Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վտանգավոր բեռների փոխադրման գործընթացում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին», «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքներում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում։

Վտանգավոր բեռների փոխադրումը բարձր ռիսկայնություն ունեցող գործունեություն է, որի ընթացքում սահմանված պահանջների խախտումը կարող է անմիջական վտանգ ստեղծել մարդկանց կյանքի և առողջության, շրջակա միջավայրի, գույքի, ինչպես նաև ճանապարհային երթևեկության անվտանգության համար։ Այդ նպատակով օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել արդյունավետ, կանխատեսելի և իրավական որոշակիության սկզբունքին համապատասխան վերահսկողության համակարգ։

Գործող օրենսդրությամբ ամբողջությամբ կարգավորված չէ վտանգավոր բեռ փոխադրող ավտոտրանսպորտային միջոցների՝ ճանապարհին իրականացվող վերահսկողության ընթացակարգը։ Մասնավորապես, հստակ սահմանված չեն վերահսկողություն իրականացնող մարմնի լիազորությունները և կիրառվող գործիքակազմը, տրանսպորտային միջոցը կանգնեցնելու հիմքերը, ինչպես նաև ըստ խախտման վտանգավորության աստիճանի կիրառվող միջոցներն ու պատասխանատվության մեխանիզմները։ Օրինակ՝ «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքով սահմանված չեն վերահսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների ռիսկայնության աստիճանները, դրանց դասակարգման չափանիշները և յուրաքանչ յուր խմբի խախտման դեպքում կիրառվող միջոցները։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված պատասխանատվության միջոցները ևս բավարար չափով տարբերակված չեն և հաշվի չեն առնում թույլ տրված խախտման բնույթը, ռիսկայնությունը և հնարավոր հետևանքները։ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքով նախատեսված չէ վտանգավոր բեռ փոխադրող ավտոտրանսպորտային միջոցը վտանգավոր բեռի փոխադրման պահանջների պահպանման ստուգման նպատակով կանգնեցնելու ինքնուրույն հիմք։ Գործող կարգավորումների պայմաններում խնդրահարույց է նաև ճանապարհին հայտնաբերված խախտման հիմքով վտանգավոր բեռներ փոխադրող սուբյեկտի մոտ ստուգում իրականացնելը։

Փաթեթի ընդունման նպատակն է ստեղծել ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրումների նկատմամբ վերահսկողության հստակ և ամբողջական համակարգ՝ ապահովելով ՀՀ օրենսդրության աստիճանական մոտարկումը ԵՄ իրավական ակտերին։ Մասնավորապես՝ տարանջատվում են վտանգավոր բեռներ փոխադրելու բնագավառում վերահսկողության երկու ձևերը՝ ճանապարհին իրականացվող վերահսկողությունը և վտանգավոր բեռներ փոխադրող սուբյեկտների մոտ իրականացվող ստուգումը, սահմանվում են ճանապարհին իրականացվող վերահսկողության հիմնական պահանջները, իրականացված վերահսկողությունների հաշվառման և միջպետական համագործակցության մեխանիզմները, խախտումների ռիսկայնության խմբերը և առաջին ու երկրորդ ռիսկայնության խմբերի խախտումների դեպքում ձեռնարկվող գործողությունները։ Կառավարությանը վերապահվում են ճանապարհին իրականացվող վերահսկողության կարգի, վտանգավոր բեռների փոխադրման բնագավառում խախտումների ցանկի և վերահսկողության ստուգաթերթի ձևի հաստատման լիազորությունները, միևնույն ժամանակ՝ սահմանվում են ճանապարհին իրականացվող վերահսկողության նպատակով վտանգավոր բեռ փոխադրող ավտոտրանսպորտային միջոցները կանգնեցնելու և, անհրաժեշտության դեպքում, արգելանքի տակ դնելու իրավական հիմքերը, ըստ ռիսկայնության խմբերի վարչական պատասխանատվություն և այլն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանի հետ գործարքն այն չէ, ինչ ես ուզում եմ. Թրամփ «Ռեալ»-ն այլևս միանձնյա առաջատարը չէ. հայտնի են աշխարհի ամենաթանկարժեք կազմ ունեցող ակումբները Երևանը մտադիր է ազգայնացնել Մոսկվային պատկանող ակտիվներըՓաշինյանի՝ Ռուսաստան սպասվող այցի հստակ ամսաթվերն առայժմ չկան. Պեսկով Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր «Երևանի ավտոբուս»-ը պարզաբանել է ուղևորի մատի վնասման և վարորդի՝ դեպքի վայրից հեռանալու վերաբերյալ լուրերը Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատել են, ոտքը՝ կրճատել Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ»ՀՀ-ում տարկետում ստացած որոշ քաղաքացիների համար զորակոչի տարիքային շեմը կհասնի 32-ի Դատախազությունը պահանջում է Երևանի Աբովյան 8/1 հասցեում գտնվող անշարժ գույքն ազատել ընկերության ապօրինի տիրապետումից վախճանվել է թատերագետ, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Գևորգ Աբաջյանը․ պատմության այս օրը (հոկտեմբեր 08) Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի, շրջանցի ու անցնի առաջ. Տիգրան Աբրահամյան «Դավիթս կամային հատկանիշներ ուներ, էությամբ լիդեր էր». կրտսեր սերժանտ Դավիթ Համբարյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Թալիշում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ»Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․«Mercedes Sprinter» միկրոավտոբուսը կողաշրջվել է․ կան վիրավորներ Ո՞ր հասցեներում ջուր չի լինելու այսօր «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ»Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ»«Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ»Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ»Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ ԼավրովԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՊատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱրտառոց դեպք, Ծաղկաշենի գերեզմաններում կոտրել են մի քանի շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ և այլնԻրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը բացահայտ հակասահմանադրական քայլ է և փորձ՝ միջամտելու Եկեղեցու ներքին կյանքին ու ինքնակառավարմանը. խորհրդակցություն՝ Մայր Աթոռում Սեպտեմբերի 27-ին Թաթայի համերգի հեռարձակումը սխալ է եղել. Հովհաննես Մովսիսյան Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից Իրանը պшտերազմի պայմաններում բանակցություններ է վարում իր իրավունքների պաշտպանության համար. Փեզեշքիան Իսպանիայում նոյեմբերի 11-ին բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ կկայանա Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Ամենադիտված