Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը դարձել է 2011 թվականի շախմատի աշխարհի թիմային առաջնության չեմպիոն. պատմության այս օրը (15 հուլիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Բոտսվանա՝ Նախագահի օր, Բրունեյ՝ Սուլթանի օր, Հայաստան՝ Դատախազության աշխատողների օր, Բուլղարիա՝ Ջուլիա երիտասարդական տոնի օր, Բուրունդի՝ Անկախության օր, Գանա՝ Հանրապետության օր, Կանադա՝ Կանադայի օր, Ղրղզստան՝ Հարկային աշխատողների օր, Չինաստան՝ Կոմունիստական կուսակցության ստեղծման օր, Լեսոտո՝ Ընտանիքի օր, Մոլդովա՝ Հարկային աշխատողի օր, Ռուանդա՝ Անկախության օր, Սոմալի՝ Միության օր, Սուրինամ՝ Հաղթանակի օր, Թուրքիա՝ Ռազմածովային ուժերի օր, Ուկրաինա՝ Ճարտարապետության օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1898 –ծնվել է բանաստեղծուհի, դրամատուրգ Վարսենիկ Աղասյանը։

1909— ծնվել է արձակագիր, թարգմանիչ Վալտեր Արամյանը։

1911 –ծնվել է բանաստեղծուհի, արձակագիր, թարգմանչուհի Աղավնին։

1921- համոզվելով, որ Նախիջևան երկրամասն անցնելու է խորհրդային Հայաստանին, Նժդեհը անցել է Իրան։ 

1940-ծնվել է ճարտարապետ Մկրտիչ Մինասյանը։

1966 —ԽՍՀՄ կոլխոզներում մտցվել է ամենամսյա աշխատավարձ՝ աշխօրի փոխարեն։

1973 –ծնվել է  ամերիկահայ երաժիշտ Ջոն Դոլմայանը։

1983— Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (ԱՍԱԼԱ) ռումբ է պայթեցրել Փարիզի Օրլի օդանավակայանի Թըրքիշ-Էյրլայնս ընկերության գրասենյակի առջև, որի արդյունքում սպանվել է 8, վիրավորվել 55 մարդ։ Ընդ որում նախատեսված է եղել, որ պայթյունը պետք է տեղի ունենար ինքնաթիռի թռիչքի ժամանակ։ 

1987 —ընդունվել է «ԽՍՀՄ Պետական ձեռնարկությունների մասին» օրենքը, որը լայնացրել է տնտեսավարող սուբյեկտների ինքնավարությունը նրանց տեղափոխելով ինքնաֆինանսավորման դաշտ (վերակառուցման երկրորդ փուլ)։

1988 —ԽՍՀՄ-ում ուժի մեջ է մտել  «Կոոպերացիայի մասին» օրենքը։

1990 –ծնվել է ամերիկահայ հոկեյիստ Զաք Պողոսյանը։

2009-Իրանական «Կասպյան ավիաուղիներ»-ի` Թեհրան-Երևան չվերթ իրականացնող «Տու-154» օդանավը վթարի է ենթարկվել, որի արդյունքում զոհվել են 153 ուղևորները և անձնակազմի 15 անդամները: Հայաստանի Հանրապետությունում սուգ է հայտարարվել:

2011— Հայաստանը դարձել է 2011 թվականի շախմատի աշխարհի թիմային առաջնության չեմպիոն։

2011 –վախճանվել է դերասանուհի Դոնարա Մկրտչյանը։

2013-Հայաստանի քաղաքացի, ղարաբաղյան պատերազմի վետերան Հրաչյա Հարությունյանը, որի ավտովթարի պատճառով մահեր են գրանցվել, Մոսկվայի դատարան է տարվել չսափրված, կանացի ծաղկավոր խալաթով: Դրա առթիվ մի խումբ ակտիվիստներ հավաքվել են Գյումրիում Ռուսաստանի հյուպատոսության, մեկ այլ խումբ էլ Երևանում գտնվող Ռուսաստանի դեսպանատան դիմաց բողոքի ցույցի։ 

2014-Ռուսաստանի Անվտանգության դաշնության ծառայությանը ձերբակալել է  գործարար Լևոն Հայրապետյանին։

2017 –վախճանվել է իրանցի մաթեմատիկոս Մարիամ Միրզախանին։

2019- Առողջապահության նախարարության զգուշացումից հետո, թե կանաչած Սևանի որոշ ափերում լողալը վտանգավոր է, ափերի սեփականատերերն ու վարձակալները բողոքի ակցիա են սկսել։ Նրանք փակել են Երևան-Սևան մայրուղին։ 

2020-Տավուշում հուլիսյան զինված առճակատումից հետո հաստատվել է ժամանակավոր հրադադար:

2022- դատական նիստի ժամանակ վախճանվել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, ում մեղադրանք էր առաջադրվել ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ  հարուցված քրեական գործի շրջանակներում։ 

ԱՇԽԱՐՀՈՒՄ

69 —Տիբերիուս Յուլի Ալեքսանդրը հրամայել է Ալեքսանդրիայում գտնվող իր լեգեոններին հավատարմության երդում տալ Վեսպասիանին որպես Հռոմի կայսր։ 251 —վախճանվել է Հռոմի կայսր Գայ Մեսսիյ Կվինտ Տրայան Դեցին։

1097 —Դորիլեի ճակատամարտում խաչակիրները հաղթել են Կիլիջ-Ասլանի սելջուկական բանակին։

1240— Ալեքսանդր Նևսկին Նևայի ճակատամարտում հաղթելէ  շվեդներին։

1520 —էռնան Կորտեսի իսպանացի կոնկիսկտադորները գիշերային ճակատամարտից հետո կարողացել են լքել Տենոչտիտլան քաղաքը։

1569 —Լյուբլինյան ունիայով ստեղծվել է Ռեչ-պոսպոլիտան (Լեհաստանի և Լիտվայի միավորում)։

1606 –ծնվել է հոլանդացի հայտնի գեղանկարիչ  Ռեմբրանդ վան Ռեյնը։

1646 —ծնվել է գերմանացի փիլիսոփա-իդեալիստ, մաթեմատիկոս, ֆիզիկոս և գյուտարար Գոտֆիլդ Վիլհելմ Լայնբիցը։

1741— ռուս ճանապարհորդ Ալեքսեյ Չիրիկովը հասել է Ալյասկա, դառնալով առաջին եվրոպացին, որը ոտք է դրել այնտեղ։

1776 - Միլանում բացվել է Լա Սկալա թատրոնը։

1777 —վախճանվել է չինացի փիլիսոփա-նեոկոնֆուցիոնիստ Դայ Չժուն։

1795- «Մարսելյեզը» պաշտոնապես դարձել է Ֆրանսիայի օհներգ։

1799— հայտնաբերվել է Ռոզետյան քարը։

1804 —ծնվել է ֆրանսիացի գրող Ժորժ Սանդը (իսկական անունը Ամանդինա Ավրորա Դյուպեն)։

1807 —Աֆոնի մոտ ադմիրալ Դմիտրի Սենյավինի ռուսական էսկադրան ջախջախել է թուրքական նավատորմը։

1851— տեղի է ունեցել աշխարհի ամենամեծ աղյուսե ուղանցույց-կամուրջի` Գյոլչտալբրյուգեի բացումը։

1875 —սկսել է գործել Համաշխարհային փոստային միությունը։

1904 — վախճանվել է ռուս նշանավոր գրող և դրամատուրգ Անտոն Չեխովը։

1910- Էմիլ Կրեպելինը իր գրքում նկարագրած հիվանդությանը տվել է իր գործընկեր Ալոիս Այցհեյմերի անունը՝ Այցհեյմերի հիվանդություն։

1916 –վախճանվել է ռուս կենսաբան Իլյա Մեչնիկովը։

1979 – վախճանվել է ուրուգվայցի բանաստեղծ Խուանա դե Իբարբուրոն։

1993-Ադրբեջանի խորհրդարանի նախագահ է դարձել Հեյդար Ալիևը։

1997 —Հոնգկոկը կրկին դարձել է Չինաստանի մաս։

2006- հիմնադրվում է Թվիթթեր միկրոբլոգային ծառայությունը։

2013 —Խորվաթիան դարձել է Եվրոմիության անդամ։

2021 —վախճանվել է խորհրդային ռուս երաժիշտ, դերասան, հեռուստահաղորդավար և «Звуки Му» խմբի լիդեր Պյոտր Մամոնովը:.

Կ.Խաչիկյան

Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններումԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Բելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Հայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել Պայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը «Նոա»-ն ունի երկրպագուների աջակցության կարիքը Շվեյցարիայում Գայի պողոտայում բախվել են «Kia»-ն և «Hongqi»-ն. «Kia»-ն կողաշրջվել է, վարորդը՝ մահшցել Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Հուսով եմ, որ այս ձևաչափում մեզ կհաջողվի խորացնել մեր հարաբերություններն ու համագործակցությունը. Փաշինյանը՝ Ղրղզստանի նախագահին Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին Կարծում եմ՝ Փիթ Հեգսեթը լավագույններից մեկն է․ Թրամփ Իրանը պահանջել է փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ–ի և Իսրայելի նավերի համար. ԶԼՄ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … պահածո «Կիլկի»Կրկնվող թատերական դիվանագիտություն․ Իրանի խորհրդարանի խոսնակը զգուշացրել է Իրանի վրա լայնածավալ հարձակման մասին Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը մտադիր են ռшզմական դաշինք ստեղծել «Հակամարտությունը կարող է հեռու գնալ»ՀՀ–ի համար ԵԱՏՄ–ի հետ համագործակցության խորացումը առաջնահերթություն է. Փաշինյան Ռուս-ուկրաինական hակամարտության կարգավորման հարցում առաջընթաց է գրանցվել․ Թրամփ Ճգնաժամն անխուսափելի է. Ի՞նչ կարող է նշանակել Հայաստանի դուրս գալը ԵԱՏՄ-ից Հայաստանի համարՏարադրամի փոխարժեքները օգոստոսի 7-ին Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Եկատերինբուրգում գործող «Wildberries»-ի պահեստի վրա Լույս չի լինելու Բոյակի ճակատամարտի օր. պատմության այս օրը (7 օգոստոս)Սիլիկյան թաղամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարում
Ամենադիտված