Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պետք է ժպտաս, ցույց տաս, որ դու հաղթահարելու ես քո հիվանդությունը». նախագահն ընդունել է քաղցկեղից բուժվող երեխային (տեսանյութ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հյուրընկալել է Արշակյանների ընտանիքին:

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում բնակվող Սամվել և Արփիկ Արշակյանների որդու՝ 10-ամյա Ռոմիկի մոտ ախտորոշվել է լեյկոզ և ոսկորների ախտահարում, երեխան գտնվում է ռեմիսիայի շրջանում:

Փետրվարի 4-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր, իսկ փետրվարի 15-ը՝ մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր՝ նպատակ ունենալով հասարակության ուշադրությունը հրավիրել երեխաների՝ քաղցկեղով հիվանդացության խնդիրներին:

Նախագահ Սարգսյանը զրուցել է փոքրիկ Ռոմիկի և նրա ծնողների հետ, հետաքրքրվել երեխայի բուժման գործընթացով: Նախագահն ասել է, շատ կարևոր է չընկճվել և հույսով ու հավատով վերաբերվել բուժման բոլոր փուլերին:

Ռոմիկը պատմել է, որ մարտի 6-ին կդառնա 11 տարեկան: Դպրոց է գնում, ընկերներ ունի, նախասիրություններ: Հանրապետության նախագահը քաջալերել է նրան, պատմել, որ ինքն էլ է անցել այդ ծանր ու դժվար ճանապարհը. «Դու միակը չես աշխարհում և պետք է դիմանաս, ուժեղ լինես: Հետագայում, Աստված գիտի, գուցե 20 տարի հետո դու ևս նախագահ դառնաս: Ուզո՞ւմ ես նախագահ դառնալ, թե՞ ֆուտբոլիստ ես ուզում լինել»:

Երբ փոքրիկ Ռոմիկը պատասխանել է, թե նախագահ է ուզում դառնալ, նախագահ Սարգսյանն ասել է. «Դե, պայմանավորվեցինք՝ լավանում ես, որ նախագահ դառնաս: Դժվար է լինելու, տհաճ է, բայց կանցնի: Ուժե՛ղ եղիր: Տե՛ս մայրիկդ, հայրիկդ ուժեղ են, դու էլ ուժեղ տղա եղիր: Ի՞նչ ես սիրում անել, ինչ կուզես, բացի նախագահ դառնալուց»:

Ռոմիկը նախագահին հայտնել է, որ կուզեր նաև փրկարար դառնալ, ինչպես իր հայրն է. «Որովհետև նրանք մարդկանց են փրկում: Բժիշկները մարդկանց են բուժում, իսկ փրկարարները փրկում են»:

Հանդիպմանը ներկա՝ երեխային բուժող բժիշկը տեղեկացրել է, որ Ռոմիկը դեռ պահպանողական բուժման մեջ է, որը ևս մեկ տարի կշարունակվի: Այս պահի դրությամբ երեխայի հիմնական հիվանդությունը նահանջել է:

«Դու լավանում ես, հետո տարին մեկ անգամ ինձ հյուր կգաս, քեզ սովորեցնեմ, որ մեծանաս, դու դառնաս նախագահ,-ասել է նախագահ Սարգսյանը, հորդորելով Ռոմիկին ժպտալ: -Պետք է ժպտաս, ցույց տաս, որ դու ուժեղ ես, որ դու հաղթահարելու ես քո հիվանդությունը»:

«Դու ինքդ ես քո առաջին բժիշկը, ինչքան էլ ծնողներդ ու բժիշկները բոլոր ջանքերն ու միջոցները ներդնեն, որովհետև նախ դու ինքդ պիտի չդադարես հավատալ, որ հաղթահարելու ես այս ամենը, որովհետև կյանքը գեղեցիկ է և գեղեցիկ է առաջին հերթին հենց քեզ նման երեխաներով»,- փոքրիկ Ռոմիկին ասել է Հանրապետության նախագահը:

  
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Aeroflot-ը սկսում է չվերթները ԳյումրիիցՍամվել Կարապետյան․ կցանկանայի, որպեսզի Հայաստանում 3 պաշտոնական լեզու լիներԿորոնավիրուսից արդյունավետ պաշտպանվելու համար անհրաժեշտ կլինի ավելացնել պատվաստանյութերի դեղաչափերի քանակը Թուրքիայի նպատակը քրդերին ոչնչացնելն է"․ սիրիացի գործիչը կոչ է արել ՌԴ-ին զսպել թուրքերինՀադրութում իրականացված որոնողական աշխատանքները արդյունք չեն տվել, զոհված զինծառայողի աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել. Արցախի ԱԻՊԾԳորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակը շուտով կլուծվի․ Վահան Քերոբյան Վերին Լարսի անցակետի թողունակությունը հաջորդ տարի 6.5 անգամ կավելանա. Դմիտրի Վոլվաչ Պետք է կանխել Հայաստանի թուրքացումը․ համախմբված կերպով պետք է մերժենք այս՝ չարիքի իշխանության առաջ բերած կործանարար օրակարգը. սեղանին է դրված հայկական պետականության գոյության հարցը․ Իշխան ՍաղաթելյանՄի շարք զինծառայողներ պարգևատրվել ենԻնչպե՞ս ազատվել անքնությունից առանց դեղերի Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանը Էրդողանն աշխատանքային այց կկատարի Ռուսաստան Օդի ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով Քաբուլի միջազգային օդանավակայանը վերսկսել է աշխատանքը Արդյո՞ք կորոնավիրուսը բնական ծագում ունի Եթե մենք 21-ին երթով շարժվելու ենք Եռաբլուր, ապա ո՞ւր ենք գնալու սեպտեմբերի 27-ին. Գեղամ Նազարյան Պեսկովը հայտնել է ինքնամեկուսացման մեջ գտնվող Պուտինի ինքնազգացողության մասին Մահացել է Անահիտ Թոփչյանը Կանարյան կղզիներում ակտիվացել է գործող հրաբուխներից մեկը Ցանկացած շանս, որը կայունացնում է տարածաշրջանում իրավիճակը և բերում է խաղաղություն, պետք է օգտագործել. Մհեր Գրիգորյան Վարչապետի գունավոր շոուն և ոստիկանական ապօրինություններըՊղինձն էժանանում է Խաղաղապահներն ամեն օր լուծում են Արցախի բնակիչների ավելի քան 100 սոցիալական հարց Իրանը սկսում է նյարդայնանալ Այս պահի դրությամբ ՀՀ-ի և Թուրքիայի միջև որևէ շփում տեղի չի ունեցել. չնայած Հայաստանի կառավարությունը պատրաստ է նման շփումների. Մանե Գևորգյան Ոսկու գինն աճում է Մոլորվել սեփական երկրի տարածքում․ երբ բացակայում է պետությունը Սեպտեմբերի 19-ի դրությամբ` կատարվել է 366779 պատվաստումՀայաստանում կարտադրվի «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութ Տրանսպորտային կապերի ապաշրջափակումը հնարավորություն կտա ավելացնել ՀՀ-ի և ՌԴ-ի ապրանքաշրջանառությունը. ՌԴ փոխվարչապետ Թուրքիան ծաղրում է․ վարչապետի ազդակը՝ Էրդողանի ապտակըՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 342, մահվան՝ 13 նոր դեպքՀանրային ծառայությունների սակագները կբարձրանա՞ն Գորիս-Կապան հատվածում չկան անվտանգային մեխանիզմներ, որոնք կկանխեն ինչպես առևանգման, այնպես էլ մոլորվելու դեպքերը․ Տիգրան Աբրահամյան «Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են Նիկոլ Փաշինյանը այն գործիչը չէ, որ կարող է հակադրվել ՄոսկվայինԳորիս-Կապան ճանապարհին տեղի ունեցածը ո՛չ սարդրանք է, ո՛չ էլ միջադեպ, սա այն ծրագրի մի մասն էՊատմության այս օրը (սեպտեմբերի 20)Խորհրդային ըմբշամարտիկ Վարդան Սարկիսով. կյանքը և սպորտըՈրոշվել է ամենահին կորոնավիրուսըՍոցիոլոգը բացատրել է ռուսաստանցիների վախերը միգրանտներիցԹուրքական պարադոքս. Թուրքիան և Ադրբեջանն են մեղադրում Հայաստանին տարածքային պահանջերի համարՌուսաստանին Լեռնային Ղարաբաղում անհրաժեշտ է նոր ռազմավարությունԿա երկու վիրավոր. ՌԴ ՊՆՈրևէ քաղաքացի երաշխիք չունի, որ ադրբեջանական ահաբեկումների կամ նույնիսկ ձերբակալման չի ենթարկվի. Տիգրան ԱբրահամյանՍպերմատոզոիդները դանդաղում են. ինչպես է կորոնավիրուսը ազդում տղամարդկանց առողջության վրաԱդրբեջանցիներն այս անգամ մեքենայի վրայից քերել են Հայաստանի դրոշը և «Armenia» բառը (տեսանյութ)BusyFly կիկշերինգ է գործարկվել Հայաստանի մայրաքաղաքումԿապան-Գորիս այլընտրանքային ճանապարհը պատրաստ կլինի մինչև նոյեմբերի վերջ. կառավարությունԱնցյալն ու ապագան
Ամենադիտված