Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի է` երբ պատրաստ կլինի Իրան– Հայաստան–Վրաստան էներգետիկ ցանցը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրան–Հայաստան և Հայաստան–Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերից կազմված ամբողջական ցանցը նախատեսվում է շահագործման պատրաստ դարձնել 2031–2033 թվականներին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածաշրջանային էներգետիկ շուկաների վարչության պետ Հովհաննես Աբրահամյանը։

Խոսքը Հայաստանի համար խոշոր էներգետիկ ենթակառուցվածքի ձևավորման մասին է։ Աբրահամյանի խոսքով` կառուցվում է 400 կՎ լարման էլեկտրահաղորդման գիծ և ենթակայան դեպի Իրան, ինչպես նաև նույն հզորության ենթակառուցվածք՝ Վրաստանի ուղղությամբ։

«Մենք 2031–33 թվականներին արդեն երկու գծերն էլ պատրաստ կունենանք շահագործման։ Այսինքն՝ Իրան–Հայաստան, Հայաստան–Վրաստան ամբողջական ցանցը՝ որպես միասնական ցանց, պատրաստ կլինի շահագործման»,– ասաց նա։

Աբրահամյանի գնահատմամբ՝ այդ ենթակառուցվածքի գործարկումը հնարավորություն կտա գործող էներգետիկ փոխհոսքերի ծավալներն առնվազն մի քանի անգամ մեծացնել։

«Ինչո՞ւ եմ ասում փոխհոսք․ դա կվերաբերի և՛ ներմուծմանը, և՛ արտահանմանը։ Այդ պահի իրավիճակն արդեն կթելադրի, թե որ տարբերակը կլինի»,– պարզաբանեց նա։

Իսկ թե տվյալ պահին որ ուղղությամբ կլինի էլեկտրաէներգիայի հոսքը, ըստ նրա, կախված կլինի այդ ժամանակվա իրավիճակից։

Անդրադառնալով հարցին, թե սպառման աճի, այդ թվում՝ IT ոլորտի զարգացման և նոր խոշոր սպառողների ի հայտ գալու պայմաններում Հայաստանը երբ կարող է բախվել էլեկտրաէներգիայի դեֆիցիտի, Աբրահամյանը հայտնեց, որ այս պահին նման խնդիր չկա։

«Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի դեֆիցիտին, նման բան գոյություն չունի։ Մենք մեր սպառողների համար ապահովում ենք էլեկտրաէներգիայի կայուն և անխափան մատակարարումներ, և մեր ամբողջ քաղաքականությունը միտված է դրան»,– նշեց Աբրահամյանը։

ՏԿԵՆ ներկայացուցչի համար հասկանալի չէ, թե որտեղից են առաջանում Հայաստանում հնարավոր էլեկտրաէներգետիկ դեֆիցիտի մասին խոսակցությունները։ Աբրահամյանը հավելեց, որ բացառություն են արտառոց սպառման պահանջարկի առանձին դեպքերը, որոնց մասին խոսվել է նաև ոլորտային քննարկումների ընթացքում։
«Մնացածը ամեն ինչ իր հունով կարգավորվում է։ Որևէ անհանգստանալու բան այս պահին չկա»,– ընդգծեց նա։
Աբրահամյանն անդրադարձավ նաև Հայաստանի վերականգնվող էներգետիկայի զարգացմանը՝ նշելով, որ երկիրը երկար տարիներ զարգացած հիդրոէներգետիկ համակարգ է ունեցել, իսկ վերջին տարիներին զգալիորեն ավելացել են արևային էներգետիկ հզորությունները։

Նրա ներկայացրած տվյալներով՝ եթե 2018 թվականին արևային էներգետիկայի հզորությունը մի քանի տասնյակ մեգավատտի մակարդակում էր, ապա այժմ ցանցին միացված հզորությունը հասել է մոտ 1200 ՄՎտ-ի։

«Մենք մեր վերականգնվող էներգետիկ ռեսուրսները՝ կլինի դա արև, թե հիդրո, փորձում ենք զարգացնել հնարավոր առավելագույն չափով, այսինքն՝ այնքան, որքան թույլ կտա մեր համակարգը»,– նշեց Աբրահամյանը։

Ըստ նրա՝ վերականգնվող էներգետիկայի զարգացման տեմպերն արդեն այնպիսի մակարդակի են հասել, որ համակարգի տեխնիկական հնարավորությունները պետք է համապատասխանեցվեն նոր հզորություններին։
Պաշտոնյան հավելեց, որ Հայաստանը նախատեսում է զարգացնել նաև հողմային էներգետիկան։ Աբրահամյանի խոսքով՝ այդ ուղղությունը ներառված է երկրի էներգետիկ ռազմավարության մեջ։

«Արդեն իսկ ունենք հողմային էլեկտրակայան կառուցելու նախագիծ Ասիական զարգացման բանկի հետ, առայժմ նախագծման փուլում է»,– ասաց նա։

Միաժամանակ հավելեց, որ արդյունաբերական մասշտաբի հողմային կայանների զարգացումը կապվում է երկու կարևոր խնդրի լուծման հետ՝ արևային կայանների մեծ ծավալների ինտեգրման հետևանքով էներգահամակարգում առաջացած խնդիրների կարգավորման և նոր միջպետական էլեկտրահաղորդման ցանցերի պատրաստ լինելու հետ։
«Այս արևային կայանների առաջացրած խնդիրները լուծելուց հետո, ինչպես նաև այս ցանցերի պատրաստ լինելուց հետո արդեն կդիտարկենք արդյունաբերական մասշտաբի հողմային կայաններ ունենալու տարբերակը»,– մանրամասնեց Աբրահամյանը։

ՏԿԵՆ ներկայացուցչի գնահատմամբ՝ Հայաստանն այսօր արդեն վերականգնվող էներգետիկ ներուժն օգտագործում է նույնիսկ փոքր-ինչ ավելի մեծ ծավալով, քան գործող էներգահամակարգի հնարավորությունները թույլ են տալիս առանց լրացուցիչ լուծումների։

Աբրահամյանը խոսեց նաև Սև ծովի հատակով նախատեսվող էներգետիկ մալուխի նախագծին Հայաստանի հնարավոր մասնակցության մասին։ Նրա խոսքով՝ Հայաստանը դեռևս ծրագրի խիստ նախնական փուլում հայտնել է դրան մասնակցելու պատրաստակամությունն ու հետաքրքրվածությունը։ Հայկական կողմը, ըստ նրա, որոշակի ներգրավվածություն է ունեցել նաև տեղեկատվության փոխանակման և տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների փուլում։

«Թե ինչպես կզարգանա ծրագրի ընթացքը, դա էլ հնարավորություն կտա Հայաստանի մասնակցության վերաբերյալ որևէ մեկնաբանություն անել»,– ասաց Աբրահամյանը։

Նա ընդգծեց, որ ներկա փուլում վաղաժամ է ասել, թե կոնկրետ ինչ ձևաչափով և ինչ չափով Հայաստանը կարող է ներգրավվել նախագծում՝ հատկապես հաշվի առնելով տարածաշրջանում արագ փոփոխվող իրավիճակը։
«Այն, որ մենք հետաքրքրված ենք և մեր հետաքրքրվածությունը ցուցաբերել ենք մեր գործընկերներին, դա փաստ է»,– նշեց պաշտոնյան։

Հիշեցնենք, որ Սև ծովի հատակով բարձրավոլտ էլեկտրական մալուխ անցկացնելու նախագիծը նախատեսում է Վրաստանի և Ռումինիայի էներգահամակարգերի միացում՝ Հարավային Կովկասից Եվրոպա «կանաչ» էլեկտրաէներգիա փոխանցելու նպատակով։ Նախագիծն իրականացնում են Վրաստանը, Ադրբեջանը, Ռումինիան և Հունգարիան, իսկ Հայաստանը նախկինում հետաքրքրություն է հայտնել դրան մասնակցելու հարցում։

Հետախուզությունը տեղեկություններ է ստացել Ռուսաստանի կողմից զանգվածային հարվածի նախապատրաստման մասին. Զելենսկի Հարցվածների 81%-ը հարկերի ազնիվ վճարումը դիտարկում է որպես քաղաքացիական պարտք. ՊԵԿ Գազ չի լինի մինչեւ 19:00-ն ԵՄ երկրներում գազի գների աճը տարվա սկզբից կազմել է 140 տոկոս. Ֆոն դեր Լայեն Երևանում «MAZ» բեռնատարը վրшերթի է ենթարկել տղամարդուն և առաջ ընթանալով բшխվել կայանված վիճակում գտնվող խոտանված մեքենային․ բժիշկներն արձանագրել են նրա մաhը Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցն ամբողջությամբ բավարարվել է ՔՊ-ն 62 կողմ ձայնով հաստատեց եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը Բայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերությունները Վարդան Ղուկասյանն արդարացվել է խnւլիգանության մեղադրանքով. փաստաբան Որոշ ՔՊ-ական երեսփոխանների համար՝ Հանրապետական լինելը պատիվ է, բայց դուք այդ բառի իմաստը պիտի բառարանում նայեք. Հայկ Մամիջանյան Իրանի խորհրդարանում սկսվել է Աբբաս Արաղչիի իմփիչմենթի գործընթացը Քաղաքագետ. «Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները վատթարանում են»Սպասվում է անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը էապես չի փոխվի Արդյո՞ք Ռուսաստանը «գազային ապոկալիպսիս» է նախապատրաստում Հայաստանի համար. Երևանը գիտակցում է իր եվրոպական ընտրության գինըՍտամբուլում 15-ամյա աղջիկը դանակnվ վիրավnրել է մեկ այլ դպրոցի մի քանի աշակերտուհու Հայաստանում բենզինի գները բարձրանում են Ռուսաստանի հետ առևտրի ծավալների կրճատման պատճառովՀասկացանք Փաշինյանի քավորն եք, չեմ հիշում միջադեպ, որի հրահրողը դուք չլինեք. Գրիգորյանը՝ Ղալումյանին Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ»Շատ հպարտ եմ իմ տղաներով, ուզում եմ հայավարի ասել՝ իրենց ցավը տանեմ. Եղիշե Մելիքյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում, աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվելՀայաստանի իշխանությունները փաստացի թշնամի են հռչակում Սփյուռքը. ինչո՞ւ են փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը. «Փաստ»Brent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 100,9 դոլարի Գիշերը Մոսկվայի մարզը ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման. կան տnւժածներ Հայաստանի աշխարհաքաղաքական «Կիկոսը». Փաշինյանը կրկին փրկում է իրեն, բայց ​​Ռուսաստանի օգնությամբԱրտահանման զգալի ծավալի կորուստներ. «Փաստ»Լեզվակռիվ ու քաշքշnւկ` ԱԺ նիստերի դահլիճում «Գոռիցս հետո երեխաներս ապրելու ուժ տվեցին, իրավունք չունեի կոտրվելու». ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Զոդի դիրքում. «Փաստ»Երևանը և Բաքուն թեմայի ձայնը փորձում են առավելագույնս իջեցնել՝ ենթադրաբար ադրբեջանցու հանձնումն առավել փափուկ, անձայն իրականացնելու համար. Տիգրան Աբրահամյան Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ռուսաստանի Տվեր քաղաքում սպանվել է «Արիոն» ընկերության գլխավոր տնօրեն, մարզի հայ համայնքի ղեկավար Հարություն Թունյանը. պատմության այս օրը (հոկտեմբեր 06)«Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ»«Ժողովուրդ». ՔՊ-ն պատրաստվում է Եկեղեցու հետ կապված «բացահայտումներ» հրապարակել․ ինչ է սպասվում ԱԺ-ում «Հրապարակ»․ Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ»«Ժողովուրդ». Ծավի սնդիկով ջրի առեղծվածը խորանում է․ Քննչականը հանք է հայտնաբերել Ազգերի լիգա. Չեռնոգորիան ու Հայաստանը չպարզեցին հաղթողին` 0-0 «Իրավունք». Տիրադավների շրջանում մի այլ տիպի խանդի տեսարաններ են սկսվել. Ինչի՞ց է դժգոհ Նավասարդ արք. Կճոյանը «Ժողովուրդ». ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում Չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել Երևանի երեխայի խնամքի կենտրոն» «Հրապարակ»․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերում «Իրավունք». «Չթպրտա եւ ոչ ոք». Ինչու են Միքաելյանի մտերիմները հայտնվել թիրախում «Ժողովուրդ». Սյունիքի զորամասերում ողբերգական դեպքերից հետո պաշտոնանկություններ են սպասվում «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ»Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ»Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ»Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ»Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»
Ամենադիտված