Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գրագիտության համաշխարհային օր․ պատմության այս օրը (սեպտեմբերի 8)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Գրագիտության համաշխարհային օր, Ֆիզիոթերապիայի համաշխարհային օր, Լրագրողների համերաշխության համաշխարհային օր, Անդորրա՝ Ազգային օր (Մերիտշելլյան աստվածամոր օր), Մակեդոնիա՝ Անկախության օր, Մալթա՝ Հաղթանակի օր, Պակիստան՝ Հաղթանակի օր (Հնդկաստանի դեմ 1965 թվականին ծովում տարած հաղթանակ)։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1701– Կոստանդնուպոլսում հիմնադրվել է Մխիթարյան միաբանությունը:

1846 –ծնվել է հայկական ծագումով բրիտանացի մեծահարուստ գործարար Փոլ Չաթերը։

1877 –ծնվել է երգիծաբան-նովելիստ Առանձարը։

1889– ծնվել է կոմպոզիտոր, երաժիշտ Ալեքսանդր Ալեքսանդրյանը:

1919-էրզրում է հասել թուրքերին տրամադրվող խորհրդային օգնության առաջին խմբաքանակը, և Անկարայում տեղի է ունեցել խորհրդակցություն, որտեղ գեներալ Քյազիմ Կարաբեքիրը առաջարկել է անմիջապես հարձակվել Հայաստանի վրա։

1922 –ծնվել դիրիժոր է Օհան Դուրյանը։

1970 —ԽՍՀՄ-ում հաստատվել է միջնակարգ դպրոցների կանոնակարգը։

1973-վախճանվել է ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը։

1978 –վախճանվել է վաստակավոր գինեգործ Մակար Ալավերդյանը։

2006-Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը «Ժամանակ Երևան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին դատապարտել է 4 տարվա ազատազրկման մեղավոր ճանաչելով զինվորական ծառայությունից խուսափելու մեջ։

2013-վախճանվել է պատմաբան Գարեգին Հարությունյանը։

2016-հրաժարական է ներկայացրել վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

2019-Արցախում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

117-վախճանվել է  Հռոմի կայսր Մարկոս Ուլփիոս Ներվա Տրայանոսը։

1157-ծնվել է Անգլիայի թագավոր, խաչակիր Ռիչարդ 1-ին Առյուծասիրտը։

1296 —ֆլորենցիայում տեղի է ունեցել Ծաղիկով Սուրբ Մարիամի տաճարի հիմնարկերքը։ 

1380– Կուլիկովյան ճակատամարտում ռուսները ջախջախիչ պարտության են մատնել Ոսկե հորդայի զորքերին:

1429 — Ժաննա դը Արկի ղեկավարած ֆրանսիական բանակը սկսել է Փարիզի գրոհը։

1504– Ֆլորենցիայում Միքելանջելոն հանրությանն է ներկայացրել իր նշանավոր Դավիթի արձանը:

1522 —ավարտվել է Ֆերնան Մագելանի առաջին շուրերկրյա ճանապարհորդությունը։ Մագելանի նավատորմի հինգ նավերից վերադարձել է միայն բասկ Էլկանոյի «Վիկտորիա» առագաստանավը, իսկ ճանապարհորդության մեկնած 265 նավաստիներից վերադարձել են միայն 18-ը։

1636– ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում հիմնադրվել է Հարվարդի համալսարանը:

1664-հոլանդական Նոր Ամստերդամ գաղութը հանձնվել է անգլիացիներին և վերանվանվել Նյու-Յորքի։

1768 —ռուսական Եկատերինա 2-րդ թագուհին հրամայել է բժիշկ Թոմաս Դիմսդեյլին Ռուսաստանում սկսել իրականացնել պատվաստումներ ծաղիկ հիվանդության դեմ։ 1791 —փարիզյան Լուվրում նկարիչները առաջին անգամ ցուցադրել են իրենց ստեղծագործությունները։

1830 –ծնվել է ֆրանսիացի գրող Ֆրեդերիկ Միստրալը։

1841– ծնվել է նշանավոր չեխ երգահան Անտոնին Դվորժակը:

1860 - Միչիգան լճում «Lady Elgin» շոգենավի խորտակվելու հետևանքով զոհվել է շուրջ 300 մարդ։

1867 –ծնվել է մարքսիզմի տեսաբան և հեղափոխական Ալեքսանդր Պարվուսը։

1886 —հիմնադրվել է ՀԱՀ-ի խոշորագույն քաղաք Յոհանենսբուրգը։

1888- անց է կացվել Անգլիայի ֆուտբոլի լիգայի առաջին խաղը։

1895 —վախճանվել է «Opel» ընկերության հիմնադիր Ադամ Օփելը։

1900– Տեխասի Գալվեստոն քաղաքում տեղի ունեցած հզոր փոթորիկի հետևանքով զոհվել է մոտ 8000 մարդ:

1914 —Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Լվովի մոտ շտաբս-կապիտան Պյոտր Նեստերովը իրականացրել է առաջին օդային խոյահարումը և զոհվել։ 

1923 –ծնվել է խորհրդային պոետ և հասարակական գործիչ Ռասուլ Համզաթովը։

1930– Չիկագոյում Ռիչարդ Դրյուի  սկոչի առաջին փորձնական նմուշը ուղարկվել է գնորդին:

1941-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական զորքերն սկսել են Լենինգրադի պաշարումը։

1944 — Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ առաջին անգամ փորձարկվել է գերմանական «ՖԱՈՒ-2» հրթիռը հոլլանդական ծովափից ուղարկվելով դեպի Փարիզ և Լոնդոն։ 

1949- վախճանվել է գերմանացի կոմպոզիտոր և դիրիժոր Ռիխարդ Շտրաուսը։

1951 —Սան-Ֆրանցիսկոյում խաղաղության պայմանագիր է կնքվել Ճապոնիայի և դաշնակիցների միջև, ըստ որի Ճապոնիան հրաժարվել է Հարավային Սախալինից և Կուրիլյան կղզիներից։

1952 —լույս է տեսել էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վեպը։

1961 —հայտնվել է սրտի հիվանդությունների և ծխելու հետ կապի մասին առաջին տեղեկատվությունը։

1978- Իրանում շահի դեմ ապստամբող ցուցարարներին ցրելու համար զորքը կրակ է բացել սպանելով նրանցից 122-ին:

1979 –ծնվել է ամերիկացի երգիչ-երգահան, դերասանուհի և մոդել Փինկը։

1991- ԽՍՀՄ-ի կազմաքանդման ժամանակ առանց մրցակիցների  Ադրբեջանի նախագահ է ընտրվել Այազ Մութալիբովը։

– Մակեդոնիան անկախացել է Հարավսլավիայից։

2022- վախճանվել է է Մեծ Բրիտանիայի թագուհին՝ Էլիզաբեթ երկրորդը, որը գահին էր  1952 թցականից:

2023 —Մարոկկոյում տեղի է ունեցել երկրաշարժ, զոհվել է ավելի քան 2800 մարդ: 

2024-վախճանվել է հեռուստահաղորդավար եւ КВН-ի ղեկավար Ալեքսանդր Մասլյակովը։

Կ.Խաչիկյան




Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 15-ից 19-ինԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանումՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն36 ժամ գազ չի լինիՍԴ նախագահ չի ընտրվել, նոր ընտրություն կանցկացվիՓայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել էԱրհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Ինդոնեզիայում երկինքը դարձել է նարնջագույն․ հրդեհներից առաջացած ծխի խիտ շերտը ծածկել է բնակեցված տարածքներըԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըՀոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ ՌյուտեԻսրայելի Intel-ի գործարանում պայթյուն է եղել Եվրահանձնաժողովը Կիևին է փոխանցել 2,86 միլիարդ եվրո՝ ԱԹՍ-ների և hրթիռների գնման համար Վայքում վթարային ջրանջատում կլինի Արևմուտքի երկրներն իրենց շուրջ երկաթյա վարագույր են տեղադրել, ինչից իրենք էլ տnւժում են. Վոլոդին Երկաթուղու կոնցեսիան այլ երկրի փոխանցելու հարց չի քննարկվել. Բելոզյորովը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին Երևանում անցկացվել է «Ատոմը՝ ապագայի էներգիա» առաջին Ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին եւ արտաքին փորձեր են եղել. Արամ Ա Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Շոշ գյուղի մի քանի պատմական հուշարձան Դոլարն ու եվրոն մի փոքր էժանացել են Սպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է Հետաքրքիր է՝ ո՞վ է հսկելու մայրաքաղաքի մուտքերը. նոր հաստիքնե՞ր են ստեղծելու դրա համար. Գառնիկ Դանիելյան Saudi Aramco-ի կենտրոնակայանը լրջորեն տnւժել է հութիների hարվածի հետևանքով. Reuters Զելենսկին ժամանել է Մեծ Բրիտանիա ՌԴ-ն դեռևս չի ծրագրում Ուկրաինայի հարցով եռակողմ խորհրդակցություններ. Պեսկով Վաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը բախվել է կայանված «ԳԱԶ 53»-ին. կա վիրավnր «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է՝ ՏԻՄ ընտրությունների պատճառով Մեր նոր չքնաղ Գրենլանդիայում պատրաստվում ենք սկսել նավթի, գազի, օգտակար հանածոների հետախուզման լայնամասշտաբ աշխատանքներ. Թրամփ Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ Արտառոց դեպք՝ Արմավիրում, 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 52-ամյա կնոջ շան վրաՍարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա Հայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Ձմեռային լող Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի՝ 4-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա 24 ժամ ջուր չի լինելու Քանաքեռ Զեյթունում և Եղվարդ քաղաքում «ԱՄՆ-ում զարմացած էր Կրեմլի հայտարարության Փաշինյանի արձագանքից»Նոյեմբերի 1-ից մի շարք ապրանքախմբերի համար կմեկնարկեն նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրեր «Ղարաբաղից հետո. Կովկասում սպառազինությունների մրցավազքը թևակոխում է նոր փուլ»Փաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ». Արտակ ԶաքարյանՀնդկաստանի Մադրաս քաղաքում ստեղծվել է առաջին հայկական պարբերականը՝ «Ազդարարը». պատմության այս օրը (հոկտեմբեր 14)Միջադեպ՝ Երևանում, 20-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, ոստիկանները ձերբակալել են 7 անձիԹրամփը հայտարարել է, որ չինական Թայվան կղզին համաձայնել է գնել Ալյասկայից մատակարարվող գազը Մոսկվան՝ թիրախում․ ՌԴ-ն ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի, հայտարարվել է հրթիռային տագնապ
Ամենադիտված