Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ցուլեր ուշադրություն դարձրեք մանրուքներին․ փետրվարի 20-ի աստղագուշակը

Խոյ: Ֆինանսական տեսանկյունից օրն այնքան էլ բարեհաջող չէ: Ձեր մասնագիտական կարգավիճակը վտանգի տակ է: Այսօր աշխատեք զերծ մնալ կարևոր որոշումներ կայացնելուց: Գործեք ինքնուրույն, ընկերներին փորձեք չներգրավել ձեր խնդիրների մեջ: Շրջապատի հետ ձեր հարաբերությունները կարող են լարված բնույթ ստանալ: Թույլ մի տվեք շահագործել ձեզ: Նաև մի թաքցրեք ձեր թույլ կողմերն ու ցանկությունները, շրջապատում, անկասկած, կգտնվի մեկը, ով կօգնի ձեզ լուծել որոշ խնդիրներ: Առօրյա հոգսերի մեջ մի մոռացեք մտերիմների մասին: Փորձեք երես տալ ու փայփայել նրանց, դա մեծ հաճույք կպատճառի թե՛ ձեզ և թե՛ նրանց, ովքեր ձեր կողքին են:

Ցուլ: Ուշադրություն դարձրեք մանրուքներին: Նկատեք այն, ինչն ուրիշների համար անտեսանելի է: Այսօր կվերլուծեք որոշ փաստեր և ճիշտ հետևություններ կանեք, ինչը կօգնի ապագայում խուսափել սխալներից: Թեև զգացմունքային դաշտն այնքան էլ բարենպաստ չէ, հուսահատության մեջ չեք ընկնի: Քայլեր կձեռնարկեք բարձր տրամադրություն պահպանելու համար: Մտերիմների հետ տարաձայնություններն անխուսափելի են: Հաճախ վեճեր կծագեն ավագ սերնդի ներկայացուցիչների հետ: Կփորձեք ամեն կերպ կանխել կոնֆլիկտի հետագա զարգացումը, սակայն որոշ խնդիրներ կմնան չլուծված:

Երկվորյակ: Օրվա ընթացքում հնարավոր են մի շարք հաճելի ծանոթություններ: Հակառակ սեռի ներկայացուցիչները պատրաստ են իրենց ուշադրությամբ պարուրել ձեզ: Շփումներում այսօր առավել շրջահայաց կլինեք, կվստահեք միայն նրանց, ովքեր իրոք արժանի են դրան: Հրաշալի օր է զգեստապահարանը թարմացնելու, իմիջը փոխելու համար: Նշանի որոշ ներկայացուցիչներ այնքան կտարվեն անձնական հարաբերություններով, որ բոլորովին կմոռանան գործերի մասին: Մտերիմները պատրաստ են աչք փակել ձեր որոշ թերությունների վրա, սակայն լուրջ վրիպումների դեպքում ձեզ չեն ների: Փորձեք առավել զգոն լինել:

Խեցգետին: Օրվա ամբողջ ընթացքում լավ տրամադրություն կունենաք, իսկ փոքրիկ անախորժությունները սրտին մոտ չեք ընդունի: Լավատեսությունն ու ինքնավստահությունը կօգնեն սրտեր նվաճել: Կարող եք օգտագործել ձեր անձնական հմայքը որոշ գործնական տարաձայնություններ հարթելու համար: Հրաշալի օր է գնումներ կատարելու համար: Այսօր ձեռք բերված իրերի համար հետագայում չեք զղջա: Մտերիմների հետ հարաբերությունները հրաշալի են: Շատ խնդիրներ հեշտությամբ կլուծվեն: Այսօր շատ լավ եք հասկանում նրանց, ովքեր թանկ են ձեզ համար, ասես, կարդում եք նրանց մտքերը, գուշակում թաքուն հույզերն ու ապրումները: Ի հայտ կգան նոր հետաքրքրություններ ու նախասիրություններ:

Առյուծ: Նպատակահարմար օր է ինչպես անձնական հարաբերություններին, այնպես էլ մասնագիտական գործունեությանը վերաբերող կարևոր հարցեր քննարկելու համար: Լեզու կգտնեք բոլոր այն մարդկանց հետ, ում աջակցության կարիքն ունեք և չեք մերժի նրանց, ովքեր օգնություն կխնդրեն: Հնարավոր է ձեզ համար նոր բացահայտումներ անեք, օգտակար տեղեկատվություն կստանաք: Նոր ծանոթների վրա հրաշալի տպավորություն կթողնեք: Օրվա երկրորդ կեսը լի է սուր զգացողություններով, բուռն ապրումներով, անմոռանալի իրադարձություններով: Հնարավոր է նոր սիրավեպ: Անձնական կյանքում սպասվում են արմատական փոփոխություններ: Հաջող գնումներ կկատարեք: Կարող եք ձեռք բերել երեկոյան զգեստներ, շատ շուտով դրանք ձեզ պետք կգան:

Կույս: Օրվա ընթացքում հնարավոր են որոշ տհաճ իրադարձություններ, որոք ձեզ այնքան էլ չեն անհանգստացնի: Ցանկացած իրավիճակում կպահպանեք հանգստություն: Ոմանց համար կարող եք դառնալ ողջախոհության ու սառնասրտության խորհրդանիշ: Հավասարակշռությունը կորցրած մարդիկ այսօր ձեր աջակցության կարիքն ունեն: Պատրաստակամ եք օգնել նրանց, համոզված եք, որ ձեր կենսական էներգիան կբավականացնի բոլորին: Հրաշալի օր է ընտանեկան խնդիրները լուծելու, որոշ հարցեր կարգավորելու համար: Հաճախ եք խաղարարարի դեր ստանձնում և անկեղծորեն ուրախանում եք, երբ հաջողության եք հասնում: Սպասեք նվերների, հաճելի անակնկալների:

Կշեռք: Այսօր իրավիճակը լարված զարգացում կունենա: Ձեզ հաճախ կհիշեցնեն այն մասին, որ պետք է կարևոր որոշում կայացնել, և որքան էլ փորձեք ժամանակ ձգել, միևնույն է, հարցը շրջանցել չի ստացվի: Այսօր պարզապես ի վիճակի չեք հաշվի առնել բոլոր հանգամանքները, ի դեպ՝ չի բացառվում, որ որևէ մեկը, դիտմամբ, թե պատահմամբ, ձեզ կեղծ լուրեր փոխանցի: Փորձեք լիցքաթափվել, լավ մտքերն ի հայտ կգան անսպասելի: Օգնության ակնկալիք չունենաք նրանցից, ովքեր ձեր գործերին իրազեկ չեն: Այսօր հնարավոր է զղջաք ժամանակին հարազատների հետ չանկեղծանալու, սիրելիի հետ ձեր ապրումներով չկիսվելու համար: Փորձեք առավել համարձակ և ազնիվ լինել:

Կարիճ: Այսօր հրաշալի լեզու կգտնեք շրջապատի մարդկանց հետ, նաև հետաքրքիր ծանոթություններ կհաստատեք: Կարող եք ձեռք բերել նոր գործընկերներ, հնարավոր է՝ նոր սիրավեպի սկիզբ դրվի: Նշանի շատ ներկայացուցիչների կհաջողվի ավարտին հասցնել կոմերցիոն որոշ նախագծեր: Ցանկացած իրավճակից հաղթանակած դուրս կգաք: Կարող եք ձեռնամուխ լինել նոր գործերի: Հավատեցեք, հաջողությունը սպասեցնել չի տա: Արագ եք սովորում, սպունգի պես ներծծում եք ստացված նոր ինֆորմացիան: Թույլ չեք տա այնպիսի սխալներ, որոնց համար հետագայում ստիպված կլինեք զղջալ:

Աղեղնավոր: Աշխատանքում դժվարություններ կծագեն, ստիպված կլինեք երկար գլուխ կոտրել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Նշանի շատ ներկայացուցիչներ հակված են անիմաստ գումարներ վատնել այն դեպքում, երբ կարելի է դրանք խելամիտ ծախսել: Որոշ Աղեղնավորներ էլ՝ ճիշտ հակառակը՝ փորձում են որքան հնարավոր է շատ վաստակել: Երբեմն նույնիսկ գերագնահատում են իրենց հնարավորությունները, ուժերից վեր գործեր սկսում: Մտերիմների հետ հարաբերությունները լարված կլինեն: Ինքներդ էլ չեք նկատում, թե ինչպես եք նեղացնում նրանց և հուսահատեցնում: Օրվա վերջում հոգնածություն կզգաք, հնարավոր է ինքնազգացողության վատացում, քրոնիկական որոշ հիվանդությունների սրում:

Այծեղջյուր: Օրը բավականին բարեհաջող սկիզբ կունենա: Նշանի շատ ներկայացուցիչների համար օրվա առաջին կեսը կապված կլինի մասնագիտական ոլորտում նշանակալի հաջողությունների հետ: Հնարավոր են հաճելի հանդիպումներ, այդ թվում՝ այն մարդու հետ, ում ժամանակին սիրել եք: Ցանկության դեպքում հնարավորություն կունենաք վերականգնելու հարաբերությունները: Օրվա երկրորդ կեսին ընտանեկան խնդիրներ կծագեն: Մտերիմների հետ հնարավոր են տարաձայնություններ: Ձեր տեսակետը պաշտպանելիս փորձում եք հնարավորինս զուսպ լինել, սակայն դա ձեզ մոտ չի ստացվում: Այդ հարցում ձեզ խանգարում են հույզերն ու զգացմունքները։

  

Ջրհոս: Մասնագիտական տեսանկյունից բարեհաջող օր է սպասվում: Ձեզ մոտ հրաշալի են ստացվում թե՛ ժամանակին սկսած ու անավարտ թողած և թե՛ նոր գործերը: Գործարարի ձեր հոտառությունն այսօր շատ սուր է, կնքած գործարքները եկամտաբեր կլինեն: Անձնական հարաբերություններում հնարավոր են խնդիրներ: Սիրելիի հետ լեզու գտնել չի հաջողվի, իսկ փոխըմբռնման մասին խոսք անգամ չի կարող լինել: Սիրելիի անիմաստ ու անտեղի խանդը կարող է ավելի սրել լարված իրավիճակը:

Ձկներ: Բացասական միտումների ազդեցությունը զգալի է, ինչը, սակայն, ծրագրերի իրագործման հարցում ձեզ չի խանգարի: Նախանձելի համառություն կդրսևորեք, անգամ հակառակորդները կսկսեն հարգել ձեզ: Որքան արագ կողմնորոշվեք, թե որ հարցերն են առաջնային և որոնք՝ ոչ, այնքան շատ ժամանակ կխնայեք, ջանքերն էլ ապարդյուն չեն անցնի: Օրը կարող եք նվիրել ճշգրտություն, ուշադրություն պահանջող գործերին: Կենտրոնանալով դրանց վրա՝ ձեզնից հեռու կվանեք վատ մտքերը և կյանքին լավատեսորեն կտրամադրվեք:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Սամվել Կարապետյան․ կցանկանայի, որպեսզի Հայաստանում 3 պաշտոնական լեզու լիներԿորոնավիրուսից արդյունավետ պաշտպանվելու համար անհրաժեշտ կլինի ավելացնել պատվաստանյութերի դեղաչափերի քանակը Թուրքիայի նպատակը քրդերին ոչնչացնելն է"․ սիրիացի գործիչը կոչ է արել ՌԴ-ին զսպել թուրքերինՀադրութում իրականացված որոնողական աշխատանքները արդյունք չեն տվել, զոհված զինծառայողի աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել. Արցախի ԱԻՊԾԳորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակը շուտով կլուծվի․ Վահան Քերոբյան Վերին Լարսի անցակետի թողունակությունը հաջորդ տարի 6.5 անգամ կավելանա. Դմիտրի Վոլվաչ Պետք է կանխել Հայաստանի թուրքացումը․ համախմբված կերպով պետք է մերժենք այս՝ չարիքի իշխանության առաջ բերած կործանարար օրակարգը. սեղանին է դրված հայկական պետականության գոյության հարցը․ Իշխան ՍաղաթելյանՄի շարք զինծառայողներ պարգևատրվել ենԻնչպե՞ս ազատվել անքնությունից առանց դեղերի Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանը Էրդողանն աշխատանքային այց կկատարի Ռուսաստան Օդի ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով Քաբուլի միջազգային օդանավակայանը վերսկսել է աշխատանքը Արդյո՞ք կորոնավիրուսը բնական ծագում ունի Եթե մենք 21-ին երթով շարժվելու ենք Եռաբլուր, ապա ո՞ւր ենք գնալու սեպտեմբերի 27-ին. Գեղամ Նազարյան Պեսկովը հայտնել է ինքնամեկուսացման մեջ գտնվող Պուտինի ինքնազգացողության մասին Մահացել է Անահիտ Թոփչյանը Կանարյան կղզիներում ակտիվացել է գործող հրաբուխներից մեկը Ցանկացած շանս, որը կայունացնում է տարածաշրջանում իրավիճակը և բերում է խաղաղություն, պետք է օգտագործել. Մհեր Գրիգորյան Վարչապետի գունավոր շոուն և ոստիկանական ապօրինություններըՊղինձն էժանանում է Խաղաղապահներն ամեն օր լուծում են Արցախի բնակիչների ավելի քան 100 սոցիալական հարց Իրանը սկսում է նյարդայնանալ Այս պահի դրությամբ ՀՀ-ի և Թուրքիայի միջև որևէ շփում տեղի չի ունեցել. չնայած Հայաստանի կառավարությունը պատրաստ է նման շփումների. Մանե Գևորգյան Ոսկու գինն աճում է Մոլորվել սեփական երկրի տարածքում․ երբ բացակայում է պետությունը Սեպտեմբերի 19-ի դրությամբ` կատարվել է 366779 պատվաստումՀայաստանում կարտադրվի «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութ Տրանսպորտային կապերի ապաշրջափակումը հնարավորություն կտա ավելացնել ՀՀ-ի և ՌԴ-ի ապրանքաշրջանառությունը. ՌԴ փոխվարչապետ Թուրքիան ծաղրում է․ վարչապետի ազդակը՝ Էրդողանի ապտակըՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 342, մահվան՝ 13 նոր դեպքՀանրային ծառայությունների սակագները կբարձրանա՞ն Գորիս-Կապան հատվածում չկան անվտանգային մեխանիզմներ, որոնք կկանխեն ինչպես առևանգման, այնպես էլ մոլորվելու դեպքերը․ Տիգրան Աբրահամյան «Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են Նիկոլ Փաշինյանը այն գործիչը չէ, որ կարող է հակադրվել ՄոսկվայինԳորիս-Կապան ճանապարհին տեղի ունեցածը ո՛չ սարդրանք է, ո՛չ էլ միջադեպ, սա այն ծրագրի մի մասն էՊատմության այս օրը (սեպտեմբերի 20)Խորհրդային ըմբշամարտիկ Վարդան Սարկիսով. կյանքը և սպորտըՈրոշվել է ամենահին կորոնավիրուսըՍոցիոլոգը բացատրել է ռուսաստանցիների վախերը միգրանտներիցԹուրքական պարադոքս. Թուրքիան և Ադրբեջանն են մեղադրում Հայաստանին տարածքային պահանջերի համարՌուսաստանին Լեռնային Ղարաբաղում անհրաժեշտ է նոր ռազմավարությունԿա երկու վիրավոր. ՌԴ ՊՆՈրևէ քաղաքացի երաշխիք չունի, որ ադրբեջանական ահաբեկումների կամ նույնիսկ ձերբակալման չի ենթարկվի. Տիգրան ԱբրահամյանՍպերմատոզոիդները դանդաղում են. ինչպես է կորոնավիրուսը ազդում տղամարդկանց առողջության վրաԱդրբեջանցիներն այս անգամ մեքենայի վրայից քերել են Հայաստանի դրոշը և «Armenia» բառը (տեսանյութ)BusyFly կիկշերինգ է գործարկվել Հայաստանի մայրաքաղաքումԿապան-Գորիս այլընտրանքային ճանապարհը պատրաստ կլինի մինչև նոյեմբերի վերջ. կառավարությունԱնցյալն ու ապագանԱդրբեջանցիների գործողությունները կլինի Արցախում, Գորիսում, թե Սյունիքում ցեղասպանություն են. Լարիսա Ալավերդյան
Ամենադիտված