Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Երեք ընկեր դպրոցից փախել էին, որ գնան պատերազմ, նրանց գտել են Գորիսի ճանապարհին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օրերս մեզ հայտնի դարձավ, որ դպրոցահասակ մի քանի տղաներ փախել են դպրոցից ու տնից եւ ճանապարհվել Արցախ, որտեղ ակտիվ մարտական գործողություններ էին սկսվել: Նրանք վճռել էին իրենց նպաստը բերել հայրենիքի պաշտպանության գործին:

Միայն թե երեխաները նախանշած վայր հասնելու հնարավորություն չեն ունեցել եւ ճանապարհից վերադարձվել են Երեւան: Երեկ պարզեցինք, որ երեքով են եղել՝ երեք ընկերներով՝ Հայկ Հովհաննիսյան, Ժորա Բադալյան եւ Բաբկեն Սիմոնյան: Առաջին երկուսը 16 տարեկան են, Բաբկենը՝ 17: Ապրիլի 2-ին, երբ լսել են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում պատերազմական իրավիճակ ստեղծվելու մասին, որոշել են՝ անպայման մեկնելու են: Մանրամասն ծրագրել են, կազմակերպել եւ օրեր անց սուս ու փուս ճամփա ընկել: Բաբկենը պատմեց, որ մինչ այդ գնացել են զինկոմիսարիատ, հայտնել, որ ցանկանում են կամավորական ջոկատներում ընդգրկվել, բայց մերժում են ստացել: Նրանց բացատրել են, որ փոքր տարիք ունեն: Դրանից հետո ընկերները որոշել են սահման հասնել պատահական ավտոմեքենաներով կամ ոտքով: Այդպես էլ արել են: Ճանապարհի մի մասը անցել են բարի մարդկանց օգնությամբ՝ նրանց ասելով, թե Գորիս են գնում, մի մասը՝ 70-80 կմ, ոտքով: Բայց դեռ Գորիս չհասած, Հայկի հայրը գտել է նրանց ու հետ բերել:

Մեզ հաջողվեց զրուցել պատանիներից միայն երկուսի հետ՝ Հայկի ու Բաբկենի: Երկուսն էլ բավական քչախոս էին, իրենց քաջագործությունների մասին պատմելու գործը մեկը մյուսի վրա էր գցում: Ասում էին՝ նախընտրում են գործ անել: Հաստատում էին, որ լավ պատկերացրել են, թե ինչ է իրենց սպասվում, բայց եւ համոզմունք ունեն, որ հայրենիքի պաշտպանության գործը բոլորինն է: Հայկի փոխանցմամբ, իրենց՝ երեք ընկերներին, հաջորդ օրը միանալու էին ավելի քան տասը: «Մյուսները հաջորդ օրը պիտի գային, բայց որ զինադադար եղավ, չեկան: Մեր գնալու օրը ասացին՝ դեռ պատրաստ չենք եւ այլն, եւ այլն, ասի՝ յոթ օր ա, ասում եք՝ պատրաստվում ենք: Ու էդպես միանգամից եկա տուն, բան վերցրի հետս, գնացինք»,- մանրամասնեց նա: Մայրը՝ տիկին Աննան, որ ներկա էր մեր զրույցին, հավելեց. «Ճանապարհին զանգել եմ, ասում է՝ մենք առաջին գիծ չենք գնում: Գիտենք, որ թույլ չեն տա, բայց գոնե չորրորդ գծում կարտոֆիլ կմաքրենք, առաջին գծում կանգնածների համար ճաշ կեփենք: Ասացի՝ խնդրում եմ, Երեւանում բազմաթիվ ակցիաներ կան, մասնակցեք այդ ակցիաներին, օգնեք զինվորներին ինչ-որ բաներ ուղարկել, տե՛ս, այդքան սիգարետները, այդքան քաղցրավենիքը հավաքեցիք, ուղարկեցիք: Շարունակեք այդ ակցիաները, ավելի օգնած կլինեք: Իսկ այնտեղ խանգարելու եք»: Մայրը հպարտանում է որդով, բայց եւ նշում, որ նրա հայրենասիրությունը մի քիչ վախեցնող է: Ասում էր, որ շատ անգամներ են արտերկրում բնակության մեկնելու հնարավորություն ունեցել, բայց Հայկի համար դա արգելված թեմա է ի սկզբանե:

Հարցին, թե ինչ մասնագետ է որոշել դառնալ, Հայկը կատակով է պատասխանում. «Ես ինչ գիտեմ: Պսակվենք՝ կիմանանք»:

Բաբկենն ասում է, որ սովորում է ինֆորմատիկայի պետական քոլեջում: Ապագա ծրագրավորող է: Անդրադառնալով Ղարաբաղի ճանապարհից իր վերադառնալուց հետո ծնողների արձագանքին՝ նա պատմեց. «Մեր տանը նույնպես երկա՜ր, մոտ մի երեք-չորս ժամ բացատրում էին, որ ավելի լավ է այստեղից օգնենք, քան գնայինք այնտեղ: Իսկ պապան էդ ամեն ինչին հումորով էր վերաբերվում: Ասում էր՝ որ գնում էիր, ինչի ինձ չէիր ասում, ես էլ կգայի: Նախկինում կռվել է, Շուշիի ազատագրմանն է մասնակցել: Հիմա չէր գնացել, ասում էր սա ո՛չ մեծամասշտաբ կռիվ է, ո՛չ էլ մեջն ինչ-որ իմաստ կա, անիմաստ կրակոցներ են: Ես էլ ասում եմ՝ որ անիմաստ կրակոցներ են, մեր տղերքը պոստում կանգնած զոհվում են, ինչու պիտի իրենք զոհվեն: Երբ որ ժամանակը գա, ես գնալու եմ ծառայելու: Իմ երկրին էլ պետք լինի, կռիվ լինի, հաստատ էլի կգնամ: Մեր երկիրն է, մենք չպաշտպանենք, ո՞վ պիտի պաշտպանի»,- ասաց Բաբկենը:

Ավելի վաղ, երբ հայրենիքի այս պաշտպաններին փնտրելիս այցելեցինք նաեւ Երեւանի թիվ 118 դպրոց, տնօրեն Կարինե Հովակիմյանը ոչ հերքում, ոչ էլ հաստատում էր, որ նրանց մեջ իրենց աշակերտներից էլ կա: Միայն ասաց, որ երեխաների շրջանում Արցախ մեկնելու ցանկություններ էին նկատվել, եւ այդ թեմայի շուրջ ինքը նրանց հետ զրույց է ունեցել: Ի դեպ, այս դպրոցի բարձր դասարանցիներից շատերը մեր զրույցում ասում էին, որ իրենք էլ պատրաստ են սահման մեկնել: «Այդպիսի կոնկրետ պաշտոնական ինֆորմացիա չունեմ, բայց ձեզ նման ես էլ եմ լսել: Եվ քանի որ լսել եմ ու տեսել բարձր դասարանների աշակերտների ե՛ւ ոգեւորվածությունը, ե՛ւ հայրենասիրությունը, ե՛ւ այդ մղումը՝ գնալ, ինչ-որ բանով օգնել, հարկ համարեցինք զրույց անցկացնել իրենց հետ: Բացի նրանից, թե որքան են զրուցել ուսուցիչներ, դասղեկներ, տնօրենի տեղակալներ, ես ինքս անձամբ զրուցել եմ իրենց հետ եւ զրույցի թեման եղել է դա: Ասել եմ, որ հպարտանում եմ, որ այդքան հայրենասեր ու նաեւ անձնազոհ երեխաներ ունենք, որովհետեւ իրենք վտանգը պատկերացնում էին, բայց այո, յուրաքանչյուրը կուզենար այնտեղ լինել: Քննարկել ենք թեման: Նույնիսկ այդ զրույցի ընթացքում եղել են հարցեր, որ ինչով կարող ենք օգնել, մենք շատ կուզենանք գնալ, թեկուզ ռազմական առումով պատրաստ չենք եւ չենք պատրաստվում ռազմական գործողությունների մասնակցել, բայց կարող ենք ջուր տանել եւ այլն, եւ այլն: Բացատրական աշխատանքներ տարվեցին, որ հենց դրա կարիքը լինի, մեր պետությունը եւ կառավարությունը կոչով կարող են դիմել նաեւ խաղաղ բնակիչներին, ասացի, որ ես ինքս պատրաստ եմ ձեզ հետ միասին գնալ, բայց առայժմ չի կարելի խանգարել: Այսպիսի զրույց է եղել, եւ երեխաները ըմբռնումով են մոտեցել»,- նշեց տնօրենը:

Հարցին, թե աշակերտների նման պահվածքը սպասելի՞ էր իր համար, նա արձագանքեց. «Այսպես կարող եմ պատասխանել. հույս ունեի, բայց ընդամենը հույս ունեի, եւ այն, ինչ իրականում եղավ, գերազանցեց իմ բոլոր սպասելիքները: Դուք չեք կարող պատկերացնել՝ ես ինչ հպարտություն եւ հուզմունք եմ զգացել այդ շրջանում: Ես հիշում եմ, որ այդ զրույցի ժամանակ իմ ձայնը բավական կերկերուն էր, որովհետեւ անկախ նրանից, որ դպրոցի հենց առաքելությունն ու խնդիրն է այդպիսի քաղաքացիներ դաստիարակելը, միեւնույն է, երբ տեսնում ես, որ իրենք հենց այդպիսին են, հպարտության ու հուզմունքի զգացումը պատում է: Գոնե ես այդպես եմ վերաբերվել»:

Ջուր չի լինի մինչեւ 18:00-նԸնդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»«Փորձում ենք ուժեղ լինել, Վոլոդյաս այդպես կցանկանար». Վոլոդյա Մխիթարյանն անմահացել է նոյեմբերի 9-ին Քարվաճառում. «Փաստ»Խաղաղության պատրանքը և ուժի գործոնն առաջ մղող միջազգային իրավիճակը. «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօրՑերեկվա տեւողությունը կրճատվել է 5 ժամ 11 րոպեով. ՍուրենյանՓոփոխություններ դեպի մի շարք երկրներ արտահանումների մասով արտոնությունների ծրագրում. «Փաստ»«Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ»Հավերժական «համեղ գործընկերները». ինչպես են դառնում իշխանությունների «սիրելին». «Փաստ»Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը. «Փաստ»Ընդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումը. «Փաստ»Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին ազդեցության գոտիների վերաբաժանման պայմաններում. «Փաստ»Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»Ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուԲյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպքԳազայում սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատարԱռաջիկա օրերին տեղումները կշարունակվենՀայկ Մարտիրոսյանն առաջին խաղային օրը հաղթել է Ռապորտին․ Total ChessՊուտինն ու Թրամփը դեռ բովանդակային զրույց չեն ունեցել. ՊեսկովԶինծառայող է մահացել«Եղբայրս 200 տոկոս դաջվածք չի ունեցել». մահացած զինծառայողի եղբայրԻնչ է որոշվել տրամադրել Կիեւին «Ռամշտայն» ձևաչափով հանդիպմանըԵնոքավան-Կարմիրգյուղ ճանապարհին նոյեմբերի 19-ին պայթեցման աշխատանքներ կիրականացվենԻրանի բանակը հայտարարել է Քուվեյթի ռազմակայանում տեղակայված ամերիկյան Patriot համակարգերին հարվածելու մասինՍպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի«Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում խաղային առաջին օրն ավարտվել է Հայկ Մարտիրոսյանի հաղթանակովԱդրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությունըԱրգենտինայի երիտասարդ աստղերը 7:0 հաշվով հաղթել են Կոստա Ռիկայի հավաքականինՍլովակիայում տեղի են ունեցել հակակառավարական զանգվածային հանրահավաքներԱԷՄԳ-ն հույս ունի, որ շատ շուտով կկարողանա վերսկսել Իրանի օբյեկտների ստուգումները․ ԳրոսսիՀայտնի են Globe Soccer Awards 2026-ի բոլոր անվանակարգերի թեկնածուներըՔեմբրիջի բառարանը հայտարարել է 2026 թվականի բառըԿանդինսկու՝ Բաուհաուսի շրջանի ստեղծագործությունը ռեկորդ է սահմանել Christie's-ի աճուրդումՄԱԿ-ը պետք է որոշակի դեր խաղա միջազգային hակամարտությունների, այդ թվում՝ Ուկրաինայում hակամարտության կարգավորման գործընթացներում. Ռաֆայել ԳրոսիՓաշինյանը և Գերմանիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ-ի միջև առևտրատնտեսական կապերի խթանման ուղղությամբ իրականացվող քայլերըՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 18-րդ հողատարածքը«Ֆազի»՝ Սերգեյ Գրիգորյանի uպանողին Ռուսաստանից բերել են ՀայաստանԻրանը Հորմուզի նեղուցի երկնքում խnցել է ամերիկյան MQ-9 ԱԹՍ«Toyota»-ն «Չայնիի» ոլորաններում բախվել է արգելապատնեշներին, վիրավորները հարազատ եղբայրներ են․ ShamshyanԱբու Դաբիում աճուրդի են հանվել Մայքլ Ջեքսոնին պատկանող ավելի քան 100 իրԷրդողանը կոչ է արել nւժեղացնել ճնշումը Իսրայելի վրա՝ Գազայում шղետը դադարեցնելու համարՖրանսիայում դպրոցականների բողոքի ակցիաների մեկնարկից ի վեր ձերբակալվել է ավելի քան 7,000 մարդԵրկրաշարժ է տեղի ունեցել ԹուրքիայումՆախատեսվում է երկարաձգել Արցախից տեղահանված անձանց կարգավիճակի ժամկետը․ մանրամասներԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ. ԲայրամովՀայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետներըԾանոթ ու միարժամանակ անհայտ … ֆերնետ լիկյորԴանակահարություն Արմավիրի մարզում. կա երեք վիրավոր, նրանց թվում եղբայներ են2027 թ․-ին կանխատեսում ենք 5,8% տնտեսական աճ. անվանական ՀՆԱ-ն կկազմի շուրջ 13 տրիլիոն 614 միլիարդ դրամ. ֆինանսների նախարարՔՊ-ն այդքան ձայն չի ստացել, որ սահմանադրական հանրաքվե նախաձեռնի. Լևոն Քոչարյան
Ամենադիտված