Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սեպտեմբերի 1-ը՝ առանց սթրեսի․ ինչպե՞ս պատրաստել երեխային դպրոց վերադառնալուն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առաջին դասարան գնացող երեխային դպրոցին նախապատրաստելիս ծնողները պետք է խուսափեն նաև ավելորդ ճնշումից։ «Պետք է լավ սովորես», «պետք է ամեն ինչ ճիշտ անես» ձևակերպումները կարող են երեխայի մոտ մեծացնել անհանգստությունը։

«Ավելի լավ է երեխային նախապատրաստել իրականությանը․ ասել, որ սկզբում որոշ բաներ կարող են անծանոթ լինել, հնարավոր է՝ նա սխալվի, ինչ-որ բան չհասկանա կամ կարոտի ծնողին, և այդ ամենը նորմալ է։ Կարևոր ուղերձը պետք է լինի՝ «Դու պարտավոր չես ամեն ինչ իմանալ առաջին իսկ օրվանից»», - նշեց մասնագետը։

Երեխայի անհանգստությունը կարող է նվազել նաև այն դեպքում, երբ դպրոցական միջավայրը նրա համար նախապես ավելի կանխատեսելի է դառնում։ Հնարավորության դեպքում կարելի է երեխայի հետ այցելել դպրոց, ցույց տալ դասարանը, ծանոթացնել տարածքին, տանը խաղարկել տարբեր իրավիճակներ՝ ինչպես ծանոթանալ նոր դասընկերոջ հետ, ինչպես հարց տալ ուսուցչին կամ օգնություն խնդրել։

Իսկ եթե երեխան ամաչկոտ է, նրան պետք չէ ստիպել անմիջապես ակտիվ շփվել։

«Ամաչկոտ երեխային պետք չէ ստիպել սոցիալական ակտիվության։ «Գնա խոսիր», «ինչո՞ւ չես ընկերանում», «մի՛ ամաչիր» արտահայտությունները սովորաբար չեն օգնում և կարող են ավելի մեծացնել երեխայի լարվածությունը։ Ավելի արդյունավետ է փոքր քայլերով աջակցել նրան», - ասաց հոգեբանը։

Դպրոցական առաջին օրերին երեխայի լացը ևս պարտադիր չէ, որ խնդրի մասին խոսի։ Այն կարող է լինել նոր իրավիճակին հարմարվելու բնական արձագանք։

«Առաջին օրերին լացը կարող է լիովին բնական արձագանք լինել։ Երեխան կարող է միաժամանակ ուրախություն, հետաքրքրություն, վախ և կարոտ զգալ, և լացը այդ հույզերի արտահայտման ձևերից մեկն է», - ընդգծեց նա։

Սակայն եթե լարվածությունը ոչ թե նվազում, այլ շարունակվում կամ ուժեղանում է, և դրան միանում են քնի խանգարումներ, ֆիզիկական գանգատներ, դպրոցից մշտական խուսափելու ցանկություն կամ երեխայի վարքի էական փոփոխություն, մասնագետի խոսքով՝ արդեն պետք է փորձել հասկանալ պատճառը և անհրաժեշտության դեպքում դիմել մասնագետի։

Ի վերջո, դպրոցական սթրեսի հաղթահարման հարցում կարևոր դեր ունի ընտանիքում ստեղծված անվտանգ միջավայրը։ Երեխան պետք է հասկանա, որ իր արժեքը չի որոշվում գնահատականներով, իսկ սխալվելը բնական է։

«Երեխան պետք է զգա, որ իր արժեքը կախված չէ գնահատականներից, որ սխալվելու իրավունք ունի, և որ դժվարության դեպքում ծնողը ոչ թե կքննադատի, այլ կլսի ու կաջակցի։ Դպրոցական հարմարվողականության ամենակարևոր հիմքերից մեկը հենց այդ անվտանգությունն է», - եզրափակեց հոգեբան Լուսինե Ալավերդյանը։

Ալիտա Եղիազարյան

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 8-ի 08։00-ի դրությամբ Խորհրդանշական ժեստեր՝ իրական երաշխիքների փոխարեն. «Փաստ»«Աշխույժ, ընկերասեր, հումորով, բարի տղա էր Հարութս».Հարութ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Դրախտիկ-Տող հատվածում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում «Ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում. «Փաստ»Սուրեն Պապիկյանը ստուգայցեր է կատարել ՊՆ մի շարք ուսումնական զորամասեր և կենտրոններ Ներկայացվել է Հայաստանի՝ ԱԲ ենթակառուցվածքների զարգացման տեսլականը «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ»Գրոսին շնորհակալություն է հայտնել ՌԴ-ին և Ուկրաինային Զապորոժիեի ԱԷԿ-ի վերանորոգման ժամանակ հրադադարի համար Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ»Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ»Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ»Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ»Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ»Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Թբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանինԼիբանանցի լրագրողը և օպերատորը վիրավորվել են Իսրայելի հարվածից ուղիղ հեռարձակման ժամանակ Գազ չի լինի սեպտեմբերի 8-ին 11:00-ից մինչև 13:00-ն Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում «British American Tobacco» գործարանին Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Մալիբու լիկյորԱՄՆ-ի uպառնալիքները՝ hարվածելու Իրանի բոլոր նավթային լցանավերին, պատիվ չեն բերում գերտերությանը. Բաղայի «Փաշինյանը հրաժարվել է Ռուսաստանից. Հայաստանը նոր դաշնակից է փնտրում» Չքաղաքականացված պետությունն ուղիղ ճանապարհ է դեպի «անսպասելի զարգացումներ», որոնց մենք միշտ անպատրաստ ենք. Վահե Հովհաննիսյան Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ. նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը. Զաքարյան Երկու կանանց սեռական շահագործման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է «Ուկրաինայի ճանապարհով. Հայաստանի եվրոպական երազանքները կհանգեցնեն նրա կործանմանը» Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ճապոնիայի հետ. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 07 սեպտեմբեր)Լճի հատակին հայտնաբերված հազվագյուտ ատրճանակը կարող է լույս սփռել 14 տարի առաջ տեղի ունեցած սարսափելի զանգվածային սպանության վրաԽոշոր անջատումներ․ լույս չի լինի՝ սեպտեմբերի 7-ին, 8-ին, 9-ին, 10-ին և 11-ին Հռոմի պապը կոչ է արել բացել դիվանագիտության ճանապարհը Ուկրաինայում Գեղհովիտում 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կան վիրավnրներ Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Էներգոդարի շուկային, կան վիրավորներԴելիում փլուզվել է տղամարդկանց ուսանողական հանրակացարանը․ մեկ մարդ է զոհվել, տասնյակները մնացել են փլատակների տակ
Ամենադիտված