Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամերիկյան հետախուզության հավաքագրած տեղեկություններն ու քարտեզները Երևանի ԿԱՆԱԶ ալյումինի գործարանի մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Խորհրդային Հայաստանի արդյունաբերական կարևորագույն համալիրներից մեկը Քանաքեռի ալյումինի գործարանն էր՝ ԿԱՆԱԶ-ը: Գործարանի կառուցման աշխատանքները սկսվել էին 1940 թվականին, սակայն պատերազմի պատճառով  շինարարական աշխատանքներն ընդհատվեցին և վերսկսվեցին 1944 թվականին: Գործարանն առաջին անգամ շահագործման հանձնվեց 1950 թվականին:

Սկզբնական շրջանում գործարանն արտադրում էր ալյումինե փոքր արտադրանք, սակայն ժամանակի ընթացքում արտադրանքի ծավալներն ու արտադրվող նյութերի չափերը մեծացան: Արտադրանքի ընդլայնումը հատկապես մեծացավ 1960-ական թվականներից:

Կարդացեք նաև

Արտադրանքի ծավալների մեծացումը նպաստեց, որ ԿԱՆԱԶ-ը որոշ ժամանակ անցած դարձավ Երևանի արդյունաբերական կարևորագույն կետերից մեկը: ԿԱՆԱԶ-ը դարձավ ամբողջ Խորհրդային Միության և Եվրոպայի ալյումինե փայլաթիթեղ արտադրող ամենամեծ արդյունաբերական կենտրոններից մեկը: ԽՍՀՄ գաղափարախոսությանը համահունչ լինելով՝ ԿԱՆԱԶ-ը որոշ ժամանակ անց զուտ արդյունաբերական կենտրոն լինելուց զատ՝ դարձավ Երևանի կարևոր թաղամասերից մեկը, ինչպես նաև հազարավոր աշխատակիցներ ունեցող գործարանի համար կառուցվեց մշակույթի տուն, որն այդ ժամանակաշրջանի Երևանում կարևորագույն մշակութային կենտրոն էր:

 

1950 թվականին ԿԱՆԱԶ-ի շահագործումը, բնականաբար, չէր կարող չվրիպել ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության աչքից: Արդյունաբերական այդ հսկան գրավեց նաև ԱՄՆ լրտեսների ուշադրությունը, որոնք սկսեցին գործել, հավաքագրել գաղտնի տեղեկություններ, ինչպես նաև իրենց լրտեսական ցանցի միջոցով տեղեկանալ գործարանի ներսում իրականացվող արդյունաբերական աշխատանքի մանրամասների մասին:

1957 թվականի օգոստոսի 2-ին ԱՄՆ ԿՀՎ-ն կազմում է խիստ գաղտնի զեկույց ԿԱՆԱԶ-ի մասին: Զեկույցը, տեքստային մանրամասներից զատ, ուներ նաև ֆոտոգրաֆիկական թղթապանակ: Զեկույցում ներկայացվում էր ալյումինի արտադրությունն ամբողջ ԽՍՀՄ-ում, սակայն առանձնակի ուշադրություն էր դարձվում ԿԱՆԱԶ-ի գործունեությանը: Զեկույցում ԿԱՆԱԶ-ի մասին մասնավորապես գրված էր.

 

«ԵՐԵՎԱՆԻ ԱԼՅՈՒՄԻՆԻ ԳՈՐԾԱՐԱՆ «ԿԱՆԱԶ»

ԵՐԵՎԱՆ, ԽՍՀՄ

Երևանի ալյումինի «Կանազ» գործարանը գտնվում է Երևանի հյուսիսային ծայրամասում, ԽՍՀՄ։ Այս գործարանը, որը նոր է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր, ալյումինի նախնական արտադրությունն սկսել է 1950 թվականին և, ըստ տեղեկությունների, ԽՍՀՄ-ում ալյումինի արտադրությամբ զբաղվող իններորդ խոշորագույն արտադրողն է։

Այս գործարանի հիմնական գործառույթը ալյումինայի էլեկտրոլիտիկ վերականգնման միջոցով ալյումինի ձուլակտորների արտադրությունն է։ Այս գործարանում ալյումինայի արտադրության վերաբերյալ լուսանկարչական ապացույց չկա։ Գլանման արտադրամասեր կամ ալյումինի պատրաստման և մշակման շենքեր լուսանկարում տեսանելի չեն։

Էլեկտրական էներգիան մատակարարվում է Երևանի հիդրոէլեկտրակայան ԳԷՍ 2 «Քանաքեռից», որը գտնվում է ալյումինի գործարանից 1000 ֆուտ դեպի հյուսիս։

Ալյումինի գործարանից անմիջապես հարավ կառուցվում է նոր արդյունաբերական կայանք։ Թեև այս կայանքի գործառույթը հնարավոր չէր որոշել, այն, ըստ երևույթին, կապված չէ ալյումինի արդյունաբերության հետ։

Երևանի ալյումինի «Կանազ» գործարանի հիմնական բաղադրիչները նույնականացված և նկարագրված են հետևյալ անոտացված լուսանկարում»: (Տե՛ս YEREVAN ALUMINUM PLANT KANAZ YEREVAN, USSR):

Հետաքրքրական է, որ տեքստից զատ՝ ֆոտոգրաֆիկական քարտեզում ԱՄՆ ԿՀՎ-ն մանրամասն ներկայացնում է ԿԱՆԱԶ գործարանի գտնվելու վայրը, պահեստները, արտադրական շենքերը, արտադրամասերի չափերն ու բոլոր կոորդինատները: Սա փաստում է այն իրողությունը, որ ամերիկյան հետախուզության գործակալները տեղում մանրամասն աշխատանք են իրականացրել՝ այս տեղեկատվությունը հավաքագրելու համար:

 

1957 թվականին գաղտնազերծված փաստաթուղթը ցույց է տալիս, որ Երևանի ԿԱՆԱԶ ալյումինի գործարանը Խորհրդային Հայաստանի կարևոր արդյունաբերական օբյեկտներից էր: Փաստաթղթի մանրամասն նկարագրությունից երևում է, որ գործարանն ուներ բարդ և մասնագիտացված արտադրական ենթակառուցվածք:

Այս փաստաթուղթը ոչ միայն տեղեկություն է տալիս Երևանի արդյունաբերական պատմության կարևոր էջերից մեկի մասին, այլև ցույց է տալիս, թե Սառը պատերազմի տարիներին ինչպիսի մանրամասնությամբ էր ամերիկյան հետախուզությունը հետևում Խորհրդային Հայաստանի արդյունաբերական ներուժին։ Այս ամենից զատ, պետք է արձանագրել նաև այն իրողությունը, որ ըստ ԱՄՆ ԿՀՎ-ի՝ ԿԱՆԱԶ-ը ԽՍՀՄ-ում ալյումինի արտադրությամբ զբաղվող իններորդ խոշորագույն արտադրողն էր:

Զ. Շուշեցի

Կենդանակերպի այս նշանները շուտով մեծ գումարներ կներգրավեն. ո՞ւմ է վիճակված հարստություն Ձերբակալվել է Ղազախստանի Ռազմածովային ուժերի նախկին գլխավոր հրամանատարը Ռուբիոն ասել է, որ Միացյալ Նահանգները ձգտում է վերջ դնել ուկրաինական հակամարտությանը Բուլղարիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքերը հարձակվել են առևտրային նավերի վրա Հետախուզությունը տեղեկություններ է ստացել Ռուսաստանի կողմից զանգվածային հարվածի նախապատրաստման մասին. Զելենսկի Հարցվածների 81%-ը հարկերի ազնիվ վճարումը դիտարկում է որպես քաղաքացիական պարտք. ՊԵԿ Գազ չի լինի մինչեւ 19:00-ն ԵՄ երկրներում գազի գների աճը տարվա սկզբից կազմել է 140 տոկոս. Ֆոն դեր Լայեն Երևանում «MAZ» բեռնատարը վրшերթի է ենթարկել տղամարդուն և առաջ ընթանալով բшխվել կայանված վիճակում գտնվող խոտանված մեքենային․ բժիշկներն արձանագրել են նրա մաhը Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցն ամբողջությամբ բավարարվել է ՔՊ-ն 62 կողմ ձայնով հաստատեց եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը Բայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերությունները Վարդան Ղուկասյանն արդարացվել է խnւլիգանության մեղադրանքով. փաստաբան Որոշ ՔՊ-ական երեսփոխանների համար՝ Հանրապետական լինելը պատիվ է, բայց դուք այդ բառի իմաստը պիտի բառարանում նայեք. Հայկ Մամիջանյան Իրանի խորհրդարանում սկսվել է Աբբաս Արաղչիի իմփիչմենթի գործընթացը Քաղաքագետ. «Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները վատթարանում են»Սպասվում է անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը էապես չի փոխվի Արդյո՞ք Ռուսաստանը «գազային ապոկալիպսիս» է նախապատրաստում Հայաստանի համար. Երևանը գիտակցում է իր եվրոպական ընտրության գինըՍտամբուլում 15-ամյա աղջիկը դանակnվ վիրավnրել է մեկ այլ դպրոցի մի քանի աշակերտուհու Հայաստանում բենզինի գները բարձրանում են Ռուսաստանի հետ առևտրի ծավալների կրճատման պատճառովՀասկացանք Փաշինյանի քավորն եք, չեմ հիշում միջադեպ, որի հրահրողը դուք չլինեք. Գրիգորյանը՝ Ղալումյանին Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ»Շատ հպարտ եմ իմ տղաներով, ուզում եմ հայավարի ասել՝ իրենց ցավը տանեմ. Եղիշե Մելիքյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում, աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվելՀայաստանի իշխանությունները փաստացի թշնամի են հռչակում Սփյուռքը. ինչո՞ւ են փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը. «Փաստ»Brent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 100,9 դոլարի Գիշերը Մոսկվայի մարզը ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման. կան տnւժածներ Հայաստանի աշխարհաքաղաքական «Կիկոսը». Փաշինյանը կրկին փրկում է իրեն, բայց ​​Ռուսաստանի օգնությամբԱրտահանման զգալի ծավալի կորուստներ. «Փաստ»Լեզվակռիվ ու քաշքշnւկ` ԱԺ նիստերի դահլիճում «Գոռիցս հետո երեխաներս ապրելու ուժ տվեցին, իրավունք չունեի կոտրվելու». ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Զոդի դիրքում. «Փաստ»Երևանը և Բաքուն թեմայի ձայնը փորձում են առավելագույնս իջեցնել՝ ենթադրաբար ադրբեջանցու հանձնումն առավել փափուկ, անձայն իրականացնելու համար. Տիգրան Աբրահամյան Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ռուսաստանի Տվեր քաղաքում սպանվել է «Արիոն» ընկերության գլխավոր տնօրեն, մարզի հայ համայնքի ղեկավար Հարություն Թունյանը. պատմության այս օրը (հոկտեմբեր 06)«Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ»«Ժողովուրդ». ՔՊ-ն պատրաստվում է Եկեղեցու հետ կապված «բացահայտումներ» հրապարակել․ ինչ է սպասվում ԱԺ-ում «Հրապարակ»․ Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ»«Ժողովուրդ». Ծավի սնդիկով ջրի առեղծվածը խորանում է․ Քննչականը հանք է հայտնաբերել Ազգերի լիգա. Չեռնոգորիան ու Հայաստանը չպարզեցին հաղթողին` 0-0 «Իրավունք». Տիրադավների շրջանում մի այլ տիպի խանդի տեսարաններ են սկսվել. Ինչի՞ց է դժգոհ Նավասարդ արք. Կճոյանը «Ժողովուրդ». ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում Չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել Երևանի երեխայի խնամքի կենտրոն» «Հրապարակ»․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերում «Իրավունք». «Չթպրտա եւ ոչ ոք». Ինչու են Միքաելյանի մտերիմները հայտնվել թիրախում «Ժողովուրդ». Սյունիքի զորամասերում ողբերգական դեպքերից հետո պաշտոնանկություններ են սպասվում «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ»Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ»
Ամենադիտված