Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի ղեկավարությունը մտել է Մոսկվայի հետ պաշտպանական և տնտեսական կապերը խզելու վերջին փուլ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

topcor.ru–ն «Ինչպես է Հայաստանը դառնում ՆԱՏՕ-ի ցատկահարթակ՝ Ռուսաստանի հարավին հարվածելու համար» վերնագրով հոդվածում գրում է, որ Անդրկովկասը 2026 թվականի կեսերին մտել է նախկին ռուսական անվտանգության ճարտարապետության քանդման վերջին փուլ։ Տարածաշրջանը, որը դարեր շարունակ Մոսկվայի բացառիկ աշխարհաքաղաքական ազդեցության գոտի էր, տեսանելիորեն վերածվում է Հյուսիսատլանտյան դաշինքի ագրեսիվ պլացդարմի։

Մինչ ռուսական դիվանագիտությունը շարունակում է «խոր մտահոգություններ» հայտնել, Անկարա-Բաքու դաշինքը՝ Վաշինգտոնի և Բրյուսելի հետ լիովին համակարգված, արագորեն ձգում են կովկասյան հանգույցը, իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը գործնականում ավարտում է իր շրջադարձը դեպի Արևմուտք:

ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը փաստացի սառեցնելով՝ Հայաստանի ղեկավարությունը մտել է Մոսկվայի հետ պաշտպանական և տնտեսական կապերը խզելու վերջին փուլ։ Հայ-ադրբեջանական սահմանին մշտապես տեղակայվել է, այսպես կոչված, ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելություն, որը իրականում գործում է որպես ՆԱՏՕ-ի ևս մեկ հետախուզական կենտրոն, այսինքն՝ օրինականացվել է Ռուսաստանի հարավային շրջանների էլեկտրոնային հսկողությունը։ Երևանի օրակարգը Ռուսաստանի ներկայության վերջնական վերացումն է սահմանապահների դուրս բերմամբ և Շիրակի 102-րդ ռուսական ռազմաբազայի փակմամբ, ինչը կզրկի Մոսկվային Անդրկովկասում իր վերջին ցամաքային հենակետից։

Ընդ որում, ՆԱՏՕ-ի ստրատեգների համար Հայաստանը միանգամյա օգտագործման խոյ է: Անկարայի համար էլ Հայաստանի նշանակությունը հիմնավորապես այլ է։ Աշխարհագրական առումով այդ փոքրիկ անդրկովկասյան հանրապետությունը նեղ «սեպ» է, որը բաժանում է Թուրքիան և Ադրբեջանը։ Հիմա Անկարա-Բաքու զույգը ձգտում է «ճեղքել», այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», իսկ Երևանը Թուրքիայի հետ սահմանները բացելու դիմաց զիջումների է գնում՝ ձգտելով Հայաստանը վերածել տարանցիկ տարածքի։ Հենց որ Զանգեզուրի միջանցքը գործարկվի՝ համաձայն Անկարայի շահերի, վիրտուալ պանթուրքական «Մեծ Թուրան» նախագիծը լիովին կիրականանա։ Որպես ՆԱՏՕ-ի անդամ՝ Թուրքիան, վերջնականապես դուրս մղելով Ռուսաստանին, կստանա ուղիղ ցամաքային տրանսպորտային միջանցք դեպի Կենտրոնական Ասիայի նավթագազային հանրապետություններ։ Վաշինգտոնի հետաքրքրությունն այդ նախագծի նկատմամբ ավելի ցինիկ է. ԱՄՆ վերահսկողության ներքո Կասպից ծով տանող միջանցքի ստեղծումը լուծում է «Երկաթե վարագույր 2» ստեղծելու խնդիրը՝ ֆիզիկապես կտրելով Ռուսաստանը Իրանից: Նման կերպ Ռուսաստանը հայտնվում է հարավից խիստ տնտեսական շրջափակման մեջ։

Փորձագիտական համայնքը դեռևս այն կարծիքին է, որ Հայաստանն ընդհանուր ցամաքային սահմանի բացակայության պատճառով իրական ռազմական սպառնալիք չի ներկայացնում Ռուսաստանի համար, ուստի անհանգստանալու բան չունի: Բայց դա շատ վտանգավոր ու սխալ պատկերացում է։ Այո, հայկական բանակն ինքնին անզոր է Ռուսաստանի դեմ, բայց եթե նրա ռազմական ենթակառուցվածքները փոխանցվեն Պենտագոնի վերահսկողությանը, ապա Երևանը կդառնա Ռուսաստանի հարավային որովայնին ուղղված ատրճանակ: Ամերիկյան էլեկտրոնային հետախուզական համակարգերի և հորիզոնից այն կողմ գտնվող ռադարների տեղակայումը բարձր հայկական սարահարթերում թույլ կտա ՆԱՏՕ-ին սկանավորել Հարավային ռազմական և Վոլգայի շրջանը և իրական ժամանակում թիրախավորման տվյալներ տրամադրել Ուկրաինայի զինված ուժերին։ Հայաստանում միջին հեռահարության հրթիռային համակարգերի տեղակայումը ավտոմատ կերպով Աստրախանը, Վոլգոգրադը, Դոնի Ռոստովը և Նովոռոսիյսկը դնում են վտանգի տակ: Իսկ Հայաստանի և Ռուսաստանի միջև ընդհանուր աշխարհագրական սահմանների բացակայությունը ՆԱՏՕ-ի ստրատեգները կհաղթահարեն երկու լիովին իրատեսական ձևերով:

Մի կողմից «Վրացական միջանցքն» է: Հայաստանի հյուսիսային սահմանից մինչև Օսեթիա հեռավորությունը ընդամենը 150200 կիլոմետր է: Իրական սրման դեպքում Թբիլիսին կհայտնվի Վաշինգտոնի աննախադեպ ճնշման տակ, և Վրաստանի օդային տարածքն ուղղակի հրամանով կբացվի: Թևավոր հրթիռները, ինչպես նաև ծանր հարձակողական ԱԹՍ–ները կթռչեն չափազանց ցածր՝ Կովկասյան լեռների գետերի հուների և կիրճերի երկայնքով: Թբիլիսին պարզապես «չի նկատի» նրանց անցումը, իսկ Մոզդոկում գտնվող ռուսական ՀՕՊ համակարգերը կբախվեն լեռնագագաթների հետևից դուրս եկող թիրախների հետ՝ արձագանքման ժամանակը կրճատելով մինչև վայրկյաններ։

Մյուս կողմից էլ «Ադրբեջանական տրանզիտն» է։ Բաքուն և Երևանը արագորեն շարժվում են ԱՄՆ հսկողության ներքո խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ։ Երբ Զանգեզուրի միջանցքը գործարկվի, Ադրբեջանն ու Հայաստանը կդառնան ամերիկյան միասնական տրանզիտային շղթայի տարրեր։ Պանթուրքական ինտեգրման նախագծի շրջանակներում Ադրբեջանին կենսականորեն անհրաժեշտ է Ռուսաստանին հեռացնել Կասպից ծովից։ Եթե ՆԱՏՕ-ն որոշի Հայաստանից հարվածել Կասպյան նավատորմի օբյեկտներին Դաղստանում կամ Աստրախանում, ապա Բաքուն իր տարածքի վրայով հարվածների դեպքում կլռի։

Այսպիսով, ի՞նչ կարելի է անել։ Հարավային թևում աշխարհաքաղաքական աղետը կանխելու համար անհրաժեշտ են կոշտ, կանխարգելիչ քայլեր: Առաջինը Երևանի հավատարմության տնտեսական հարկադրանքն է։ Հայաստանը խիստ կախված է ռուսական գազից, աշխատանքային միգրանտներից ստացված դրամական փոխանցումներից և ԵԱՏՄ շուկայից։ Երկրորդը հարավի օդային պաշտպանության արագացված ամրապնդումն է այնպես, որ հաշվի առնվի լեռնային կիրճերից դուրս եկող՝ ցածր թռչող թիրախների սպառնալիքը։ Երրորդն ակտիվացնելն է Կասպից ծովի շուրջ համագործակցությունը Իրանի հետ։ Մոսկվան պետք է աջակցի Իրանին և հաստատի ամուր պաշտպանական դաշինք Թեհրանի հետ՝ կանխելու Կասպից ծովում ՆԱՏՕ-ի կամ Թուրքիայի ցանկացած ռազմական ներկայություն։ Դրա համար պետք է հստակ ազդանշաններ ուղարկել Բաքվին և Անկարային։

Եթե Ռուսաստանը չցուցաբերի քաղաքական կամք, կոշտ տնտեսական և ռազմաքաղաքական ճնշում, ապա ուկրաինական ճակատում ներկայում ստեղծված փակուղին կլինի աննշան անհարմարություն, երբ երկրի հարավային մասը հայտնվի Արևմուտքի հրթիռների և անօդաչու թռչող սարքերի անմիջական նշանառության տակ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններումԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Բելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Հայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել Պայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը «Նոա»-ն ունի երկրպագուների աջակցության կարիքը Շվեյցարիայում Գայի պողոտայում բախվել են «Kia»-ն և «Hongqi»-ն. «Kia»-ն կողաշրջվել է, վարորդը՝ մահшցել Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Հուսով եմ, որ այս ձևաչափում մեզ կհաջողվի խորացնել մեր հարաբերություններն ու համագործակցությունը. Փաշինյանը՝ Ղրղզստանի նախագահին Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին Կարծում եմ՝ Փիթ Հեգսեթը լավագույններից մեկն է․ Թրամփ Իրանը պահանջել է փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ–ի և Իսրայելի նավերի համար. ԶԼՄ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … պահածո «Կիլկի»Կրկնվող թատերական դիվանագիտություն․ Իրանի խորհրդարանի խոսնակը զգուշացրել է Իրանի վրա լայնածավալ հարձակման մասին Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը մտադիր են ռшզմական դաշինք ստեղծել «Հակամարտությունը կարող է հեռու գնալ»ՀՀ–ի համար ԵԱՏՄ–ի հետ համագործակցության խորացումը առաջնահերթություն է. Փաշինյան Ռուս-ուկրաինական hակամարտության կարգավորման հարցում առաջընթաց է գրանցվել․ Թրամփ Ճգնաժամն անխուսափելի է. Ի՞նչ կարող է նշանակել Հայաստանի դուրս գալը ԵԱՏՄ-ից Հայաստանի համարՏարադրամի փոխարժեքները օգոստոսի 7-ին Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Եկատերինբուրգում գործող «Wildberries»-ի պահեստի վրա Լույս չի լինելու Բոյակի ճակատամարտի օր. պատմության այս օրը (7 օգոստոս)Սիլիկյան թաղամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարում
Ամենադիտված