Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերմանիայում ահաբեկչության գործով քննություն է սկսվել Լայպցիգի օդանավակայանում պայթուցիկով անօդաչու սարք հայտնաբերելուց հետո

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Գերմանիայի իրավապահ մարմինները ահաբեկչության կասկածանքով հետաքննություն են սկսել այն բանից հետո, երբ Լայպցիգ/Հալլե օդանավակայանի թռիչքուղիներից մեկի մոտ պայթուցիկ նյութով բեռնված անօդաչու թռչող սարք է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

Դրոնը գիշերը հայտնաբերել են օդանավակայանի աշխատակիցները՝ սահմանափակ մուտքով բեռնափոխադրումների գոտում, հարավային թռիչքուղու մոտ։ Դեպքից հետո թռիչքները ժամանակավորապես դադարեցվել են, իսկ մի շարք օդանավեր, այդ թվում՝ DHL լոգիստիկ ընկերությանը պատկանող ինքնաթիռներ, ուղղվել են այլ օդանավակայաններ։

Գերմանական իշխանությունների փոխանցմամբ՝ ուղևորների և օդանավակայանի աշխատակիցների համար անմիջական վտանգ չի եղել։ Առավոտյան թռիչքուղիներից մեկը վերաբացվել է, և օդանավակայանի աշխատանքը հիմնականում վերականգնվել է։

Պայթուցիկ նյութերի մասնագետները վնասազերծել են անօդաչու սարքի գործարկման մեխանիզմը։ Դեպքի քննությունը ստանձնել են ծայրահեղականության և ահաբեկչության դեմ պայքարող դատախազներն ու ոստիկանության ստորաբաժանումները։

Միաժամանակ քննիչները պարզում են, թե ինչ անհայտ առարկայի է օդում բախվել DHL-ի բեռնատար ինքնաթիռներից մեկը։ Օդանավը Լայպցիգից հեռանալուց հետո ստիպված է եղել վայրէջք կատարել Հանովերում, որտեղ դրա վրա աննշան վնասվածքներ են հայտնաբերվել։

Bild պարբերականի տվյալներով՝ պայթուցիկով դրոնը գտնվել է ուկրաինական Antonov բեռնատար օդանավի անմիջական հարևանությամբ։ Antonov Airlines-ը Ռուսաստանի՝ Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո Լայպցիգ/Հալլե օդանավակայանն օգտագործում է որպես իր գործունեության հիմնական հենակետերից մեկը։

Գերմանիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը դեպքից հետո արտակարգ հանդիպում է հրավիրել երկրի անվտանգության ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ։

Գերմանական օդանավակայաններում վերջին շրջանում անվտանգության ուժեղացված միջոցներ են կիրառվում՝ ռազմական օբյեկտների, էներգետիկ ենթակառուցվածքների, նավահանգիստների և լոգիստիկ ընկերությունների տարածքներում չարտոնված անօդաչու սարքերի թռիչքների պատճառով։

Գերմանիայի դաշնային ոստիկանությունն ավելի վաղ չէր բացառել, որ նման գործողությունների մի մասը կարող էր կազմակերպվել ռուսական գործակալների կողմից։ Ռուսաստանը հերքում է ինչպես այդ միջադեպերին, այնպես էլ Եվրոպայում ավելի վաղ գրանցված ենթադրյալ դիվերսիոն գործողություններին իր մասնակցությունը։

Իշխանությունները դեռ չեն հաստատել, թե արդյոք Լայպցիգի օդանավակայանում տեղի ունեցածը կապված է 2024 թվականին Եվրոպայում բեռնափոխադրումների ընթացքում հայտնաբերված հրկիզող սարքերի դեպքերի հետ։

Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնացել է Ջորջինա Ռոդրիգեսի հետ Ինչով է հայտնի կաթողիկոսի գործը քննող Սերժ Ռուշանյանը․ «Ժողովուրդ» ՔԿԾ տիրուհին թանկ է նստում բյուջեի վրա. «Հրապարակ» Վթար է․ բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Թրամփը խոստովանել է, որ հուլիսին Թուրքիան լքել է ոչ իր ինքնաթիռով Կոլումբիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 190-ի ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներՄիասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. ReutersԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՀայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունըԱլիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակինՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգըԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրըՊետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է կատարել. մամուլԱրտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. ԹրամփՑավալի դեպք՝ 67 համար ավտոբուսում. ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, քիչ անց նա մահացել էՀունգարիայի խորհրդարանը նոր նախագահ է ընտրում․ թեկնածուն մեկն է Եվրասիական զարգացման բանկում կանխատեսել են, թե որքան կկազմի գնաճը Հայաստանում տարվա վերջին «Յուվենտուսի» հաղթանակը Ռոզա Բաբայանը նշանակվել է սոցապնախարարի տեղակալ Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. եվրոն էժանացել է Ռուսական զորքերը հայտարարում են նոր առաջխաղացման մասին Պակիստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են Մեքքայի համաձայնագիրը Ռուսաստանից հացահատիկի արտահանումը գրեթե 40%-ով նվազել է «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Ինտերի» ավագին 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառության վերաբերյալ նոր պահանջներ Սեպտեմբերի 1-ին և հետո ծնված երեխայի դեպքում ծննդյան միանվագ նպաստի չափը կկազմի 500,000 դրամ ՖԻՖԱ-ն uարսափելի սխալ թույլ կտա, եթե որևէ պատճառով նույնիսկ մտածի նախագահ Ջանի Ինֆանտինոյին փոխարինելու մասին. Թրամփ «Երբեք ոչնչից չեմ վախեցել». Պուտին «Ֆրեսկո» փառատոնը կբացվի հայոց պատմության հինգ նշանավոր թագուհիների մասին պատմող պարային ներկայացմամբ Երեխա է ծնվել, բնակարանի հիփոթեք ունեք. պետությունը կարող է մարել մինչև 2 միլիոն դրամ «Հայաստանի օրերը Մոնակոյում»․ հայկական ոսկերչությունը, մշակույթը, բիզնեսն ու գինին՝ Մոնտե-Կառլոյի սրտում Կասեցվել է «Արեգակ» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը Կապանում ավտովթարից տուժածներից 3-ը երեխաներ են, նրանցից մեկը տեղափոխվել է Երևան Լիբանանը դեռևս չի որոշել Իսրայելի հետ բանակցությունների նոր փուլի ժամկետները. Al Araby Լքված նորածինը վստահաբար ծնվել է օգոստոսի 10–ին և ոչ հիվանդանոցային պայմաններում. բժիշկ Իրանը հաջորդ ամիս կհյուրընկալի Կասպից ծովի ափամերձ համաժողովը․ պաշտոնական Րոպեների ընթացքում ԱԱԾ տեսանյութը հայտնվում է համացանցում, սա՞ է իրավական պետությունը. Քոչարյան Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ Կասեցվել է «Նավուր Լիմոնադ»-ի արտադրությունը. ՍԱՏՄ Վրաստանից 113 օտարերկրյա քաղաքացի է արտաքսվել, այդ թվում՝ Հայաստանից
Ամենադիտված