Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կիլիան Մբապեն մեկնաբանել է աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Իսպանիայի ընտրանուց կրած պարտությունը

ՍՊՈՐՏ

Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող և ավագ Կիլիան Մբապեն մեկնաբանել է աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Իսպանիայի ընտրանուց կրած պարտությունը (0-2)։

«Մենք չցուցադրեցինք այն խաղը, որը ցանկանում էինք. ո՛չ տակտիկական, ո՛չ տեխնիկական և ո՛չ էլ ընդհանուր մակարդակի առումով։ Երբ աշխարհի առաջնության կիսաեզրափակչում չես անում այն, ինչ պետք է անես, չես հաղթում։ Իսպանիան հավատարիմ մնաց իր խաղային պլանին, որով էլ հայտնի է. թիմ, որը սիրում է վերահսկել գնդակն ու թելադրել տեմպը։ Գաղափարն այն էր, որ նրանց վրա բարձր ճնշում գործադրենք՝ թույլ չտալով անցնել ավելի դանդաղ ռիթմի, սակայն մեզ դա չհաջողվեց։ Չափազանց շատ տեխնիկական սխալներ կային, մենք չգիտեինք, թե ինչպես վնասազերծել նրանց, երբ դրա անհրաժեշտությունը կար։

Մենք թույլ տվեցինք նրանց թելադրել տեմպը, պետք է փոխեինք ուժերի հարաբերակցությունը, և հենց այստեղ մենք ձախողվեցինք։ Հենց սկզբից՝ ճնշման և նրանց վրա գրոհելու ձևի պատճառով, մենք անընդհատ կիսապաշտպանությունում հայտնվում էինք երեքը երկուսի դեմ իրավիճակում, իսկ Իսպանիայի դեմ դա արդեն բարդ է։ Ֆաբիան Ռուիսն ու Ռոդրին շատ ժամանակ ունեին, պրեսինգում փոխըմբռնումը պակասում էր։ Մեզ անհրաժեշտ էր խաղալ մեկը մեկի դեմ, ստիպել նրանց վազել մեզ հետ, քանի որ այն թիմերից են, որոնք չեն սիրում վազել առանց գնդակի։ Եվ անգամ երբ մենք խլում էինք գնդակը, տեխնիկապես առաջին փոխանցումներն ու առաջին հպումներն արժանի չէին աշխարհի առաջնության կիսաեզրափակիչին։ Այս ամենը միասին հանգեցնում է պարտության»,- Մբապեի խոսքերը մեջբերում է RMC Sport-ը։

Աշխարհի առաջնության բրոնզե մեդալների համար հանդիպումը կկայանա հուլիսի 18-ին։ Երրորդ տեղի համար պայքարում Ֆրանսիայի ազգային հավաքականը կմրցի Անգլիա — Արգենտինա զույգի պարտվողի դեմ։

Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններումԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Բելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Հայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել Պայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը «Նոա»-ն ունի երկրպագուների աջակցության կարիքը Շվեյցարիայում Գայի պողոտայում բախվել են «Kia»-ն և «Hongqi»-ն. «Kia»-ն կողաշրջվել է, վարորդը՝ մահшցել Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Հուսով եմ, որ այս ձևաչափում մեզ կհաջողվի խորացնել մեր հարաբերություններն ու համագործակցությունը. Փաշինյանը՝ Ղրղզստանի նախագահին Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին Կարծում եմ՝ Փիթ Հեգսեթը լավագույններից մեկն է․ Թրամփ Իրանը պահանջել է փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ–ի և Իսրայելի նավերի համար. ԶԼՄ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … պահածո «Կիլկի»Կրկնվող թատերական դիվանագիտություն․ Իրանի խորհրդարանի խոսնակը զգուշացրել է Իրանի վրա լայնածավալ հարձակման մասին Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը մտադիր են ռшզմական դաշինք ստեղծել «Հակամարտությունը կարող է հեռու գնալ»ՀՀ–ի համար ԵԱՏՄ–ի հետ համագործակցության խորացումը առաջնահերթություն է. Փաշինյան Ռուս-ուկրաինական hակամարտության կարգավորման հարցում առաջընթաց է գրանցվել․ Թրամփ Ճգնաժամն անխուսափելի է. Ի՞նչ կարող է նշանակել Հայաստանի դուրս գալը ԵԱՏՄ-ից Հայաստանի համարՏարադրամի փոխարժեքները օգոստոսի 7-ին Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Եկատերինբուրգում գործող «Wildberries»-ի պահեստի վրա Լույս չի լինելու Բոյակի ճակատամարտի օր. պատմության այս օրը (7 օգոստոս)Սիլիկյան թաղամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարում
Ամենադիտված