Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանական գերության մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը դիմել է բոլոր իրավապաշտպաններին և բարի կամքի մարդկանց։ Աուդիո հաղորդագրությունը NEWS.am-ին փոխանցվել է Դավիթ Բաբայանի ընտանիքի միջոցով, որը ներկայացնում ենք ստորև.

«Թանկագին հայրենակիցներ, սիրելի բարեկամներ, քույրեր և եղբայրներ, աշխարհասփյուռ հայություն, այլազգի մեր բոլոր քույրեր և եղբայրներ, բարի կամքի մարդիկ, դուք գիտեք, որ ավարտվեց, այսպես կոչված, մեր դատավարության նաև վերաքննիչ փուլը։ Դե ինչ դատավարություն, սա մի թատրոն էր, որի սցենարը գրված էր նախօրոք։ Նույնիսկ չհամարձակվեցին տարրական սխալները շտկել։ Օրինակ, վերջին նիստում ներկայացնելով ներկաներին, երբ թողեցին այդ վճռները ուժի մեջ, իմ պաշտպաններին ներկայացրեցին հին կազմով, այն դեպքում, երբ նրանք փոխվել էին այս դատավարության ժամանակ։ Այսինքն ոչ միայն հարկ չհամարեցին ստուգել, այլ նաև չհամարձակվեցին փոխել նախօրոք գրված սցենարը, նույնիսկ շտկել այն սխալները, որ այնտեղ կան։

Սա զուտ ֆորմալ մի փուլ էր, որը պետք է անցնեինք, որպեսզի հետագայում այն օգտագործենք միջազգային դատարան դիմելու համար։

Վերաքննիչ դատարանում գործընթացին քաղաքացիներ չէին մասնակցում, այն դեպքում, երբ առաջին ատյանի դատարանում մոտ 200-300 հոգի ամեն անգամ ներկա էին։ Իհարկե, նրանք բոլորը սելեկտիվ ձևով էին բերվում, հատուկ ավտոբուսներով։ Բացի դրանից, որոշ տվյալներով նրանք նաև լավ վարձատրում էին, բայց այս անգամ չկար ոչ մեկը։ Պատճառներից մեկը այն է, որ այդ մարդիկ տեսնում էին՝ ինչպիսի չարաշահումներ են կատարվում այնտեղ, տեսնում էին իրենց կողմի թույլ դիրքերը, մեր ինքնապաշտպանությունը, մեր համառությունը, այդ ինքնապաշտպանության որակը, և բնական է այս ամենը ուզած–չուզած ներթափանցում է նաև իրենց հասարակություն։

Շատ հետաքրքիր է, որ այնպիսի գաղափարներ են շրջանառության մեջ դրվում, որ անհնար է ուղղակի դա պատկերացնել։ Օրինակ, մեկի կողմից կատարված հանցագործությունը ավտոմատ բոլորին է վերագրվում։ Կամ այնպիսի գաղափարներ, որ միջազգային հանրության պատմության մեջ ընդհանրապես անհնարին է պատկերացնել։ Օրինակ, ինձ վրա ավելացրել են երկու ցմահ հոդվածներ, որոնք չկային, որևէ անգամ չէր հիշատակվում ամբողջ դատավարության ժամանակ։

Ես դա տեսա, երբ դատավարության ավարտվելուց մեկ շաբաթ հետո մեզ տվեցին կրճատ գրություն այդ ամենի։ Ես խնդրեցի, որպեսզի նայեն մեր ելույթները, թե առաջին ատյանի դատարան վերջ խոսքը, թե այս դատավարության հիմնական ելույթները, տեսատարբերակով փոխանցեն իրենց ՄԻՊ–ին, բայց մերժեցին։ Ասում են, որ բաց դատավարություն է, բայց մերժում է նույնիսկ իրենց մարդու իրավունքների պաշտպանին այդ ամենը տրամադրել։

Հետաքրքիր երևույթներից մեկը այն է, որ փոխվել են նաև պաշտպանները, 5-6 պաշտպան է  փոխվել այս ընթացքում։ Մեկը փոխվել է հենց Վերաքննիչ դատարանում քննության մեկնարկին։ Ես փորձել եմ իմանալ՝ ի՞նչն է պատճառը, ասել են առողջականը։ Դատարանում, դատի ժամանակ ասել եմ՝ տեսազանգով կապվեք հետներ, ես ուզում եմ անձամբ տեղեկանալ ինչպես են, իրենք իհարկե, խառնվել են, չեն միացրել, ասել են, որ կյանքներին վտանգ չկա։

Իհարկե, ամեն մի պահի չէին թողնում, որպեսզի եղույթը շարունակեն, կտրում էին, խանգարում էին։ Այս ամենը մեզ պետք է միջազգային դատարանում ներկայացնելու համար։

Հետաքրքիր զարգացումներից է նաև այն, որ այստեղի պաշտպաններից մեկը հայտարարել է, որ չեն ուզում իրենք, որ գործը հասնի միջազգային դատարան, որովհետև մեղադրանքների ավելի քան 95%-ը շինծու է և որևէ ապացույց չկա։ Իսկապես դա այդպես է։

Բերեմ մի կոնկրետ օրինակ. Մասնավորապես, ինձ ցմահ են նշանակել մի հոդվածով, ըստ որի ես փորձում էի տապալել այստեղի իշխանությունը, սահմանադրությունը տապալել և այլն։ Ես հարց եմ տվել՝ արդյո՞ք կա որևէ ապացույց, որ ես լինելով այստեղ, մասնակցել եմ ձեր իշխանության համար պայքարին։ Եթե այդպես է, ուրեմն պիտի ամբողջ ձեր երկրով մեկ ունենայի համախոհներ, ինչ-որ կազմակերպության բջիջներ։ Իհարկե, որևէ պատասխան չկա։

Բացի այդ, դատարանում բոլոր մեր բողոքները, 100%-ով բավարարվել են հօգուտ մեղադրող կողմի։ Առաջին ատյանի դատարանում 99.4%–ն էր բավարարվել հօգուտ մեղադրող կողմի։

Ես շնորհակալություն եմ հայտնել նման որակի և քանակի սխալների համար, որովհետև սա մեզ համար շատ կարևոր է, դա կնպաստի նաև արդարության վերականգնմանը, քանի որ միջազգային դատարանում այս ամենը մենք կներկայացնենք։

Բավականին հատկանշական է, որ նաև ապացույցների փոխարեն օգտագործում են փոխարինիչներ՝ ստեր, կեղծիքներ, կենացներ, իրենց քաղաքական տարբեր մոտեցումներ, կարգախոսներ և այլն։

Երբեմն մենք փորձել ենք տեսնել գրառումները, թե այս ամենն ինչպես է արձանագրված իրենց փաստաթղթերում, տեսել ենք, որ մեր ասածներն ընդհանրապես չեն էլ ներառում, կամ լավագույն դեպքում ներառում են խիստ կրճատված կամ աղավաղված։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ իրավական ապարտեիդ։

Ի՞նչ կարելի է ասել, երբ պաշտոնապես հայտարարվում է, որ անհրաժեշտ է ընդլայնել, ոչ դիտավորյալ սպանությունների շրջանակները, որպեսզի բոլորին մեղադրեն սպանությունների մեջ»։ Դավիթ Բաբայանը նաև նշեց, որ առողջական խնդիր ունի, որի մասին բարձրաձայնել է դատարանում և խնդրել, որ այդ ամենը արձանագրվի. «Իհարկե, կասկածում եմ, հասկանալի է, որ իրենք չեն ուզի, որ ես գնամ միջազգային դատարան։ Միայն ինձ մոտ չեն առողջական խնդիրներ: Մի շարք մեր ընկերների մոտ իրոք լուրջ առողջական խնդիրներ կան: Իհարկե, դա ինչ-որ տեղ սպասելի է, որովհետև մենք պայքարում ենք այս չար աշխարհում արդարության և ազատության համար, մարդու իրավունքների համար, իսկ դա հենց այնպես չի լինում։

Մի բան է պայքարել արդարության համար, մեկ այլ բան է, նստել դրա համար, բայց իմացեք, չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան։ Մնացածը ամեն ինչ նորմալ է, պինդ եղեք, թանկագին հայրենակիցներ, բարի կամքի մարդիկ, մեր հայրենիքին դեռ սպասում են ծանր երևույթներ»։

Իրանի ԶՈւ-ն մատը ձգшնին է պահում և պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեuիային. Իրանի Մեջլիսի ներկայացուցիչ Մերձավոր Արևելքի գործերին միջամտող արևմտյան երկրները պատասխանատվություն են կրում անկայունության համար. Լավրով Կենդանակերպի այս նշանները շուտով մեծ գումարներ կներգրավեն. ո՞ւմ է վիճակված հարստություն Ձերբակալվել է Ղազախստանի Ռազմածովային ուժերի նախկին գլխավոր հրամանատարը Ռուբիոն ասել է, որ Միացյալ Նահանգները ձգտում է վերջ դնել ուկրաինական հակամարտությանը Բուլղարիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքերը հարձակվել են առևտրային նավերի վրա Հետախուզությունը տեղեկություններ է ստացել Ռուսաստանի կողմից զանգվածային հարվածի նախապատրաստման մասին. Զելենսկի Հարցվածների 81%-ը հարկերի ազնիվ վճարումը դիտարկում է որպես քաղաքացիական պարտք. ՊԵԿ Գազ չի լինի մինչեւ 19:00-ն ԵՄ երկրներում գազի գների աճը տարվա սկզբից կազմել է 140 տոկոս. Ֆոն դեր Լայեն Երևանում «MAZ» բեռնատարը վրшերթի է ենթարկել տղամարդուն և առաջ ընթանալով բшխվել կայանված վիճակում գտնվող խոտանված մեքենային․ բժիշկներն արձանագրել են նրա մաhը Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցն ամբողջությամբ բավարարվել է ՔՊ-ն 62 կողմ ձայնով հաստատեց եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը Բայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերությունները Վարդան Ղուկասյանն արդարացվել է խnւլիգանության մեղադրանքով. փաստաբան Որոշ ՔՊ-ական երեսփոխանների համար՝ Հանրապետական լինելը պատիվ է, բայց դուք այդ բառի իմաստը պիտի բառարանում նայեք. Հայկ Մամիջանյան Իրանի խորհրդարանում սկսվել է Աբբաս Արաղչիի իմփիչմենթի գործընթացը Քաղաքագետ. «Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները վատթարանում են»Սպասվում է անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը էապես չի փոխվի Արդյո՞ք Ռուսաստանը «գազային ապոկալիպսիս» է նախապատրաստում Հայաստանի համար. Երևանը գիտակցում է իր եվրոպական ընտրության գինըՍտամբուլում 15-ամյա աղջիկը դանակnվ վիրավnրել է մեկ այլ դպրոցի մի քանի աշակերտուհու Հայաստանում բենզինի գները բարձրանում են Ռուսաստանի հետ առևտրի ծավալների կրճատման պատճառովՀասկացանք Փաշինյանի քավորն եք, չեմ հիշում միջադեպ, որի հրահրողը դուք չլինեք. Գրիգորյանը՝ Ղալումյանին Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ»Շատ հպարտ եմ իմ տղաներով, ուզում եմ հայավարի ասել՝ իրենց ցավը տանեմ. Եղիշե Մելիքյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում, աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվելՀայաստանի իշխանությունները փաստացի թշնամի են հռչակում Սփյուռքը. ինչո՞ւ են փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը. «Փաստ»Brent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 100,9 դոլարի Գիշերը Մոսկվայի մարզը ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման. կան տnւժածներ Հայաստանի աշխարհաքաղաքական «Կիկոսը». Փաշինյանը կրկին փրկում է իրեն, բայց ​​Ռուսաստանի օգնությամբԱրտահանման զգալի ծավալի կորուստներ. «Փաստ»Լեզվակռիվ ու քաշքշnւկ` ԱԺ նիստերի դահլիճում «Գոռիցս հետո երեխաներս ապրելու ուժ տվեցին, իրավունք չունեի կոտրվելու». ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Զոդի դիրքում. «Փաստ»Երևանը և Բաքուն թեմայի ձայնը փորձում են առավելագույնս իջեցնել՝ ենթադրաբար ադրբեջանցու հանձնումն առավել փափուկ, անձայն իրականացնելու համար. Տիգրան Աբրահամյան Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ռուսաստանի Տվեր քաղաքում սպանվել է «Արիոն» ընկերության գլխավոր տնօրեն, մարզի հայ համայնքի ղեկավար Հարություն Թունյանը. պատմության այս օրը (հոկտեմբեր 06)«Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ»«Ժողովուրդ». ՔՊ-ն պատրաստվում է Եկեղեցու հետ կապված «բացահայտումներ» հրապարակել․ ինչ է սպասվում ԱԺ-ում «Հրապարակ»․ Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ»«Ժողովուրդ». Ծավի սնդիկով ջրի առեղծվածը խորանում է․ Քննչականը հանք է հայտնաբերել Ազգերի լիգա. Չեռնոգորիան ու Հայաստանը չպարզեցին հաղթողին` 0-0 «Իրավունք». Տիրադավների շրջանում մի այլ տիպի խանդի տեսարաններ են սկսվել. Ինչի՞ց է դժգոհ Նավասարդ արք. Կճոյանը «Ժողովուրդ». ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում Չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել Երևանի երեխայի խնամքի կենտրոն» «Հրապարակ»․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերում «Իրավունք». «Չթպրտա եւ ոչ ոք». Ինչու են Միքաելյանի մտերիմները հայտնվել թիրախում «Ժողովուրդ». Սյունիքի զորամասերում ողբերգական դեպքերից հետո պաշտոնանկություններ են սպասվում
Ամենադիտված