Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ Գերագույն դատարանը չեղարկել է ընդդիմադիր «Յաբլոկո»-ի մասնակցությունն ընտրություններին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի Գերագույն դատարանը նախօրեին բավարարել է սեպտեմբերին կայանալիք Պետդումայի ընտրություններին մասնակցող ընդդիմադիր «Յաբլոկո» կուսակցության նախընտրական ցուցակի գրանցումը չեղարկելու դիմումը, հայտնում է Reuters գործակալությունը։

«Յաբլոկո»-ն համապետական ընտրություններին մասնակցող 11 ուժերից միակն էր, որը դեմ էր արտահայտվում Ուկրաինայում ավելի քան չորս տարի ընթացող պատերազմին:

«Ընտրություններին մասնակցելու արգելքը նշանակում է հրաժարվել երկխոսությունից այն մարդկանց հետ, որոնք իշխանությունների համար անհարմար հարցեր են տալիս», - հայտարարել է կուսակցության առաջնորդ Նիկոլայ Ռիբակովը՝ խոստանալով բողոքարկել որոշումը:

«Ռոդինա»-ի նախագահ և Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլևն ավելի վաղ պարզաբանել էր, որ, ի թիվս այլ հիմքերի, դատարան են դիմել, քանի որ, ըստ իրենց, «Յաբլոկո»-ի կայքում ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանությանը նվիրված նյութերում ծայրահեղականության դրսևորումներ կան, իսկ Ուկրաինայի հետ հրադադարի համաձայնագիր կնքելու իր կոչերով կուսակցությունը փաստացի հրաժարվում է «ռուսական տարածքների ազատագրումից»:

Ռիբկովի պնդմամբ՝ «Յաբլոկո» կուսակցությանը ընտրություններին մասնակցելու հնարավորությունից զրկելու հիմքեր չկան։ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուսումնասիրել է բոլոր փաստաթղթերը, և մասնակցելու թույլտվություն տալու որոշումը կայացվել է միաձայն», - ընդգծել էր նա։

Դիմադրության հազվադեպ դրսևորմամբ՝ մի քանի հարյուր, հիմնականում երիտասարդ քաղաքացիներ հավաքվել էին դատարանի շենքի առջև, մինչ ոստիկանությունը հետևում էր իրադարձություններին: Ոմանք ձեռքերում խնձորներ էին պահել՝ աջակցություն հայտնելու «Յաբլոկո»-ին, որը ռուսերեն խնձոր է նշանակում։

«Յաբլոկո»-ն միակը չէ, որը խոչընդոտների է բախվում ընտրություններին մասնակցելու ճանապարհին: Այս հուլիսին Ռուսաստանի իշխանությունները Պետդումայի ընտրություններին մասնակցել ցանկացող Բորիս Նադեժդինին տուգանեցին «ծայրահեղական խորհրդանիշներ ցուցադրելու» համար: Նա մի տեսանյութ էր տարածել, որում կարճ երևում էր 2024-ին բանտում մահացած ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին:

Reuters-ը գրում է, որ Ռուսաստանի՝ Ուկրաինայում լայնամասշտաբ պատերազմ սկսելուց ավելի քան չորս տարի անց, դատարանի որոշումն ընդգծում է իշխանությունների անհանդուրժողականությունը հակապատերազմական հայացքների նկատմամբ և է՛լ ավելի է փոքրացնում այլակարծության առանց այդ էլ սահմանափակ հնարավորությունը ռուսական քաղաքականության տիրույթում։

Գործող խորհրդարանում էլ «Յաբլոկո»-ն մանդատներ չուներ։

«Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ»Գազամատակարարման ընդհատումներ Սյունիքի մարզում Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ»Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»«Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ»Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿոտայքի մարզում «Mercedes»-ը բախվել է կայանված «Iveco» բեռնատարին Եվրահանձնաժողովը քննարկում է անօրինական միգրանտների խմբային արտաքսման հնարավորությունը ԱԷՄԳ-ը ավելի քան վեց ամիս գրեթե մուտք չի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներ Նրա մոտ ամեն ինչ հիանալի կդասավորվի․ «Կրասնոդարի» գլխավոր մարզիչը՝ Սպերցյանի մասին Ջուր չի լինելու մինչեւ 23:00-ն Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` օգոստոսի հաշվետվությունը Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևին ԱԷՄԳ-ն կրկին մեկնում է իր ձեռքը Իրանին՝ հրավիրելով համատեղ աշխատանքի միջուկային ծրագրին վերաբերող հարցերը պարզաբանելու համար. Գրոսի Հեղուկ գազն ու բենզինը գնալով թանկանում են, մինչ ո՞ւր կհասնի գնաճը Սյունիքի մարզի Կապան համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Իրանը հրապարակել է այն նավերի ցանկը, որոնց արգելված է Հորմուզի նեղուցով անցնելը Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում. ֆեդերացիա Հաջիևը մանիպուլյացիա է անում, ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել. Արցախի նախկին նախարար Պարսից ծոցի երկրների հետ այսօր նախատեսված հանդիպումը չեղարկվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքով. Էսմայիլ Բաղայի Ծանոթ ու միարժամանակ անհայտ … սմոքինգ«Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ին Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում ենք զերծ մնալ ջրի օգտագործումից․ ՀՀ առողջապահության նախարարություն Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը «Երևանի համար ոչ բոլոր հայերն են «յուրային». Երևանը վերանայում է Սփյուռքի հետ հարաբերությունները»Գազամատակարարման պլանային դադարեցումներ Սյունիքի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում Արարատի մարզում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բшխվելով հայտնվել դաշտում․ կան վիրավnրներ Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 14-ի 08։00-ի դրությամբ
Ամենադիտված