1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսական պատվաստանյութի հայկական հակաքարոզիչը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում կորոնավիրուսի համավարակի տարածմանը և դրա դեմ պայքարի տապալմանը զուգահեռ, հանրության շրջանում անընդհատ արդիական է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի պաշտոնանկության հարցը: Իրոք, միայն զարմանք կարող է առաջացնել թե ինչն է ստիպում կամ խանգարում Նիկոլ Փաշինյանին պաշտոնից ազատել առողջապահական գրեթե բոլոր խնդիրները տապալած, մշտապես տարաբնույթ, այդ թվում անգամ դիվանագիտական սկանդալներում խառնված և հասարակության լայն շերտերի մոտ ցածր վարկանիշ ունեցող Արսեն Թորոսյանին:

Վարկածներ էին հնչում, որ առողջապահության նախարարի անխորտակելիության գաղտնիքը նրա սորոսյան ծագումնաբանությունն է: Միևնույն ժամանակ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ա.Թորոսյանը սերտորեն կապված է ԱՀԿ-ի որոշ շրջանակների հետ, ինչպես նաև պատվաստումների քարոզչությունը, արտադրությունը և վաճառքը խրախուսող միջազգային կասկածելի համբավ ունեցող կառույցների հետ: Թերևս, վերջին տարբերակն է այս պահին ամենից արժանահավատը, քանի որ ըստ կառավարական շրջանակների Արսեն Թորոսյանը, որպեսզի կանխի իր մոտալուտ պաշտոնանկությունը, Նիկոլ Փաշինյանին պարբերաբար հավաստիացնում է, որ անձամբ է բանակցություններ վարում պատվաստանյութ ստեղծող մի շարք կազմակերպությունների հետ և պնդում է, որ ԱՀԿ-ի իր կապերով կարող է բավականին մեծ խմբաքանակներ բերել Հայաստան ինչ-ինչ ծրագրերի շրջանակներում:

Հատկանշական է, որ պատվաստանյութի «ֆանատ» Արսեն Թորոսյանը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում արդեն իսկ գոյություն ունեցող ռուսական արտադրության պատվաստանյութի հանդեպ: Եվ հակառակը՝ անձամբ կոորդինացնում է ռուսական պատվաստանյութի դեմ վարվող հակաքարոզչական արշավը:

Սարգիս Կարապետյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular