքային ոստիկանություն կստեղծեն․ «Հրապարակ» Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. «Փաստ»Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ» Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից․«Հրապարակ»
Ամենադիտված