Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կորոնավիրուսը կամաց-կամաց թվերի տեսք է ստանում. առեւտրի եւ ծառայությունների ոլորտը կրճատվել է. Արա Գալոյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կորոնավիրուսը կամաց-կամաց թվերի տեսք է ստանում. ոլորտ առ ոլորտ ընդգծվում են տնտեսական կորուստները: Այս մասին իր հոդվածում գրել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հիմա համավարակը հասարակայնորեն «ըմբռնելի» պատրվակ է, որի վրա կարելի է դուրս գրել ցանկացած ոլորտի ռեցեսիա-կրճատում: Օրինակ, առեւտրի ու մեր իշխանությունների սիրելի ծառայությունների մյուս ոլորտները:

Մարտ ամսին առեւտրի կրճատման ծավալները ինչ-որ իմաստով բարձր չէին՝ 9.9 տոկոս: Բայց դա բավարար եղավ, որ առաջին եռամսյակում առեւտրի ոլորտը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ 100.2 տոկոս կազմի: Ապրիլյան կրճատումը մեղմ ասած նկատելի էր՝ 33.1 տոկոս: Մայիս ամսվա կրճատման պաշտոնական տվյալը 18.4 տոկոս է: Իսկ այս տարվա հունվար-մայիսի առեւտրի ծավալը նախորդ տարվա համեմատ 10.8 տոկոս է կազմել: Ընդորում առավել մեծ է մանրածախ առեւտրի կրճատումը՝ 13.4 տոկոս: Մանրածախ առեւտուրը ապրիլ ամսին կրճատվել էր 40.6 տոկոսով: Մայիսին կրճատումը նվազել է 24.7 տոկոսով: Իսկ մեծածախի կրճատումը մայիսին 9.9 տոկոս է (տնտեսական ճգնաժամերի ընթացքում կրճատումը սկսվում է մանրածախ առեւտրից):

Պաշտոնական վիճակագրությունն առեւտրի ոլորտը մեծածախ-մանրածախ բաժանումից զատ այլ ոլորտներով էլ է դիտարկում: Ամենամեծ չափով կրճատվել է սպառողական ապրանքների շուկաների (պարզ սպառողի բառապաշարով՝ «յառմըռկա») առեւտուրը՝ կազմելով նախորդ տարվա 67.9 տոկոսը: Խանութներում հունվար-մայիսին առեւտուրը ամենաքիչ չափով է կրճատվել՝ 11.8 տոկոս: Սակայն մայիսին 2019-ի մայիսի նկատմամբ կրճատումն ավելի մեծ է՝ 22.3: Կոպիտ հաշվարկով նկատելի է, որ առեւտրի ոլորտի կրճատման միջին ծավալը մեկ/քառորդ է՝ 25 տոկոս:

Համավարակի պարագային առեւտրի ծավալների կրճատումը համընդհանուր է: Բնակչության եկամուտների անկման հետ կապված խնդիր է, որ հայտնի է բոլորին (բայց այս հարցում՝ բնակչության եկամուտների նվազման փաստի ընդունման հարցում մեր կառավարությունը բացառություն է): Մինչդեռ դա նկատելի է ծառայությունների մյուս ոլորտների պարագային: Ծառայությունների ոլորտը նախորդ տարվա հունվար-մայիսի համեմատ կրճատվել է 4.2 տոկոսով: «Ինչո՞ւ է կրճատման ծավալն այդքան անհամահունչ համավարակին»,-հարցը մի քանի բաղադրիչով պատասխան ունի:

Նախ ծառայություններ ասվածի ամենամեծ բաժինը՝ 26.4 տոկոս կազմում է ֆինանսական ու ապահովագրական գործունեությունը: Ապահովագրության գործընթացների մի մասը՝ ֆինանսական, ավտոմեքենաների, օրենսդրությամբ պարտադիր է: Հետեւաբար այս ոլորտում կտրուկ կրճատումներ հնարավոր չեն (հատկապես ավտոմեքենաների՝ 2019-ի ներկրման տեմպերը հաշվի առած): Ծառայությունների մյուս խոշոր բաժինը զվարճությունների ոլորտն է՝ մոտ 26.1 տոկոս: Ոլորտին «զվարճություններ» վիճակագրությունն է անվանում: Իրավական փաստաթղթերում այն ավելի կոնկրետ ու բնութագրական անուններ ունի՝ վիճակախաղեր-մոլեխաղեր-խաղադրույքներ: Այդ գործին մենք համարյա 35.6 մլրդ դրամ ենք «նվիրել»՝ անսալով էլեկտրոնային համարյա բոլոր լրատվամիջոցներով հնչող գովազդին: Գովազդ, որ արտակարգ դրության օրերին մեզ հարցնում է՝ «Տանը ձանձրալի՞ է»: Հարցնում ու առաջարկում է խաղադրույքներ կատարել: 2019թ․ համեմատ այս ոլորտը, կարելի է ասել, համարյա չի կրճատվել մյուս ոլորտների համեմատ (ընդամենը 4.2 տոկոս): Ի տարբերություն ասենք «Կացության եւ հասարակական սննդի կազմակերպման» ոլորտի: Այստեղ մայիսին անցած տարվա մայիսի համեմատ անկումը երկու/երրորդից ավելի է՝ կազմել է 69.2 տոկոս: Միանգամից կարելի արձանագրել, որ ոլորտը փլուզման եզրին է:

Իսկ վերջում մի փաստ, որ դժվար է մեկնաբանել: 2019թ․ հունվար-մայիսին «Առողջապահություն եւ բնակչության սոցիալական սպասարկում» ոլորտի վրա ծախսվել էր 33 մլրդ 261.6 մլն դրամ: Այս տարի «Առողջապահություն եւ բնակչության սոցիալական սպասարկում» կոչված ոլորտում ահագին «խնայել ենք»: Այսինքն ծախսել ենք ավելի քիչ՝ 30 մլրդ 882.5 մլն դրամ կամ 10.2 տոկոսով պակաս: Անսպասելի էր:

Պատմական ժամանակաշրջան ու պայքար Հարավային Կովկասի համար․ «Փաստ»ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Գեորգի Հարությունյանի խփած գոլը՝ «Նովոսիբիրսկ»-ի դեմ խաղումՇՏԱՊ. ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել...Որպեսզի արդարացնի Լեռնային Ղարաբաղի հանձնումը, ինչպես նաև հետագա միակողմանի զիջումները․ «Փաստ»Երևանի ավագանին նոր անդամներ ունի «Արմատ» ժողովրդական զբոսանք հայերի պատմության և ժառանգության ամսի շրջանակում Մի քանի օր գազ չի լինելու հետևյալ հասցեներումՀայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան«Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում․ «Փաստ»Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ մանրամասներ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երևան-Մոսկվա ավիատոմսերի արժեքը՝ ապրիլի 16-ից 17-ը«Մենք 2021-22 թթ. այնքան գնաճ ենք ունեցել, որ կբավականացներ առնվազն 10 տարի այլևս գնաճ չունենալու». «Փաստ»Երկրի թիվ մեկ հերոսը մեր զինծառայողն է և նա իր առաքելությանը համարժեք վարձատրություն պետք է ստանա․ Տիգրան Աբրահամյան48 ժամ ջուր չի լինիԼինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու. «Փաստ»Այնքան են ծեծել Արթուրին, որ նրանց թվացել է թե զոհվել էՌուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը. «Փաստ»Դոլարը թանկացավ․ ի՞նչ փոխարժեք է սահմանվելՈղբերգական ավտովթար Տավուշի մարզում․ մայրը մահացել է, որդին վիրավոր է Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»Տիգրան Համասյանի համերգի դաշնամուրը կտեղափոխեն ուղղաթիռով․«Հրապարակ» 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199․ «Ժողովուրդ» «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ»Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 միլիոնից ավելի դիտում է ունեցել․ «Հրապարակ» ԵՄ դեսպանը` ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների և ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին․ «Ժողովուրդ» Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»ՔՊ-ում վախ են «բռնում»․ «Հրապարակ» Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ» Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին․ «Հրապարակ» «Freedom House»-ի տարեկան զեկույցի համաձայն՝ ՀՀ դատական համակարգը գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ» Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Հերթական սրբապղծությունը․ «Հրապարակ» Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ» Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»ԱՄՆ-ն չի ցանկանում պшտերազմ Իրանի հետ, բայց ամեն ինչ կանի Իսրայելին պաշտպանելու համար․ ՔիրբիԻնչո՞ւ է Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների զարգացումը կարևոր երկու երկրների համար. FirstpostՀՀ պետականության դեմ բացահայտ ուղղված քայլ է իշխանությունն առաջ տանում` ցեղասպանության զոհերի անունների ցուցակ կազմելը համարելով «Ցեղասպանության հետ կապված իրական հիմքերի կառուցում»․ ԹաթոյանԵրևանում հայտնաբերվել է ԱՄՆ քաղաքացու նկատմամբ զինված ավազակային հարձակում կատարողըՉնայած բողոքներին՝ Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովն առաջին ընթերցմամբ հավանության է արժանացրել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծըՌուսաստանի և Իսրայելի անվտանգության խորհուրդների քարտուղարները բանակցություններ են վարելԵՄ երկրների ԱԳ նախարարները վաղը կքննարկեն Իրանի և Իսրայելի միջև ստեղծված նոր իրավիճակըՆարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը ջերմ ողջույններ են փոխանցելԹեհրանում Իտալիայի հյուպատոսությունը հայտարարել է ժամանակավոր փակման մասինՆարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան (տեսանյութ)Ռուսաստանը խստացնում է միգրացիոն վերահսկողությունը (տեսանյութ)Մենք մեծ ակնկալիքներ ունենք այս խաղից. յուրահատուկ երեկո կարող է լինել․ Չավին՝ ՊՍԺ-ի դեմ խաղի մասինԻրանը՝ Եվրոպային․ «Շնորհակալություն հայտնեք մեզ զսպվածության համար․ Իսրայելի կողմից այլ գործողությունները անչափելի հետևանքներ կունենան»
Ամենադիտված