Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մուսա լեռում սկսվում է հայության տեղափոխությունը. պատմության այս օրը (սեպտեմբերի 10)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օր,

Ջիբրալթար՝ Ազգային օր, Վրաց ուղղափառ եկեղեցի՝ Սուրբ Շուշանիկի հիշատակի օր, Գայանա՝ Ամերկյան հնդիկների ժառանգության օր, Հոնդուրաս՝ Երեխայի ազգային օր, Ուկրաինա՝ ֆիզկուլտուրնիկի օր, Չինաստան՝ Ուսուցչի օր, Հոնկոնգ՝ Ուսուցչի ազգային օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1871– ծնվել է դերասան, ռեժիսոր Արմեն Արմենյանը։

1883– ծնվել է բանասեր, ձեռագրագետ, պատմաբան, մանկավարժ, Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ, Վիեննայի համալսարանի փիլիսոփայության պատվավոր դոկտոր Ներսես Ակինյանը։

1898- վախճանվել է երկրաբան Անդրեաս Արծրունին:

1899 – ծնվել է բանաստեղծ և թարգմանիչ Ավետիք Ղուրբանյանը:

1907 – ծնվել է խորհրդահայ իրավաբան Ալեքսեյ Սուքիասյանը:

1915- Մուսա լեռում սկսվում է հայության տեղափոխությունը։ Առաջին հերթին նավ են բարձրացել կանայք, երեխաները և ծերունիները, իսկ տղամարդիկ շարունակել են  մնալ դիրքերում: Արդյունքում Ֆրանսիական և անգլիական նավերով 4058 հայեր են տարհանվել:  

1956– ծնվել է քաղաքական գործիչ, դիվանագետ, հայտնի պատմաբան Արման Կիրակոսյանը՝ Ջոն Կիրակոսյանի որդին։ 

1990- խորհրդարանը օրենք է ընդունել պետական սեփականության մասին։ Դրա համաձայն հանրապետության տարածքում գտնվող բոլոր պետական հաստատությունների ունեցվածքը հայտարարվել են Հայաստանի սեփականություն։

2008 –վախճանվել է հայազգի խորհրդային ֆիզիկոս, ակադեմիկոս Յուրի Օսիպյանը: 2009-Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Գերագույն մարմինը հայտարարել է, որ սկսում է Հայաստանի եւ Թուրքիայի միջև նախաստորագրված փաստաթղթերի դեմ բողոքի միջոցառումները:

2011- ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանը լուծարել է «Լինսի» հիմնադրամը, որն իր գոյության 22 տարիների ընթացքում Հայաստանում իրականացրել է ավելի քան 1 միլիարդ դոլարի բարեգործական ծրագրեր:

2012- 10 տարի առաջ հեռուստաեթերից զրկված «Ա1+»-ը սկսել է հեռարձակվել «Արմնյուզ»-ի եթերով:               

2015- հանդիպել են սահմանադրական փոփոխություններին «Ոչ» ասող վեց քաղաքական ընդդիմադիր ուժերը:

2017-փաստաբանների պալատի նախագահ է վերընտրվել Արա Զոհրաբյանը:

2018-համացանցում հայտնվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի ու Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսային խոսակցությունը։

2020-Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիները կրկին ցույցի են հավաքվել կառավարության դիմաց պահանջելով պայմանավորվել դաշնության իշխանության հետ, իրենց մեկնումը թույլատրելու համար։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

587 մ.թ.ա.- բաբելոնական թագավոր Նովուխոդոնոսոր 2-ի հրամանով այրվել է Երուսաղեմի պալատն ու կրոնական կառույցը:

1229 –կեսգիշերին Հայմե 1-ինի քրիստոնեական զորքը ափհանվել է Մայորկա կղզում և սկսել դրա զավթումը:

1509 -Ստամբուլում առավոտյան 10-ին տեղի է ունեցել երկրաշարժ, որը հայտնի է նաև Փոքրիկ դատաստանի օր անվանմամբ: Երկրաշարժի արդյունքում նկատելի կերպով վնասվել է Օսմանյան կայսրության մայրաքաղաքը և եղել է մոտ 10 000 զոհ:

1622 –Ճապոնիայում քրիստոնյաներին հետապնդելու շրջանակներում եղել է այսպես կոչված Նագասակիի մեծ տանջանքների օրը, որի ժամանակ մահապատժի են ենթարկվել 52 մարդ՝ այդ թվում կանայք, երեխաներ և արտասահմանցի քարոզիչներ: 1812- անգլո-ամերիկյան պատերազմի (1812—1815) ընթացքում Էրի լճի մոտ տեղի է ունեցել ճակատամարտ, որը ավարտվել է ԱՄՆ-ի հաղթանակով:

1823 - Պերուում Սիմոն Բոլիվարը հայտարարվել  է ազատարար:

1839– Մոսկվայում սկսվել է  ռուս-ֆրանսիական պատերազմի հիշատակին նվիրված Սուրբ Քրիստոս Ամենափրկիչ մայր տաճարի շինարարական աշխատանքները։

1875- ռուսական զորքը գրավել է Կոկանդը:

1890 –ծնվել է  ազգությամբ հրեա ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելը:

1894 –Լոնդոնում առաջին անգամ տաքսու վարորդ Ջորջ Սմիթին տուգանել են ոչ սթափ վիճակում մեքենա վարելու և վթարի համար (մեքենան զարկել է տան դարպասին): Տուգանքի չափը կազմել  է 1 ֆունտ ստերլինգ:

 – ծնվել է ուկրաինացի խորհրդային սցենարիստ, ռեժիսոր և ֆիլմ արտադրող Ալեքսանդր Դովժենկոն:

1899-ծնվել է դերասան, իլյուզիոնիստ, հոգեբան և հիպնոզիստ Վոլֆ Մեսսինգը:

1918- լրագրող Չեպինգտոնը առաջին անգամ ընթացող պատերազմը անվանել է Առաջին համաշխարհային պատերազմ:

1919 – Ֆրանսիայի Սեն-Ժերմենյան պալատում Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքներով Անտանտի երկրների և Ավստրիայի միջև կնքվել է խաղաղության պայմանագիր։

1955 –ծնվել է ռուս էստրադային և ջազային երգչուհի, դերասան Լարիսա Դոլինան:

1960 – Իտալիայում տեղի ունեցած 18-րդ Օլիմպիական խաղերի ժամանակ եթովպացի դեռևս անհայտ մարզիկ Աբեբե Բիքիլան դարձել է մարաթոնյան վազքի օլիմպիական չեմպիոն։

1960– Բաղդադում տեղի ունեցած միջազգային կոնֆերանսում ստեղծվել է Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը։

1974 - Գվինեա Բիսաուն անկախություն է ստացել Պորտուգալիայից:

1977- թունիսցի ներգաղթյալ Համիդա Ջանդուբին դաձել է գիլյոտինով մահապատժի ենթարկված վերջին եվրոպացին:

1984 –սկսվել շախմատային թագի համար պայքարը Կարպովի և Կասպարովի միջև; Մրցամարտը դարձել է ռեկորդային շարունակվելով ավելի քան 5 ամիս:

1994– տեղի է ունեցել «Փախուստ Շոուշենկից» ֆիլմի պրեմիերան:

2002- ավանդաբար չեզոք Շվեյցարիան դարձել է ՄԱԿ-ի անդամ:

Կ.Խաչիկյան

 

Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իրանը հայտարարել է, որ 30 միլիոն քաղաքացի պատրաստ է զենք վերցնել ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը մեկ օրում վերահսկողություն են հաստատել չորս բնակավայրի նկատմամբ Մասնակցեցինք «Հաղորդակցության հմտություններ և հուզական ինտելեկտ» դասընթացին. վարչապետ Ռազմական հանցագործությունների մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. Արաղչի Զելենսկին հիստերիայի մեջ է և ունակ չէ կշռադատված գործողությունների. Պեսկով Իրանի արդյունաբերական գոտուն ԱՄՆ-ի հարվածներից 1,5 մլն տոննա վնասակար գազ է արտանետվել Հռոմի պապ Լևոն XIV-ը առաջիկա օրերին վիրահատության կենթարկվի Եվրահանձնաժողովը պատրաստում է Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային նոր սահմանափակումներ․ Politico Թրամփը դեռ չի աջակցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի թեկնածուներից ոչ մեկին․ Politico Ռուբիոն դատապարտել է հուսիթների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա Սահմանային հսկողության համակարգի խափանումը ուշացումներ է առաջացրել Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում ՌԴ-ն շարունակում է մնալ աշխարհում գյուղատնտեսական արտադրանքի առաջատար արտադրողներից մեկը. Պուտին Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Մենք հավակնոտ ենք ու պայքարում ենք բոլոր ճակատներում․ Հենրիխ Մխիթարյան ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը «Իսայիաս» փոթորկի պատճառով Ֆլորիդայում և Ալաբամայում առնվազն 4 մարդ է զոհվել Ակտիվների ապասառեցում և «Լուկօյլ»-ի հետ գործարք. ինչ զիջումներ է ԱՄՆ-ն առաջարկել Ռուսաստանին՝ հրադադարի դիմաց Ռուսական պարարտանյութերը կարող են օգտագործվել հայկական այգիներում և մարզադաշտերում Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը նոր վիրահատություն է սպասվում Հայաստանը գործարկում է Եվրոպայի խոշորագույն ԱԲ տվյալների կենտրոններից մեկը Թրամփի մասնակցությամբ կնքված գործարքից հետո«Զվարթնոցում» չվերթների խափանումներ․ 8 ինքնաթիռ ուշանում է, Թեհրանից չվերթը՝ չեղարկված Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի Էր Ռիադի միջազգային օդանավակայանի վրա հարձակում․ 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր Մասկը համաձայնել է, որ Ուկրաինան պետք է նոր առաջնորդ ընտրի Հիստերիա Հայաստանում Բրյուսելի խորհրդի պատճառով. «Պուտինին Ի հեճուկս. Չուբայսի ոճի դասական սցենար»Հորմուզի նեղուցում նավթատար լցանավ է հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ հոկտեմբերի 11-ին, 14/15-ին Ռուսական բանակը հարվածել է Օդեսայում գտնվող «ՏԵՆԵՏ» տվյալների կենտրոնին․ ՌԴ ՊՆ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր ԱԹՍ-ների հարձակումներ․ Սոչիի օդանավակայանում բեկորներ են ընկել, 5 հազար մարդ մնացել է առանց լույսի «Յանդեքս»-ը՝ ուկրաինական դրոնների հարվածների տակ․ երեք տվյալների կենտրոն է վնասվել Ռուսպրոդսոյուզը գնահատել է Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի սահմանափակումների հետևանքները Առաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա. Թրամփ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Հարցազրույց. Մեր ողջ ազգն արդեն գիտի, որ 2018-ի հեղափոխությունը բեմականացված էրԱղջիկ երեխաների միջազգային օր. պատմության այս օրը (հոկտեմբեր 11)«Պուտինի երթուղին» կարող է վերափոխել Հարավային Կովկասի լոգիստիկ քարտեզըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 11-ին Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Հայաստանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. եղանակի տեսություն Հրդեհ է բռնկվել խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկում, հիվանդները տարհանվել են․ Թուրքիա Լատվիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացումը հակասական ազդանշան է անվանել Թրամփ․ ԱՄՆ-ը բազմիցս պահանջել է Ուկրաինայից՝ չհարվածել ռուսական նավթավերամշակման գործարաններին Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել է
Ամենադիտված