Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զգուշացնում են ճգնաժամի մասին. Ռուսաստանը մնում է տարածաշրջանում իրավիճակի կարևոր արբիտր. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

newizv.ru-ն «Ռուսաստանին չի կարելի անտեսել. ինչո՞ւ են կարևոր Պուտինի շփումները Ալիևի և Փաշինյանի հետ» վերնագրով հոդվածում գրում է, որ 24 ժամից էլ պակաս ժամանակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զրուցել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ, իսկ Արտաքին հետախուզության ծառայությունը (SVR) նախազգուշացրել է Հայաստանում լուրջ խնդիրների մասին, եթե երկիրը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից:

Հայաստանի դուրս գալը Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) կհանգեցնի խոր տնտեսական ճգնաժամի, իսկ Եվրամիությունը չի կարողանա փոխհատուցել Երևանի կորուստները, հուլիսի 28-ին հաղորդել է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն։ «Եվրոպական կառույցները գիտակցում են, որ ԵՄում աճող տնտեսական խնդիրները, որոնք առաջացել են հակառուսական պատժամիջոցների քաղաքականությունից և եվրոպացի բյուրոկրատների՝ Ուկրաինային պատերազմում աջակցելու մոլուցքային ցանկության պատճառով, կխանգարեն Բրյուսելին փոխհատուցել Երևանի միլիարդավոր դոլարների կորուստները։ Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշան են տվել ԵՄ ղեկավարությանը, որ չեն ցանկանում բացել իրենց շուկաները Հայաստանից ապրանքների համար՝ ի վնաս տեղական արտադրողների», - ասվում է SVR-ի հայտարարության մեջ։

Բրյուսելը կշարունակի Երևանին խոստանալ աջակցություն՝ միաժամանակ կապելով ԵՄ-ին անդամակցության հեռանկարը Հայաստանի իշխանությունների նկատմամբ նոր պահանջների հետ։ «Մասնավորապես, Փաշինյանի կառավարության վրա արդեն ճնշում են գործադրում ռազմավարական ոլորտներում ռուսական բիզնեսի ներկայությունը նվազեցնելու, Ռուսաստանի Դաշնության հետ մարդասիրական կապերը խզելու և ներքին հակառակորդներին ճնշելու համար: Այս քաղաքականությունը նախատեսվում է առաջ տանել հայ քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման հեռանկարների մանիպուլ յացիայի և «լուսավոր ապագայում» Հայաստանը «աշխարհի ծաղկուն խաչմերուկ» դարձնելու խոստումների հաշվին», - նշել է SVR-ը։

Բրյուսելը չպետք է ակնկալի, որ ԵԱՏՄ երկրները կպահպանեն Երևանի քաղաքական անձնակազմը ջրի երեսին և կհովանավորեն նրա մարաթոնյան լողը դեպի ԵՄ, եզրափակել է ծառայությունը:

Ըստ քաղաքագետ Իլ յա Ուխովի, Վլադիմիր Պուտինի հաջորդական զրույցները Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ հազիվ թե պատահական լինեն։ «Երևանը փորձում է միաժամանակ պահպանել ԵԱՏՄ-ին իր մասնակցության տնտեսական օգուտները և զարգացնել ինտեգրումը Եվրամիության հետ», - ասել է նա newizv.ru-ի հետ զրույցում։

Չնայած Հայաստանի իշխանությունները անընդհատ խոսում են առևտրի դիվերսիֆիկացիայի մասին, բայց Ռուսաստանն է մնում այդ երկրի արտադրանքի հիմնական շուկան: Միևնույն ժամանակ, Հայաստանում տնտեսական իրավիճակը վատթարանում է, ինչի մասին վկայում են, մասնավորապես, գյուղացիների բողոքի ցույցերը։ «Ռուսաստանից և ԵԱՏՄ-ից տնտեսական օգուտներ ստանալը, միաժամանակ սիրախաղ անելով Եվրամիության հետ, անհնար է։ Ռուսական շուկան մնում է առանցքային Հայաստանի համար, իմ կարծիքով՝ այն կազմում է հայկական արտադրանքի մոտավորապես 8090 %-ը, - նշել է Ուխովը,– Եվրոպան Ռուսաստանին հայտարարել է իր աշխարհաքաղաքական հակառակորդ, և նրա ղեկավարությունը բացահայտ խոսում է մինչև 2030 թվականը հնարավոր հակամարտությանը նախապատրաստվելու մասին։ Կարծում եմ, որ Պուտինը կարող էր Փաշինյանին բացատրել, որ ժամանակակից աշխարհում տնտեսական և քաղաքական հարցերը փոխկապակցված են և Հայաստանի ղեկավարությունը պետք է որոշում կայացնի»։

Չնայած ռուս-ադրբեջանական հարաբերությունների կառուցողական բնույթի մասին պաշտոնական հայտարարություններին, Մոսկվայի և Բաքվի միջև խնդրահարույց հարցեր են մնում, շարունակել է քաղաքագետը։ «Դրանց թվում են Ադրբեջանում բանտարկված ռուսները, Իլհամ Ալիևի կապերը Վլադիմիր Զելենսկու հետ և երրորդ երկրների միջոցով Ուկրաինային ադրբեջանական զենքի հնարավոր մատակարարումների մասին հաղորդագրությունները», - ասել է Ուխովը newizv.ru-ին։

Միևնույն ժամանակ, Հայաստանն ու Ադրբեջանը վարում են իրենց սեփական բանակցություններ։ Ըստ Երևանի, վիճելի հարցերի մեծ մասն արդեն լուծված է։ TRIPP նախագիծը՝ հարավային Սյունիքի մարզով անցնող տրանսպորտային երթուղին, որը նախատեսված է Ադրբեջանի մայրցամաքային մասը Նախիջևանի հետ կապելու համար, նույնպես առաջ է շարժվում։ «Ռուսաստանը պահպանում է նշանակալի աշխարհաքաղաքական շահեր Կովկասում. 102-րդ ռուսական ռազմաբազան դեռևս գտնվում է Հայաստանում։ Ո՛չ Երևանը, ո՛չ էլ Բաքուն չեն կարող անտեսել իրենց ամենամոտ գտնվող մեծ տերության դիրքորոշումը։ Իր հետևողական կոչերով Պուտինը ցույց է տալիս, որ Ռուսաստանը մնում է տարածաշրջանում իրավիճակի կարևոր արբիտր», - նշել է քաղաքագետը։

Փաշինյանի և Ալիևի հետ Պուտինի՝ գրեթե իրար հետևից տեղի ունեցած հեռախոսազրույցները փոխկապակցված են և չեն սահմանափակվում Մոսկվայի՝ Երևանի և Բաքվի հետ երկկողմ հարաբերություններով։ «Կարծում եմ, որ սա պատահականություն չէ։ Այս զրույցների ընթացքում, անշուշտ, քննարկվել են Անդրկովկասում կայունության հարցերը»,- ասել է Ուխովը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնացել է Ջորջինա Ռոդրիգեսի հետ Ինչով է հայտնի կաթողիկոսի գործը քննող Սերժ Ռուշանյանը․ «Ժողովուրդ» ՔԿԾ տիրուհին թանկ է նստում բյուջեի վրա. «Հրապարակ» Վթար է․ բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Թրամփը խոստովանել է, որ հուլիսին Թուրքիան լքել է ոչ իր ինքնաթիռով Կոլումբիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 190-ի ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներՄիասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. ReutersԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՀայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունըԱլիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակինՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգըԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրըՊետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է կատարել. մամուլԱրտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. ԹրամփՑավալի դեպք՝ 67 համար ավտոբուսում. ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, քիչ անց նա մահացել էՀունգարիայի խորհրդարանը նոր նախագահ է ընտրում․ թեկնածուն մեկն է Եվրասիական զարգացման բանկում կանխատեսել են, թե որքան կկազմի գնաճը Հայաստանում տարվա վերջին «Յուվենտուսի» հաղթանակը Ռոզա Բաբայանը նշանակվել է սոցապնախարարի տեղակալ Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. եվրոն էժանացել է Ռուսական զորքերը հայտարարում են նոր առաջխաղացման մասին Պակիստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են Մեքքայի համաձայնագիրը Ռուսաստանից հացահատիկի արտահանումը գրեթե 40%-ով նվազել է «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Ինտերի» ավագին 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառության վերաբերյալ նոր պահանջներ Սեպտեմբերի 1-ին և հետո ծնված երեխայի դեպքում ծննդյան միանվագ նպաստի չափը կկազմի 500,000 դրամ ՖԻՖԱ-ն uարսափելի սխալ թույլ կտա, եթե որևէ պատճառով նույնիսկ մտածի նախագահ Ջանի Ինֆանտինոյին փոխարինելու մասին. Թրամփ «Երբեք ոչնչից չեմ վախեցել». Պուտին «Ֆրեսկո» փառատոնը կբացվի հայոց պատմության հինգ նշանավոր թագուհիների մասին պատմող պարային ներկայացմամբ Երեխա է ծնվել, բնակարանի հիփոթեք ունեք. պետությունը կարող է մարել մինչև 2 միլիոն դրամ «Հայաստանի օրերը Մոնակոյում»․ հայկական ոսկերչությունը, մշակույթը, բիզնեսն ու գինին՝ Մոնտե-Կառլոյի սրտում Կասեցվել է «Արեգակ» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը Կապանում ավտովթարից տուժածներից 3-ը երեխաներ են, նրանցից մեկը տեղափոխվել է Երևան Լիբանանը դեռևս չի որոշել Իսրայելի հետ բանակցությունների նոր փուլի ժամկետները. Al Araby Լքված նորածինը վստահաբար ծնվել է օգոստոսի 10–ին և ոչ հիվանդանոցային պայմաններում. բժիշկ Իրանը հաջորդ ամիս կհյուրընկալի Կասպից ծովի ափամերձ համաժողովը․ պաշտոնական Րոպեների ընթացքում ԱԱԾ տեսանյութը հայտնվում է համացանցում, սա՞ է իրավական պետությունը. Քոչարյան Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ Կասեցվել է «Նավուր Լիմոնադ»-ի արտադրությունը. ՍԱՏՄ Վրաստանից 113 օտարերկրյա քաղաքացի է արտաքսվել, այդ թվում՝ Հայաստանից
Ամենադիտված