Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ցուլեր ուշադրություն դարձրեք մանրուքներին․ փետրվարի 20-ի աստղագուշակը

Խոյ: Ֆինանսական տեսանկյունից օրն այնքան էլ բարեհաջող չէ: Ձեր մասնագիտական կարգավիճակը վտանգի տակ է: Այսօր աշխատեք զերծ մնալ կարևոր որոշումներ կայացնելուց: Գործեք ինքնուրույն, ընկերներին փորձեք չներգրավել ձեր խնդիրների մեջ: Շրջապատի հետ ձեր հարաբերությունները կարող են լարված բնույթ ստանալ: Թույլ մի տվեք շահագործել ձեզ: Նաև մի թաքցրեք ձեր թույլ կողմերն ու ցանկությունները, շրջապատում, անկասկած, կգտնվի մեկը, ով կօգնի ձեզ լուծել որոշ խնդիրներ: Առօրյա հոգսերի մեջ մի մոռացեք մտերիմների մասին: Փորձեք երես տալ ու փայփայել նրանց, դա մեծ հաճույք կպատճառի թե՛ ձեզ և թե՛ նրանց, ովքեր ձեր կողքին են:

Ցուլ: Ուշադրություն դարձրեք մանրուքներին: Նկատեք այն, ինչն ուրիշների համար անտեսանելի է: Այսօր կվերլուծեք որոշ փաստեր և ճիշտ հետևություններ կանեք, ինչը կօգնի ապագայում խուսափել սխալներից: Թեև զգացմունքային դաշտն այնքան էլ բարենպաստ չէ, հուսահատության մեջ չեք ընկնի: Քայլեր կձեռնարկեք բարձր տրամադրություն պահպանելու համար: Մտերիմների հետ տարաձայնություններն անխուսափելի են: Հաճախ վեճեր կծագեն ավագ սերնդի ներկայացուցիչների հետ: Կփորձեք ամեն կերպ կանխել կոնֆլիկտի հետագա զարգացումը, սակայն որոշ խնդիրներ կմնան չլուծված:

Երկվորյակ: Օրվա ընթացքում հնարավոր են մի շարք հաճելի ծանոթություններ: Հակառակ սեռի ներկայացուցիչները պատրաստ են իրենց ուշադրությամբ պարուրել ձեզ: Շփումներում այսօր առավել շրջահայաց կլինեք, կվստահեք միայն նրանց, ովքեր իրոք արժանի են դրան: Հրաշալի օր է զգեստապահարանը թարմացնելու, իմիջը փոխելու համար: Նշանի որոշ ներկայացուցիչներ այնքան կտարվեն անձնական հարաբերություններով, որ բոլորովին կմոռանան գործերի մասին: Մտերիմները պատրաստ են աչք փակել ձեր որոշ թերությունների վրա, սակայն լուրջ վրիպումների դեպքում ձեզ չեն ների: Փորձեք առավել զգոն լինել:

Խեցգետին: Օրվա ամբողջ ընթացքում լավ տրամադրություն կունենաք, իսկ փոքրիկ անախորժությունները սրտին մոտ չեք ընդունի: Լավատեսությունն ու ինքնավստահությունը կօգնեն սրտեր նվաճել: Կարող եք օգտագործել ձեր անձնական հմայքը որոշ գործնական տարաձայնություններ հարթելու համար: Հրաշալի օր է գնումներ կատարելու համար: Այսօր ձեռք բերված իրերի համար հետագայում չեք զղջա: Մտերիմների հետ հարաբերությունները հրաշալի են: Շատ խնդիրներ հեշտությամբ կլուծվեն: Այսօր շատ լավ եք հասկանում նրանց, ովքեր թանկ են ձեզ համար, ասես, կարդում եք նրանց մտքերը, գուշակում թաքուն հույզերն ու ապրումները: Ի հայտ կգան նոր հետաքրքրություններ ու նախասիրություններ:

Առյուծ: Նպատակահարմար օր է ինչպես անձնական հարաբերություններին, այնպես էլ մասնագիտական գործունեությանը վերաբերող կարևոր հարցեր քննարկելու համար: Լեզու կգտնեք բոլոր այն մարդկանց հետ, ում աջակցության կարիքն ունեք և չեք մերժի նրանց, ովքեր օգնություն կխնդրեն: Հնարավոր է ձեզ համար նոր բացահայտումներ անեք, օգտակար տեղեկատվություն կստանաք: Նոր ծանոթների վրա հրաշալի տպավորություն կթողնեք: Օրվա երկրորդ կեսը լի է սուր զգացողություններով, բուռն ապրումներով, անմոռանալի իրադարձություններով: Հնարավոր է նոր սիրավեպ: Անձնական կյանքում սպասվում են արմատական փոփոխություններ: Հաջող գնումներ կկատարեք: Կարող եք ձեռք բերել երեկոյան զգեստներ, շատ շուտով դրանք ձեզ պետք կգան:

Կույս: Օրվա ընթացքում հնարավոր են որոշ տհաճ իրադարձություններ, որոք ձեզ այնքան էլ չեն անհանգստացնի: Ցանկացած իրավիճակում կպահպանեք հանգստություն: Ոմանց համար կարող եք դառնալ ողջախոհության ու սառնասրտության խորհրդանիշ: Հավասարակշռությունը կորցրած մարդիկ այսօր ձեր աջակցության կարիքն ունեն: Պատրաստակամ եք օգնել նրանց, համոզված եք, որ ձեր կենսական էներգիան կբավականացնի բոլորին: Հրաշալի օր է ընտանեկան խնդիրները լուծելու, որոշ հարցեր կարգավորելու համար: Հաճախ եք խաղարարարի դեր ստանձնում և անկեղծորեն ուրախանում եք, երբ հաջողության եք հասնում: Սպասեք նվերների, հաճելի անակնկալների:

Կշեռք: Այսօր իրավիճակը լարված զարգացում կունենա: Ձեզ հաճախ կհիշեցնեն այն մասին, որ պետք է կարևոր որոշում կայացնել, և որքան էլ փորձեք ժամանակ ձգել, միևնույն է, հարցը շրջանցել չի ստացվի: Այսօր պարզապես ի վիճակի չեք հաշվի առնել բոլոր հանգամանքները, ի դեպ՝ չի բացառվում, որ որևէ մեկը, դիտմամբ, թե պատահմամբ, ձեզ կեղծ լուրեր փոխանցի: Փորձեք լիցքաթափվել, լավ մտքերն ի հայտ կգան անսպասելի: Օգնության ակնկալիք չունենաք նրանցից, ովքեր ձեր գործերին իրազեկ չեն: Այսօր հնարավոր է զղջաք ժամանակին հարազատների հետ չանկեղծանալու, սիրելիի հետ ձեր ապրումներով չկիսվելու համար: Փորձեք առավել համարձակ և ազնիվ լինել:

Կարիճ: Այսօր հրաշալի լեզու կգտնեք շրջապատի մարդկանց հետ, նաև հետաքրքիր ծանոթություններ կհաստատեք: Կարող եք ձեռք բերել նոր գործընկերներ, հնարավոր է՝ նոր սիրավեպի սկիզբ դրվի: Նշանի շատ ներկայացուցիչների կհաջողվի ավարտին հասցնել կոմերցիոն որոշ նախագծեր: Ցանկացած իրավճակից հաղթանակած դուրս կգաք: Կարող եք ձեռնամուխ լինել նոր գործերի: Հավատեցեք, հաջողությունը սպասեցնել չի տա: Արագ եք սովորում, սպունգի պես ներծծում եք ստացված նոր ինֆորմացիան: Թույլ չեք տա այնպիսի սխալներ, որոնց համար հետագայում ստիպված կլինեք զղջալ:

Աղեղնավոր: Աշխատանքում դժվարություններ կծագեն, ստիպված կլինեք երկար գլուխ կոտրել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Նշանի շատ ներկայացուցիչներ հակված են անիմաստ գումարներ վատնել այն դեպքում, երբ կարելի է դրանք խելամիտ ծախսել: Որոշ Աղեղնավորներ էլ՝ ճիշտ հակառակը՝ փորձում են որքան հնարավոր է շատ վաստակել: Երբեմն նույնիսկ գերագնահատում են իրենց հնարավորությունները, ուժերից վեր գործեր սկսում: Մտերիմների հետ հարաբերությունները լարված կլինեն: Ինքներդ էլ չեք նկատում, թե ինչպես եք նեղացնում նրանց և հուսահատեցնում: Օրվա վերջում հոգնածություն կզգաք, հնարավոր է ինքնազգացողության վատացում, քրոնիկական որոշ հիվանդությունների սրում:

Այծեղջյուր: Օրը բավականին բարեհաջող սկիզբ կունենա: Նշանի շատ ներկայացուցիչների համար օրվա առաջին կեսը կապված կլինի մասնագիտական ոլորտում նշանակալի հաջողությունների հետ: Հնարավոր են հաճելի հանդիպումներ, այդ թվում՝ այն մարդու հետ, ում ժամանակին սիրել եք: Ցանկության դեպքում հնարավորություն կունենաք վերականգնելու հարաբերությունները: Օրվա երկրորդ կեսին ընտանեկան խնդիրներ կծագեն: Մտերիմների հետ հնարավոր են տարաձայնություններ: Ձեր տեսակետը պաշտպանելիս փորձում եք հնարավորինս զուսպ լինել, սակայն դա ձեզ մոտ չի ստացվում: Այդ հարցում ձեզ խանգարում են հույզերն ու զգացմունքները։

  

Ջրհոս: Մասնագիտական տեսանկյունից բարեհաջող օր է սպասվում: Ձեզ մոտ հրաշալի են ստացվում թե՛ ժամանակին սկսած ու անավարտ թողած և թե՛ նոր գործերը: Գործարարի ձեր հոտառությունն այսօր շատ սուր է, կնքած գործարքները եկամտաբեր կլինեն: Անձնական հարաբերություններում հնարավոր են խնդիրներ: Սիրելիի հետ լեզու գտնել չի հաջողվի, իսկ փոխըմբռնման մասին խոսք անգամ չի կարող լինել: Սիրելիի անիմաստ ու անտեղի խանդը կարող է ավելի սրել լարված իրավիճակը:

Ձկներ: Բացասական միտումների ազդեցությունը զգալի է, ինչը, սակայն, ծրագրերի իրագործման հարցում ձեզ չի խանգարի: Նախանձելի համառություն կդրսևորեք, անգամ հակառակորդները կսկսեն հարգել ձեզ: Որքան արագ կողմնորոշվեք, թե որ հարցերն են առաջնային և որոնք՝ ոչ, այնքան շատ ժամանակ կխնայեք, ջանքերն էլ ապարդյուն չեն անցնի: Օրը կարող եք նվիրել ճշգրտություն, ուշադրություն պահանջող գործերին: Կենտրոնանալով դրանց վրա՝ ձեզնից հեռու կվանեք վատ մտքերը և կյանքին լավատեսորեն կտրամադրվեք:

«Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը Խոշոր հրդեհ՝ ՀՀ-ումՕդի ջերմաստիճանը կբարձրանա Ջահերով մարդաշատ երթ՝ Թբիլիսիում Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվելՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված էԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Գերմանիայում ձյուն է տեղացելՆորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. նրա տղան տարիներ առաջ սպանվել էր Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Վեհափառ Հայրապետի աղոթքը՝ Ծիծեռնակաբերդում (տեսանյութ)«Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ (տեսանյութ) Օկուպացված Բերձորում իջեցվել է Ռուսաստանի դրոշը Սուրեն Պետրոսյանին մեղադրանք դեռևս չի առաջադրվել Նաիրի Հոխիկյանը Տավուշից կոչ է անում«Փաշինյանը նոր հայկական տարածքներ է հանձնում. Բաքուն ավելին կպահանջի»Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ կայցելի օկուպացված Արցախ ԱԺ պատգամավորները տեսակցել են երեկ Տավուշում ապօրինի ձերբակալված Սուրեն Պետրոսյանին Ինչու ՊՆ փոխգնդապետը զոքանչին ծեծելուց հետո իրեն զրկեց կյանքիցԱրշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասինԽոշոր վթար-հրդեհ՝ Գյումրիում․ կրակը տեսանելի է հարյուր մետրից«Ողջու՜յն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է»․ Նարեկ ՍահակյանՄարմնամարզիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 24-ին Հայաստանն ունի 7 մասնակից 24 ժամ ջուր չի լինիՆոր քարտեզ է հրապարակվել․ որտե՞ղ կհայտնվեն Ոսկեպարի եկեղեցին ու Կիրանցի դպրոցը՝ սահմանազատումից հետո «Հայը նա է, ով գիտի Հայաստանի իրական սահմանները». Սարգիս Ծատուրյան1915թ. սկսվել է Հայոց մեծ եղեռնը․ պատմության այս օրը (24 ապրիլ) Էրդողանի նոր հանձնարարությունը ՓաշինյանինՔաղաքացին նախկին ճոպանուղու շենքի երկրորդ հարկից ընկել է զրոյական հարկ․ ի՞նչ է հայտնի Նավթի գներն աճել են Օր 5-րդ․ ճանապարհը շարունակում է փակ մնալՍուրեն Պետրոսյանին պատրաստվում են տեղափոխելԹուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ ԿարապետյանՓաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ» Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի այցին զուգահեռ քաղաքացիներին թույլ չեն տալիս բարձրանալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (տեսանյութ)Ռուբլին և դոլարը կտրուկ էժանացել ենՊայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհՈստիկանների մեջ մի զանգված կար, որն առավել ագրեսիվ էր․ Առաջին իսկ վայրկյանից կոպիտ ու կոշտ էին, սպառնալիքներ էին հնչեցնում․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ)Փաշինյանի գլխավորությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ է տեղի ունեցելՊահեստազորի գնդապետ Մախսուդյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոցՄտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով․ Freedom HouseՏավուշում կատարվողը ստորություն է. Լևոն Քոչարյան (տեսանյութ)Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ)ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնումԱվելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին (տեսանյութ)Ռուսաստանը կորցնում է Անդրկովկասը. Ադրբեջանից հեռանալուց հետո մենք կլքենք նաև Հայաստանը ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանըԲագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը
Ամենադիտված