Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքական սուր կոնտրաստն ու դիսբալանսը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն մի քանի օր է, ինչ աշխատանքներն է սկսել 9-րդ գումարման Ազգային ժողովը, որը, հիշեցնենք, ձևավորվել է վիճելի ու վիճարկված ընտրական գործընթացով և, ըստ քաղաքագետների, իշխանության ձևավորման տեսանկյունից ունի լեգիտիմության դեֆիցիտ (մեղմ ասած): Այդուհանդերձ, ի՞նչ են ցույց տալիս այս նոր գումարման ԱԺ առաջին նիստերը:

Ամենից առաջինը, որ աչքի է զարնում ու նաև ականջ սղոցում, իշխանության ներկայացուցիչների կողմից բարեկրթության, քաղաքակիրթ բանավեճի հորդորներն են՝ դրանց միաժամանակյա անտեսմամբ: Նախորդ անդրադարձում հանգամանորեն դիտարկել էինք այս խնդիրը, ուստի այս անգամ հակիրճ արձանագրենք. քպական իշխանության ներկայացուցիչները, միևնույնն է, չեն կարող իրենց քաղաքակիրթ քաղաքական պայքարի շրջանակում պահել կամ բարեկիրթ դրսևորվել: Ու հարցն այն չէ, որ ֆիզիկապես չեն կարող կամ նման ունակություն, կարողություն չունեն: Ի վերջո, նրանք հազիվ թե իրենց հարազատների շրջանակում կամ թեկուզ իրենց կուսակցական շրջանակում նույն կերպ են իրենց դրսևորում: Առանցքային հարցն այն է, որ իշխող ուժը գլխավորող Փաշինյանի դիրքավորումը խարսխված է ընդդիմախոսների, քաղաքական հակառակորդների նկատմամբ ագրեսիա դրսևորելու մոտեցման, իրեն հասու պետական լծակներով այդ ագրեսիային ուղղակի ընթացք տալու վրա: Ու ստացվում է լուրջ հակասություն. ի վերջո, հնարավոր չէ մի կողմից թիրախավորել, պիտակավորել, վարկաբեկիչ հայտարարություններ անել, սադրել, սպառնալ ու, միաժամանակ, բարեկրթությունից ու քաղաքակիրթ քաղաքական փոխհարաբերություններից կամ բանավեճից խոսել: Միևնույնն է, չի ստացվում ՔՊ-ի դեպքում, չեն կարող նրանք բարեկիրթ դրսևորվել՝ կոնկրետ ընդդիմադիրների հանդեպ: Որպես հետևանք՝ նրանք մնացել են նույն ցածր, շրիշակային հարթության վրա: Եվ իրենք իրենց գլխից բարձր չեն կարող թռչել: Առավել ևս, որ ՔՊ-ի դեպքում չկան անհատականություններ, չկան դեմքեր, չկան կերպարներ. կա Նիկոլ Փաշինյան և կան նրա կուսակիցները, որոնք ամեն կերպ ձգտում են նմանվել, ընդօրինակել նրան, կրկնել նրա հնչեցրած արտահայտություններն ու թեզերը, փորձել «Նիկոլից ավելի Նիկոլ» լինել: Գրեթե ոչ մի ինքնուրույն, ինքնավար, ինքնաբավ քաղաքական գործիչ: Այստեղից էլ նաև իշխանական թևի ներկայացուցիչների խոսքի ցածր մակարդակը, քաղաքական ճապաղությունը:

Կարող է հնչել տեսակետ, թե՝ անփորձ են շատերը: Այո, այս ԱԺ-ում իսկապես քիչ չեն անփորձ կամ առաջին անգամ պատգամավոր դարձած գործիչները: Քիչ չեն: Ընդդիմության շարքերում էլ կան: Բայց մի բան է անփորձ լինելը, իսկ մեկ այլ բան՝ էժանագին դրսևորումներով աչքի ընկնելը, այդ «դաշտում» միմյանց հետ մրցելը, որ «շեֆը» տեսնի, թե իրենք ինչքան նվիրված են այդ «գծին», համոզվի, որ չի սխալվել հենց իրենց տանելով խորհրդարան:

Լավ, էլ ի՞նչ են անում իշխանությունը ներկայացնող պատգամավորները, որպես կանոն: «Ջրիկացնում են» խոսքը, իբր հումոր են անում, որպես կանոն՝ տափակ ու անհամ: Շարունակ փորձում են հեգնել… Էլի ներքին մցակցություն է:

Սա միայն զավեշտալի, ամոթալի չէ, սա նաև ցավալի է, քանի որ կարող էր և այդպես չլինել: Ի վերջո, երբ ինչ-որ մեկը ամբիոնից բարեկրթության շրջանակներում մնալու մասին է խոսում, ենթադրելի է, որ դա «պարտադիր ծրագիր լրացնելու» համար չի անում, այլ առնվազն հասկանում է դրա կարևորությունը: Բայց երբ հաջորդող դրսևորումները հակասում են ասվածին կամ զրոյացնում են այն, նույնիսկ «պարտադիր ծրագիր լրացնելու» կարճաժամկետ էֆեկտն է չքվում:

Ավելին, այս օրերին առնվազն իշխանության ներկայացուցիչների ելույթներում գրեթե ոչ մի անդրադարձ երկրի ապագային վերաբերող հարցերին: Մարդիկ հավակնում են պետության գլխավոր քաղաքական մարմնի ղեկավարության մաս դառնալ՝ ԱԺ նախագահ, փոխնախագահ, ոչ մի ծրագրային, քաղաքական, հեռանկարային ելույթ չի հնչում: Խոսքը նաև նրանց ներկայացնողների ու պաշտպանողների մասին է: Ինչպես ժամանակին կասեին՝ դարակազմիկ մի միտք, մի ծրագիր, մի գաղափար չեն հնչեցնում: Դե, հասկանալի է՝ «դարակազմիկի» մասով չափն անցանք, հատկապես, որ խոսքը քպականների մասին է, բայց գոնե մի հիշվող, ծրագրայնությամբ առանձնացող բան պիտի՞ լսվի իշխանությունից: Թեպետ, հիշենք ու հիշեցնենք, որ քպական իշխանությունը նախընտրական շրջանում ևս առանձնապես աչքի չի ընկել ծրագրային ելույթներով, ավելի շատ խոսել է բռնելու, բանտարկելու, ունեզրկելու մասին, սպառնացել է աջուձախ:

Մյուս կողմից՝ խորհրդարանական ընդդիմության թևից քաղաքական սուր խոսք է հնչում: Այո, նույնպես խայթող ձևակերպումներով համեմված, բայց՝ քաղաքական բովանդակության խոսք, հարցադրումներ, ձևակերպումներ: Ու դա կարևոր է այնքանով, որքանով որ ԱԺ-ն երկրի գլխավոր քաղաքական մարմինն է համարվում: Ըստ որում, ողջունելի է, որ հատկապես երիտասարդ գործիչներն են աչքի ընկնում, ինչպես, օրինակ՝ Լևոն Քոչարյանը, Նարեկ Կարապետյանը, Աննա Գրիգորյանը, Դավիթ Ղազինյանը, Հայկ Ֆարմանյանը և այլն: Նրանց ելույթները հաճելիորեն առանձնացան ԱԺ վերջին օրերին նիստերի թոհուբոհում:

Այսինքն, առնվազն մինչ այժմ դիտարկված նիստերից կարելի է հանգել նախնական հետևության, որ խորհրդարանում ակնհայտ են անհամապատասխանությունն ու դիսբալանսը «մեծամասնություն» համարվող իշխանության և երկու ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների ելույթների և մոտեցումների միջև: Կոնտրաստ ու դիսբալանս է ինչպես բարոյաքաղաքական, այնպես էլ՝ ընդհանուր կեցվածքի առումով:

Մեկ այլ հարց. ընտրություններին զուգահեռ ու հատկապես ընտրություններից հետո հիմնականում ՔՊ իշխանության վարած երկդիմի ու արկածախնդրության տարրեր պարունակող արտաքին քաղաքականության հետևանքով Հայաստանի գյուղմթերքի արտադրության վերամշակման, բեռնափոխադրման ոլորտները կանգնել են լրջագույն խնդիրների առաջ: Մարդիկ ցանկանում են օր առաջ մի որոշակի բան լսել իշխանությունից, պետական իշխանության բարձրագույն մարմնից: Չկա այդ «որոշակի բանը»:

Եվ մի բան էլ: Սա նոր երևույթ չէ, բայց այս օրերին առանձնակի ինտենսիվությամբ կիրառվեց: Փաշինյանի՝ արդեն 8 տարի ձգվող իշխանավարումը, բնականաբար, ունեցել է բազմաթիվ հետևանքներ, այդ թվում՝ ծանր, այդ թվում՝ որոշակիորեն անդառնալի: Միանգամայն տրամաբանական ու բնական է, որ ընդդիմադիրնեն իշխանությանը այդ ամենի մասին հիշեցնում են ու դեռ հիշեցնելու են: Բայց ի՞նչ ենք լսում իշխանության ներկայացուցիչներից. «Բա, լա՞վ էր, որ առաջ այսպես, առաջ այնպես»:

Չէ, լավ չէր: Բայց դա ի՞նչ կապ ունի կոնկրետ ներկա փուլում իշխանության վարած քաղաքականության հետևանքների հետ: Ամեն մի իշխանություն իր արածների համար պիտի պատասխան տա: Ի վերջո, որ նման բացեր, սխալներ չլինեին, 2018 թվականն էլ չէր լինի: Երկրորդ՝ ինչ էլ որ չի եղել նախկինում, դա չի կարող ներկայում կատարվող ապօրինության կամ այլանդակ ու հոռի դրսևորումների արդարացում լինել: Առավել ևս, որ բոլոր քննադատելի երևույթները ոչ միայն չեն վերացել, այլև բազմապատկվել ու «կատարելագործվել» են: Վերջապես երրորդը՝ ցանկացած պարագայում համեմատությունները ՔՊ-ի օգտին չեն: Քանի որ նախկինում, բոլոր դեպքերում, բոլոր թերություններով, բոլոր դրսևորումներին զուգահեռ կար ազատ Արցախը, կար հաղթած բանակ ու ժողովուրդ: Իսկ հիմա... չկա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Yonhap. Հյուսիսային Կորեան արկ է արձակել դեպի Ճապոնական ծով Փաստորեն, Ադրբեջանն արդեն ԱԷԿ-ի փակման հարցը քննարկել-լուծել է, հիմա էլ խոսում է իր կողմից իրականացվող հնարավոր գործողությունների մասին. Տիգրան Աբրահամյան NBA-ի կանանց առաջնությունում 3 միավորանոց նետումների ռեկորդ է գրանցվել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի գաղտնի մնացած մանրամասները․ վարչապետի աշխատակազմը չմանրամասնեց․ «Ժողովուրդ» Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնացել է Ջորջինա Ռոդրիգեսի հետ Ինչով է հայտնի կաթողիկոսի գործը քննող Սերժ Ռուշանյանը․ «Ժողովուրդ» ՔԿԾ տիրուհին թանկ է նստում բյուջեի վրա. «Հրապարակ» Վթար է․ բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Թրամփը խոստովանել է, որ հուլիսին Թուրքիան լքել է ոչ իր ինքնաթիռով Կոլումբիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 190-ի ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներՄիասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. ReutersԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՀայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունըԱլիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակինՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգըԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրըՊետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է կատարել. մամուլԱրտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. ԹրամփՑավալի դեպք՝ 67 համար ավտոբուսում. ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, քիչ անց նա մահացել էՀունգարիայի խորհրդարանը նոր նախագահ է ընտրում․ թեկնածուն մեկն է Եվրասիական զարգացման բանկում կանխատեսել են, թե որքան կկազմի գնաճը Հայաստանում տարվա վերջին «Յուվենտուսի» հաղթանակը Ռոզա Բաբայանը նշանակվել է սոցապնախարարի տեղակալ Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. եվրոն էժանացել է Ռուսական զորքերը հայտարարում են նոր առաջխաղացման մասին Պակիստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են Մեքքայի համաձայնագիրը Ռուսաստանից հացահատիկի արտահանումը գրեթե 40%-ով նվազել է «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Ինտերի» ավագին 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառության վերաբերյալ նոր պահանջներ Սեպտեմբերի 1-ին և հետո ծնված երեխայի դեպքում ծննդյան միանվագ նպաստի չափը կկազմի 500,000 դրամ ՖԻՖԱ-ն uարսափելի սխալ թույլ կտա, եթե որևէ պատճառով նույնիսկ մտածի նախագահ Ջանի Ինֆանտինոյին փոխարինելու մասին. Թրամփ «Երբեք ոչնչից չեմ վախեցել». Պուտին «Ֆրեսկո» փառատոնը կբացվի հայոց պատմության հինգ նշանավոր թագուհիների մասին պատմող պարային ներկայացմամբ Երեխա է ծնվել, բնակարանի հիփոթեք ունեք. պետությունը կարող է մարել մինչև 2 միլիոն դրամ «Հայաստանի օրերը Մոնակոյում»․ հայկական ոսկերչությունը, մշակույթը, բիզնեսն ու գինին՝ Մոնտե-Կառլոյի սրտում Կասեցվել է «Արեգակ» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը Կապանում ավտովթարից տուժածներից 3-ը երեխաներ են, նրանցից մեկը տեղափոխվել է Երևան Լիբանանը դեռևս չի որոշել Իսրայելի հետ բանակցությունների նոր փուլի ժամկետները. Al Araby Լքված նորածինը վստահաբար ծնվել է օգոստոսի 10–ին և ոչ հիվանդանոցային պայմաններում. բժիշկ Իրանը հաջորդ ամիս կհյուրընկալի Կասպից ծովի ափամերձ համաժողովը․ պաշտոնական
Ամենադիտված