Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մարզի բուժհաստատությունների տնօրենների հետ անցկացրեց ճանաչողական հանդիպում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը խորհրդակցություն անցկացրեց մարզի առողջապահության առաջնային օղակի հիմնարկների տնօրենների հետ: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ բուժհաստատությունների տնօրենները մարզպետին ներկայացրին ընդհանուր իրավիճակը իրենց կազմակերպություններում , ինչպես նաեւ՝ առկա հիմնախնդիրներն ու առաջնահերթ անելիքները:
Խորհրդակցության ավարտին մարզպետը հրահանգեց տնօրեններին՝ բարձրացնել աշխատանքային պատասխանատվությունը եւ բուժսպասարկման որակը, բնակչության մոտ տեղիք չտալ որեւէ դժգոհության:«Մեր երկրում կատարված փոփոխությունը պետք է հստակ երեւա նաեւ ձեր աշխատանքում, ինչը պետք է դրսեւորվի բնակչության հետ անմիջական շփումների ընթացքում: Բնական է, որ ձեզ դիմած քաղաքացիները առողջական խնդիրներ ունեցող, հուզական վիճակում գտնվող մարդիկ են, որոնց հետ հարկավոր է վարվել շատ մեղմ, հարգանքով, հուսադրող խոսքերով, ընդառաջել նրանց: Ես ուզում եմ, որ ձեր կողմից սպասարկվող մարդիկ ձեր մասին խոսեն միայն հարգանքով ու ակնածանքով, իսկ դուք միշտ գտնվեք ձեր մասնագիտական ու մարդկային բարձրության վրա: Աշխատեք ազատվել ավելորդ, ձեւական հաստիքներից, փոխարենը խրախուսեք որակյալ աշխատանք կատարողներին, անընդհատ բարձրացրեք բուժսպասարկման որակը: Միշտ ազնիվ եղեք ձեր խղճի առաջ, եւ ձեր համակարգում դրական փոփոխությունն անմիջապես կնկատվի ու կգնահատվի»,- հանձնարարեց մարզպետ Գնել Սանոսյանը:
Խոսրով Խլղաթյան