Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս պահին TRIPP նախագծին խանգարող հիմնական հանգամանքները երկաթուղու հարցն է և Իրան-ԱՄՆ լարված հարաբերությունները․ միջազգայնագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս պահին TRIPP նախագծին խանգարող հիմնական հանգամանքները երկաթուղու հարցն է և Իրան-ԱՄՆ լարված հարաբերությունները։

Գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

«Թրամփի վարչակազմը Հարավային Կովկասում հասել է մի բանի, որին մինչ նրան չի կարողացել հասնել ամերիկյան որևէ այլ վարչակազմ՝ սկսած 1991թ։ Խոսքը Կենտրոնական Ասիան Հարավային Կովկասի միջոցով Եվրոպային կապելու գաղափարի և Միջին Միջանցքի մասին է՝ ինչպես նաև Հայաստանը գլոբալ մատակարարման շղթաներին միացնելու հեռանկարի մասին: Այս նախաձեռնությունը Վաշինգտոնի համար ունի ռազմավարական նշանակություն, քանի որ ստեղծում է անխափան հաղորդակցային ուղիներ՝ շրջանցելով Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը։ Այս գաղափարը նոր չէ, սակայն իրացման այս փուլին երբեք չի հասել:

Պարզ է, որ այստեղ էական է ժամանակի գործոնը և նախագիծը պետք է հնարավորինս արագ կյանքի կոչել: Հենց դրանով է պայմամավորված այն, որ այս գործընթացում էապես նվազեցված է վաշինգտոնյան բյուրոկրատիայի դերը։ Փաստորեն, արվում է ամեն ինչ, որպեսզի նախագիծը հնարավորինս արագ կյանքի կոչվի, և դրա առաջխաղացման ճանապարհին Վաշինգտոնի վարչական համակարգում լրացուցիչ խոչընդոտներ չառաջանան՝ ազդելով ծրագրի իրականացման ժամանակացույցի վրա։

Խոսքը վերաբերում է թե՛ Պետդեպարտամենտին, որտեղ որոշումների կայացման գործընթացը հաճախ կարող է դանդաղ լինել, թե՛ Ազգային անվտանգության խորհրդին, որտեղ նույնպես որոշումները և մշակվող սցենարները կարող են բավականին երկար տևել։ Հիմա այս խոչընդհոտները փաստացի չկան: Երկու մրցակից կառույցներն էլ ղեկավարում է Ռուբիոն և որոշումները, իչպես ես նկատում եմ, բավականին արագ են կայացվում՝ գոնե այս նախագծի մասով: 

Այս համատեքստում կարևոր է անդրադառնալ նաև Կոնստանտին Սոկոլովի նշանակմանը, որի շուրջ տարաբնույթ մեկնաբանությունների պակաս չեղավ։ Նրա նշանակումը պետք է դիտարկել հենց նույն ռազմավարական համատեքստում։ Սոկոլովը բավականին լավ է ճանաչում Հայաստանի բիզնես միջավայրը՝ թե՛ դրա դրական, թե՛ բացասական կողմերը։ Սակայն այստեղ կարևոր է, որ նրա նշանակումը ևս տեղավորվում է բյուրոկրատիան կրճատելու տրամաբանության մեջ։ Նա ունի ուղիղ կապ Թրամփի վարչակազմի առանցքային դեմքերի հետ և TRIPP-ի և ամբողջ նախագծի իրականացման գործընթացում օգտվելու է վարչակազմի անմիջական և անվերապահ աջակցությունից:

Այս պահին TRIPP նախագծին խանգարող հիմնական հանգամանքները երկաթուղու հարցն է և Իրան-ԱՄՆ լարված հարաբերությունները։ Վերջիվերջո, TRIPP-ը Իրանի սահմանին ամենամոտը գտնվող ամերիկյան ռազմավարական նախագիծն է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Հետևաբար սա որոշ անհանգստություններ կարող է ստեղծել ամերիկյան կողմի մոտ, մանավանդ այս լարված փուլում, ինչի հետևանքով ծրագրի կյանքի կոչումը կարող է դանդաղել»:

Ի՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ»Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ»ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ կիրառել «բոլոր ռnւմբերի մայրը». CNN «Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ»ԱԳՄԱ նախարարությունում կայացել է նախարար Արարատ Միրզոյանի և ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Վլադիմիր Զելենսկին պետք է հրաժարական տա. Մասկ ԱՄՆ երեք նահանգների իշխանությունները ստացել են կասկածելի փոշի պարունակող փաթեթներ Թրամփը վստահ է, որ Կանադան կմիանա Միացյալ Նահանգներին «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»WSJ. Սաուդյան Արաբիան Ռիադի օդանավակայանից հետ է կանչել մոտ 100 ինքնաթիռ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ալբանիայում անկարգությունների հետևանքով 29 մարդ է վիրավորվել Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»ՉԼ. Հալանդի դուբլը բավարար չեղավ. ՊՍԺ-ն Էթիհադում հաղթեց «Մանչեսթեր Սիթի»-ին Երևան-Արմավիր ավտոճանապարհին «Kia Forte»-ն վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը տեղում մահшցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը Երևանում է Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»«Դոպինգ Սփեյսը» չի վերադարձրել ԿԳՄՍՆ-ի գումարը, սակայն նրա հետ նոր պայմանագիր է կնքվել Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 15-ից 19-ինԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանումՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն36 ժամ գազ չի լինիՍԴ նախագահ չի ընտրվել, նոր ընտրություն կանցկացվիՓայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել էԱրհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Ինդոնեզիայում երկինքը դարձել է նարնջագույն․ հրդեհներից առաջացած ծխի խիտ շերտը ծածկել է բնակեցված տարածքներըԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըՀոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ ՌյուտեԻսրայելի Intel-ի գործարանում պայթյուն է եղել Եվրահանձնաժողովը Կիևին է փոխանցել 2,86 միլիարդ եվրո՝ ԱԹՍ-ների և hրթիռների գնման համար Վայքում վթարային ջրանջատում կլինի Արևմուտքի երկրներն իրենց շուրջ երկաթյա վարագույր են տեղադրել, ինչից իրենք էլ տnւժում են. Վոլոդին Երկաթուղու կոնցեսիան այլ երկրի փոխանցելու հարց չի քննարկվել. Բելոզյորովը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին Երևանում անցկացվել է «Ատոմը՝ ապագայի էներգիա» առաջին Ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին եւ արտաքին փորձեր են եղել. Արամ Ա Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Շոշ գյուղի մի քանի պատմական հուշարձան
Ամենադիտված