Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամանակակից աշխարհակարգի վերաձևման և աշխարհաքաղաքական տեկտոնական տեղաշարժերի կիզակետում հայտնված ռուս-ուկրաինական հակամարտությունն օրեցօր ընդունում է ավելի անզիջում ու կործանարար բնույթ։ Այն, ինչ սկսվել էր որպես տեղային դիմակայություն, վաղուց վերածվել է գլոբալ բևեռների գոյաբանական պայքարի, որտեղ կողմերից յուրաքանչյուրը պատրաստ է գնալ մինչև վերջ՝ օգտագործելով իր տնտեսական, ռազմական ու մարդկային ողջ արսենալը։

Այս գերհզոր ճնշման ու դիմակայության հերթական արյունալի դրսևորումը դարձավ Կիևի վրա իրականացված վերջին զանգվածային բալիստիկ հարձակումը, երբ ընդամենը 40 րոպեում արձակվեց 41 բալիստիկ հրթիռ ու 125 անօդաչու թռչող սարք։ Սա ևս մեկ անգամ փաստում է, որ պատերազմը թևակոխել է ենթակառուցվածքային ու նյութական ոչնչացման ավելի կատաղի մի փուլ։ Չնայած հակաօդային պաշտպանության հերոսական ջանքերին, հարվածների ահռելի ծավալն ու դրանց ներթափանցումը քաղաքային միջավայր հանգեցնում են աղետալի հետևանքների։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի խոր թիկունքում ռազմավարական օբյեկտների թիրախավորումը, «Վայլդբերիզի» պահեստների պայթյուններն ու վառելիքի բազաների հրդեհները, որոնք որոշ շրջաններում արդեն իսկ տեղային վառելիքային ճգնաժամեր են առաջացրել, ցույց են տալիս, որ պատերազմի աշխարհագրությունն ընդլայնվում է։ Ռուսաստանի շարքային քաղաքացին և ռուսական պետությունը կրում են հսկայական կորուստներ, սակայն Ռուսաստանի «մահվան» մասին լուրերը խիստ չափազանցված են։

Որքան էլ հնարավոր լինի վնասել նրան, Ռուսաստանը մեծ պետություն է, որն իր ներքին, բնական ու ժողովրդագրական ռեսուրսների հաշվին դեռևս երկար ժամանակ կարողանալու է դիմակայել ու սնուցել սեփական ռազմական մեքենան։

Այս ամենի ֆոնին ուժեղ կողմի հետ բանավիճել նրա քայլերի կամ, ընդհանրապես, պետական քաղաքականության տրամաբանության շուրջ պարզապես իրատեսական չէ, որովհետև գլոբալ թատերաբեմում փոքր պետությունների ձայնն այնտեղ լսելի չէ։ Այս համատեքստում բոլորովին անիմաստ ու սնանկ է այն ներքին դիսկուրսը, թե արդյոք Ուկրաինան, Հայաստանը կամ ժամանակին Վրաստանը «ճիշտ» էին, թե «սխալ» Ռուսաստանի հետ իրենց բանավեճերում ու հակադրություններում։ Միջազգային հարաբերություններում ճշտի ու սխալի փիլիսոփայական վեճերն անպտուղ զբաղմունք են, քանի որ աշխարհի ճակատագիրը տնօրինողներն ու որոշումներ կայացնողները սպիտակ ձեռնոցներով փիլիսոփաների ակումբ չեն, որտեղ նստած կշռում են արդարության չափը։ Գոյություն ունեն կոշտ, ռեալ իրողություններ, որոնցում փոքր, գոյաբանական խնդիրներ լուծող պետությունների գոյության միակ իրական երաշխիքը մեծերի հետ հնարավորինս լավ հարաբերություններ պահպանելն է, աշխարհաքաղաքական առկա իրավիճակին հարմարվելն ու հսկաների ոտքի տակ չընկնելը։ Պետք է կառուցել այնպիսի քաղաքականություն, որը չի հարուցի մեծերի զայրույթը, չի տրորի նրանց կոշտուկները և չի հակասի նրանց կենսական շահերին, որպեսզի սեփական պետությունը չկրի կործանարար վնասներ։ Սա է աշխարհի հստակ կարգը, որի դեմ դեռևս ոչ ոք ավելի աշխատող բանաձև չի կարողացել գտնել։

Փոքր պետությունների պարագայում պետք է սառնասրտորեն հաշվարկել, թե ի վերջո ինչ տվեց այս պատերազմն Ուկրաինային, որտեղ սարսափելի զոհերի ու ավերածությունների արդյունքում երկիրը վաղուց է անցել անդառնալի կորուստների շեմը։ Բռնի ու ագրեսիվ զորահավաքների այն ողբերգական տեսարանները, երբ ընտանիքներից ու փողոցներից տղամարդկանց բռնի ուժով, զոռով քաշ տալով տանում են դեպի մահվան բերան, ակնհայտ փաստում են, որ մարդկային պարզ, ընտանեկան հարաբերություններից մինչև վերպետական ամենաբարձր մակարդակ երկիրն արդեն հասարակական ու ժողովրդագրական ծանր ախտահարման մեջ է։ Սա դաժան, ցուցադրական դաս է բոլոր նրանց համար, ովքեր կարծում են, թե գերհզոր բևեռների հակամարտության մեջ հնարավոր է շահեկան դիրքեր գրավել՝ սեփական տարածքն ու ժողովրդին դնելով հարվածի տակ։

Այս ամենի ուղղակի զուգահեռները, ցավոք, արդեն տեսանելի են Հայաստանում։ Ռուսաստանի հետ սխալ հարաբերություններ կառուցելու հետևանքով մենք, ըստ էության, վաստակել ենք տնտեսական պատերազմ, որի հետևանքներն առաջիկայում մետաստազների նման խրվելու են մեր տնտեսության ու հանրային կյանքի մեջ։ Որքան էլ հայրենական հանրային-քաղաքական դաշտում բարձրագոչ հայտարարություններ արվեն շուկաների դիվերսիֆիկացիայի մասին, խիստ ակնհայտ է, որ Եվրոպան մեր համար շուկա չէ և երբեք չի կարողանալու փոխարինել ռուսական շուկային՝ իր խիստ ստանդարտների, լոգիստիկ բարդությունների ու աշխարհագրական հեռավորության պատճառով։ Օրեցօր ահագնացող տնտեսական վնասները, արտահանման խոչընդոտներն ու էներգետիկ սպառնալիքները շատ արագ զգալ են տալու իրենց յուրաքանչյուր քաղաքացու գրպանի վրա։ Ուստի հարց է առաջանում՝ այս աշխարհաքաղաքական համատարած խժդժությունների մեջ ի՞նչ ենք շահելու մենք՝ Ռուսաստանի դեմ հերթական ճակատը բացելով։ Պատասխանն ակնհայտ է. փոքր պետության պարտականությունը ոչ թե աշխարհակործան բախումների մեջ կողմնորոշվելն է, այլ սեփական կենսական շահերն ու անվտանգությունը պրագմատիկորեն պաշտպանելը, այլապես մետաստազների տարածումը դառնալու է անկանգնելի։

Ի վերջո, այս ողջ գործելաոճը ցավալիորեն ու չափազանց հստակ հիշեցնում է Արցախյան հարցում իշխանության որդեգրած «հանճարեղ» լուծումների տրամաբանությունը։ Այն ժամանակ ևս, շարունակելով «ոչմիթիզականության» հռետորաբանությունը, Ադրբեջանի հետ անպատրաստ նետվեցին աղետալի պատերազմի մեջ, կրեցին սոսկալի պարտություն, իսկ դրանից հետո միայն սկսեցին բարձրագոչ խոսել խաղաղություն բերելու ու «խաղաղության դիսկուրսի» անհրաժեշտության մասին։ Նույն կործանարար շրջապտույտն է կրկնվում նաև այսօր տնտեսական ճակատում. կորցնելով ռեալ, գործող շուկան ու տարեկան միլիարդավոր դոլարների իրական շրջանառությունը, նոր միայն սկսել են հապշտապ խոսել դիվերսիֆիկացիաների ու ինչ-որ այլընտրանքային շուկաների որոնման ու փնտրտուքների մասին։ Ոչինչ չէր խանգարում այս բոլոր տարիների ընթացքում հանգիստ պայմաններում փնտրել նոր շուկաներ ու հաստատել նոր տնտեսական հարաբերություններ։ Սակայն, ավանդույթի համաձայն, Հայաստանի իշխանություններն ամեն անգամ նախ անում են հերթական կործանարար սխալը, այնուհետև ողջ թափով սկսում են հերոսաբար պայքարել իրենց իսկ արած սխալների աղետալի հետևանքների դեմ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կապանում ավտովթարից տուժածներից 3-ը երեխաներ են, նրանցից մեկը տեղափոխվել է Երևան Լիբանանը դեռևս չի որոշել Իսրայելի հետ բանակցությունների նոր փուլի ժամկետները. Al Araby Լքված նորածինը վստահաբար ծնվել է օգոստոսի 10–ին և ոչ հիվանդանոցային պայմաններում. բժիշկ Իրանը հաջորդ ամիս կհյուրընկալի Կասպից ծովի ափամերձ համաժողովը․ պաշտոնական Րոպեների ընթացքում ԱԱԾ տեսանյութը հայտնվում է համացանցում, սա՞ է իրավական պետությունը. Քոչարյան Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ Կասեցվել է «Նավուր Լիմոնադ»-ի արտադրությունը. ՍԱՏՄ Վրաստանից 113 օտարերկրյա քաղաքացի է արտաքսվել, այդ թվում՝ Հայաստանից Ռուսաստանը հրթիռներով և ավելի քան 120 անօդաչու թռչող սարքով հարվածել է Կիևին և Զապորոժիեին Բուժհիմնարկում չի ծնվել երեխան, մարմինը սառած էր, բայց կյանքին սպառնացող վտանգ չկա. Արշակ Ջերջերյան Հայաստանը դառնում է ԱՄՆ հաշվողական ենթակառուցվածքային համակարգի մասԱՄՆ-ում զինաшթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. Թրամփ Երևանում նորածին երեխա են գտել՝ երկաթյա թիթեղների տակ․ ինչպե՞ս է այժմ երեխայի առողջական վիճակը ՃՏՊ՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն Կռացա, աձյալը բացեցի՝ տեսնեմ երեխա է մեջը. նորածին աղջկան փրկած երիտասարդը մանրամասներ է պատմում Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան և Գյումրի քաղաքներում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին կայանված «Volkswagen»-ի մոտ տղամարդու մարմին է հայտնաբերվել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ «Բուրջուա» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է «Եվ ձկնիկ ուտել, և եղևնու վրա բարձրանալ». Հայաստանում խստորեն քննադատում են Փաշինյանին ԵԱՏՄ-ի վերաբերյալ իր խոսքերի համարՈղբերգական դեպք՝ Կոտայքի մարզումՍիրիայի դատարանը նախկին նախագահ Բաշար Ասադին դատապարտել է հեռակա մաhապատժի ՀՀ տարածքի 57 քկմ-ը ո՞ր թղթով է վերացել, ու՞մ է գնացել. Արթուր Խաչատրյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին Մի ամբողջ բուհ եւ ընդամենը 29 առաջին կուրսեցի. «Հրապարակ» Արցախի ԱԺ-ն նոր նախագահ կունենա՞․ քննարկվելու է նաև Արցախի նախագահի ընտրության հարցը․ «Ժողովուրդ» Եվրոպական Միության ճնշման տակ Հայաստանը կարող է վիզաներ մտցնել Ռուսաստանի քաղաքացիների համարԱռողջապահության փոխնախարարի պաշտոնը հարցականի տակ է․ Նանուշյանն արձակուրդում է․ «Ժողովուրդ» Ստամբուլում հայ տղամարդ է uպանվել Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունը «Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ» Հայաստանում կարծում են, որ Փաշինյանի Պուտինին ուղղված զանգը միայն սրել է տեղի ֆերմերների խնդիրներըԼևանդովսկին՝ «Բարսելոնայի» լեգենդների թվում ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 3 անշարժ գույք՝ 18-ից ի վեր. «սրտի դատավորի» ունեցվածքը. «Հրապարակ» Կոլումբիայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 100-ը Այս պահին TRIPP նախագծին խանգարող հիմնական հանգամանքները երկաթուղու հարցն է և Իրան-ԱՄՆ լարված հարաբերությունները․ միջազգայնագետ WP. Թրամփը հուլիսին գաղտնի լքել է Թուրքիան ամերիկյան ռազմական ինքնաթիռով ՌԴ Գերագույն դատարանը չեղարկել է ընդդիմադիր «Յաբլոկո»-ի մասնակցությունն ընտրություններին Իրանում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի հետևանքով Մեղրիի շրջակա բնակավայրերում տներ են վնասվել. պատմության այս օրը (11 օգոստոս)ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին կայանալիաիք կազմակերպության գագաթնաժողովում. Գալուզին 39 հազար վարդը ոչնչացվել է կեղծ փաստաթղթերի հիմքով. ով է տվել դրանք. պետությունը չի պարզաբանում․ «Ժողովուրդ» WSJ. Պարսից ծոցի երկրները պատրաստ են ընդունել Հորմուզի նկատմամբ Իրանի վերահսկողությունը Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` օգոստոսի 11-ին Ռեժիմը փորձում է «սվաղել» Արցախի և ՀՀ առանձին հատվածների զիջման հարցը. Տիգրան Աբրահամյան Լույս չի լինելու ՌԴ Գերագույն դատարանը չեղարկեց ընդդիմադիր «Յաբլոկո»-ի մասնակցությունն ընտրություններին Արցախի ԱԺ-ն նոր նախագահ կունենա՞․ քննարկվելու է նաև Արցախի նախագահի ընտրության հարցը․ «Ժողովուրդ» Ինչու է Փաշինյանը որոշել սիրաշահել իր ատելի ընդդիմությանը. «Հրապարակ» ԱՄՆ-ը Թրամփի երկրորդ ժամկետի մեկնարկից ի վեր ավելի քան 175 հազար վիզա է չեղարկել Ռուսաստանը ձմեռային սեզոնին կշարունակի չվերթները դեպի Թբիլիսի և Բաթումի
Ամենադիտված