Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չեմ կարող մեկնաբանել Ձեր կողմից նշված անձի խոսքը, բայց մենք ասել ենք, որ ուզում ենք ունենալ նոր Սահմանադրություն. Գալյանը՝ Հաջիևի հայտարարության մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տեքստը քննարկումների փուլում է, հրապարակման մասով քննարկումները շարունակվում են, կոնկրետ որևէ բան նշել չեմ կարող։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով նոր Սահմանադրության տեքստի հրապարակման ժամկետներին վերաբերող հարցին:

Դիտարկմանը, թե օրերս Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր՝ ստացվող ազդակները վկայում են այն մասին, որ Հայաստանում սկսվում է նոր Սահմանադրության ընդունման գործընթացը, Գալյանն ասել է.

«Ես չեմ կարող մեկնաբանել Ձեր կողմից նշված անձի խոսքը, որովհետև չգիտեմ, թե ինչ է ընկած իր խոսքի հիմքում, սեփական մտքերը, ենթադրում եմ, բայց մենք ասել ենք, որ Սահմանադրության նախագիծ ենք մշակում և ուզում ենք ունենալ նոր Սահմանադրություն: Այն՝ կունենանք նոր Սահմանադրություն, թե ոչ, կորոշի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը։ 

Նախընտրական քարոզարշավի ընթացքում բազմաթիվ անգամ, խոսվել է նոր Սահմանադրություն ունենալու մասին և ժողովուրդն իր վստահության քվեն տվել է մեզ: Դա նշանակում է, որ մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը Սահմանադրության մշակման, հետագայում դրա հրապարակման և հանրության հետ դրա տեքստի կոմունիկացիայի համատեքստում»,- նշել է նա։

Լրագրողի հարցին՝ Անկախության հռչակագրի վերաբերյալ ի՞նչ որոշում է կայացվել, Արդարադատության նախարարը պատասխանել է.

«Տեքստը կհրապարակվի, Ձեր բոլոր հարցերի պատասխանները կտրվեն: Ես չեմ կարող ասել, որովհետև դա միանձնյա որոշում չէ, դա կոլեգիալ որոշում է, և երբ այդ որոշումը կայացվի, որոշման մասին բոլորը կիմանան»,-ասել է Սրբուհի Գալյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք՝ թուրքական Haber Global հեռուստաալիքին տված մեկնաբանության մեջ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է՝ Հայաստանի Սահմանադրությունից պետք է հանվի այն հոդվածը, որը տարածքային պահանջներ է նախատեսում Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի նկատմամբ:

«Այն բանից հետո, երբ այդ տարածքային պահանջները հանվեն Սահմանադրությունից, Ադրբեջանը խնդիրներ չի տեսնում վերջնական «Խաղաղության պայմանագիր» ստորագրելու համար։ Ավելին, մեր տարածաշրջանում արդեն իսկ գոյություն ունի դե ֆակտո խաղաղ իրավիճակ»,-նշել է Հաջիևը։ 

ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԳարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ ՄալաթիայումԱմերիկյան ուժերը հարվածներ են հասցրել իրանական նավթով բեռնված երեք լցանավի«Չելսին» ձմռանը 100 միլիոն եվրո կառաջարկի «Ատլետիկոյի» խաղացողի համարՄիխայիլ Շուֆուտինսկին սեպտեմբերի 3-ին դարձել է Ռուսաստանի ժողովրդական արտիստՈւժգին երկրաշարժ է տեղի ունեցել ՌուսաստանումՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկՄիխայիլ Շուֆուտինսկին սեպտեմբերի 3-ին դարձել է Ռուսաստանի ժողովրդական արտիստՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալՀայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարումՀաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլՆեպալում կինը փրկվել է ջրհեղեղից՝ տասը օր փլատակներում անցկացնելուց հետո Հունական երկտեղանի F-4 Phantom կnրծանիչը վթшրի է ենթարկվել ավիաշոուի ժամանակ Երևանում կրկին փողոցներ կանվանափոխվեն․ մեկը կկրի արքայատոհմի անուն, մյուսը՝ դերասանի ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ 2 ավտոբուսի մասնակցությամբ՝ 2 վթար․ ի՞նչ է եղել, տուժածներ կա՞ն Պուտինը ցուցում է տվել կեսգիշերից երեք օրվա ընթացքում hարվածներ չհասցնել Կիևին. Պեսկով Պուտինը հրամայել է երեք օր հարվածներ չհասցնել Կիևին ՉԼ․ «Ինտերի» հայտացուցակը լիգայի փուլի հանդիպումների համար Արարատի մարզում բախվել են «Opel Astra»-ն, «Mercedes»-ը և «Ford Transit»-ը․ կան տուժածներ Իսրայելն առավոտյան հարվածներ է հասցրել Լիբանանին Թբիլիսյան խճուղում բшխվել են «Tesla»-ն և «Lexus RX350»-ը․ վթարից հետո «Lexus RX350»-ում հրդեհ է բռնկվել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով Մեսսին և Ռոնալդուն կարող են առաջին և վերջին անգամ խաղալ նույն թիմում Հայաստանը պետք է հարևանների հետ տարածաշրջանային ծրագրեր իրականացնի, որը կհանգեցնի երկարատև խաղաղության. Վահագն Խաչատուրյան Փորձագետը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավների շուրջ վեճըՊարսից ծոցում ամերիկյան հրթիռները հարվածել են իրանական տանկերին Մարտունիում բшխվել են «Opel»-ը և «Mercedes»-ը․ կան վիրшվորներՖրանսիական Լիգա 1-ի երրորդ տուրի կենտրոնական խաղում ՊՍԺ-ն պարտվեց «Մոնակոյին» ԱՄՆ նախագահի դեսպանորդներն այցելել են Մոսկվա Զապորոժիեի ատոմակայանի մոտակայքում հրադադարի համաձայնագիր է ուժի մեջ մտել ՌԴ ՊՆ-ը հայտարարել է Կիևի մարզում ռադիոհետախուզության կենտրոնի և վառելիքի պահեստներին հարված հասցնելու մասին Դրիզե. «Լուրջ պատասխան չի սպասվում»Ստամբուլի հյուրանոցներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, տուժել է առնվազն 12 մարդ ԱՄՆ-ն հարձակվել է իրանական տանկերի վրա Իրանը վճռականորեն կարձագանքի ԱՄՆ-ի վայրшգություններին․ Բաղայի ՊՆ-ն ներկայացրել է բանակի նոր համազգեստի զորային փորձարկումից դրվագներ (տեսանյութ) Հայաստանը կմասնակցի Թուրքմենստանում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին «Քաղաքագետը կասկածի տակ է դրել ՀՀ կառավարության ԵՄ արտահանման աճի վերաբերյալ տվյալները»Իրանը վստահ է իր ուժերին և պատրաստ է ամիսներ շարունակ շարունակել հակամարտությունը ԱՄՆ-ի հետՋուր չի լինելու մինչեւ 22:00-ն Իսպանիայի Լա Լիգայի 4-րդ տուրում «Ռեալը» պարտվեց «Բետիսին» Կոտայք գյուղում բшխվել են «Mercedes C»-ն և «Mercedes E»-ն․ կա վիրшվոր Ռուսաստանի ԱԳՆ-ից ԱՄՆ-ին կոչ են արել ուկրաինական հակամարտության կարգավորումը փնտրելիս «հաշվի առնել գետնին եղած իրավիճակը»Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Հայաստանը բարեկամաբար է դուրս մղում ռուսական բիզնեսըՀրշեջ-փրկարարները մարել են Ազատան բնակավայրում բռնկված հրդեհը Բոլորը հասկանում են, որ նա ոչնչացնում է Հայաստանը. «Փաստ»«Մա՛մ, տղեդ փախչող տղա չի, ես կզոհվեմ, բայց չեմ փախչի». կամավոր Հրանտ Ջավադյանն անմահացել է հոկտեմբերի 23-ին Մարտունիում.«Փաստ»
Ամենադիտված