Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի ներքաղաքական կյանքում և տեղեկատվական հարթակներում վերջին օրերին նոր թափով է բորբոքվել բողոքի ու դժգոհության մեծ ալիքը։ Ընդդիմադիր դաշտի առանցքային դեմքերի հանդեպ իրականացվող «իրավական» գործընթացները, որոնք հանրության լայն շրջանակների կողմից որակվում են որպես բացահայտ քաղաքական հետապնդումներ, հերթական անգամ ջրի երես են հանել երկրում տիրող արդարադատության ճգնաժամը։ Իշխանության թիրախում կրկին հայտնվել է «ՀայաՔվե» միավորման համակարգող, հասարակականքաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը, որի անազատության մեջ գտնվելու փաստը դարձել է ներհայաստանյան և միջազգային քննարկումների կարևոր թեմաներից մեկը։

Հանրային, քաղաքական գործիչները, իրավապաշտպաններն ու միջազգային փորձագետները միաբերան փաստում են, որ տեղի ունեցողը ոչ թե իրավական գործընթաց է, այլ նախապես ծրագրված քաղաքական հաշվեհարդար՝ ուղղված ընդդիմադիր ակտիվ ձայները լռեցնելուն և հանրության շրջանում վախի մթնոլորտ սերմանելուն։ Սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տարածվող հայտարարություններն ու գրառումները վկայում են մեկ բանի մասին՝ Չալաբյանի անկոտրում տեսակն ու սկզբունքայնությունը մտահոգում են նրանց, ովքեր սովոր են գործել միայն ստվերում։

Միջազգային հարթակներում իրականացվող քայլերին ու տրված գնահատականներին անդրադառնալով՝ ամերիկա-կանադական միջազգային իրավաբան, «Amsterdam & Partners» ընկերության հիմնադիր ու գործադիր կառավարիչ Ռոբերտ Ամստերդամը, պատասխանելով ընտրություններից հետո ընդդիմադիր գործիչների, այդ թվում՝ Ավետիք Չալաբյանի կալանավորման մասին «24news. am»-ի հարցին, նշել է. «Միամտություն կլիներ տեղի ունեցողը զուտ զուգադիպություն համարելը։ Սա ոչ թե առանձին իրավական գործընթացների շարք է, այլ նախապես ծրագրված քաղաքական զտում, որն ուղղակիորեն կապված է ընտրություններում այդ գործիչների ցուցաբերած ակտիվության և ազդեցության հետ։ Երբ ընտրարշավի ընթացքում կամ ընտրություններից անմիջապես հետո թիրախավորվում են ընդդիմության առանցքային դեմքերը, միջազգային հանրությանը հստակ ազդակ պետք է լինի. իշխանությունը չունի բավարար քաղաքական լեգիտիմություն՝ բաց բանավեճով մրցակցելու համար, ուստի անցնում է ուժային չեզոքացման տակտիկային։ Օրենքի գերակայությունը ենթադրում է հավասար խաղի կանոններ, մինչդեռ Հայաստանում այսօր իրավապահ համակարգը ծառայում է որպես գործադիրի «քաղաքական մտրակ»՝ ընդդիմադիր ձայները լռեցնելու և հանրության շրջանում վախի մթնոլորտ սերմանելու համար։ Սա բնորոշ է ավտորիտար համակարգերին, ոչ թե ժողովրդավարական պետություններին»։

Իրավիճակի համակարգային բնույթի և միջազգային ատյաններում իրավունքների պաշտպանության անհրաժեշտության մասին է փաստում նաև «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։ Անդրադառնալով ընդդիմադիր գործիչների, այդ թվում՝ «ՀայաՔվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կալանավորման աղմկահարույց դեպքին, նա, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ընդգծել է. «Հետապնդումներին արդյունավետ հակազդելու համար կարևոր է ամփոփել բոլոր տվյալները, հակառակ դեպքում բռնաճնշումներն ավելի ինտենսիվ կդառնան»։

Իրավապաշտպանը նաև հավելել է. «Հայ հասարակության մեջ դեռ ընդունված չէ դատարաններ դիմելը, բայց բոլոր այն քաղաքացիները, որոնց իրավունքները ոտնահարվում են, պետք է զանգվածաբար հայց ներկայացնեն՝ դիմելով տեղի ատյաններ, նաև հետևողականորեն պայքարեն միջազգային ատյաններում։ Կան բազմաթիվ կազմակերպություններ, որոնց կարելի է դիմել, իսկ մենք չենք օգտագործում եղած գործիքակազմի նույնիսկ 10 տոկոսը»։

Ներհայաստանյան հանրային ու քաղաքական դաշտում ևս արձագանքները բավականին հստակ շեշտադրումներով են։ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է, որ ռեժիմի մշտական թիրախներից է հանդիսանում նաև Ավետիք Չալաբյանը, որին առաջին անգամ կալանավորել էին դեռևս 2022 թվականին՝ դիմադրության շարժման օրերին, իսկ այժմ նա կրկին գտնվում է անազատության մեջ։ Պատգամավորի դիտարկմամբ, Արցախի թեմայի հետ առնչվող և երկրում փոփոխություններ պահանջող ցանկացած անձ անմիջապես հայտնվում է իշխանության տեսադաշտում, և երբ այդ ամենին միանում են պայքարի պատրաստակամությունն ու կամքը, բանտային կյանքն արդեն պատրաստ է սպասելու նրան։

Իր հերթին հասարակական գործիչ Արեգ Սավգուլ յանը պատմում է, որ գործընկերների հետ քննարկել են քաղբանտարկյալների նկատմամբ հանրության անտարբերությունն ու հանցավոր լռությունը, և այդ համատեքստում անդրադարձել այնպիսի մարդկանց, որոնց մասին երկար ժամանակ խորհրդավոր լռություն է տիրում։ Նա շեշտում է, որ այդ անձինք չեն առաջնորդվել նեղ կարիերիստական նկրտումներով, ապահովված են սոցիալապես ու հաջողակ են կյանքում, բայց զնդանված են նիկոլիզմի հիբրիդային ռեժիմի դեմ խոսելու և գործելու պատճառով, և «ՀայաՔվե»-ի համակարգող Ավետիք Չալաբյանը հենց վերոնշյալ անձանցից մեկն է։ Հեղինակը նշում է, որ թեև Ավետիք Չալաբյանն իրենց խորհուրդ էր տալիս ավելի զուսպ ու զգուշավոր լինել մտքերի մեջ, սակայն ինքն էր վազում առաջնագիծ՝ երբեմն քաղաքական ռոմանտիզմով ու ավյունով լի երիտասարդների պես, և իր վրա ընդունեց ընդհանուր հարվածը որպես առաջինը հավասարների մեջ։ Սավգուլ յանն ընդգծում է, որ իրենք Ավետիք Չալաբյանի մասին ամեն օր չեն խոսում և նրա քաղբանտարկյալի կարգավիճակը քաղաքական իմաստով չեն կապիտալիզացնում, որովհետև իրենց խնդիրը ոչ թե անձերն են, այլ հարատև հայկական պետության տեսլականը, իսկ Ավետիք Չալաբյանն այդ գաղափարի, մտքի ու ոգու առաջին մարտիկներից է, ով այսօր իր ուսերին կրում է ընտրովի արդարադատության լուծը։

Սայիդա Պողոսյանը նույնպես իր հրապարակման մեջ փաստում է, որ ազատությունը չի կարող ընտրովի լինել, և երբ մարդը զրկվում է ազատությունից իր քաղաքական կամ հասարակական գործունեության համատեքստում, հարցը վաղուց արդեն միայն մեկ անձի մասին չէ, այլ վերածվում է արդարության, օրենքի գերակայության և յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների խնդրի։ Նա նշում է, որ Ավետիք Չալաբյանի անազատությունը բոլորին հիշեցնում է, որ լռությունը երբեք չի կարող լինել արդարության պաշտպան, և անկախ քաղաքական հայացքներից՝ հանրությունը պարտավոր է պահանջել արդար, թափանցիկ ու օրենքի վրա հիմնված գործընթացներ, քանի որ այսօր խոսքը ոչ միայն Ավետիք Չալաբյանի, այլև պետության, իրավունքի և արժանապատվության մասին է, ինչից ելնելով էլ պահանջում է արդարություն և ազատություն Ավետիք Չալաբյանին։

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանն իր հերթին անդրադառնում է Ավետիք Չալաբյանի անկոտրում կամքին ու հավատքին՝ շեշտելով, որ այսօր, երբ արդարադատությունը հաճախ վերածվում է գործիքի, իսկ ճշմարտախոսությունը դառնում է «հանցանք», իր ընկերը գտնվում է անազատության մեջ՝ շինծու ու անհիմն մեղադրանքներով։ Նա արձանագրում է, որ պատերը չեն կարող բանտարկել այն ոգին, որն ազատ է իր արժեքների մեջ, և որ Ավետիք Չալաբյանն այն բացառիկ մարդկանցից է, ում քաղաքական ամբիցիաները երբեք չեն ստվերել հոգևոր ու ազգային ինքնությունը։ Կամենդատյանը հավելում է, որ նա Հայ Առաքելական Եկեղեցու իրապես հավատարիմ, խոնարհ, բայց և անդրդվելի զավակն է, ով իր կյանքով միշտ եղել է քրիստոնեական հավատքի ու դարավոր արժեքների վստահելի պաշտպանը։ Տնտեսագետը համոզմունք է հայտնում, որ այս փորձությունը ևս մեկ ապացույց է, որ նրա տեսակն ու սկզբունքայնությունը վախեցնում են ստվերում գործողներին, և դիմելով իր ընկերոջը՝ նշում է, որ նրա արժանապատիվ կեցվածքը բանտախցում ոգեշնչում է բոլորին, իրենք նրա կողքին են և հավատում են ճշմարտության ու արդարության շուտափույթ հաղթանակին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կասեցվել է «Նավուր Լիմոնադ»-ի արտադրությունը. ՍԱՏՄ Վրաստանից 113 օտարերկրյա քաղաքացի է արտաքսվել, այդ թվում՝ Հայաստանից Ռուսաստանը հրթիռներով և ավելի քան 120 անօդաչու թռչող սարքով հարվածել է Կիևին և Զապորոժիեին Բուժհիմնարկում չի ծնվել երեխան, մարմինը սառած էր, բայց կյանքին սպառնացող վտանգ չկա. Արշակ Ջերջերյան Հայաստանը դառնում է ԱՄՆ հաշվողական ենթակառուցվածքային համակարգի մասԱՄՆ-ում զինաшթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. Թրամփ Երևանում նորածին երեխա են գտել՝ երկաթյա թիթեղների տակ․ ինչպե՞ս է այժմ երեխայի առողջական վիճակը ՃՏՊ՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն Կռացա, աձյալը բացեցի՝ տեսնեմ երեխա է մեջը. նորածին աղջկան փրկած երիտասարդը մանրամասներ է պատմում Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան և Գյումրի քաղաքներում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին կայանված «Volkswagen»-ի մոտ տղամարդու մարմին է հայտնաբերվել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ «Բուրջուա» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է «Եվ ձկնիկ ուտել, և եղևնու վրա բարձրանալ». Հայաստանում խստորեն քննադատում են Փաշինյանին ԵԱՏՄ-ի վերաբերյալ իր խոսքերի համարՈղբերգական դեպք՝ Կոտայքի մարզումՍիրիայի դատարանը նախկին նախագահ Բաշար Ասադին դատապարտել է հեռակա մաhապատժի ՀՀ տարածքի 57 քկմ-ը ո՞ր թղթով է վերացել, ու՞մ է գնացել. Արթուր Խաչատրյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին Մի ամբողջ բուհ եւ ընդամենը 29 առաջին կուրսեցի. «Հրապարակ» Արցախի ԱԺ-ն նոր նախագահ կունենա՞․ քննարկվելու է նաև Արցախի նախագահի ընտրության հարցը․ «Ժողովուրդ» Եվրոպական Միության ճնշման տակ Հայաստանը կարող է վիզաներ մտցնել Ռուսաստանի քաղաքացիների համարԱռողջապահության փոխնախարարի պաշտոնը հարցականի տակ է․ Նանուշյանն արձակուրդում է․ «Ժողովուրդ» Ստամբուլում հայ տղամարդ է uպանվել Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունը «Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ» Հայաստանում կարծում են, որ Փաշինյանի Պուտինին ուղղված զանգը միայն սրել է տեղի ֆերմերների խնդիրներըԼևանդովսկին՝ «Բարսելոնայի» լեգենդների թվում ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 3 անշարժ գույք՝ 18-ից ի վեր. «սրտի դատավորի» ունեցվածքը. «Հրապարակ» Կոլումբիայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 100-ը Այս պահին TRIPP նախագծին խանգարող հիմնական հանգամանքները երկաթուղու հարցն է և Իրան-ԱՄՆ լարված հարաբերությունները․ միջազգայնագետ WP. Թրամփը հուլիսին գաղտնի լքել է Թուրքիան ամերիկյան ռազմական ինքնաթիռով ՌԴ Գերագույն դատարանը չեղարկել է ընդդիմադիր «Յաբլոկո»-ի մասնակցությունն ընտրություններին Իրանում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի հետևանքով Մեղրիի շրջակա բնակավայրերում տներ են վնասվել. պատմության այս օրը (11 օգոստոս)ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին կայանալիաիք կազմակերպության գագաթնաժողովում. Գալուզին 39 հազար վարդը ոչնչացվել է կեղծ փաստաթղթերի հիմքով. ով է տվել դրանք. պետությունը չի պարզաբանում․ «Ժողովուրդ» WSJ. Պարսից ծոցի երկրները պատրաստ են ընդունել Հորմուզի նկատմամբ Իրանի վերահսկողությունը Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` օգոստոսի 11-ին Ռեժիմը փորձում է «սվաղել» Արցախի և ՀՀ առանձին հատվածների զիջման հարցը. Տիգրան Աբրահամյան Լույս չի լինելու ՌԴ Գերագույն դատարանը չեղարկեց ընդդիմադիր «Յաբլոկո»-ի մասնակցությունն ընտրություններին Արցախի ԱԺ-ն նոր նախագահ կունենա՞․ քննարկվելու է նաև Արցախի նախագահի ընտրության հարցը․ «Ժողովուրդ» Ինչու է Փաշինյանը որոշել սիրաշահել իր ատելի ընդդիմությանը. «Հրապարակ» ԱՄՆ-ը Թրամփի երկրորդ ժամկետի մեկնարկից ի վեր ավելի քան 175 հազար վիզա է չեղարկել Ռուսաստանը ձմեռային սեզոնին կշարունակի չվերթները դեպի Թբիլիսի և Բաթումի Քիմ Քարդաշյանի տուն գող է մտել և գողացել է իրերով լի մեքենանՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է ուկրաինական 215 անօդաչուԵրկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում․ ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ«BYD»-ն Մոնթե Մելքոնյան փողոցում հայտնվել է կանաչ գազոնում և բախվել երկաթե էլեկտրասյանը. վիրավոր կաՈստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերված նորածինը տեղափոխվել է բժշկական կենտրոն․ ՆԳՆԲեռլինը Թրամփի ծրագիրը համարում է «Համաս»-ի զինաթափման ուղղությամբ առաջընթացի հնարավորություն
Ամենադիտված