ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի Գ.Վ. Պլեխանովի անվան տնտեսագիտական ​​համալսարանը ընդգրկվել է «Times Higher Education» ամսագրի առաջին լավագույն հարյուրյակում

ՄՇԱԿՈՒՅԹ

Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական ​​համալսարանը ընդգրկվել է բրիտանական «Times Higher Education» ամսագրի «University Impact Rankings» համակարգի առաջին լավագույն հարյուրյակում: Այս համակարգն առաջինն էր աշխարհում, որը սկսեց գնահատել համալսարաններն ըստ նրանց՝ ՄԱԿ-ի կողմից սահմանված դերի ու հասարակության վրա ներգործության մակարդակի։ Ներկայացված վարկանիշում համալսարանները գնահատվել են սոցիալ-տնտեսական ցուցանիշների համաձայն՝ ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին համապատասխան: 2015-ին ՄԱԿ-ը մարդկության՝ մինչև 2030 թվականը կայուն զարգացման համար առանձնացրեց 17 նպատակ։ Դրանց թվում են աղքատության և սովի հաղթահարումը, առողջ ապրելակերպի ապահովումը, որակյալ կրթություն ստանալն ու գենդերային հավասարությունը, կլիմայի փոփոխության դեմ պայքարը, ծովային էկոհամակարգերի պահպանումը և այլն: Ռուսաստանի Գ․ Վ․ Պլեխանովի անվան համալսարանը  այլ համալսարանների շարքում  զբաղեցրել է երրորդ տեղը՝ «Համալսարանական կրթություն» դասակարգման  մեջ: Նշվում է, որ համալսարանը «ապահովում է նախադպրոցական և շարունակական կրթություն, հետազոտություններ է իրականացնում մանկավարժության ոլորտում և օժանդակում է ներառական կրթությանը»:

Համալսարանների ազդեցության University Impact Rankings-2020 վարկանիշային աղյուսակն ընդգրկում էր 766 համալսարան 85 երկրից` 301-ով ավելի, քան նախորդ տարի: Աղյուսակում ներկայացված համալսարանների թվով Ճապոնիան առաջին տեղում է՝ թվով 63 համալսարան, Ռուսաստանը երկրորդ տեղում է`  47 համալսարանով, իսկ երրորդ տեղում Թուրքիան է՝ 37 համալսարանով: Հատկանշական է, որ ԱՄՆ-ից միայն 3 համալսարան է մտել լավագույն հարյուրյակ չնայած այն հանգամանքին, որ այս տարի համալսարանների վարկանիշային աղյուսակում ընդգրկված է ավելի քան 20 ամերիկյան համալսարան: «Մեր վարկանշային աղյուսակի համար համաձայնեցին տվյալներ տրամադրել աշխարհի տարբեր երկրներ՝ Աֆղանստանից մինչև Վիետնամ։ Դասակարգման հարյուրյակում հայտնվել են համալսարաններ այն երկրներից, որոնք երբևէ չեն եղել ԲՈՒՀ-երի գլխավոր դասակարգման առաջատարների շարքում: Դրանց թվում են Իրանը, Ինդոնեզիան, Մալայզիան և Մեքսիկան», - ընդգծեց THE ամսագրի խմբագիր Ֆիլ Բեթին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular