ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մխիթարյան. Ինձ համար մեծ պատիվ է իմ երկրի լավագույն ֆուտբոլիստ ընտրվելը

ՍՊՈՐՏ

Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում տարած հաղթանակին:

«Ինձ համար մեծ պատիվ է 9-րդ անգամ իմ երկրի լավագույն ֆուտբոլիստ ընտրվելը: Շնորհակալ եմ բոլորից, որոնք իրենց ձայնը տվել են ինձ»,- գրել է Մխիթարյանն Ինստագրամի իր պաշտոնական էջում:

Հիշեցնենք, որ հավաքելով 109 միավոր` Հայաստանի  լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն արժանանում է այս կոչմանը 9-րդ անգամ:

104 միավորով երկրորդ տեղում է Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը:

61 միավորով երրորդ տեղում է Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Աստանա» ակումբի հարձակվող Տիգրան Բարսեղյանը:

 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular