Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եթե չկա տնտեսական ինքնիշխանություն, ապա չի կարող լինել քաղաքական ինքնիշխանություն. առաջիկա խոշորագույն վտանգներից է գործազրկության և աղքատության աճը». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ռուսաստանը շարունակում է մեծացնել Հայաստանի արտահանումների արգելքի ցանկը։ «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը «Փաստի» հետ զրույցում ասում է՝ տեղի է ունենում Հայաստանի տնտեսության պլանավորում Ռուսաստանի կողմից։ «Քվոտավորում է իրականացվում, այսինքն, կարծես թե, փորձարկում Հայաստանի նկատմամբ, որը, եթե ստացվի, հետագայում կկիրառեն նաև այլ պետություններում կամ հենց իրենց մոտ։ Հայաստանի իշխանություններին պատասխան են հնչեցնում, որ դուք չեք կարողանում հաշվառել, թե որքան արտադրեք, մենք ձեր փոխարեն կհաշվառենք։ Սրա վտանգներից է Հայաստանի տնտեսության սպառողականացումը, այսինքն՝ արտադրել շատ քիչ խմբաքանակ և բացառապես ռուսական շուկայի համար, ընդ որում՝ զուգահեռ իրականության մեջ դա ուղեկցվում է նաև ապրանքների որակական հատկանիշները բնութագրելով, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստերին հայտարարում է, որ Հայաստանում աճեցրած ձուկը չենք ցանկանում օգտագործել, հայկական կոնյակը թեյի գույն տված է, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ նաև Հայաստանի քաղաքացիները մեր ներքին շուկայում բավականին զգուշորեն են վերաբերվելու և ձեռք չեն բերելու ապրանքները, ինչը հանգեցնելու է հայկական արտադրանքի թողարկման դադարեցման, ինչին արդեն հետևելու է թուրքականի ներկրումը, և Հայաստանը դառնալու է սպառողական, իրենից որևէ բան չներկայացնող պետություն. նրա ամբողջ դիմադրողականությունը ջարդվում է»,նկատում է մեր զրուցակիցը։

Այս համատեքստում անդրադառնում ենք նաև Պուտին-Փաշինյան վերջին հեռախոսազանգին։ Սարգսյանը նախ հիշեցնում է՝ որևէ մեկը չգիտի, թե ինչպիսին է եղել այդ զանգի բովանդակությունը։ «Ռուսական կողմի հայտարարությունից պարզ դարձավ, որ Ռուսաստանը Հայաստանի առջև դրել է հանրաքվեի պահանջ։ Վտանգավոր բան է տեղի ունենում։ Եթե ամբողջական տեղեկատվությունը վերլուծում ենք, խնդիրն աշխարհաքաղաքական է։ Սահմանադրության փոփոխությունը պետք է Հայաստանին իրապես ոչնչացնելու և ինքնիշխանությունը կորցնելու համար։ Հայաստանի գոյության իրավունքն ազգերի ինքնորոշման միջազգայնորեն ճանաչված իրավունքն է։ Եվ եթե տարբեր պետություններ, արդեն կապ չունի՝ դաշնակից, թե ոչ դաշնակից, Հայաստանին պարտադրում են Անկախության հռչակագրի հղումը հանել Սահմանադրությունից, սա նշանակում է Հայաստանի գոյության լեգիտիմ հիմքի վերացում։ Զուգահեռ իրականության մեջ, կարծես թե, տեղի է ունենում Խորհրդային Միության փլուզման ապալեգիտիմացման գործընթաց, այսինքն՝ եթե Հայաստանի Հանրապետությունը հանում է Սահմանադրությունից նախաբանը և դուրս է մնում ազգերի ինքնորոշման իրավունքի իրացումից, ստացվում է՝ պետք է օգտվի արդեն տարածքային ամբողջականության ինստիտուտից, իսկ տարածքային ամբողջականության մեջ Հայաստանի Հանրապետությունը Խորհրդային Միության տարածք է։ Հետևաբար, սահուն կերպով, ինչպես տեղի էր ունենում Արցախի հանձնում և հայաթափում «Արցախը Հայաստան է և վերջ» ձևակերպման տակ, Հայաստանի ինքնիշխանության անվան տակ այժմ տեղի է ունենում Հայաստանի դիմադրողականության ջարդում և ինքնիշխանության ամբողջական վերացում»,-հավելում է նա։

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ առանց Հայաստանի ԵԱՏՄ-ն գոյություն չի ունենա, ավելի կոնկրետ՝ «եթե արտահանման հարցն արագ չլուծվի, դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը»։ «Հայաստանից արտահանումների նվազեցումը կամ դադարեցումը չի կարող ԵԱՏՄ շուկային վնաս հասցնել, որովհետև Հայաստանի համար արտահանումները կենսական նշանակություն ունեն, բայց ԵԱՏՄ շուկայի համար շատ չնչին գումար է՝ 0,01 տոկոսի շրջանակներում դա կարող է լինել, իսկ դա երբևէ չի կարող խոշորագույն շուկաներին վնաս հասցնել։ Դրան գումարած՝ Հայաստանից արտահանման դադարեցումն անմիջապես կփոխարինվի այլ երկրներից արտահանմամբ։ Օրինակ՝ Հայաստանից արտահանվում է ձուկ-ձկնամթերք, Ռուսաստանում ձկնամթերքի խնդիր առհասարակ չկա, եթե զուտ տեսակային հատկանիշներն ենք վերլուծում, այսինքն՝ ձկան այնպիսի տեսակ, որն աճեցվում է Հայաստանում, նույնը կարող է կատարվել, ասենք, Վրաստանում։ Ռուսաստանի համար դա շատ ավելի շահեկան կարող է լինել, աշխարհաքաղաքական ազդեցությունը տարբեր երկրներում, մասնավորապես՝ տարածաշրջանում, կարող է ավելացնել։ Սա առաջնային հարցն է։ Եթե անդրադառնանք Նիկոլ Փաշինյանի խոսքին, ապա քանի որ շատ դեպքերում նա չի հասկանում, թե ինչ է խոսում, նաև չհասկացվածության արդյունքում է նա տալիս որոշակի ինֆորմացիա, որը պետք չէր տալ։ Խոսեց ԵԱՏՄ-ի փլուզման մասին։ Մեր զրույցի ընթացքում խոսում էինք Խորհրդային Միության՝ որևէ ձևաչափով վերականգնման մասին։ Եթե Խորհրդային Միությունը պետք է որևէ ձևաչափով վերականգնվի, ապա իրապես ԵԱՏՄ-ն պետք է փլուզվի։ Բայց Նիկոլ Փաշինյանը իրավունք չուներ դրա մասին դեռևս բարձրաձայնել, ուղղակի անգիտակցաբար բարձրաձայնեց։ Սա դեռևս այդ աշխարհաքաղաքական մտավախության շարունակությունն է»,ասում է նախաձեռնության ղեկավարը։

Էլ ի՞նչ սահմանափակումների սպասել։ Կարծիք կա, որ հաջորդը գազի սակագնի բարձրացումն է։ «Գազի սակագնի մասով զարգացումների մասին խոսելը դեռևս վաղ է, որովհետև դա կլինի ամենավերջին տարբերակում, ընդ որում՝ եթե, այնուամենայնիվ, մտադրությունը Խորհրդային Միության կամ Միութենական պետության վերականգնումն է, ապա դեռևս գազի սակագնի բարձրացման մասին վաղ է խոսել, բայց կտեսնենք Ռուսաստանի կողմից Հայաստանի տնտեսության պլանավորման պարագայում արտադրանքի ծավալների կրճատում, հայկական շուկայում վաճառքի ծավալների նվազեցում, ինչն անմիջապես հանգեցնելու է գյուղատնտեսության անշահութաբերության և իրական ռեցեսիայի, ինչը նշանակում է, որ ներկրումը պետք է ավելանա։ Տարբեր հաշվարկներով, մոտ 150 հազար մեր հայրենակից զբաղված է գյուղատնտեսության ոլորտում։ Անշահութաբերության պայմաններում նրանք նույնպես դասվում են աղքատների շարքին։ Բնականաբար, կկրճատվի գյուղատնտեսական արտադրանքից բխող մշակող սննդի արդյունաբերությունը, ինչպես նաև ձկնարդյունաբերությունը, ծաղիկների արտադրությունը և այլն։ Այս բոլոր աշխատակազմերը դառնում են գործազուրկ։ Առաջիկա խոշորագույն վտանգներից է գործազրկության և աղքատության աճը»։

Եթե խոսում ենք ինքնիշխանության մասին, ապա առաջին հերթին պետք է ունենանք ամուր տնտեսություն։ Իսկ եթե երկրի ողնաշարի հիմքերից մեկին՝ տնտեսությանը պարբերաբար հարվածներ են հասցվում, կարելի՞ է խոսել ինքնիշխանության մասին։ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում պարբերաբար շահարկում է այս տերմինը։ «Ինքնիշխանություն ասվածն առաջին հերթին նշանակում է տնտեսական ինքնիշխանություն, որովհետև տնտեսությունն այն ոլորտն է, որ ամեն ինչի մեկնակետն է, սկզբնաղբյուրը։ Եթե չկա տնտեսական ինքնիշխանություն, ապա չի կարող լինել քաղաքական ինքնիշխանություն։ Տնտեսական ինքնիշխանություն նշանակում է դիվերսիֆիկացված տնտեսություն, այսինքն՝ արտահանումների և ներմուծումների իրական դիվերսիֆիկացիա։ Երբ որևէ երկիր, օրինակ՝ մեզ հետ ամենամեծ առևտրաշրջանառություն ունեցող դաշնակից Ռուսաստանը, որոշի սահմանափակումներ կիրառել, անմիջապես կարողանանք այդ ապրանքները, արտադրանքը ուղղել այլ երկրներ, բայց փաստացի չենք կարողանում։ Ինչո՞ւ, որովհետև չունենք որակական անհրաժեշտ հատկանիշները, հայկական արտադրանքը մրցունակ չէ հարավային, արևմտյան, արևել յան շուկաներում։ Դրա համար ինքնիշխանությունը հենց այստեղից արդեն վտանգված է, կախված ենք բացառապես մեկ շուկայից։ Հայաստանը տնտեսական ինքնիշխանությունից մինչև քաղաքական ինքնիշխանություն բացարձակ չունի։ Եթե Նիկոլ Փաշինյանը խոսում է մի բան, պետք է դրա՝ տրամագծորեն հակառակը պատկերացնենք։ Խոսեց ինքնիշխանության մասին, ուրեմն հիշեք, որ ամենակախյալ տնտեսությունն ու պետությունն ունենք։Կախված ենք Ռուսաստանից էներգակիրների առումով՝ 70 տոկոսի, վառելիքային համակարգի առումով՝ մոտավորապես 90 տոկոսի, տրանսֆերտային փոխանցումների, այսինքն՝ արտագնա աշխատանքի մեկնողներից ֆիզիկական անձանց փոխանցվող եկամուտների առումով՝ 70 տոկոսի, արտահանումների առումով՝ 50 տոկոսի չափով, նույնիսկ, եթե հաշվի առնենք, որ Արաբական Միացյալ Էմիրությունների միջոցով էլ է արտահանվում և, այնուամենայնիվ, Ռուսաստան ուղղվում, ապա 60-70 տոկոսով էլ այստեղ ենք կախված, այսինքն՝ միջինացված տարբերակով Հայաստանի եկամտի 70 տոկոսը ձևավորվում է Ռուսաստանից։ Սրանից այն կողմ կախվածություն գոյություն չունի»,եզրափակում է Նաիրի Սարգսյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ստեղծագործությունն անսահման է». երաժշտության և հիշողության երեկո «Նարեկացի»-ում՝ ի պատիվ Դանիել Երաժշտի 80-ամյակիՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԳարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ ՄալաթիայումԱմերիկյան ուժերը հարվածներ են հասցրել իրանական նավթով բեռնված երեք լցանավի«Չելսին» ձմռանը 100 միլիոն եվրո կառաջարկի «Ատլետիկոյի» խաղացողի համարՄիխայիլ Շուֆուտինսկին սեպտեմբերի 3-ին դարձել է Ռուսաստանի ժողովրդական արտիստՈւժգին երկրաշարժ է տեղի ունեցել ՌուսաստանումՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկՄիխայիլ Շուֆուտինսկին սեպտեմբերի 3-ին դարձել է Ռուսաստանի ժողովրդական արտիստՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալՀայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարումՀաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլՆեպալում կինը փրկվել է ջրհեղեղից՝ տասը օր փլատակներում անցկացնելուց հետո Հունական երկտեղանի F-4 Phantom կnրծանիչը վթшրի է ենթարկվել ավիաշոուի ժամանակ Երևանում կրկին փողոցներ կանվանափոխվեն․ մեկը կկրի արքայատոհմի անուն, մյուսը՝ դերասանի ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ 2 ավտոբուսի մասնակցությամբ՝ 2 վթար․ ի՞նչ է եղել, տուժածներ կա՞ն Պուտինը ցուցում է տվել կեսգիշերից երեք օրվա ընթացքում hարվածներ չհասցնել Կիևին. Պեսկով Պուտինը հրամայել է երեք օր հարվածներ չհասցնել Կիևին ՉԼ․ «Ինտերի» հայտացուցակը լիգայի փուլի հանդիպումների համար Արարատի մարզում բախվել են «Opel Astra»-ն, «Mercedes»-ը և «Ford Transit»-ը․ կան տուժածներ Իսրայելն առավոտյան հարվածներ է հասցրել Լիբանանին Թբիլիսյան խճուղում բшխվել են «Tesla»-ն և «Lexus RX350»-ը․ վթարից հետո «Lexus RX350»-ում հրդեհ է բռնկվել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով Մեսսին և Ռոնալդուն կարող են առաջին և վերջին անգամ խաղալ նույն թիմում Հայաստանը պետք է հարևանների հետ տարածաշրջանային ծրագրեր իրականացնի, որը կհանգեցնի երկարատև խաղաղության. Վահագն Խաչատուրյան Փորձագետը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավների շուրջ վեճըՊարսից ծոցում ամերիկյան հրթիռները հարվածել են իրանական տանկերին Մարտունիում բшխվել են «Opel»-ը և «Mercedes»-ը․ կան վիրшվորներՖրանսիական Լիգա 1-ի երրորդ տուրի կենտրոնական խաղում ՊՍԺ-ն պարտվեց «Մոնակոյին» ԱՄՆ նախագահի դեսպանորդներն այցելել են Մոսկվա Զապորոժիեի ատոմակայանի մոտակայքում հրադադարի համաձայնագիր է ուժի մեջ մտել ՌԴ ՊՆ-ը հայտարարել է Կիևի մարզում ռադիոհետախուզության կենտրոնի և վառելիքի պահեստներին հարված հասցնելու մասին Դրիզե. «Լուրջ պատասխան չի սպասվում»Ստամբուլի հյուրանոցներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, տուժել է առնվազն 12 մարդ ԱՄՆ-ն հարձակվել է իրանական տանկերի վրա Իրանը վճռականորեն կարձագանքի ԱՄՆ-ի վայրшգություններին․ Բաղայի ՊՆ-ն ներկայացրել է բանակի նոր համազգեստի զորային փորձարկումից դրվագներ (տեսանյութ) Հայաստանը կմասնակցի Թուրքմենստանում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին «Քաղաքագետը կասկածի տակ է դրել ՀՀ կառավարության ԵՄ արտահանման աճի վերաբերյալ տվյալները»Իրանը վստահ է իր ուժերին և պատրաստ է ամիսներ շարունակ շարունակել հակամարտությունը ԱՄՆ-ի հետՋուր չի լինելու մինչեւ 22:00-ն Իսպանիայի Լա Լիգայի 4-րդ տուրում «Ռեալը» պարտվեց «Բետիսին» Կոտայք գյուղում բшխվել են «Mercedes C»-ն և «Mercedes E»-ն․ կա վիրшվոր Ռուսաստանի ԱԳՆ-ից ԱՄՆ-ին կոչ են արել ուկրաինական հակամարտության կարգավորումը փնտրելիս «հաշվի առնել գետնին եղած իրավիճակը»Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Հայաստանը բարեկամաբար է դուրս մղում ռուսական բիզնեսըՀրշեջ-փրկարարները մարել են Ազատան բնակավայրում բռնկված հրդեհը Բոլորը հասկանում են, որ նա ոչնչացնում է Հայաստանը. «Փաստ»
Ամենադիտված