Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայկիցս հետո ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Հայկ Լալայանն անմահացել է պատերազմի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ երեխա էր Հայկս, հասուն, խելացի։ Երբեմն բառերն էլ չեն հերիքում իրեն նկարագրելու համար։ Հիմա երկու թոռնիկ ունեմ՝ Կարինեն և Հայկը։ Թոռնուհիս, կարծես, Հայկս լինի, այնքան նման են իրար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հայկի մայրիկը՝ տիկին Կարինեն։

Հայկը ծնվել է Սյունիքի մարզում՝ Կապանում։ Դպրոց է հաճախել նախ՝ Կապանում, իսկ չորրորդ դասարանից՝ Երևանում, քանի որ ընտանիքը տեղափոխվել է մայրաքաղաք։ «Ի տարբերություն եղբոր, Հայկս բարձր առաջադիմություն չի ունեցել, բայց շատ էր սիրում դպրոցը, երբեք բացակա չի ունեցել։ Սիրում էր մաթեմատիկան և ռուսաց լեզուն։ Դպրոցին զուգահեռ Հայկը հաճախել է սպորտի՝ մարմնամարզության, թեթև աթլետիկայի, մինչև բանակ զորակոչվելը՝ քիքբոքսինգի: Սպորտի ոլորտում հասցրել էր մի շարք հաջողություններ գրանցել»։

Դպրոցն ավարտելուց հետո Հայկն աշխատել է, իսկ 2019 թվականի դեկտեմբերի 25ին զորակոչվել է ժամկետային ծառայության։ Ծառայել է Հադրութում։ Զորացրվելուց հետո Հայկի հիմնական երազանքները կապված էին ընտանիք կազմելու հետ։ Մայրիկն ասում է՝ որդին արդեն երկար ժամանակ ընկերուհի ուներ և մտադիր էր զորացրվելուց հետո ամուսնանալ, աշխատել և իր կյանքը կառուցել։ «Իր երդմնակալության օրերին ես վատառողջ էի, զանգահարեցի իրեն, ասացի՝ Հա՛յկ ջան, գուցե այդ օրը չկարողանամ քո մոտ գալ։ Նա էլ արձագանքեց՝ որ պետք է անպայման գնանք, ընկերուհուն էլ մեզ հետ տանենք։ Ինչպես ասում են, ինձ ոտքի հանեցի, կազդուրվեցի, ամեն ինչ արեցի, որ այդ օրը Հայկիս կողքին լինենք։ Դա եղել է մեր վերջին հանդիպումը։ Հունվարի 30-ին գնացինք, փետրվարի 2-ին եկանք։ Այնքան ձյուն էր եկել այդ օրերին, Հայկս էլ ուրախացել էր, որ մեկ օր ավելի մնացինք, չէինք կարողանում Ղարաբաղից գալ»։

Երբ հարցնում եմ ծառայության հանդեպ Հայկի վերաբերմունքի մասին, մայրիկը նշում է՝ սիրով է մեկնել բանակ։ «Միշտ ասել է՝ մենք երկու եղբայրներով անպայման պետք է ծառայենք։ Ավագ որդիս էլ Ապրիլ յան պատերազմի մասնակից է։ Հայկս էլ մեծ պատրաստակամությամբ մեկնեց ծառայության. «Եղբայրս ծառայել է, ես էլ պետք է իմ հայրենիքին ծառայեմ»։ Ասում էր՝ բանակում տղամարդ են դառնում։ Երբեք չի տրտնջացել որևէ բանից, ոչինչ չի խնդրել, որ իրեն ուղարկենք, շատ գոհ էր ամեն ինչից»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Սեպտեմբերի 27-ին աշխատավայրում էի, պատերազմի լուրը ստացա։ Շատ դժվարությամբ իր հետ կարողացանք կապ հաստատել։ Այդ օրն ասաց. «Մա՛մ, ես ու ընկերս մեռնելուց ենք պրծել, ականը մեր գլխի վերևում պայթեց»։ Իրեն ասված միակ խոսքս էր՝ Հա՛յկ ջան, զգույշ կլինես։ Խնդրեցի, որ անպայման էլի զանգի։ Երեկոյան զանգահարեց, բոլորիս հետ զրուցեց։ Եղբայրը զրույցի ժամանակ ասաց. «Հայկո՛, զգույշ մնա, ես այդ ճանապարհով անցել եմ»։ Իսկ Հայկս արձագանքեց՝ հետախույզ եմ գրվել։ Դավիթս բարկացավ։ Հայկը հետախույզ չէր, բայց պատերազմի ժամանակ հետախուզական գործողություններին մասնակցելու պատրաստակամություն էր հայտնել։ Հետո նաև ընկերուհուն էր զանգահարել։ Նրա հետ զանգն ընդհատվել էր, մենք չհասկացանք, թե ինչ տեղի ունեցավ»։

Հայկը զոհվել է սեպտեմբերի 28-ին։ Մայրիկն ասում է մի միտք, որը օրեր շարունակ ծակում է ուղեղս։ «Մենք եզրակացնում ենք, որ Հայկը զոհվել է սեպտեմբերի 28-ին։ Ընկերուհու հետ խոսել էր 12 անց կես, դրանից հետո իրենից զանգ չենք ստացել։ Իր թղթերի մեջ գրված է սեպտեմբերի 29-ը։ Հայկիս ընկերը, ում հետ նա զոհվել է, Արցախից էր։ Հենց նրա հայրիկն էլ երկու տղաների մարմիններն իջեցրել էր։ Մինչև հոկտեմբերի 1-ը որևէ տեղեկություն չենք ունեցել իրենից։ Զանգահարեցի ունեցածս հեռախոսահամարներից մեկով, ասացի, որ Հայկիցս տեղեկություն եմ ուզում ստանալ։ Ինձ փոխանցեցին, որ նա շատ լավ է, բունկերներում է, անպայման կզանգահարի ինձ։ Այնքան ուրախացա, անցած երեք օրերն ուղղակի մղձավանջային էին, ո՛չ կարողանում էինք քնել, ո՛չ հաց ուտել։ Բայց այդ օրը, երբ տանից դուրս եկա, բոլորն ինձ էին նայում, ես էլ զարմանում էի այդ ուշադիր հայացքներից։ Լուրն արդեն հասել էր քաղաք, մարդիկ տեղյակ էին, որ Հայկս զոհվել է։ Աշխատավայրում տնօրենս հարցրեց, թե ինչ լուր ունեմ տղայիցս, փոխանցեցի՝ բունկերներում է, ամեն ինչ կարգին է։ Բայց նա էլ արդեն գիտեր բոթը։ Երբ արդեն տուն էի վերադառնում, տեսա շտապօգնության մեքենան, ինչ-որ կասկած մտավ սիրտս։ Ինձ ասացին, որ Հայկս վիրավորվել է, իսկ հետո... Հոկտեմբերի 2-ին Հայկիս բերեցին»։ Հարվածը եղել է ուղիղ Հայկի սրտին։ Ընտանիքը նրան չի տեսել, չի կարողացել հրաժեշտ տալ, բայց հարազատները ճանաչել են նրան։

Ապրելու ուժի մասին։ «Հիմա միայն իմ թոռնիկներն են ուժ տալիս։ Օրվա ընթացքում այնքան շատ եմ իրենցով զբաղվում, որ ծանր մտքերը մի քիչ ցրվում են։ Թոռնիկիս Հայկ ենք անվանակոչել, որ այդ անունն ապրի, բայց հետաքրքիրն այն է, որ քույրիկը՝ Կարինեն, ավելի շատ է նման Հայկիս՝ աչքերի գույնով, վարքագծով։ Մեծանալով՝ գուցե ավելի նմանվի հորեղբորը»։

Հ. Գ. - Հայկ Լալայանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներՄիասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. ReutersԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՀայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունըԱլիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակինՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգըԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրըՊետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է կատարել. մամուլԱրտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. ԹրամփՑավալի դեպք՝ 67 համար ավտոբուսում. ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, քիչ անց նա մահացել էՀունգարիայի խորհրդարանը նոր նախագահ է ընտրում․ թեկնածուն մեկն է Եվրասիական զարգացման բանկում կանխատեսել են, թե որքան կկազմի գնաճը Հայաստանում տարվա վերջին «Յուվենտուսի» հաղթանակը Ռոզա Բաբայանը նշանակվել է սոցապնախարարի տեղակալ Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. եվրոն էժանացել է Ռուսական զորքերը հայտարարում են նոր առաջխաղացման մասին Պակիստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են Մեքքայի համաձայնագիրը Ռուսաստանից հացահատիկի արտահանումը գրեթե 40%-ով նվազել է «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Ինտերի» ավագին 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառության վերաբերյալ նոր պահանջներ Սեպտեմբերի 1-ին և հետո ծնված երեխայի դեպքում ծննդյան միանվագ նպաստի չափը կկազմի 500,000 դրամ ՖԻՖԱ-ն uարսափելի սխալ թույլ կտա, եթե որևէ պատճառով նույնիսկ մտածի նախագահ Ջանի Ինֆանտինոյին փոխարինելու մասին. Թրամփ «Երբեք ոչնչից չեմ վախեցել». Պուտին «Ֆրեսկո» փառատոնը կբացվի հայոց պատմության հինգ նշանավոր թագուհիների մասին պատմող պարային ներկայացմամբ Երեխա է ծնվել, բնակարանի հիփոթեք ունեք. պետությունը կարող է մարել մինչև 2 միլիոն դրամ «Հայաստանի օրերը Մոնակոյում»․ հայկական ոսկերչությունը, մշակույթը, բիզնեսն ու գինին՝ Մոնտե-Կառլոյի սրտում Կասեցվել է «Արեգակ» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը Կապանում ավտովթարից տուժածներից 3-ը երեխաներ են, նրանցից մեկը տեղափոխվել է Երևան Լիբանանը դեռևս չի որոշել Իսրայելի հետ բանակցությունների նոր փուլի ժամկետները. Al Araby Լքված նորածինը վստահաբար ծնվել է օգոստոսի 10–ին և ոչ հիվանդանոցային պայմաններում. բժիշկ Իրանը հաջորդ ամիս կհյուրընկալի Կասպից ծովի ափամերձ համաժողովը․ պաշտոնական Րոպեների ընթացքում ԱԱԾ տեսանյութը հայտնվում է համացանցում, սա՞ է իրավական պետությունը. Քոչարյան Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ Կասեցվել է «Նավուր Լիմոնադ»-ի արտադրությունը. ՍԱՏՄ Վրաստանից 113 օտարերկրյա քաղաքացի է արտաքսվել, այդ թվում՝ Հայաստանից Ռուսաստանը հրթիռներով և ավելի քան 120 անօդաչու թռչող սարքով հարվածել է Կիևին և Զապորոժիեին Բուժհիմնարկում չի ծնվել երեխան, մարմինը սառած էր, բայց կյանքին սպառնացող վտանգ չկա. Արշակ Ջերջերյան Հայաստանը դառնում է ԱՄՆ հաշվողական ենթակառուցվածքային համակարգի մասԱՄՆ-ում զինաшթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. Թրամփ Երևանում նորածին երեխա են գտել՝ երկաթյա թիթեղների տակ․ ինչպե՞ս է այժմ երեխայի առողջական վիճակը ՃՏՊ՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենադիտված