Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Մենք մեր գյուղը կպահենք, բայց երեխաներին բերելու համար երաշխիք է պետք. Մատաղիսի գյուղապետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի լույս 2-ի գիշերը ադրբեջանական հարձակման թիրախ դարձած ԼՂՀ Մատաղիս գյուղում, ինչպես եւ Թալիշում կյանքը դեռ չի վերադարձել իր բնականոն հուն: Գյուղում դեռ միայն տղամարդիկ են ապրում կամ ավելի շուտ հերթապահություն անում:

Օդային հրետանու հարձակման հետեւանքով իրանի բազմաթիվ հրազենային վիրավորումներ, լյարդի վնասվածք ստացած Մատաղիսի գյուղապետ Զավեն Ավանեսյանը մեր այսօրվա զրույցի պահին գյուղում էր: «Ինչպե՞ս եք, քայլո՞ւմ եք» հարցին նա կատակով պատասխանեց. «Խի կարո՞ղ ա ինվալիդ եմ»:

Ներկայացնենք նրա հետ մեր զրույցը.

- Պարոն Ավանեսյան, ապրիլի 2-ի հարձակման ժամանակ ձեր գյուղը եւս թիրախ դարձավ: Տեղահանված բնակիչներն արդեն վերադառնո՞ւմ են իրենց տները:

- Ընդհանուր առմամբ տղամարդիկ գյուղում են, բայց կանայք ու երեխաները՝ դեռ չէ: Դեռ ապահով չէ, հրադադարի խախտումներ են լինում: Տղամարդիկ հերթապահում են, որ գիշերով մեկին չվնասեն: Ամեն ինչ հնարավոր է:

- Ինչո՞վ են զբաղվում տղամարդիկ:

- Առօրյա հոգսերով: Առաջացած թերություններն են վերացնում: Ամեն մեկն իր տան, ընտանիքի հոգսերն է հոգում, իրար օգնելով գյուղում հերթապահություն են տանում, ով ինչ պատահի՝ անում է:

- Որտե՞ղ են հիմա նրանց ընտանիքները:

- Տարբեր, մի մասը Հայաստանում, մի մասը Ստեփանակերտում, մի մասը Ղարաբաղի տարբեր տեղերում:

- Վնասված տները շա՞տ են, վերականգնվո՞ւմ են արդեն:

- Ես չգիտեմ՝ կոնկրետ քանի տուն էր վնասվել: Ես հիվանդանոցում եմ եղել հաշվարկների ժամանակ: Երեւի մոտ 30 տուն: Հիմա արդեն վերականգնվում են, արդեն բավականաչափ աշխատանքներ են կատարվել:

-Միջոցներ կա՞ն այդ աշխատանքները տանելու:

- Այո, Կառավարությունը աջակցում է:

- Մոտավորապես կարո՞ղ եք ասել, թե երբ կարող են մարդիկ վերադառնալ իրենց տները:

- Չեմ կարող: Աշխատանքները տարվում են, բայց դեռ վաղ է խոսել ընտանիքների տեղափոխման մասին:

- Հնարավո՞ր է չվերադառնան:

- Ամեն ինչ էլ հնարավոր է:

- Թալիշի գյուղապետին էլ եմ հարցրել՝ ձեզ էլ հարցնեմ. ձեր ընտանիքը կվերադառնա՞ գյուղ:

- Երաշխիք է պետք վերադառնալու համար, քանի դեռ չկա էդ երաշխիքը՝ ոչ մեկ էլ չի վերադառնա: Եթե ես չվերադառնամ, ուրիշ ոչ մեկ էլ չի վերադառնա:

- Նկատի ունեք անվտանգությա՞ն երաշխիքներ:

- Դե ուրիշ ի՞նչ: Բնակարան, բան, էդ սաղ լուծվող հարցեր են: Ամեն մարդ էլ կլուծի իր հարցերը:

- Իսկ ո՞րը կլինի անվտանգության երաշխիքը: Հրադադարի պայմանագի՞րը:

- Միայն դա չէ, Ղարաբաղի հարցի վճռական եւ վերջնական լուծումը: Թե չէ որ էսպես մնա, ամեն օր էլ կարող է նույնը կրկնվել: Մենք գյուղում կլինենք, կպահենք մեր գյուղը: Ես այս պահին էլ գյուղում եմ: Բայց երեխաներին էստեղ բերել՝ դա արդեն լուրջ է:

«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակՄեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստըԴատարանը հրապարակել է Վեհափառի եղբոր և եղբորորդու դատավճիռներըՊաշտոնյաների աշխատավարձերն առայժմ չեն բարձանա. նախագծի քննարկումը 2 ամսով հետաձգվեցԵթե եվրոպական զորքեր տեղակայվեն Ուկրաինայում, պատերшզմը կվերսկսվի. ՊուտինՊԵԿ-ը հայտնում է համակարգում առաջացած խափանումների մասինՕրենքով գող Գիա Սվերդլովսկին դատապարտվել է ութ տարվա ազատազրկմանԱԺ հանձնաժողովը մերժել է ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագիծըՊուտինը Կրեմլում ընդունել է ԱՄՆ նախագահի բանագնացներ Ուիթքոֆին և ՔուշներինԿյանքից անժամանակ հեռացել է 12-րդ դասարանի աշակերտ Սարո ԴանիելյանըՊետք է գա մի պահ, երբ տարածաշրջանի պետություններից մեկը վերջապես Բաքվին հստակ ասի՝ հանգիստ նստիր քո տեղը, բավական է փորձես յուրացնել ուրիշների պատմությունը. ադրբեջանագետԹրամփը դեմոկրատներին մեղադրել է իրենց վերահսկողության տակ գտնվող «կապույտ» նահանգներում լայնածավալ կոռուպցիայի մեջՈ՞ր փողոցները կանավանփոխվեն ԵրևանումՎերանորոգման գները ՀՀ-ում վերջին 5 տարում զգալիորեն աճել են. հետազոտություն13-ամյա դպրոցական աղջկա սպանության մեջ կասկածվողը մահացել է հիվանդանոցումԵՄ-ն նոյեմբերի 16-ին Ռուսաստանի դեմ նոր պատժամիջnցներ կսահմանիՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդՄայքլ Կարիկը հեռացվեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից. պաշտոնական«Ռեալ»-ի բաժնետոմսերի մի մասը կհանվի վաճառքի. Պերեսը հեղափոխություն է նախապատրաստումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանովԹուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարՄասիսի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել էԻրանից հիշեցրել են Հայաստանին Թրամփի նախագծի պատճառով «ոտքերը կոտրելու» սպառնալիքի մասինՀանրահավաքներ և բողոքի ցույցե՞ր. Ի՞նչ սպառնալիք կլինի Փաշինյանի համար ընդդիմության միավորումից հետո««Անհավասար փոխանակում». Ինչու է Փաշինյանը ռիսկի դիմում դուրս բերելով Հայաստանը ՀԱՊԿ-ից»Այսօրվանից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԳեղարքունիքի գյուղերից մեկից 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, շմոլ գազից թունավորմամբ տեղափոխվել են «Գավառ» ԲԿ«Նոր Զովք»-ի մի շարք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել էԳագաթնաժողով առանց Ալիևի. Ի՞նչ բացահայտեց Ադրբեջանի նախագահի բացակայությունը ԱնկարայումՊետերբուրգի մերձակայքում պայթեցրել են ՌԴ ԶՈւ գնդապետի ավտոմեքենան. նա զnhվել էՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքը երկարաձգվել է ևս 6 ամսովBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 91,55 դոլարիՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի բոլոր վարչական շրջաններում և 9 մարզերումԱրևմտյան Հայաստանի Սեբաստիա քաղաքում տեղի են ունեցել հայ բնակչության զանգվածային ջարդեր. պատմության այս օրը (Նոյեմբերի 12)Խոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ»Նյու Յորքում եռահարկ շենք է փլnւզվել. կան զnhեր և վիրավnրներ«Հրապարակ»․ Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. նա հավաքում է իրերը՝ մի հսկայական «օժիտ»Սարսափազդու հեռանկար՝ դատարկ հայտարարությունների ֆոնին. պատրանքների գինը չափազանց բարձր է. «Փաստ»«Ժողովուրդ». ԱԺ ծեծկռտուքի գործով ընդդիմադիր պատգամավորներին և օգնականներին «կհավաքեն»«Հրապարակ»․ Փաշինյանին Անթալիայում իսկական «ինքնիշխան ղեկավարին» վայել ընդունելություն են ցուցադրել«Եթե մեկ վայրկյանով Գագիկիս ձայնը չլսեի, կխեղդվեի, իսկ հիմա...». Գագիկ Ենգոյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Կարմիր շուկայում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»«Ժողովուրդ». «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների գլխին սուր է կախված․ իշխանությունը ՀԷՑ-ի գործով նոր թիրախնե՞ր ունիՀեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում․ Պակիստան«Հրապարակ»․ Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները«Հրապարակ»․ ՔԿ-ն խուսափում է հանրային աղմուկիցՈ՞վ չի կարողանա օգտվել ծնողական ժամից. նոր փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում. «Փաստ»«Ժողովուրդ». Փաշինյանը ցանկանում է որոշ քաղաքացիների դատավոր դարձնել․ մանրամասներ ՔՊ փակ նիստիցԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր«Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ»
Ամենադիտված