Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի ԱԺ-ն նոր նախագահ կունենա՞․ քննարկվելու է նաև Արցախի նախագահի ընտրության հարցը․ «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ArmLur.am-ի տեղեկություններով՝ օգոստոսի 18-ին Երևանի Նաիրի Զարյան 17Ա հասցեում նախատեսվում է քննարկում Արցախի պաշտոնյաների և Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների պատգամավորների միջև։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ քննարկման հիմնական թեմաներից մեկը Արցախի Ազգային ժողովի նոր նախագահ և նախագահի տեղակալ ընտրելու հարցն է։

Հիշեցնենք, որ Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը հուլիսի 2-ին հրաժարական էր ներկայացրել պաշտոնից։ Դանիելյանը հայտարարել էր, որ որոշումը կայացրել է «երկար մտորումներից, քննարկումներից և վերջին օրերի խորհրդակցություններից» հետո։ Նա ընդգծել էր, որ պաշտոնը ստանձնել էր պետական ինստիտուտների շարունակականությունն ապահովելու նպատակով, սակայն միաժամանակ նշել էր, որ անհրաժեշտ միասնականության և ընդհանուր պատասխանատվության բացակայության պայմաններում մեկ կամ մի քանի անձինք չեն կարող շարունակաբար կրել ամբողջ բեռը։

Դանիելյանը Արցախի ԱԺ նախագահի պաշտոնը ստանձնել էր 2025 թվականի մայիսի 21-ին՝ փոխարինելով Բաքվում գերեվարված Դավիթ Իշխանյանին։

ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԺ նախագահի ընտրությունից հետո քննարկման օրակարգում կարող է հայտնվել նաև Արցախի Հանրապետության նախագահի ընտրության հարցը։

Այստեղ, սակայն, որոշակի խնդիրներ են առաջանում։ Արցախի գործող իրավակարգավորումների համաձայն՝ նախագահի թեկնածու կարող են առաջադրել և նախագահ կարող է ընտրվել նաև խորհրդարանի պատգամավորներից մեկը։ Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, Արցախի ԱԺ խմբակցությունների պատգամավորներից որևէ մեկը ներկայում պատրաստակամություն չունի ստանձնելու Արցախի նախագահի պարտականությունները։

Աղբյուրների փոխանցմամբ՝ հիմնական պատճառը ՀՀ իշխանությունների կողմից հնարավոր հետապնդումներից խուսափելն է։ Մասնավորապես, պատգամավորների շրջանում մտավախություն կա, որ Արցախի նախագահի պաշտոնը ստանձնելու դեպքում կարող են հայտնվել ՀՀ իրավապահների ուշադրության կենտրոնում։

Միաժամանակ քննարկվել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի և հասարակական գործիչ Անաստաս Իսրայելյանի թեկնածությունների հարցը։ Սակայն, ըստ մեր աղբյուրների, գործող կարգավորումներով նրանք չեն կարող ինքնուրույն առաջադրել իրենց թեկնածությունները։ Չնայած դրան՝ աղբյուրների փոխանցմամբ՝ երկուսն էլ պատրաստակամություն ունեն ստանձնելու Արցախի նախագահի պաշտոնը։

Արցախի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նիստը կայանալուց և ընտրություն կատարելուց հետո հայտարարվելու է որոշման մասին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

 
Նոյեմբեր ամսվա՝ տոնական և ոչ աշխատանքային օրերը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասին25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազՁեր վիճակը տխուր է. նա Իլհամի գերին է, դուք՝ նրա. Աղվան Վարդանյանը՝ ՔՊ-ականներին Հոկտեմբերի 7-ին 09:00-ից մինչև հոկտեմբերի 8-ն 09:00-ն ջուր չի լինելու․ հասցեներ Ծանր խաղ էր, չկարողացանք ճեղքել Հայաստանի հավաքականի պաշտպանությունը․ Սավիչ Գեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնnւթյուն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Կամչատկայում «Mi-8» ուղղաթիռ է վթարի ենթարկվել Զաքարե Զաքարյանի տեսակն ընդդեմ քպ-իզմի. Էդուարդ Շարմազանով Աստղաֆիզիկոս Հալզենն արժանացել է Նոբելյան մրցանակի Շիրակում առգրավվել է 1,5 կգ մարիխուանա, կանեփի սերմ ու բույսեր․ երկու անձ ձերբակալված է Իրանի ԶՈւ-ն մատը ձգшնին է պահում և պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեuիային. Իրանի Մեջլիսի ներկայացուցիչ Մերձավոր Արևելքի գործերին միջամտող արևմտյան երկրները պատասխանատվություն են կրում անկայունության համար. Լավրով Կենդանակերպի այս նշանները շուտով մեծ գումարներ կներգրավեն. ո՞ւմ է վիճակված հարստություն Ձերբակալվել է Ղազախստանի Ռազմածովային ուժերի նախկին գլխավոր հրամանատարը Ռուբիոն ասել է, որ Միացյալ Նահանգները ձգտում է վերջ դնել ուկրաինական հակամարտությանը Բուլղարիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքերը հարձակվել են առևտրային նավերի վրա Հետախուզությունը տեղեկություններ է ստացել Ռուսաստանի կողմից զանգվածային հարվածի նախապատրաստման մասին. Զելենսկի Հարցվածների 81%-ը հարկերի ազնիվ վճարումը դիտարկում է որպես քաղաքացիական պարտք. ՊԵԿ Գազ չի լինի մինչեւ 19:00-ն ԵՄ երկրներում գազի գների աճը տարվա սկզբից կազմել է 140 տոկոս. Ֆոն դեր Լայեն Երևանում «MAZ» բեռնատարը վրшերթի է ենթարկել տղամարդուն և առաջ ընթանալով բшխվել կայանված վիճակում գտնվող խոտանված մեքենային․ բժիշկներն արձանագրել են նրա մաhը Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցն ամբողջությամբ բավարարվել է ՔՊ-ն 62 կողմ ձայնով հաստատեց եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը Բայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերությունները Վարդան Ղուկասյանն արդարացվել է խnւլիգանության մեղադրանքով. փաստաբան Որոշ ՔՊ-ական երեսփոխանների համար՝ Հանրապետական լինելը պատիվ է, բայց դուք այդ բառի իմաստը պիտի բառարանում նայեք. Հայկ Մամիջանյան Իրանի խորհրդարանում սկսվել է Աբբաս Արաղչիի իմփիչմենթի գործընթացը Քաղաքագետ. «Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները վատթարանում են»Սպասվում է անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը էապես չի փոխվի
Ամենադիտված