Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մշտական տագնապի գերության մեջ. կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանի Մուրացան փողոցում տեղի ունեցած վերջին աղմկահարույց միջադեպը, որն ուղեկցվել էր 30-ից ավելի կրակոցներով, մեկ անձի սպանությամբ, 15-ամյա պատանու վիրավորումով և դեպքի վայրում չպայթած նռնակի հայտնաբերմամբ, ցավոք, արդեն վաղուց բացառություն չէ: Այն դարձել է մերօրյա հայաստանյան իրականության հերթական սովորական, բայց սահմռկեցուցիչ քրոնիկոնը: Միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում նման «իրադարձությունների» պակաս չկա (օրինակ՝ Վաղարշյան փողոցում օրը ցերեկով կրակոցները և այլն): Եթե նույնիսկ վիճակագրական չոր թվերի առումով հանցագործությունների քանակը էականորեն չի տարբերվում նախորդ տարիներից, ինչպես սիրում են հայտարարել պաշտոնական գերատեսչությունները, ապա հանցագործությունների բնույթն ու հանրային ընկալումը կտրուկ փոխվել են: Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ հանրային տիրույթը ողողված է բացառապես տագնապեցնող ինֆորմացիայով, իսկ շարքային ինֆորմացիա սպառողն այսօր հայտնվել է երկու ծայրահեղությունների արանքում:

Մի կողմից՝ լրահոսը 24 ժամ ծանրաբեռնված է այս կամ այն անձի՝ հաճախ քաղաքական դրդապատճառներով կալանավորումների ու ձերբակալությունների մասին լուրերով, մյուս կողմից՝ դրան զուգահեռ հանրությանը մշտապես մատուցվում են փողոցային կրակոցների, պայթյունների ու կրիմինալ «ռազբորկաների» մանրամասները:

Այս երևույթների համադրությունը ստեղծում է մի ճնշող մթնոլորտ, որտեղ քաղաքացին իրեն պաշտպանված չի զգում ո՛չ իրավական, ո՛չ էլ ֆիզիկական առումով: Այս ամենի ֆոնին ակնհայտ տպավորություն է ստեղծվում, որ իրավապահ համակարգն ավելի շատ ներքաշված է քաղաքական գործընթացների սպասարկման, քան կրիմինալի դեմ օպերատիվ աշխատանքի մեջ: Սակայն նման իրավիճակներում ամենահեշտ ճանապարհը ամեն ինչ իրավապահների վրա բարդելն է. լինելով հսկայական, բազմաշերտ համակարգ՝ ավելի հեշտ է կրում հանրային քննադատության հարվածները, քան կոնկրետ քաղաքական որոշումներ կայացնողները: Բայց պետք է օբյեկտիվ և իրատես լինել. իրավապահ համակարգի ներսում ևս մինչև կոկորդները կուշտ են քաղաքականացված գործերից, և այնտեղ յուրաքանչյուրը պարզապես աղոթում է, որ իրենց չմակագրվեն քաղաքական բնույթի թղթապանակներ: Ցավոք, ելնելով իրենց ծառայողական գործառույթներից ու կանոնակարգերից՝ նրանք հաճախ ստիպված են լինում իրականացնել այդ գործառույթը:

Այստեղ պատրանքներ պետք է չունենալ, թե հանուն սկզբունքի կամ վեհ գաղափարների իրավապահները կհրաժարվեն կատարել վերևներից եկող հրահանգները: Փորձը ցույց է տվել, որ հրամանը չկատարողի փոխարեն անմիջապես նշանակվում է մեկ ուրիշը, ով անմնացորդ կատարում է այն: Հետևաբար, պետք չէ սին հույսեր փայփայել, թե իրավապահ համակարգն ինքնուրույն երբևէ դիմադրելու է այս գործերին ու քաղաքական հրահանգներին: Ուժային կառույցները միշտ եղել և մնում են օրվա իշխող քաղաքական ուժի որդեգրած գծի հայելային կրողը: Ահա թե ինչու միասնական հանրային պայքարը պետք է ուղղված լինի ոչ թե ինքնին իրավապահ համակարգի դեմ, այլ ընդհակառակը՝ պետք է ամեն ինչ անել նրանց քաղաքական ազդեցություններից ու միջավայրից զերծ պահելու համար: Թիրախը պետք է լինի կոնկրետ քաղաքական իշխանությունը, որը թիրախավորում է, հրահանգավորում և իրավապահներին դրդում է զբաղվել իրենց համար ոչ կոմպետենտ ու ոչ հարազատ գործերով: Այս հարցում համակարգին մենակ չթողնելն ու քաղաքական հրահանգների կապանքներից ազատելուն նպաստելը նաև ընդդիմության և քաղաքացիական հասարակության առաջնային անելիքն է:

Այս ամենի հետևանքով երկրում ձևավորվում է ծայրահեղ ծանր և թունավոր սոցիալական միջավայր, որտեղ մարդիկ ապրում են մշտական սթրեսի, անորոշության և վախի մթնոլորտում: Երբ հասարակությունը դադարում է վստահել իրավապահների՝ իրեն պաշտպանելու ունակությանը և տեսնում է միայն քաղաքականացված արդարադատություն, պետական ինստիտուտների հանդեպ վստահությունը հավասարվում է զրոյի: Այսպես շարունակվել չի կարող, և երկրում օդ ու ջրի պես անհրաժեշտ է արմատապես փոխել հոգեբանական ու սոցիալական մթնոլորտը: Իշխանությանը պետք է պարտադրել բացառել իրավապահների վրա ճնշումները քաղաքական նպատակներով և թույլ տալ, որ նրանք վերադառնան իրենց բուն առաքելությանը՝ հանցագործությունների կանխմանը, փողոցներում անվտանգության ապահովմանը և զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ իրական պայքարին: Հանրությունը կարիք ունի կայունության և անվտանգության զգացումի, այլ ոչ թե ամենօրյա տեռորի՝ քաղաքական հաշվեհարդարների և քրեական պատերազմների տեսքով: Շարքային քաղաքացին արժանի է ապրելու անվտանգ, կանխատեսելի երկրում, որտեղ փողոց դուրս գալիս ստիպված չի լինի մտածել պատահական փամփուշտի կամ չպայթած նռնակի զոհ դառնալու մասին, իսկ այդ փոփոխությունը պետք է սկսվի համակարգային մոտեցումների վերանայումից՝ քաղաքական նպատակահարմարությունը զոհաբերելով հանուն հանրային անվտանգության:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի որոշ հասցեների գազամատակարարումը Արարատի մարզում բախվել են «Mercedes CLS»-ն ու «Opel Astra»-ն. կան վիրավnրներ Բաքվում Գերմանիայի հետ որևէ պաշտոնական բանակցություն չի եղել. ՌԴ ԱԳՆ Դադարել է գործել Կիրանց գյուղով անցնող միջպետական ճանապարհը կամուրջը Ադրբեջանին հանձնելու պատճառով. պատմության այս օրը (10 օգոստոս)Լույս չի լինելու Հայ շախմատիստները մասնակցում են «Spilimbergo International 2026» Իսրայելը թույլ չի տա միջnւկային զենքի առկայությունն Իրանում՝ անկախ գործարքից. Նեթանյահու Վուչիչը հայտարարել է, որ Եվրոպան մեծ պատերազմի շեմին է Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ Հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. Սուրենյան (տեսանյութ) ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ «զուսպ է գործում»՝ ընդգծելով տնտեսական ճնշումը. AxiosԻրանի խորհրդարանական հանձնաժողովը հավանություն է տվել Հորմուզի նեղուցի վերաբերյալ օրինագծին Առնվազն յոթ մարդ է զոհվել Եմենի Էլ-Մահա նավահանգստի վրա առավոտյան հութիների հարձակման հետևանքով. Al Jazeera Խմեյմիմը և Տարտուսը փոխում են կարգավիճակը. Ռուսաստանը և Սիրիան համաձայնության են եկել ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հրթիռային համալիրներով. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել Չինաստանում մոտ 390,000 մարդ է տարհանվել «Դելֆին» թայֆունի պատճառով ՀՀ-ն պատրաստակամ է խորացնելու Սինգապուրի հետ համագործակցությունը․ Փաշինյան Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Խաղաղության խորհրդի 15 կետանոց ծրագիրը․ Նեթանյահու Հրդեհ Սոլակ բնակավայրում․ կանխվել է հրդեհի տարածումըՀռոմի պապը կրկին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում պատերազմը Էջմիածնում կանխվել է անչափահասների վրեժխնդրությունը․ զինված խումբը դարանակալել էր խանութի մոտ Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին հանդիպել է Մասուդ Փեզեշքիանի հետ Reuters․ Դեմոկրատները լայնածավալ հետաքննություններ են պատրաստում Թրամփի և նրա գործարար շրջապատի նկատմամբ Իրանի բանակ․ ԱՄՆ-ն ստիպված կլինի հաշվի նստել Հորմուզի նեղուցի նոր իրողությունների հետ Հայաստանյայց առաքելական եկեղեցին ՊԵԿ–ի դեմ հայց է ներկայացրել ԿԳՄՍՆ հերթական դրամաշնորհը՝ Հայ Ֆեստ միջազգային տարածաշրջանային շուկայի իրականացման համար Արաղչին հայտարարել է՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի, քանի դեռ «ժամանակավոր համաձայնագիրը խախտված է» ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վասյուտինսկոյե և Տորեցկոյե բնակավայրերը Դաշտավանի կրակոցների վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ԶԼՄ․ Նեթանյահուն և Կացը գաղտնի հավանություն են տվել Գազայում վերականգնողական աշխատանքների մեկնարկին ՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները Սեպտեմբերի 1-ը՝ առանց սթրեսի․ ինչպե՞ս պատրաստել երեխային դպրոց վերադառնալուն Հութիները հարվածել են Saudi Aramco-ին ԻՀՊԿ հրամանատար․ ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանում չկարողացան հասնել իրենց նպատակներին Անշարժ գույքի գործակալներ. Աճել է ռուսների կողմից Հայաստանում անշարժ գույքի ձեռքբերումըՀունգարիայի իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Գերագույն դատարանի նախկին նախագահի թեկնածությունը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատում. Դաշտավանում կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են կրակոցներ Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Բելգորոդի վրա․ վիրավորվել է 13 մարդ, այդ թվում՝ երկու երեխա «Ավելի շուտ Հայաստանը կկռանա». Պետդումայի պատգամավորները հայտարարել են, որ ոչ ոք չի կարողանա Ռուսաստանին կզեցնելՖիդան. Թուրքիան աջակցում է դեպի կայուն խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի շարժմանը Սևանա լճում հեծանիվ-նավակը շրջվել է. քաղաքացիներին օգնության են հասել փրկարարները Պետդեպարտամենտը Կիևին տեղեկացրել է Թուրքիայից ամերիկյան զենքի հնարավոր փոխանցման մասին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին նախորդող պահքի Բարեկենդանը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ Փաշինյանի Ռուսաստանի դեմ պոռթկումը սպառնում է վնասել Հայաստանին. Մասնագետը բացատրել է, որ «խոսքը հարյուր միլիոնավոր դոլարների մասին է»«Բայդենի քաղցկեղը տարածվել է, շատ ցավ է պատճառում», հայտնել է որդին
Ամենադիտված