Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օրերս ձերբակալվեց, ապա երկու ամսով կալանավորվեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը։ Շատերին զայրացրեցին նախ ձերբակալության հրապարակված կադրերը, իսկ հետո Քննչական կոմիտեի հրապարակած հաղորդագրությունը, որտեղ, բացի մեղադրանքի մանրամասներից, նաև անձնական կյանքին առնչվող տեղեկություններ կային։

Արգամ Աբրահամյանի ձերբակալության, Քննչական կոմիտեի հաղորդագրության և առաջադրված մեղադրանքի իրավական հիմքերի շուրջ «Փաստ»-ը զրուցել է «Վիրտուս» փաստաբանական գրասենյակի հիմնադիր, Արգամ Աբրահամյանի պաշտպան Երեմ Սարգսյանի հետ։

«Ցանկացած անձի ձերբակալելու, բերման ենթարկելու համար օրենքը թույլ է տալիս, որ, ըստ անհրաժեշտության, նաև ուժ կիրառվի։ Ուժի կիրառումը պետք է լինի բացարձակապես անհրաժեշտություն, և եթե դրա անհրաժեշտությունը չկա, որևէ մեկն իրավունք չունի ուժ, բռնություն կիրառել։ Սա օրենքը հստակ սահմանում է, և հետևաբար ցանկացած դեպքում, երբ տեսնում ենք ուժի և բռնության կիրառում, պետք է տեսնենք, թե որն է դրա պատճառը և ինչքանո՞վ է դա համաչափ իրավիճակին։ Տեսնում ենք, որ Արգամ Աբրահամյանը գետնին պառկեցված վիճակում է, ձեռքերը հետևի կողմում, նա բացարձակապես չի շարժվում, նրան ձեռնաշղթաներ են հագցնում։ Առաջինը՝ ինչո՞ւ պետք է գետնին գցվի, չկա նման կարգ, այսինքն՝ դրա իմաստը որևէ կերպ չկա, բայց նույնիսկ գցելուց հետո տեսնում ենք, որ մեկ այլ աշխատակից ծունկը դնում է գլխին և գլխին սեղմած պահում է։ Այդ իրավիճակում այս ամենն անհամաչափ ուժի կիրառում է։ Միշտ պետք է ընդունենք՝ ցանկացած անձ, ով մեղադրվում կամ կասկածվում է հանցանքի մեջ, կարող է մի օր պարզվել, որ անմեղ է։ Դատարանը դեռևս պետք է որոշի՝ մեղավո՞ր է, թե՞ ոչ։ Բռնություն են գործադրում, նման վիճակներ ստեղծում, պետք է սա հետևյալ կերպ դիտարկել՝ այլ հնար, տարբերակ չկա՞ր, անվտանգ ձերբակալության և այլնի միակ ձևը սա՞ էր։ Այս պարագայում դրա մասին ընդհանրապես խոսք չկա, և դա իրենց տեսանյութից ակնհայտ է»,- նշում է մեր զրուցակիցը։

Անդրադառնալով Աբրահամյանի ձերբակալությունից հետո ՔԿ-ի հրապարակած հաղորդագրությանը՝ փաստաբանն ընդգծում է․ «Մինչև այս պահը երբևէ չեմ տեսել որևէ պետական մարմնի, այդ թվում՝ Քննչական կոմիտեի կողմից հաղորդագրության նման տեքստի ձևակերպում, հրապարակում։ Այստեղ մի քանի իրավունքների կոպիտ խախտումներ կան։ Խոսքը վերաբերում է անձի կրոնական համոզմունքներին, դավանանքին, անձնական կյանքի մյուս տվյալներին։ Սրանք անձնական կյանքի տվյալներ են, որի գաղտնիությունը երաշխավորվում է ինչպես Սահմանադրությամբ, այնպես էլ Եվրոպական կոնվենցիայով։ Ինչո՞ւ է այս իրավունքը բարձրացված Սահմանադրության, Եվրոպական կոնվենցիայի մակարդակների։

Ցանկացած անձ պետք է իմանա, որ իր անձնական կյանքի վերաբերյալ տվյալները գաղտնի են, որևէ մեկն իրավունք չունի դա հրապարակել, առավել ևս պետական մարմինները, ովքեր այդ տվյալներն օրենքով ստանում են հենց օրենքի թույլտվությամբ։ Բայց օրենքը երբեք թույլտվություն չի տալիս, որ պետական մարմինները ստանան այս տվյալները ու հրապարակեն։ Իրենք ի սկզբանե անձնական կյանքի վերաբերյալ տվյալները կարող են հավաքել օրենքով սահմանված նպատակով և հրապարակել օրենքով սահմանված նպատակով։ Տվյալների հավաքումը քրեական գործի քննությունն է։ Օրենքն ասել է՝ կարող եք այս տվյալները քննել, բացահայտել, հավաքել, բայց բացառապես քրեական գործի քննության, բացահայտման համար։ Օրենքն արգելում է այդ տվյալների հրապարակումը։

Ընդ որում՝ այն, ինչ գրված է ՔԿ-ի հաղորդագրության մեջ այնպես է մատուցվում, իբրև թե, արդեն հաստատված փաստեր են, բայց սա դեռևս քննության առարկա է, պետք է հաստատվի կամ հերքվի, բայց նույնիսկ հաստատված լինելու պարագայում իրավունք չկա հրապարակելու։ Օրենքը նախատեսում է, որ նախաքննական գաղտնիքից բացի, նման գործերի պարագայում դատաքննության դռնփակության ռեժիմ կարող է կիրառվել։ Հետևաբար՝ այստեղ հատկապես պետական մարմինները պետք է ծայրահեղ զգույշ լինեն։

Այդ հրապարակումից հետո հանրային դաշտում, սոցիալական հարթակներում բոլոր մեկնաբանություններում կա կոնկրետ թիրախավորում, իսկ դա տարբեր մարդկանց մակարդակում կարող է բերել շատ խիստ բացասական երևույթների։ Չկենտրոնանամ այս դեպքի վրա, բայց մեկ այլ անձի մասով կարող է նման անձնական տվյալների հրապարակումը հանգեցնել նույնիսկ ինքնասպանության։ Չի կարելի պետական ռեսուրսն օգտագործել և նման գործողություններ անել։ Սա ծայրահեղ սխալ մոտեցում է, սա չպետք է սովորություն դառնա։ Հակառակ դեպքում որևէ քաղաքացի չի կարող երաշխավորված լինել, որ իր անձնական կյանքի վերաբերյալ տվյալները չեն հրապարակվի։

Շարունակությունն՝ այստեղ

Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ»«Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ»Գազամատակարարման ընդհատումներ Սյունիքի մարզում Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ»Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»«Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ»Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿոտայքի մարզում «Mercedes»-ը բախվել է կայանված «Iveco» բեռնատարին Եվրահանձնաժողովը քննարկում է անօրինական միգրանտների խմբային արտաքսման հնարավորությունը ԱԷՄԳ-ը ավելի քան վեց ամիս գրեթե մուտք չի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներ Նրա մոտ ամեն ինչ հիանալի կդասավորվի․ «Կրասնոդարի» գլխավոր մարզիչը՝ Սպերցյանի մասին Ջուր չի լինելու մինչեւ 23:00-ն Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` օգոստոսի հաշվետվությունը Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևին ԱԷՄԳ-ն կրկին մեկնում է իր ձեռքը Իրանին՝ հրավիրելով համատեղ աշխատանքի միջուկային ծրագրին վերաբերող հարցերը պարզաբանելու համար. Գրոսի Հեղուկ գազն ու բենզինը գնալով թանկանում են, մինչ ո՞ւր կհասնի գնաճը Սյունիքի մարզի Կապան համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Իրանը հրապարակել է այն նավերի ցանկը, որոնց արգելված է Հորմուզի նեղուցով անցնելը Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում. ֆեդերացիա Հաջիևը մանիպուլյացիա է անում, ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել. Արցախի նախկին նախարար Պարսից ծոցի երկրների հետ այսօր նախատեսված հանդիպումը չեղարկվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքով. Էսմայիլ Բաղայի Ծանոթ ու միարժամանակ անհայտ … սմոքինգ«Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ին Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում ենք զերծ մնալ ջրի օգտագործումից․ ՀՀ առողջապահության նախարարություն Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը «Երևանի համար ոչ բոլոր հայերն են «յուրային». Երևանը վերանայում է Սփյուռքի հետ հարաբերությունները»Գազամատակարարման պլանային դադարեցումներ Սյունիքի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում Արարատի մարզում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բшխվելով հայտնվել դաշտում․ կան վիրավnրներ
Ամենադիտված