Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ Սեպտեմբերի 4

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հարմար օր է ցանկացած հարց քննարկելու համար։ Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները։ Դուք արագ ընդհանուր լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, հաճախ կես խոսքից կհասկանաք, թե ում հետ գործ ունեք։ Եթե ձեզ օգնականներ ու համախոհներ պետք գան, առանց դժվարության ձեր կողմը կգրավեք մարդկանց, որոնք շատ բանի են ունակ։

Դժվարություններ կծագեն, երբ պետք լինի ինքնուրույն աշխատել։ Դուք արագ կսկսեք ձանձրանալ, կարող եք պարզապես կիսատ թողնել սկսածը։ Առօրյա գործերից շատերը ավելի հոգնեցնող կթվան, քան սովորաբար։ Օրվա երկրորդ կեսին բաց մի թողեք հանգստանալու և զվարճանալու հնարավորությունը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Անհանգիստ, հագեցած օր է։ Նախապես տրամադրվեք, որ շատ բան պետք է անեք ու աշխատեք ժամանակը զուր չվատնել։ Արժե խուսափել երկար զրույցներից, որոնք կշեղեն ձեզ։ Չի բացառվում՝ ստիպված լինեք խառնվել ուրիշների գործերին կամ զբաղվել ինչ-որ մեկի գործած սխալներն ուղղելով։ Հանգստություն պահպանեք և իրավիճակը դեպի լավը փոխելու եղանակն անպայման կգտնեք։

Կհաջողվի լուծել ֆինանսական կամ ունեցվածքի հետ կապված հարցերը, որոնք կարևոր են ինչպես ձեր, այնպես էլ՝ ձեր ընտանիքի անդամների համար։ Նշանի որոշ ներկայացուցիչներ հաջող գնումներ կանեն, մյուսներն էլ կկարողանան գումարը հեռանկարային նախագծերի մեջ ներդնել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը լավագույն ձևով չի սկսվի։ Օրվա առաջին կեսին հնարավոր են տհաճ պատահարներ, անհաջող զուգադիպություններ։ Չի բացառվում՝ ստիպված լինեք զբաղվել այն խնդիրներով, որոնց մասին կնախընտրեիք պարզապես մոռանալ։ Երբեմն մտածածը միանգամից կյանքի կոչել չի ստացվի։

Ավելի ուշ իրավիճակը դեպի լավը կփոխվի։ Օրվա երկրորդ կեսը հրաշալի նորություններ, հետաքրքիր առաջարկներ ու հանդիպումներ կբերի, որոնք կբարձրացնեն տրամադրությունը։ Այդ հատվածը հարմար է նաև կարևոր հարցերը քննարկելու համար, նաև նրանք, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են ծագել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Վատ օր չէ, բայց այն բավական անհանգիստ կանցնի։ Հեշտությամբ գլխավորը կառանձնացնեք երկրորդականից, գլուխ կհանեք՝ ինչն է կարևոր, իսկ ինչը ոչ։ Դուք ուժերը դատարկ բաների վրա չեք վատնի, չեք անհանգստանա այնպիսի բաների պատճառով, որոնք ուշադրության արժանի չեն։ Կարող են հաջողությամբ լուծվել հարցերը, որոնք վերջին շրջանում շատ էիք քննարկում մտերիմների հետ։

Երեկոն հաճելի անակնկալներ ու դրական փոփոխություններ է խոստանում անձնական հարաբերություններում։ Հնարավորություն կունենաք զբաղվել հետաքրքիր բանով, կենտրոնանալ մի գործի վրա, որը դրական հույզեր կպարգևի։ Տրամադրությունը կլավանա։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Դուք այնքան վստահ կլինեք ձեր նախաձեռնությունների հաջողության վրա, որ չեք լսի նույնիսկ շատ լավ խորհուրդները։ Բայց պայմաններն այսօր լավագույն ձևով չեն դասավորվի, և որոշակի ծրագրերի իրագործում ավելի խելամիտ կլիներ հետաձգել։ Շտապել հիմա պետք չէ։

Շփումների տեսանկյունից սա ամենահասարակ օրը չէ։ Կարող են սրվել հին տարաձայնությունները, չեն բացառվում վեճերը մարդկանց հետ, որոնց սովոր եք ձեզ համախոհ համարել։ Ապագայի ծրագրերը քննարկելիս նկատի ունեցեք, որ այսօր հազիվ թե վերջնական որոշումներ ընդունեք, շատ պայմանավորվածություններ ավելի ուշ կվերանայվեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Դուք սովորականից ավելի թեթևամիտ կլինեք, հաճախ հույս կդնեք հաջողակ լինելու և աստղերի աջակցության վրա այնտեղ, որտեղ արժեր հույս դնել սեփական ուժերի վրա։ Հնարավոր են ցավալի սխալներ, կիսատ թողած բաներ, ինչի պատճառով ավելի ուշ ստիպված եք լինելու վերադառնալ գործերին, որոնք արժեր ավարտել այսօր։

Ե՛վ տանը, և՛ աշխատավայրում տարաձայնություններ սովորականից շատ կլինեն։ Կհաջողվի խուսափել լուրջ կոնֆլիկտներից, բայց դրա համար ստիպված եք լինելու զիջումների գնալ։ Լավ է հետաձգեք բարդ հարցերի քննարկումը, հատկապես՝ այն հարցերի, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են եղել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Խնդիրներ կարող են ծագել այնտեղ, որտեղ այնքան էլ ուշադիր չեք լինի շրջապատողների հանդեպ, երբեմն կմոռանաք, թե ինչ են նրանք ասել կամ ինչի մասին են խնդրել։ Հեշտ չի լինի խոստումները պահելը, բայց բոլոր դեպքերում աշխատեք անել դա։

Օրվա առաջին կեսի համար լավ է ոչ մի կարևոր բան չծրագրեք։ Իսկ ահա երկրորդը կարող է ավելի արդյունավետ ու հետաքրքիր անցնել։ Այն հարմար է հին ծրագրերին վերադառնալու համար․ չի բացառվում՝ հասկանաք, թե ինչպես է պետք դրանք իրագործել։ Շտապել չարժե, բայց նպատակին տանող առաջին քայլերը կարող եք հենց հիմա անել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը թեթև ու անամպ չի լինի, բայց դուք ծագած բոլոր դժվարություններից գլուխ կհանեք։ Պետք կգա ավելի վաղ ստացած փորձը։ Դրա շնորհիվ դուք սխալներ չեք անի, կգտնեք նպատակին տանող ամենակարճ ճանապարհը։ Հազիվ թե ինչ-որ մեկը ձեզ մոլորության մեջ գցի, խճճի կամ կարողանա շեղել։

Հավանական են հանդիպումներ անսովոր մարդկանց հետ, նաև այնպիսիների, որոնց մասին նախկինում լավ բաներ եք լսել։ Չի բացառվում ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբը։ Դրանք արագ լուրջ բնույթ կստանան ու կարող են կարևոր դեր խաղալ ձեր կյանքում։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Լուրջ տրամադրվեք։ Գայթակղություններ այսօր շատ կլինեն, իսկ դրանց դիմակայելը՝ դժվար։ Երբեմն կուզենաք հետաձգել բոլոր գործերը հանգստանալու և զվարճանալու, ընկերների հետ հանդիպելու, ինչ-որ անօգուտ, բայց ուրախ և գրավիչ բանով զբաղվելու համար։ Բայց այդպես վարվելուց առաջ պետք է անել այն, ինչ ծրագրել էիք, թեկուզ դա ջանքեր պահանջի։ Ավելի ուշ ինքներդ ձեզ դեռ շատ կգովեք, որ չեք ծուլացել։

Արժե զգույշ լինել գումարի հետ։ Գումարն անօգուտ, բայց գեղեցիկ բաների, թանկարժեք զվարճանքների վրա ծախսելուց առաջ մի քանի անգամ մտածեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրն այնքան բարդ չէ, որքան կարող է թվալ։ Աշխատեք քիչ մտածել վատի մասին, ուրախության առիթներ փնտրեք, նկատեք մանրուքները, որոնք կարող են բարձրացնել ձեր ու ձեր մտերիմների տրամադրությունը։ Հաջողությունը կժպտա նրանց, ովքեր կփորձեն ստեղծագործաբար մոտենալ ցանկացած հարցի լուծման և չեն բավարարվի մակերեսին դրված պատասխաններով։

Եթե վաղուց էիք մտադիր ինչ-որ բան սովորել, սկսեք այսօր․ հետաքրքիր կլինի, սկսածը կիսատ թողնել էլ չեք ուզենա։ Ամենայն հավանականությամբ, ոչ միայն նոր գիտելիքներ կստանաք, այլև կծանոթանաք մարդկանց հետ, որոնց հետ շփումները բազում դրական հույզեր կպարգևեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ, արդյունավետ օր է։ Կարող եք ամենատարբեր գործեր ստանձնել, այդ թվում՝ խճճված ու բարդ․ դուք դրանցից հրաշալի գլուխ կհանեք։ Նշանի շատ ներկայացուցիչների այսօր պետք կգա ավելի վաղ ստացած փորձը։ Դրա շնորհիվ սխալներ չեք գործի, ոչ ոքի թույլ չեք տա ձեզ մոլորության մեջ գցել, կգտնեք նպատակին տանող ամենակարճ ճանապարհը։

Շրջապատողներին դուր կգան ձեր կշռադատված որոշումները, ճշգրիտ նկատողություններն ու արարքները, որոնք թույլ կտան հասնել դրված նպատակներին։ Ամենայն հավանականությամբ կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան ձեզ լավ ճանաչել ու ընկերանալ ձեզ հետ։ Նշանի որոշ ներկայացուցիչներ առաջարկներ կստանան, որոնք չեն ուզենա մերժել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ինչ-ինչ դժվարություններ չեն բացառվում, բայց դուք կգտնեք դրանցից գլուխ հանելու ձևը։ Պետք կգա ավելի վաղ ստացած փորձը, որի շնորհիվ կհասկանաք՝ ինչպես գործել նպատակին արագ հասնելու համար։ Հաճախ հաջող լուծումները մակերեսին դրված չեն լինի, բայց ինտուիցիան միշտ կօգնի գտնել դրանք։

Օրը հարմար է ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումների համար։ Կարող եք ցանկացած հարց քննարկել․ դուք արագ ընդհանուր լեզու կգտնեք զրուցակիցների հետ, կասկածողներին կհամոզեք ձեր ճշմարտացիության մեջ։ Դուք շատերին դուր կգաք, ինչ-որ մեկն առաջին հայացքից կսիրահարվի ձեզ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են Բաքու-Անկարա դաշնակցային հարաբերություններըՀայոց Հայրապետը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր պահել սերը հայրենիքի նկատմամբՈգին հաղթելու է դուխին․ Արթուր ՎանեցյանԵկեղեցին իր պատմական առաքելության մեջ է՝ ազգապաշտպանության և ազգապահպանության․ Արմեն ԱշոտյանԲագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Իջևան (տեսանյութ)Ականջալուր եղեք Սրբազանին․ Քանի ուշ չէ, ականջալուր եղեք․ Հրանտ Մելիք-Շահնազարյան«Մենք պատրաստ ենք». երթին միացան Կոնսերվատորիայի ուսանողները (տեսանյութ)Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան․ ուղիղԱդրբեջանում ԱՄՆ դեսպանը մեկնաբանել է, թե ինչու չի մեկնում ՇուշիՔայլերթի մասնակիցները հասան Սևքար (տեսանյութ)Հեռու չէ այն օրը, երբ դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ կռիվ տվողները` ազատության մեջ. Տիգրան ԱբրահամյանՎրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջԱդրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև փոխշահավետ գործընկերություն է հաստատվել․ ԿոլոմինաՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու նկատմամբՄայիսի 9-ին մենք Աստծո կամոք կլինենք Երևանում. Բագրատ Սրբազան. Լուսանկարներ Aysor.amՂազախստանը պատրաստ է բանակցելու համար հարթակ տրամադրել ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև Ռուսաստանին և Ուկրաինային․ ԴեսպանՆիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստումԷջմիածնից քաղաքացիները միանում են դեպի Երևան քայլերթինԱռաջին կադրերը Կիրանցից մեկնարկած քայլերից (տեսանյութ)ՀՀ-ում ամուսնության նպատակով առևանգել են անչափահասի Պայքարը Կիրանցից պետք է տեղափոխել ԵրևանԾանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է Գերիների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի քարտուղարի բացառիկ հարցազրույցըՈԻՂԻՂ. Հրատապ. Բագրատ Սրբազանը հայտարարեց ՝ տավուշցիների հետ գալիս են ԵրևանԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցն՝ այս պահին3 շաբաթ է ուշքի չենք գալիս․ «Ուրալ»-ի վթարից զոհված Ժոզեֆի մայրը պատմում է Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ ԿարապետյանԹուրքիայում ավտոբուս է վթարվել․ կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ Փաստաբանների համար հարկերը կավելանան, վճարողը՝ հպարտ հարկատուն է լինելուՆախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումըԶգուշացեք․ ջերմաստիճանի նվազում և կարկուտ է սպասվում60-ամյա Գարեգին Հ․-ն հիվանդանոցի ճանապարհին մահացավ Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնըՀայտնվել ենք մի իրավիճակում, երբ պետության ղեկավարի շահերը 100 տոկոսով հակասում են պետության շահին. ԲոզոյանԻնչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններինՀնդկաստանը Հայաստանի համար արդիականացնում է ATAGS հրետանային համակարգը Ուղիղ․ նոր փուլ ենք մտնում․ ԱԺԲՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ Մեծ ֆուտբոլն ու աշխարհաքաղաքականությունը. ի՞նչ ճակատագիր կունենա Արցախի ֆուտբոլային թիմը. «Փաստ»Մեսսին՝ MLS-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ Եկատերինբուրգը գիշերը պատվել է առատ ձյունով, ձյան շերտը հասնում է 10 սմ-ի «Ադրբեջանը փորձում է խորամանկել». «Փաստ»Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին1913թ. Երևանում սկսել է գործել հեռախոսային ցանցը. պատմության այս օրը (04 մայիս)Երևանում արտակարգ է․ տներ են հեղեղվել«Մեծացրեցի, ուղարկեցի բանակ ու մի եռագույն դրոշ ստացա, ուրիշ ոչինչ. ամեն րոպե Արտյոմիս ծիծաղով, իր անուշ տեսքով եմ ապրում». Արտյոմ Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Քարինտակում. «Փաստ»
Ամենադիտված