Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչով է հայտնի կաթողիկոսի գործը քննող Սերժ Ռուշանյանը․ «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ամենայն հայոց կաթողիկոսի և վեց բարձրաստիճան հոգևորականների վերաբերյալ քրեական գործը մակագրվել է նոր դատավորի։ Ըստ «Դատալեքս»-ի՝ գործը քննելու է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը։ Նոր դատավորը դեռևս նիստի օր չի նշանակել։

ArmLur.am-ը ուսումնասիրել է, թե ով է Սերժ Ռուշանյանը։

Ռուշանյանը ծնվել է 1997 թվականի մարտի 9-ին Երևանում։ Իրավագիտություն է սովորել Հայաստանում Ֆրանսիական համալսարանում, Ժան-Մուլեն Լիոն 3 համալսարանում, Սորբոնի և Քեմբրիջի համալսարաններում։

2017-2020 թվականներին եղել է «Արդարադատություն և իրավունքի գերակայություն» ՀԿ-ի նախագահ, իսկ 2020-2022 թվականներին աշխատել է Արդարադատության նախարարությունում՝ տարբեր պաշտոններում։

2023 թվականի հուլիսին նշանակվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ 2024 թվականի օգոստոսից դատավոր է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։

Հիշեցնենք, որ կաթողիկոսի գործը նախկինում մակագրված էր դատավոր Հակոբ Մանուկյանին, որը հայտնել էր ինքնաբացարկ։ Մանուկյանն իր որոշումը հիմնավորել էր այն հանգամանքով, որ 2021 թվականին Փաստաբանական ակադեմիայում սովորելու ընթացքում գործով կաթողիկոսի փաստաբան Արա Զոհրաբյանը եղել է Փաստաբանների պալատի նախագահ և որակավորման հանձնաժողովի նախագահ, իսկ իր փաստաբանական արտոնագիրը բանավոր քննությունից հետո տվել էր հենց Զոհրաբյանը։

Դատավորը նշել էր, որ այդ հանգամանքները կարող են անաչառ դիտորդի մոտ կասկած առաջացնել իր անկողմնակալության վերաբերյալ։

Վերը նշված գործը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հակակաթողիկոսական արշավին միացած 10 եպիսկոպոսներից Գևորգ սրբազանին։ Կաթողիկոսը նրան պաշտոնանկ էր արել, սակայն դատարանը պարտավորեցրել էր վերականգնել հոգևորականին իր պաշտոնում։ Մայր Աթոռը, սակայն, նրան պաշտոնում չի վերականգնել, փոխարենը կարգալույծ է արել՝ հայտարարելով, որ նման հարցերը դատարանի իրավասության շրջանակում չեն, և դրանց միջամտությունը եկեղեցու ինքնավարության միջամտություն է։

Քննչական մարմինը Մայր Աթոռի այս քայլը դիտարկում է որպես դատական ակտի կատարմանը խոչընդոտում։

Ինչ ունեցվածք ունի Սերժ Ռուշանյանը

Սերժ Ռուշանյանի 2025 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն՝ տարվա ընթացքում նա նվիրատվությամբ ստացել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող անհատական բնակելի տուն՝ հողամասի վրա կառուցված տնտեսական շինություններով։ Գույքը նույն տարվա փետրվարի 28-ին նվիրատվությամբ օտարվել է։ Երկու գործարքների արժեքը հայտարարագրում նշված է 0 դրամ։

Տարվա սկզբում Ռուշանյանի անունով եղել է 2007 թվականի արտադրության Land Rover ավտոմեքենա, որը նա 2022 թվականին ստացել էր նվիրատվությամբ։ 2025 թվականի դեկտեմբերի 20-ին մեքենան վաճառել է 4 մլն դրամով։

Հայտարարագրում միաժամանակ նշված է, որ տարվա ընթացքում 90 և ավելի օր նա փաստացի տիրապետել է 2025 թվականի արտադրության Toyota ավտոմեքենայի, որը սեփականության իրավունքով իրեն չի պատկանել։

Դատավորի բանկային հաշվի մնացորդը 2025 թվականի սկզբում կազմել է 72 հազար 235 դրամ, իսկ տարվա վերջին՝ 145 հազար 247 դրամ։ Կանխիկ դրամական միջոցները տարվա սկզբի 6 մլն դրամից տարեվերջին հասել են 13 մլն 500 հազար դրամի։

Ռուշանյանը 2025 թվականի ընթացքում ընդհանուր հայտարարագրել է 40 մլն 598 հազար 19 դրամ եկամուտ։ Դրանցից 13 մլն 240 հազար 734 դրամը կազմել է աշխատանքի վարձատրությունը՝ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի Դատական դեպարտամենտից։

Land Rover-ի վաճառքից ստացած եկամուտը կազմել է 4 մլն դրամ, եկամտային հարկի վերադարձից ստացել է 2 մլն 319 հազար 890 դրամ, իսկ սոցիալական փաթեթից՝ 72 հազար դրամ։

Հայտարարագրում նշված է նաև, որ Ռուշանյանը հարսանեկան նվերների տեսքով ստացել է 20 հազար ԱՄՆ դոլար և 8 մլն դրամ։

Բացի այդ, «Ամերիաբանկ»-ից ստացած վարկի գումարը կազմել է 5 մլն 549 հազար 795 դրամ։

2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ դատավորի վարկերի մայր գումարի մնացորդը կազմել է ընդհանուր 39 մլն 247 հազար 345 դրամ։ Հայտարարագրում նշված են 7 մլն 754 հազար 584 դրամ, 26 մլն 392 հազար 762 դրամ և 5 մլն 99 հազար 999 դրամ մնացորդներով վարկեր։

Տարվա ընթացքում վարկերի մարմանն ուղղված վճարումները կազմել են 3 մլն 986 հազար 844 դրամ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում «Ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում. «Փաստ»Սուրեն Պապիկյանը ստուգայցեր է կատարել ՊՆ մի շարք ուսումնական զորամասեր և կենտրոններ Ներկայացվել է Հայաստանի՝ ԱԲ ենթակառուցվածքների զարգացման տեսլականը «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ»Գրոսին շնորհակալություն է հայտնել ՌԴ-ին և Ուկրաինային Զապորոժիեի ԱԷԿ-ի վերանորոգման ժամանակ հրադադարի համար Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ»Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ»Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ»Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ»Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ»Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Թբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանինԼիբանանցի լրագրողը և օպերատորը վիրավորվել են Իսրայելի հարվածից ուղիղ հեռարձակման ժամանակ Գազ չի լինի սեպտեմբերի 8-ին 11:00-ից մինչև 13:00-ն Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում «British American Tobacco» գործարանին Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Մալիբու լիկյորԱՄՆ-ի uպառնալիքները՝ hարվածելու Իրանի բոլոր նավթային լցանավերին, պատիվ չեն բերում գերտերությանը. Բաղայի «Փաշինյանը հրաժարվել է Ռուսաստանից. Հայաստանը նոր դաշնակից է փնտրում» Չքաղաքականացված պետությունն ուղիղ ճանապարհ է դեպի «անսպասելի զարգացումներ», որոնց մենք միշտ անպատրաստ ենք. Վահե Հովհաննիսյան Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ. նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը. Զաքարյան Երկու կանանց սեռական շահագործման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է «Ուկրաինայի ճանապարհով. Հայաստանի եվրոպական երազանքները կհանգեցնեն նրա կործանմանը» Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ճապոնիայի հետ. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 07 սեպտեմբեր)Լճի հատակին հայտնաբերված հազվագյուտ ատրճանակը կարող է լույս սփռել 14 տարի առաջ տեղի ունեցած սարսափելի զանգվածային սպանության վրաԽոշոր անջատումներ․ լույս չի լինի՝ սեպտեմբերի 7-ին, 8-ին, 9-ին, 10-ին և 11-ին Հռոմի պապը կոչ է արել բացել դիվանագիտության ճանապարհը Ուկրաինայում Գեղհովիտում 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կան վիրավnրներ Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Էներգոդարի շուկային, կան վիրավորներԴելիում փլուզվել է տղամարդկանց ուսանողական հանրակացարանը․ մեկ մարդ է զոհվել, տասնյակները մնացել են փլատակների տակ «Համաչափ պատասխանների դարաշրջանն ավարտվել է». Ղալիբաֆը ԱՄՆ-ին սպառնացել է Իրանի ավելի կոշտ արձագանքով Ստիպված ենք պաշտպանել մեր շուկան, առաջարկում ենք Հայաստանին համատեղ աշխատել․ Օվերչուկ Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մարզական հավաք կանցկացնի
Ամենադիտված