Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արաղչին հայտարարել է՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի, քանի դեռ «ժամանակավոր համաձայնագիրը խախտված է»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանն ու ԱՄՆ-ն բանակցություններ չեն վարում, և Թեհրանը չի պատրաստվում սկսել բանակցություններ, քանի դեռ «Վաշինգտոնը խախտում է հունիսին ստորագրված ժամանակավոր համաձայնագիրը», այսօր հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին՝ հավելելով, որ կողմերի միջև հաղորդագրություններ են փոխանակվում միջնորդների միջոցով։

Արաղչին կրկնել է Իրանի դիրքորոշումը, ըստ որի՝ Հորմուզի նեղուցի վերաբերյալ Թեհրանի և Մասկատի միջև համաձայնագիրը գտնվում է «վերջնական փուլում», սակայն այն չի նախատեսում ռազմավարական նշանակություն ունեցող ջրային ուղու վերաբացում։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) էլ այսօր հայտարարել է, որ չի վերաբացի Հորմուզի նեղուցը, որը կենսական նշանակություն ունի համաշխարհային տնտեսության համար, քանի դեռ ԱՄՆ-ն չի կատարել Թեհրանի կողմից ներկայացված պայմանները, այդ թվում՝ պատերազմի հետևանքով պատճառված վնասների համար փոխհատուցում տրամադրելու պահանջը։

Իրանի անվտանգության հարցերով պատասխանատու Մոհամմադ Բաղեր Զոլղադրը նախօրեին ներկայացրել է Հորմուզի նեղուցը վերաբացելու մի շարք պահանջներ, այդ թվում՝ դադարեցնել «Իրանի և նրա դաշնակիցների դեմ իրականացվող պատերազմն ու ագրեսիան՝ Լիբանանում, Պաղեստինում, Եմենում և Իրաքում»։

«Թասնիմ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նա նաև պահանջել է վերացնել ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների նկատմամբ սահմանված շրջափակումը, դադարեցնել պատժամիջոցները, ապասառեցնել Իրանի սառեցված ակտիվները և փոխհատուցում տրամադրել պատերազմի հետևանքով պատճառված վնասների համար։

Օրերս ԱՄՆ պաշտոնյան Reuters-ին հայտնել էր, որ Օմանի և Իրանի միջև առաջընթաց է գրանցվել Հորմուզի նեղուցի շուրջ բանակցություններում, և «ակնկալվում է, որ շուտով համաձայնություն ձեռք կբերվի»։

Պաշտոնյան նշել էր, որ առևտրային նավագնացությունն առանց խոչընդոտների վերականգնելու մասին համաձայնության հայտարարվելուց հետո ԱՄՆ-ն կվերացնի իր կողմից Իրանի նավահանգիստների շրջափակումը։

Խորհրդանշական ժեստեր՝ իրական երաշխիքների փոխարեն. «Փաստ»«Աշխույժ, ընկերասեր, հումորով, բարի տղա էր Հարութս».Հարութ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Դրախտիկ-Տող հատվածում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում «Ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում. «Փաստ»Սուրեն Պապիկյանը ստուգայցեր է կատարել ՊՆ մի շարք ուսումնական զորամասեր և կենտրոններ Ներկայացվել է Հայաստանի՝ ԱԲ ենթակառուցվածքների զարգացման տեսլականը «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ»Գրոսին շնորհակալություն է հայտնել ՌԴ-ին և Ուկրաինային Զապորոժիեի ԱԷԿ-ի վերանորոգման ժամանակ հրադադարի համար Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ»Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ»Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ»Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ»Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ»Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Թբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանինԼիբանանցի լրագրողը և օպերատորը վիրավորվել են Իսրայելի հարվածից ուղիղ հեռարձակման ժամանակ Գազ չի լինի սեպտեմբերի 8-ին 11:00-ից մինչև 13:00-ն Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում «British American Tobacco» գործարանին Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Մալիբու լիկյորԱՄՆ-ի uպառնալիքները՝ hարվածելու Իրանի բոլոր նավթային լցանավերին, պատիվ չեն բերում գերտերությանը. Բաղայի «Փաշինյանը հրաժարվել է Ռուսաստանից. Հայաստանը նոր դաշնակից է փնտրում» Չքաղաքականացված պետությունն ուղիղ ճանապարհ է դեպի «անսպասելի զարգացումներ», որոնց մենք միշտ անպատրաստ ենք. Վահե Հովհաննիսյան Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ. նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը. Զաքարյան Երկու կանանց սեռական շահագործման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է «Ուկրաինայի ճանապարհով. Հայաստանի եվրոպական երազանքները կհանգեցնեն նրա կործանմանը» Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ճապոնիայի հետ. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 07 սեպտեմբեր)Լճի հատակին հայտնաբերված հազվագյուտ ատրճանակը կարող է լույս սփռել 14 տարի առաջ տեղի ունեցած սարսափելի զանգվածային սպանության վրաԽոշոր անջատումներ․ լույս չի լինի՝ սեպտեմբերի 7-ին, 8-ին, 9-ին, 10-ին և 11-ին Հռոմի պապը կոչ է արել բացել դիվանագիտության ճանապարհը Ուկրաինայում Գեղհովիտում 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կան վիրավnրներ Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Էներգոդարի շուկային, կան վիրավորներԴելիում փլուզվել է տղամարդկանց ուսանողական հանրակացարանը․ մեկ մարդ է զոհվել, տասնյակները մնացել են փլատակների տակ «Համաչափ պատասխանների դարաշրջանն ավարտվել է». Ղալիբաֆը ԱՄՆ-ին սպառնացել է Իրանի ավելի կոշտ արձագանքով
Ամենադիտված