Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դերոյիցս հետո ապրելու ուժ երեխաներս և թոռնիկներս են տալիս». Դերենիկ Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին «Մարտունի-2»-ում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ, ճարպիկ, ուրախ երեխա էր Դերենիկս։ Մանկապարտեզում բոլորի բանաստեղծությունները սովորում էր և արտասանում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Դերենիկի մայրիկը՝ տիկին Նարինեն։ Դերենիկը ծնունդով Երևանից է, որտեղ էլ անցել է նրա մանկությունն ու պատանեկությունը։ Մայրիկը նշում է՝ որդին գերազանց առաջադիմություն չի ունեցել, բայց վատ էլ չի սովորել։ «Այնքան արտահայտիչ ձայն ուներ, որ երբ արտասանում էր, բոլորը փշաքաղվում էին։ Դպրոցում միջոցառումներից մեկի ժամանակ Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններն այնպես արտասանեց, որ իր ուսուցիչները բեմ բարձրացան և գրկեցին նրան։ Դպրոցական բոլոր առարկաներին էլ տիրապետում էր, մի քիչ անգլերենի հետ սեր չուներ»։

Իններորդ դասարանն ավարտելուց հետո Դերենիկն ընդունվել է քոլեջ՝ խոհարարական բաժին։ «Այնտեղ էլ արդեն ձեռքբերումներ ուներ։ Սիրում էր պատրաստել։ Երբ խոհանոց էի մտնում, անմիջապես գալիս էր՝ մա՛մ, այսօր ի՞նչ ես որոշել պատրաստել»։ Քոլեջում ուսանելուց հետո Դերենիկը մեկնում է բանակ։ Նրա ժամկետային ծառայությունն անցել է Նոյեմբերյանում։ «Իր ծառայությունը համընկավ Քառօրյա պատերազմի հետ, այդ ընթացքում երկու ամիս դիրքերից չիջան»։

23 տարեկան էր Դերենիկը, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։ Նա էլ հարյուրավորների պես ապրում էր իր առօրյա կյանքով, բայց, լսելով պատերազմի լուրը, չկարողացավ անտարբեր մնալ։ «Իրենց ընկերներով հավաքվեցին և կամավոր մեկնեցին ռազմաճակատ։ Ավաղ, շատերը զոհվեցին։ Ամեն ինչ օրերի ընթացքում տեղի ունեցավ, սեպտեմբերի 27-ին իրար գլխի հավաքվեցին, սեպտեմբերի 28-ին ավտոբուս չէր եղել, որ մեկնեին Արցախ, սեպտեմբերի 29-ին արդեն պատերազմի դաշտում էր։ Երբ մեկնում էր, իրեն ասացի՝ ես վատառողջ եմ, եղբայրդ Ռուսաստանում է, իսկ դու էլ կամավոր պատերազմ ես գնում։ «Մա՛մ, ոչ առաջինն ես, ո՛չ էլ վերջինը։ Եթե ասացի գնում եմ, ուրեմն գնում եմ»։ Իր «այո»-ն «ոչ» չէր դառնում, «ոչ»-ն էլ՝ «այո»։ Այդ հաստատակամությունը կար իր մեջ։ Երբ ավագ եղբայրն իմացավ, որ Դերոս պատերազմ է գնացել, ինքնաթիռի տոմս գնեց ու եկավ Հայաստան։ Հոկտեմբերի առաջին օրերին նա էլ մեկնեց մարտի դաշտ»։

Դերենիկը եղել է թեժ կետերում՝ Վարանդայում (Ֆիզուլի), Հադրութում, «Մարտունի 2»-ում։ Պատերազմի օրերին կապ է պահպանել ընտանիքի հետ։ «Միայն երկու օր իր հետ կապ չունեցա։ Անասելի անհանգստանում էի, բայց ես իրեն չէի զանգահարում, որովհետև հասկանում էի՝ պատերազմ է։ Երբ զանգահարեց, բնականաբար, չասաց, թե ինչ է տեղի ունեցել այդ օրերին, ես էլ ավելորդ հարցեր չէի տալիս։ Հետո իմացա, որ շրջափակման մեջ է եղել։ Տղաս այդ օրերին ինձ հետ այնքան հանգիստ էր խոսում, որ հանկարծ չնեղվեմ, չանհանգստանամ։ Զրույցներից մեկի ժամանակ ես լսեցի հարվածների ձայնը, ասաց. «Մա՛մ, հետո կզանգեմ»։ Անջատեց, որ չլսեմ այդ ձայներն ու չնեղվեմ, բայց ես լսեցի։ Փորձում էինք զրույցների ժամանակ իրար դրական լիցքեր փոխանցել, ավելորդ հարցեր իրար չենք տվել»։

Հոկտեմբերի 29-ին է զոհվել Դերենիկը «Մարտունի 2»-ում։ «Մեկ ամիս պատերազմեց, իրենց մոտ պետք է հերթափոխ գնար, տուն վերադառնային։ Հոկտեմբերի 28-ին ենք զրուցել վերջին անգամ։ Զանգահարեց. «Մա՛մ, գամ տուն, տեսնեմ, որ մազերդ կտրել ես, ներկել ես, եթե գամ ու տեսնեմ՝ ասածներս չես արել, կվերադառնամ Ղարաբաղ»։ Այդ օրը մի քիչ երկար խոսեցինք, բայց ինձ չասաց, որ տուն են գալու։ Մյուս տղաներն իրենց ընտանիքի անդամներին ասել էին, որ հերթափոխ է լինելու, տուն են գալու, իմ տղան ինձ ոչինչ չասաց։ Հետո ուրիշներից ենք շատ փաստեր իմացել։ Տղաներն այդ օրը 40 կիլոմետր ոտքով քայլել էին, որ հասնեին ավտոբուսին։ Ամեն մեկը մի տեղ նստել է հանգստանալու, բայց ԱԹՍ-ն իրենց հետևել է ու հարվածել։ Մի քանի հոգի էին ողջ մնացել։ Վեց ընկերներով հիմա Եռաբլուրում են՝ իրար կողքի, մի փոքր բարձր հատվածում։ Հենց նույն օրը տղաներին այդ տեղանքից դուրս են բերել։ Իր դեմքին կային բեկորից քերծվածքներ, բայց կարծես քնած լիներ։ Երբ շատ տղաների պատմություններ եմ լսում, ասում եմ՝ ես գոնե տեսել եմ իմ տղային։ Չնայած տեսել եմ, բայց երբեմն կարող եմ հույս փայփայել, որ հնարավոր է՝ Դերենիկս վերադառնա։ Հետո ինքս ինձ սաստում եմ, որ, ախր, ես տեսել եմ իմ տղային։ Ու նույն պահին մտածում եմ՝ իսկ ի՞նչ անեն այն ծնողները, որոնց տղաները մինչ օրս անհետ կորած են։ Երբ Դերենիկս ուշ էր տուն գալիս, միշտ ականջս ձայնի էր, որ հիմա դռան զանգը կտա, նստում, իրեն էի սպասում»։

Ապրելու ուժի մասին։ «Առաջ այդ ուժի մասին չէի մտածում, միակ միտքս Դերենիկիս հետևից գնալն էր։ Բայց, երբ ինձ վատ եմ զգում, իմ տղան՝ Սարգիսս, այնքան ծանր է տանում։ Նույնն էլ՝ աղջիկս։ Երեխաներիս անհանգստությունը մեծանում է, նեղվում են, սկսում են անընդհատ ինձանով զբաղվել։ Դրա համար ուզում եմ նրանց համար ապրել։ Եվ, իհարկե, իմ թոռնիկներն են ապրելու ուժ տալիս։ Չորս թոռնիկ ունեմ, աղջկաս տղան էլ այնքան նման է քեռուն իր տեսակով, վարքով, բնավորությամբ։ Նայում եմ իրեն ու շատ նմանեցնում Դերոյիս»։

Հ. Գ. - Կամավոր Դերենիկ Կիրակոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Նաև ՀԿ-ի մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններումԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Բելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Հայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել Պայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը «Նոա»-ն ունի երկրպագուների աջակցության կարիքը Շվեյցարիայում Գայի պողոտայում բախվել են «Kia»-ն և «Hongqi»-ն. «Kia»-ն կողաշրջվել է, վարորդը՝ մահшցել Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Հուսով եմ, որ այս ձևաչափում մեզ կհաջողվի խորացնել մեր հարաբերություններն ու համագործակցությունը. Փաշինյանը՝ Ղրղզստանի նախագահին Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին Կարծում եմ՝ Փիթ Հեգսեթը լավագույններից մեկն է․ Թրամփ Իրանը պահանջել է փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ–ի և Իսրայելի նավերի համար. ԶԼՄ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … պահածո «Կիլկի»Կրկնվող թատերական դիվանագիտություն․ Իրանի խորհրդարանի խոսնակը զգուշացրել է Իրանի վրա լայնածավալ հարձակման մասին Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը մտադիր են ռшզմական դաշինք ստեղծել «Հակամարտությունը կարող է հեռու գնալ»ՀՀ–ի համար ԵԱՏՄ–ի հետ համագործակցության խորացումը առաջնահերթություն է. Փաշինյան Ռուս-ուկրաինական hակամարտության կարգավորման հարցում առաջընթաց է գրանցվել․ Թրամփ Ճգնաժամն անխուսափելի է. Ի՞նչ կարող է նշանակել Հայաստանի դուրս գալը ԵԱՏՄ-ից Հայաստանի համարՏարադրամի փոխարժեքները օգոստոսի 7-ին Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Եկատերինբուրգում գործող «Wildberries»-ի պահեստի վրա Լույս չի լինելու Բոյակի ճակատամարտի օր. պատմության այս օրը (7 օգոստոս)Սիլիկյան թաղամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարում
Ամենադիտված