Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու է Փաշինյանը որոշել սիրաշահել իր ատելի ընդդիմությանը. «Հրապարակ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրել է․

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանի՝ ԱԺ փոխխոսնակի պաշտոնում ընտրվելու փաստը երեկ աժիոտաժ էր առաջացրել ոչ միայն ընդդիմադիր որոշ շրջանակներում, այլեւ հենց իշխող թիմում, որի, ըստ էության, բարի կամքի արդյունքում Վարդեւանյանը գաղտնի քվեարկության արդյունքում դարձավ խորհրդարանի երրորդ փոխխոսնակը։ Սա Դոնթի բանաձեւի եւ Սահմանադրության պահանջն է, խորհրդարանական վերահսկողության շրջանակներում ընդդիմադիրներին վերահսկողական լծակներ են տրվում, ըստ Սահմանադրության` մշտական հանձնաժողովների նախագահների եւ ԱԺ փոխխոսնակի պաշտոնների տեսքով։

Հաշվի առնելով նախորդ խորհրդարանի փորձը, երբ իշխանությունն ու ընդդիմությունը շուն ու կատու էին, եւ իրադարձությունների բերումով ինչ-որ պահից ընդդիմադիրները հրաժարվեցին ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունից, իսկ իշխող մեծամասնությունը, անձնական համակրություններից ելնելով, բազմակի փորձով տապալում էր Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխխոսնակի, իսկ Արթուր Ղազինյանին ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում ընտրելը, ընդդիմադիր որոշ շրջանակների մոտ Արամ Վարդեւանյանին առաջին փորձից ընտրելը հերթական քննադատությունների դաշտը բացեց, թե` «ուժեղների» եւ իշխանականների միջեւ ինչ-որ ստվերային պայմանավորվածություններ կան, եւ դրանց արդյունքում է Վարդեւանյանն անարգել հայտնվել ԱԺ նախագահությունում։

Բանն այն է, որ եթե ՔՊ-ականները կողմ չքվեարկեին, ընդդիմադիր երկու ֆրակցիաները միասին բավարար ձայներ չունեին ընտրելու համար, ուստի ՔՊ-ն հայտարարեց, թե քաղաքական որոշում ունեն, եւ իրենցից 13 պատգամավոր կողմ կքվեարկի Վարդեւանյանի թեկնածությանը։ Խմբակցության ղեկավարը շեշտեց, որ թեպետ իրենք որեւէ եւ հատկապես սահմանադրական պարտավորություն չունեն՝ կողմ քվեարկելու, բայց քանի որ կառուցողական եւ բարեկիրթ փոխհարաբերությունների կողմնակից են, ուստի չեն տապալի ընդդիմադիր գործընկերոջ ընտրությունը։
Իսկ իշխանական թիմում կրքերն ավելի էին եռում, իհարկե, ոչ թե շարքային ուսապարկերի, այլ իրենց ուսապարկերից վեր դասող պատգամավորների շրջանում։ Մենք տեղեկացանք, որ հարցը ֆրակցիայում չի քննարկվել եւ կոնսենսուսով չի ընդունվել: Նաեւ տեղեկացանք, որ քիչ չեն եղել ՔՊ-ականներ, որոնք կտրականապես դեմ են եղել Վարդեւանյանին ձայն տալուն, հենց այն պատճառով, որ հայտարարում են, թե «Ուժեղ Հայաստանն» «ընտրակեղծիքների» արդյունքում է մտել խորհրդարան, «գնել կամ գողացել է ժողովրդի քվեն», իսկ հիմա, փաստորեն, իրենք կողմ են քվեարկում «ընտրագողերի թեկնածուին»՝ լեգիտիմացնելով նրանց։

Մեզ ասացին, որ այս քննարկումները վերջ է դրել վերեւից իջեցված հրահանգը` ֆրակցիայի ղեկավար Արուսյակ Մանավազյանը փոխանցել է առաջնորդի պատգամը եւ ընտրել է, թե ովքեր պետք է մասնակցեն Վարդեւանյանի քվեարկությանը` պահանջվող կողմ ձայներն ապահովելով։ Սա շատ նման է 2018 թվականի մայիսի 8-ի քվեարկությանը, երբ ՀՀԿ-ն ապահովեց Նիկոլ Փաշինյանի` վարչապետ դառնալու համար անհրաժեշտ ձայների քանակը: Եվ ընտրված պատգամավորները խելոք գնացել ու քվեարկել են ընդդիմադիր թեկնածուի օգտին։ Ավելին, մեր աղբյուրներն անգամ կասկածներ ունեն, թե ինչու նման որոշում կայացվեց` այն դեպքում, երբ Արամ Վարդեւանյանի հարցի քննարկումը խորհրդարանում առանձնապես հարթ չընթացավ, նրան մեղադրեցին է՛լ «սատանայի փաստաբանության», է՛լ «Օսկար» մրցանակի հավակնելու` դերասանության, է՛լ ջուր ծեծելու եւ հարցերին չպատասխանելու, կարատեիստ լինելու եւ այլնի մեջ։ Ավելորդ է հիշեցնել, թե նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյան ու իր թիմակիցները գոտկատեղից ներքեւ ինչ հարվածներ էին հասցնում «ուժեղներին», ինչ տիպի այլանդակ հակաքարոզչություն էին անում՝ սուտ տեղեկատվությամբ համեմված։

Ըստ ՔՊ-ական աղբյուրի՝աշնանը բուռն քաղաքական զարգացումներ են սպասվում, եւ ընդդիմությանը նման ժեստ անելով կամ, ինչպես ՔՊ-ականներն են ասում, նրանց նկատմամբ բարի կամք դրսեւորելով, Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, հույս ունի նրանց դուրս բերել ռադիկալ դիրքերից եւ ավելի կառուցողական փոխգործակցության դաշտ բերել` նվազեցնելով նրանց հաղթելու շանսերը։

Մի քանի գործոն եւս կա. Ռուսաստան վերջին այցից հետո Փաշինյանին կոշտ զգուշացումներ են արել ու ժամանակ տվել` կա՛մ պետք է կողմնորոշվի, թե ուր է տանում երկիրը, կա՛մ սկսելու են ռեպրեսիաների նոր ու դաժան փուլ, որը կարող է կաթվածահար անել ոչ միայն նրա իշխանությունը, այլեւ երկիրը։ Նիկոլ Փաշինյանն էլ որոշել է մի քիչ թուլացնել ռուսամետ ընդդիմության նկատմամբ ճնշումները՝ հույս ունենալով, որ այդ փուլում նրանք հանդես կգան ոչ այնքան ռադիկալ դիրքերից եւ ակամայից կամուրջ կդառնան իր եւ ՌԴ իշխանությունների միջեւ։ Եվ մի հանգամանք էլ. Արեւմուտքն արդեն լավ չի վերաբերվում ընդդիմադիր դաշտի նկատմամբ այս վայրի հալածանքներին, եւ 2021-26 թթ․ խորհրդարանում ընդդիմության հանդեպ կոշտ վերաբերմունքը, ըստ ամենայնի, դրական գնահատականի չի արժանացել:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 10 վարչական շրջաններում և 9 մարզերում Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ում Ozon-ի պահեստին. զnhեր և տnւժածներ չկան Իշխանության համար հարգանքի տուրք մատուցելն ու այդ մասին խոսելը դառնում է խիստ «վտանգավոր». հանկարծ ադրբեջանցիները չջղայնանան․ Աբրահամյան Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ» Հայաստանի մայրաքաղաք Երևանում սկսվել է 32-րդ շախմատային օլիմպիադան․ պատմության այս օրը (սեպտեմբերի 15)Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Հրապարակ»․ Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը. ՔՊ-ականներն անհարմար դրության մեջ են հայտնվել Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ»«Իրավունք». «Լավ եմ անում սաղիդ փուռն եմ տալիս». Ո՞վ է ապահովագրել Հայկ Սարգսյանին «Ժողովուրդ». ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է «Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ»Գազամատակարարման ընդհատումներ Սյունիքի մարզում Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ»Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»«Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ»Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿոտայքի մարզում «Mercedes»-ը բախվել է կայանված «Iveco» բեռնատարին Եվրահանձնաժողովը քննարկում է անօրինական միգրանտների խմբային արտաքսման հնարավորությունը ԱԷՄԳ-ը ավելի քան վեց ամիս գրեթե մուտք չի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներ Նրա մոտ ամեն ինչ հիանալի կդասավորվի․ «Կրասնոդարի» գլխավոր մարզիչը՝ Սպերցյանի մասին Ջուր չի լինելու մինչեւ 23:00-ն Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` օգոստոսի հաշվետվությունը Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևին ԱԷՄԳ-ն կրկին մեկնում է իր ձեռքը Իրանին՝ հրավիրելով համատեղ աշխատանքի միջուկային ծրագրին վերաբերող հարցերը պարզաբանելու համար. Գրոսի Հեղուկ գազն ու բենզինը գնալով թանկանում են, մինչ ո՞ւր կհասնի գնաճը Սյունիքի մարզի Կապան համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Իրանը հրապարակել է այն նավերի ցանկը, որոնց արգելված է Հորմուզի նեղուցով անցնելը Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում. ֆեդերացիա
Ամենադիտված