Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ Սենատը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Lindsey O. Graham Sanctioning Russia and Iran Act of 2026 օրինագիծը, որը նախատեսում է Ռուսաստանի և Իրանի նկատմամբ պատժամիջոցների ընդլայնում։

Փաստաթղթին կողմ է քվեարկել 86 սենատոր, դեմ՝ 11-ը։ Այժմ այն պետք է քննարկի Ներկայացուցիչների պալատը։

Օրինագիծը նախատեսում է առաջնային և երկրորդային պատժամիջոցներ Ռուսաստանի, ինչպես նաև այն անձանց և կազմակերպությունների նկատմամբ, որոնք օգնում են Մոսկվային ֆինանսավորել պատերազմը Ուկրաինայի դեմ։

Սահմանափակումների տակ կարող են հայտնվել ռուս պաշտոնյաներ, խոշոր գործարարներ և նրանց ընտանիքների անդամներ, բանկեր ու այլ ֆինանսական կազմակերպություններ, ինչպես նաև Ռուսաստանի այսպես կոչված «ստվերային նավատորմի» նավերը։

Փաստաթուղթը նաև ԱՄՆ նախագահին իրավունք է տալիս մինչև 100 տոկոս մաքսատուրքեր սահմանել այն երկրների ապրանքների նկատմամբ, որոնք հանդիսանում են ռուսական նավթի և գազի խոշորագույն գնորդներ կամ օգնում են Ռուսաստանին շրջանցել էներգետիկ պատժամիջոցները։

Այս միջոցները կարող են կիրառվել ռուսական էներգակիրների հինգ խոշորագույն ներկրողների և պատժամիջոցների շրջանցմանը առավել ակտիվ մասնակցող հինգ երկրների նկատմամբ։ Ռուսական նավթի խոշորագույն գնորդների թվում են Չինաստանն ու Հնդկաստանը։

Բացի այդ, օրինագիծը երկարաձգում է ԱՄՆ-ի պատժամիջոցային լիազորությունները Իրանի էներգետիկ և ռազմական ոլորտների նկատմամբ՝ գործող սահմանափակումների ժամկետի ավարտը կանխելու նպատակով։

Օրինագիծը սկզբում առաջ էր մղում հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը։ Նրա մահից հետո՝ հուլիսին, փաստաթուղթը ստացավ նրա անունը։ Հուլիսի վերջին Սենատը 86 կողմ, 12 դեմ ձայների հարաբերակցությամբ աջակցել էր նախաձեռնության հետագա քննարկման ընթացակարգային որոշմանը։

Օրենքի ուժ ստանալու համար օրինագիծը պետք է հաստատի Ներկայացուցիչների պալատը, որից հետո այն կուղարկվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությանը։ Սպասվում է, որ Ներկայացուցիչների պալատը օրինագիծը կքննարկի ամառային արձակուրդից հետո։

2026 թվականի նոյեմբերի 16-ից մինչև 2027 թվականի փետրվարի 12-ը կհայտարարվի ձմեռային զորակոչ Ջուր չի լինելու․ հասցեներ Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 5 մարզերում «Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի՝ էբոլա վիրուսի Հայաստան չներթափանցման համար Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան Տեղ հասանք. Աստղաբանը կանխատեսել է Հայաստանի ապագանԳողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ»Ի՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ»Համակարգված մոտեցում. Ո՞վ և որքա՞ն է վճարել Հայաստանում հակառուսական ուղղվածություն ունեցող ՀԿ-ների ցանցի համարՄեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ»ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ կիրառել «բոլոր ռnւմբերի մայրը». CNN «Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ»ԱԳՄԱ նախարարությունում կայացել է նախարար Արարատ Միրզոյանի և ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Վլադիմիր Զելենսկին պետք է հրաժարական տա. Մասկ ԱՄՆ երեք նահանգների իշխանությունները ստացել են կասկածելի փոշի պարունակող փաթեթներ Վախճանվել է երգչուհի Վարդուհի Վարդանյանը. պատմության այս օրը (հոկտեմբեր 15)Թրամփը վստահ է, որ Կանադան կմիանա Միացյալ Նահանգներին «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»WSJ. Սաուդյան Արաբիան Ռիադի օդանավակայանից հետ է կանչել մոտ 100 ինքնաթիռ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ալբանիայում անկարգությունների հետևանքով 29 մարդ է վիրավորվել Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»ՉԼ. Հալանդի դուբլը բավարար չեղավ. ՊՍԺ-ն Էթիհադում հաղթեց «Մանչեսթեր Սիթի»-ին «Հրապարակ»․ Տիրադավների թիմը պառակտվել է «Ժողովուրդ». Կոնջորյանի դեմ ցուցմունք տալուց հրաժարվել են․ ի՞նչ է կատարվում ԱԺ փոխնախագահի եղբոր գործով Երևան-Արմավիր ավտոճանապարհին «Kia Forte»-ն վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը տեղում մահшցել է «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանը ժամանակ է տվել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը Երևանում է «Ժողովուրդ». ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում «Ժողովուրդ». ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»«Դոպինգ Սփեյսը» չի վերադարձրել ԿԳՄՍՆ-ի գումարը, սակայն նրա հետ նոր պայմանագիր է կնքվել Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 15-ից 19-ինԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանումՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն36 ժամ գազ չի լինիՍԴ նախագահ չի ընտրվել, նոր ընտրություն կանցկացվիՓայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել էԱրհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել
Ամենադիտված